Աարոն Ռեմսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Աարոն Ռեմսի
անգլ.՝ Aaron Ramsey
AaronramseyEC11.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Aaron James Ramsey
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 26, 1990 (28 տարեկան)
Ծննդավայր Կայրֆիլի, Flag of Wales.svg Ուելս
Հասակ 1.83 մ.
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Յուվենտուս
Համար 8
Ազգային հավաքական
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2008 - ներկա Ուելս Ուելս 20 (5)

Աարոն Ջեյմս Ռեմսի (դեկտեմբերի 26, 1990(1990-12-26)[1], Caerphilly, District of Rhymney Valley, Mid Glamorgan, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի ֆուտբոլիստ ով հանդես է գալիս Արսենալում և Ուելսի ազգային հավաքականում։ Ռեմսին ունիվերսալ կիսապաշտպան է, նաև սովոր է խաղալ աջ և ձախ եզրերում։ Դպրոցահասակ տարիքից հանդես է եկել Քարդիֆ Սիթիի կազմում, որտեղ անց է կացրել ութ տարի և դարձել Կարդիֆի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն, ով դուրս է եկել խաղադաշտ մեկնարկային կազմում։ Հիմնական կազմում անցկացրել է 22 հանդիպում-ներառված 2008 թվականի Անգլիայի գավաթի եզրափակիչը։

Ռեմզին տեղափոխվել է Արսենալ 2008-ին £5 միլիոնի դիմաց, որտեղ միանգամից տեղ գտավ առաջին կազմում։ Նրա կարիերան զգալիորեն բեկվեց Սթոք Սիթիի հետ խաղում՝ 2010-ի փետրվարին։ Ռեմսին այդ խաղում Ռայան Շոուքրոսի հետ բախման ժամանակ սարսափելի վնասվածք ստացավ։2011/12 մրցաշրջանի կեսերին Ռեմզին շարք է վերադառնում։2013/14 մրցաշրջանում Ռեմսին Արսենալի կարևորագույն խաղացողներից էր, հաշվի առնելով, որ այդ մրցաշրջանում դարձավ 16 գոլի հեղինակ և Անգլիայի սուպերգավաթակիր։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիքում այցելել է Կաերֆիլիի Ռիմնի Վալեյի համապարփակ դպրոց։ Ռեմսիի առաջին քայլերը ֆուտբոլում եղել են 11 տարեկանում, երբ նա սկսեց այցելել Կաերֆիլլիի Ուրդ մարզաբազա։ Ի սկզբանե նա հիանալի ատլետ էր և ռեգբիիստ։ Նա խաղում էր Կաերֆիլիի ռեգբիի ակումբում որպես եզրային, երբ նրան նկատեցին Ռեգբիի ազգային լիգայում հանդես եկող Սենթ Հելենս ակումբի սկաուտները։ Ռեմսին 2005 թվականին եղել է Ուելսի դպրոցների Ատլետիկայի Ասոցիացիայի հնգամարտի առաջնության հաղթող, իսկ մինչև 17 տարեկանների մեջ Անգլիայի առաջնության չորրորդ մրցանակակիր։

Նա մինչև Լոնդոն տեղափոխվելը ապրել է իր ծնողների հետ՝ Մառլեն և Կեվին Ռեմսիների և եղբոր՝ Ջոշ Ռեմսիի, իսկ Լոնդոնում Քարդիֆի նախկին խաղընկեր Քրիս Գյունտերի հետ, ով խաղում էր Տոտենհեմում։ Ռեմսին ազատ կարողանում է շփվել երկու լեզուներով՝ անգլերեն և վալլիերեն։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարդիֆ Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Alt text
Ռեմզին 2008-ին

Ուրդդ անունը կրող մրցաշարում Ռեմսին տպավորում է բոլորին և դրանից հետո պայմանագիր է կապում Կարդիֆի հետ։2006/07 մրցաշրջանում նշում է իր դեբյուտը՝ փոխարինեկով Փոլ Հարիին։ Այդ ժամանակ Ռեմսին 16 տարեկան 124 օրական էր։ Այդպես նա դարձավ ամնեաերիտասարդ ֆուտբոլիստն, ով հանդես է եկել Կարդիֆի կազմում, գերազանցելով Ջոն Թոշակի ռեկորդը։ Նրանով հետաքրքրվեցին Լոնդոնյան ակումբներ, որոնք հանդես էին գալիս Պրեմիեր Լիգայում։ Նաև նրա ծառայություններով էր հետաքրքրված Էվերտոնը։

