Նորբերտո Մուրարա Նետո
Նորբերտո Նետո Norberto Murara Neto պորտ.՝ Neto | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ամբողջական անուն | Նորբերտո Մուրարա Նետո | |||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 19, 1989 (33 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր |
Արաշա Մինաս Ժերաիս, ![]() | |||||||||||
Հասակ | 191 սմ | |||||||||||
Քաշ | 83 կգ | |||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||
Համար | 25 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Նորբերտո Մուրարա Նետո (պորտ.՝ Norberto Murara Neto, հուլիսի 19, 1989[1][2], Արաշա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ,
Բարսելոնա ֆուտբոլային ակումբի դարպասապահ։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրազիլիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլային կարիերան Նետոն սկսել է բրազիլական «Կրուզեյրո» ֆուտբոլային ակումբում, բայց մեկ տարի անց տեղափոխվել է «Ատլետիկո Պարանէնսե» ակումբ։ Վերջինիս հետ մարզիկը կնքել է մասնագիտական առաջին պայմանագիրը։ Հիմնական թիմի կազմում Նետոն նորամուտը նշել է 2009 թվականի օգոստոսի 17-ին՝ «Գրեմիո Բարուերի» ակումբի դեմ խաղում։ Խաղն ավարտվում է 3:0 հաշվով, իսկ Նետոն գոլ բաց չի թողել։ 2009 թվականին Նետոն ևս մեկ անգամ մասնակցեց հանդիպման, այս անգամ «Ատլետիկո»-«Բոտաֆագո» խաղին, որում նրանք դարձյալ հաղթեցին[3]։
2010 թվականին Նորբերտո Նետոն դառնում է «Ատլետիկո» ակումբի հիմնական դարպասապահը, ով մրցաշարի 34 խաղերից 33-ում մասնակցություն է ունենում։
Ֆիորենտինա[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հունվարի 5-ին Նորբերտո Նետոն տեղափոխվում է Ֆլորենցիա քաղաքի «Ֆիորենտինա» ֆուտբոլային ակումբ։ Տրանսֆերի գումարը կազմել էր € 3,5 միլիոն[4][5]։ Պայմանագիրը կնքվում է 3 օր անց[6][7]։
Նոյեմբերի 24-ին Նետոն Իտալիայի գավաթի 4-րդ փուլում, երբ իտալական ակումբը խաղում էր Էմպոլիի դեմ իր նորամուտն է նշում թիմի հիմնական կազմում, իսկ ակումբը հաղթում է 2:1 հաշվով։
А սերիայի առաջնությունում բրազիլացի դարպասապահը դեբյուտում է 35-րդ տուրում՝ «Ատալանտայի» դեմ խաղում։ Առաջին խաղն ավարտվում է ակումբի պարտությամբ՝ 0:2, սակայն 38-րդ տուրում՝ «Կալյարի» ակումբի դեմ, Նետոն դարպասը կարողանում է անառիկ պահել։
2014 թվականի մայիսի 3-ին Իտալիայի գավաթի հերթական փուլում «Նապոլի» ակումբի դեմ խաղում Նորբերտո Նետոն բաց է թողնում 3 գոլ. խաղն ավարտվում է 3:1 հաշվով[8]։ Ֆիորենտինայի կազմում ֆինանսական տարաձայնություններ են առաջանում ակումբի ղեկավարության և մարզիկի միջև[9]։ Արդյունքում մեկ տարի անց մարզիկը լքում է թիմը։
«Ֆիորենտինայի» կազմում վերջին խաղը տեղի է ունենում 2015 թվականի մայիսի 24-ին. «Պալերմո» – «Ֆիորենտինա» խաղն ավարտվում է 2:3 հաշվով[10]։ Այդ խաղում յուվենտուսցի ֆուտբոլիստներ Պաուլո Դիբալան և Նորբերտո Նետոն խաղում էին հակառակ ակումբներում։
Յուվենտուս[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի ապրիլի 30-ին տեղի է ունենում «Ֆիորենտինա»-«Յուվենտուս» մրցավեճը։ Խաղն ավարտվում է 2:3 արդյունքով՝ Ֆիորենտինայի պարտությամբ[11]։ Երկու ամիս անց պայմանագիրը լրանալուց հետո Նորբերտո Նետոն հեռանում է ակումբից[12]։ Դարպասապահին առաջարկություններով հանդես են գալիս ֆրանսիական «ՊՍԺ»-ն, իսպանական «Ռեալ Մադրիդը» և անգլիական «Լիվերպուլը»[13]։
