Ալեքս Սանդրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալեքս Սանդրո
պորտ.` Alex Sandro Lobo Silva
Shahter-Portu (4).jpg
Ալեքս Սանդրոն «Պորտու»-ի կազմում
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալեքս Սանդրո Լոբո Սիլվա
Ազգությունը բրազիլացի
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 26, 1991({{padleft:1991|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:26|2|0}})[1] (27 տարեկան)
Ծննդավայր Անանինդեուա, Բրազիլիա
Հասակ 181 սմ
Քաշ 81 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Յուվենտուս
Համար 12
Պատանեկան կարիերա
2006-2008 Բրազիլիա Ատլետիկո Պարանաենսե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2010 Բրազիլիա Ատլետիկո Պարանաենսե 25 (1)
2010-2011 Ուրուգվայ Դեպորտիվո 0 (0)
2010-2011   Բրազիլիա Սանտոս 38 (2)
2011-2015 Պորտուգալիա Պորտու 87 (3)
2015-ներկա Իտալիա Յուվենտուս 58 (6)
Ազգային հավաքական
2011-ներկա Բրազիլիա Բրազիլիա 10 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 26, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 10, 2017

Ալեքս Սանդրո Լոբո Սիլվա կամ Ալեքս Սանդրո (պորտ.` Alex Sandro Lobo Silva, հունվարի 26, 1991({{padleft:1991|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:26|2|0}})[1], Catanduva, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան: Հանդես է գալիս իտալական «Յուվենտուս»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում:

Ալեքսն արագաշարժ և էներգետիկ ֆուտբոլիստ է, ով նաև կարողանում է լավ տեսնել խաղադաշտը: Նա իր խաղային դիրքով և խաղային ոճով նման է բրազիլացի Ռոբերտո Կառլոսին:

Ակումբային մակարդակում իր կարիերան Սանդրոն սկսել է «Ատլետիկո Պարանաենսե»-ի կազմում, հետագայում վարձավճարով հանդես է եկել նաև «Սանտոս»-ի կազմում: 2011 թվականին տեղափոխվել է «Պորտու», 2015 թվականին` «Յուվենտուս»:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ատլետիկո Պարանաենսե»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքս Սանդրոն իր կարիերան սկսել է «Ատլետիկո Պարանաենսե»-ի երիտասարդական թիմի կազմում: Առաջին անգամ հրավիրվել է հիմնական թիմ 2008 թվականի հոկտեմբերին: Թիմի հիմնական կազմում Ալեքսը իր նորամուտը նշել է 2008 թվականի հոկտեմբերի 18-ին` Բրազիլիայի առաջնության շրջանակներում կայացած «Ինտերնասիոնալ»-ի դեմ կայացած խաղում:

Բրազիլական թիմի կազմում իր առաջին գոլը Սանդրոն խփել է 2009 թվականի հունվարի 25-ին` «Ռիո Բրանկո»-ի դեմ խաղում: Այդ մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 8 հանդիպման:

«Սանտոս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Սանտոս»[2]: Սանդրոն թիմի կազմում անցկացրել է 2 մրցաշրջան, որոնց ընթացքում մասնակցել է 38 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ:

Թիմի կազմում իր վերջին հանդիպումն Ալեքսն անցկացրել է 2011 թվականի հուլիսի 3-ին` մասնակցելով Բրազիլիայի առաջնության շրջանակներում կայացած «Ամերիկա Մինեյրո»-ի դեմ խաղին: Նա երկրորդ խաղակեսում փոխարինել է Շառլեսին:

«Պորտու»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի 23-ին Ալեքս Սանդրոն տեղափոխվել է Պորտուգալիայի առաջնությունում հանդես եկող «Պորտու»[3][4]: Տրանսֆերն արժեցել է 9.6 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:

«Յուվենտուս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 20-ին Սանդրոն տեղափոխվել է «Յուվենտուս»: Իտալական թիմը ֆուտբոլիստի համար վճարել է 26 միլիոն եվրո: Ֆուտբոլիստը կնքել է 4 տարվա պայմանագիր[5]:

Նա իր դեբյուտը նշել է 2015 թվականի սեպտեմբերի 12-ին` Սերիա A-ի շրջանականերում կայացած «Կիևո»-ի դեմ խաղում[6]: Նոյեմբերի 21-ին Ալեքսը օգնել է Պաուլո Դիբալային դառնալ հաղթական գոլի հեղինակ «Միլան»-ի դեմ խաղում[7]: Չորս անց` նոյեմբերի 25-ին բրազիլացին գոլային փոխանցում է կատարել Մարիո Մանջուկիչին, ով «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասը[8]:

Իտալական թիմի կազմում իր առաջին գոլը Ալեքս Սանդրոն խփել է 2016 թվականի հունվարի 17-ին` «Ուդինեզե»-ի դեմ կայացած խաղի 42-րդ րոպեին[9]:

Իր առաջին մրցաշրջանում Սանդրոն օգնել է թիմին դառնալ Իտալիայի չեմպիոն և գավաթակիր: Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում Սանդրոն փոխարինել է Պատրիս Էվրային և դարձել է գոլային փոխանցման հեղինակ[10]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Ալեքս Սանդրոն իր դեբյուտը նշել է 2011 թվականի նոյեմբերի 10-ին` Գաբոնի հավաքականի դեմ խաղում: Հավաքականի կազմում մասնակցել է 2012 թվականի Օլիմպիական խաղերին[11]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրազիլիայի գավաթակիր - 2010
  • Լիբերտադորեսի գավաթակիր - 2011
  • Պորտուգալիայի չեմպիոն - 2012, 2013
  • Պորտուգալիայի սուպերգավաթակիր - 2013
  • Իտալիայի չեմպիոն - 2016, 2017
  • Իտալիայի գավաթակիր - 2016, 2017

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն - 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Mais novo Menino da Vila, Alex Sandro é convocado para a Seleção Sub-19»։ Santos FC (Portuguese)։ 10 March 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 20 September 2012-ին։ Վերցված է 28 August 2011 
  3. «F.C. Porto: tudo sobre a venda de Falcao e a compra de Danilo» [Everything about Falcao sale and Danilo's purchase] (Portuguese)։ Mais Futebol։ 1 December 2011։ Վերցված է 7 April 2015 
  4. «Comunicado» [Communication]։ FC Porto (Portuguese)։ Re-published by Portuguese Securities Market Commission (CMVM)։ 23 July 2011։ Վերցված է 21 August 2015 
  5. «Alex Sandro: Brazilian joins Juventus from Porto in £18m deal»։ BBC Sport։ 20 August 2015։ Վերցված է 20 August 2015 
  6. «Juventus 1 - 1 Chievo»։ Football Italia։ 12 September 2015։ Վերցված է 26 November 2015 
  7. «Juventus 1 AC Milan 0: Dybala magic seals victory for champions»։ Four Four Two։ 21 November 2015։ Վերցված է 26 November 2015 
  8. «Juventus beat Manchester City to qualify from Champions League group»։ ESPN FC։ 25 November 2015։ Վերցված է 26 November 2015 
  9. Daniella Matar (17 January 2016)։ «Juventus wins 4-0 at 10-man Udinese, Roma held 1-1 by Verona»։ Yahoo.com։ Վերցված է 18 January 2016 
  10. «Coppa Italia: Morata in extra time»։ Football Italia։ 21 May 2016։ Վերցված է 21 May 2016 
  11. «Gabon 0 - 2 Brazil»։ Sky Sports։ 10 November 2011։ Վերցված է 26 November 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]