Առաջին անգամ Ռեմսին Պրեմիեր Լիգայում հանդես է եկել 2007/08 մրցաշրջանի հոկտեմբերի 6-ին՝ փոխարինելով Ջիմի Ֆլոյդ Հասեելբենկին, Բեռնլիի նկատմամբ տարած տնային հաղթանակի ժամանակ(2-1)։ Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Ռեմսին ստորագրել է 2007-ի դեկտեմբերին։ Առաջին անգամ հիմնական կազմում խաղացել է 2008-ի Հունվարի 5-ին Չեյսթաունի դեմ կայացած Անգլիայի Գավաթի հանդիպման ժամանակ։ Հիմնական կազմում նա փոխարինում էր որակազրկված Ստեֆան ՄքՓեյլին։ Նա այդ խաղում գլխով խփեց Կարդիֆի երկրորդ գոլը և իր թիմը հաղթեց 3-1 հաշվով։ Ռեմսին ճանաչվեց այդ մրցափուլի լավագույն ֆուտբոլիստ հաղթելով Մալթացի լեգենդար ֆուտբոլիստ Միշել Միֆսուդին։ Ապրիլի 26-ին, Բեռնլիի դեմ խաղում խփեց իր առաջին գոլն ազգային առաջնությունում։ Երեք շաբաթ անց ազգային առաջնությունում խաղաց առաջին անգամ, ՔՊՌ-ի դեմ(3-1)։Դրանից հետո Ռեմզին սովորաբար հանդես էր գալիս հիմնական կազմում։ Այդ մրցաշրջանում մասնակցեց 22 խաղի։ Այդ մրցաշրջանում Ռեմզին իր թիմի հետ հասավ Անգլիային գավաթի եզրափակիչ և դարձավ երկրորդ ամենաերիտասարդ ֆոիտբոլիստն, ով հանդես է եկել Անգլիայի Գավաթի եզրափակչում, Կուրտիս Վեստոնից հետո, ով եզրափակչում խաղացել էր 2004 թվականին, Միլուոլի կազմում։

Ռեմսիի հիանալի հանդիպումների շարքն անտարբեր չթողեց Սըր Ալեքս Ֆերգյուսոնին,ով զրուցեց Ռեմսիի մասին Կարդիֆի ղեկավար Դեյվ Ջոնսի հետ։ Փաստացի Ռեմսին Մանչեսթեր Յունայթեդի երկրպագու էր, սակայն Կարդիֆի մարզչական շտաբի անդամ Տերի Բարթոնն, ով եղել է Արսենալի ֆուտբոլիստ շատ էր պատմել Ռեմսիին Արսեն Վենգերի մասին, և Ռեմսին, լսելով այդ ամենը, որոշեց տեղափոխվել Լոնդոն։ Հետագայում Կարդիֆի գործադիր տնօրեն Պետեր Ռիդսդալն ասաց, որ նրանք նախընտրեցին Արսենալը քանի որ Արսենալն առավել շատ գումար էր խոստացել։

Արսենալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունիսի 10-ին հաստատվեց, որ Արսենալի, Էվերտոնի և Մանչեսթեր Յունայթեդի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո, Ռեմսին կտեղափոխվի Արսենալ, որոնք Ռեմսիի համար վճարել էին £4.8 միլիոն։2008 թվականի հունիսի 13-ին Ռեմզին Արսենալի հետ կնքեց երկարաժամկետ պայմանագիր։ Ռեմսիի Արսենալն ընտրելու գլխավոր պատճառն Արսեն Վենգերն էր, ով Ռեմսիի հետ մեկնեց Շվեյցարիա, խոսելու ապագայի և գալիք պլանների մասին։ Վենգերը Ռեմսիին նկարագրեց, որպես ֆուտբոլիստ, ով ունի հիանալի շարժիչ, լավ կառուցողական հատկություններ, լավ տեխնիկա և լավ է տեսնում մարզադաշտը։