2015 թվականի հուլիսի 3-ին Թուրինի «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հետ դարպասապահը կնքում է քառամյա պայմանագիր[14]։ Նոր դարպասապահին ակումբը ձեռք է բերում անվճար, քանի որ նրա պայմանագիրը Ֆիորենտինայի հետ արդեն ավարտվել էր[15]։ Սեպտեմբերի 23-ին Նետոն կատարում է իր առաջին դեբյուտը՝ Ֆրոզինոնե ակումբի դեմ խաղում[16]. խաղն ավարտվում է 1:1 հաշվով։ Դեկտեմբերի 16-ին Նետոյի մասնակցությամբ Յուվենտուսը 4:0 հաշվով կարողանում է հաղթել նույն քաղաքի համանուն ֆուտբոլային ակումբին՝ «Տորինոյին»[17]։
2016 թվականի սկզբին Նորբերտո Նետոն, ինչպես և իր հայրենակից Ռուբինյոն պատրաստակամություն էին հայտնել հունիսին լքել թիմը՝ խաղերին քիչ մասնակցություն ունենալու համար[18]։ Սակայն մի քանի օր անց պարզ էր դարձել, որ նա կմնա ակումբում, ինչին դարպասապահը պատասխանել էր, որ երջանիկ է Բուֆֆոնի փոխարինողը լինելու համար[19]։
Նոր տարին դարպասապահը դիմավորում է հաղթական. Իտալիայի գավաթի առաջնությունում հունվարի 20-ին «Յուվենտուս»-«Լացիո» խաղն ավարտվում է 1:0[20], իսկ հունվարի 27-ին՝ «Յուվենտուս»-«Ինտեր» խաղը՝ 3:0 հաշվով[21]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի ամռանը Նորբերտո Մուրարա Նետոն մասնակցում է Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերին։ Առաջին երկու խաղերում՝ Եգիպտոսի ու Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականների դեմ խաղում դարպասապահը խաղում էր հիմնական Բրազիլիայի հավաքականի կազմում։
Բրազիլական թիմը հասնում է եզրափակիչ փուլ, սակայն այդտեղ պարտվում Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականին։ Այդպիսով Նետոն դառնումն է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
2015 թվականի Պանամերիկյան ֆուտբոլային խաղերի ժամանակ նա աչքի է ընկնում իր կատարողունակությամբ[22]։ Խաղերին մասնակցում է այն ժամանակ, երբ հավաքանի դարպասապահ Դիեգո Ալվեսը վնասվածք է ստանում ծնկի շրջանում[23]։ Շնորհիվ դարպասապահի լավ խաղի՝ Բրազիլիայի հավաքականը կարողանում է հասնել քառորդ եզրափակիչ։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
- Օլիմպիական խաղերի չեմպիոն` 2012
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունվարի 27-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Երկրի գավաթ | Եվրոգավաթ | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
![]() |
А սերիա | 2009 | 2 | -3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | -3 |
2010 | 34 | -36 | 6 | -5 | 0 | 0 | 0 | 0 | 40 | -41 | ||
ընդամենը | 36 | -39 | 6 | -5 | 0 | 0 | 0 | 0 | 42 | -44 | ||
![]() |
А սերիա | 2010-11 | 0 | -0 | 0 | -0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
2011-12 | 2 | -2 | 2 | -4 | 0 | 0 | 0 | 0 | 4 | -6 | ||
2012-13 | 6 | -9 | 4 | -1 | 0 | 0 | 0 | 0 | 10 | -10 | ||
2013-14 | 35 | -38 | 5 | -6 | 9 | -7 | 0 | 0 | 49 | -51 | ||
2014-15 | 29 | -35 | 2 | -4 | 7 | -7 | 0 | 0 | 38 | -46 | ||
ընդամենը | 72 | -84 | 13 | -15 | 16 | -14 | 0 | 0 | 101 | -113 | ||
![]() |
А սերիա | 2015-16 | 1 | -1 | 3 | -0 | 0 | -0 | 0 | -0 | 4 | -1 |
ընդամենը | 1 | -1 | 3 | -0 | 0 | -0 | 0 | -0 | 4 | -1 | ||
Ամբողջ կարիերա | 109 | -124 | 21 | -20 | 16 | -14 | 0 | 0 | 146 | -158 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Нето Норберто Мурара» ((ռուսերեն))։ Վերցված է 31 հունվարի 2016
- ↑ «Calciomercato Fiorentina: Neto è il nuovo portiere» ((իտալերեն))։ calcio.fanpage.it։ 5 հունվարի 2011։ Վերցված է 31 հունվարի 2016
- ↑ «Ufficiale: Neto è un giocatore della Fiorentina» ((իտալերեն))։ tuttomercatoweb.com։ 8 հունվարի 2011։ Վերցված է 31 հունվարի 2016
- ↑ «Neto deixa o Atlético-PR e acerta com a Fiorentina» [Neto leaves Atlético-PR and joins Fiorentina]։ Lance! ((Պորտուգալերեն))։ 5 հունվարի 2011։ Վերցված է 6 հունվարի 2011
- ↑ «Neto passa nos exames e é confirmado na Fiorentina» [Neto passes tests and is confirmed as a Fiorentina player]։ Globo Esporte ((Պորտուգալերեն))։ 8 հունվարի 2011։ Վերցված է 9 հունվարի 2011
- ↑ «Coppa Italia final։ Rafael Benitez's Napoli beat Fiorentina 3–1» ((անգլերեն))։ BBC Sport։ 3 մայիսի 2014։ Վերցված է 13 մայիսի 2014
- ↑ «Նետոն ֆիորենտինայից լրացուցիչ կես միլիոն եվրո է պահանջում»։ armsport.am։ 19 հոկտեմբերի July 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-20-ին։ Վերցված է 23 նոյեմբերի 2015
- ↑ ««Պալերմո» – «Ֆիորենտինա» 2-3․ Մանուշակները կարևոր հաղթանակի շնորհիվ բարձրանում են ԵԼ ուղեգիր պարգևող 5-րդ հորիզոնական»։ football365.am։ 24 մայիսի 2015։ Վերցված է 30 հունվարի 2016(չաշխատող հղում)
- ↑ ««Յուվենտուս» – «Ֆիորենտինա» 3-2․ Թուրինցիները հաղթանակ են տանում գոլառատ մրցավեճում»։ football365.am։ 30 ապրիլի 2015։ Վերցված է 30 հունվարի 2016(չաշխատող հղում)
- ↑ «The Brazil international will replace Marco Storari as Gianluigi Buffon's "deputy" in Turin after signing a four-year deal with the Italian champions» ((անգլերեն))։ goal.com։ 3 հունիսի 2015։ Վերցված է 30 հունվարի 2016
- ↑ «Нето интересен «ПСЖ», «Реалу» и «Ливерпулю»» ((ռուսերեն))։ http://news.sportbox.ru/։ 1 ապրիլի 2015։ Վերցված է 31 հունվարի 2016
- ↑ «Official։ Neto joins Juventus» ((անգլերեն))։ Football Italia։ 3 հուլիսի 2015։ Վերցված է 23 նոյեմբերի 2015
- ↑ «Neto-player profile» ((անգլերեն))։ transfermarkt.co.uk։ Վերցված է 30 հունվարի 2016
- ↑ «Juventus held to draw at home by minnows Frosinone»։ ESPN FC։ 23 սեպտեմբերի 2015։ Վերցված է 23 նոյեմբերի 2015
- ↑ «Coppa։ Four-star Juve crush Toro» ((անգլերեն))։ Football Italia։ 16 դեկտեմբերի 2015։ Վերցված է 16 դեկտեմբերի 2015
- ↑ «Нето покинет Ювентус в июне» ((ռուսերեն))։ juventus.sportland24.ru։ Վերցված է 31 հունվարի 2016
- ↑ «я счастлив быть заместителем Буффона» ((ռուսերեն))։ juventus.sportland24.ru։ Վերցված է 31 հունվարի 2016
- ↑ «Իտալիայի գավաթ. 1/4. Լացիո - Յուվենտուս 0:1 (VIDEO)»։ http://armfootball.com/։ 21 հունվարի 2016։ Վերցված է 31 հունվարի 2016
- ↑ «Յուվենտուս-Ինտեր` 3-0. խաղի վիդեոտեսությունը»։ totoexpert.am։ 28 հունվարի 2016։ Վերցված է 31 հունվարի 2016(չաշխատող հղում)
- ↑ «Kaka among 7 alternates in Brazil's Copa America squad» ((անգլերեն))։ ESPN։ Associated Press։ մայիսի 12, 2015։ Վերցված է մայիսի 29, 2015
- ↑ «Diego Alves Ruled Out of Copa America With Serious Knee Injury» ((անգլերեն))։ beIN Sports։ 24 մայիսի 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-26-ին։ Վերցված է 26 մայիսի 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
- Ապրող անձինք
- 1989 ծնունդներ
- Հուլիսի 19 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բրազիլիայում ծնվածներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի դարպասապահներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