Alt text
Ռեմզին(կենտրոնում,16 համար)2008/09 մրցաշրջանի ավարտին

Ռեմսին իր դեբյուտն Արսենալի կազմում նշեց 2008 թվականի օգոստոսի 13-ին Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում, Տվենտեի դեմ խաղում։ Ուղիղ մեկ ամիս անց սեպտեմբերի 13-ին Ռեմսին խաղաց Բլեքբեռնի դեմ(4-1) և կատարեց գոլային փոխանցում Էմանուել Ադեբայոռին,օգնելով Արսենալին խփել չորրորդ, իսկ Ադեբայոռին երրորդ գոլը։ Սեպտեմբերի 23-ին Ռեմսին ամբողջությամբ մասնակցեց Շեֆիլդի դեմ կայացած գավաթային մրցավեճին, որտեղ երկու գոլային փոխանցում կատարեց Նիկլաս Բենդտներին և Կառլոս Վելային,օգնելով Արսենալին հաղթել 6-0 հաշվով։ Առաջին գոլն ակումբի կազմում խփել է Ֆեներբախչեի դեմ կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի,5-2 հաշվով ավարտված, խաղում, հեռահար կրակոցով, որը դարպասաձողի օգնությամբ մխրճվեց ցանցի մեջ։ Այդ գոլի շնորհիվ նա դարձավ չորրորդ ամենաերիտասարդ և երկրորդ 1990 թվականին ծնված ֆուտբոլիստն, ով աչքի է ընկել Չեմպիոնների լիգայում։2009 թվականին Ռեմզին Ֆիֆայի կողմից դարձավ այդ տարի փայլած երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը։2009 թվականի հուլիսի 1-ին նա նոր երկարաժամկետ պայմանագիր պայմանագիր ստորագրեց Արսենալի հետ։

2009 թվականի օգոստոսի 22-ին Ռեմսին խփեց իր առաջին գոլն Անգլիայի Պրեմիեր Լիգայում Դեյվիդ Ջեյմսի դեմ մեն-մենակ դուրս գալուց հետո։ Այդ խաղում Արսենալը 4-1 հաշվով հաղթեց Պորտսմութին։ Հետո Չեմպիոնների լիգայի Փլեյ-օֆ փուլում կայացած Սելթիկի դեմ խաղում(3-1)օգնեց Անդրեյ Արշավինին դառնալ գոլի հեղինակ։ Հոկտեմբերի 28-ին Անգլիայի լիգայի գավաթի 4-րդ փուլումԼիվերպուլի դեմ կայացած մրցավեճում գոլային փոխանցում կատարեց, օգնելով Նիկլաս Բենդտներին դառնալ գոլի հեղինակ, որը հետագայում ճանաչվեց խաղի լավագույն ֆոիտբոլիստ։

Ռեմզին 2010-ին Սթոք Սիթիի դեմ կայացած ճակատագրական մրցավեճում

Առաջին անգամ Ռեմսին Պրեմիեր Լիգայում Արսենալի մեկնարկային կազմում խաղաց 2009 թվականի նոյեմբերի 7-ին։ Այդ խաղում Արսենալը Մոլինեու մարզադաշտում 4-1 հաշվով ջախջախեց Վուլվերհեմփթոնին։ Խաղից չորս օր անց նա ճանաչվեց Ուելսի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։2009 թվականի դեկտեմբերի 5-ին Ռեմսին խփեց իր երկրորդ գոլը, Սթոք Սիթիի դեմ կայացած Պրեմիեր Լիգայի մրցավեճում, որտեղ Արսենալը հանգիստ հաղթանակ տարավ 2-0 հաշվով։ Դեկտեմբերի 30-ին Ռեմզին խփում է իր երրորդ գոլն ու կատարում գոլային փոխանցում, օգնելով իր թիմին 4-1 հաշվով հաղթել Պորտսմութին։2010-ի հունվարի 3-ին Ռեմսին գոլի հեղինակ է դառնում Անգլիայի Գավաթի շրջանակներում կայացած Վեսթ Հեմի հետ խաղում՝ Ափթոն պարկում։ Այդ խաղում Արսենալը 2-1 հաշվով հաղթեց ի շնորհիվ էդուարդոյի 83-րդ րոպեին խփած գլխով գոլի։ Ռեմսին այդ խաղում ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Արսեն Վենգերս սկսեց նրան համեմատել Ռոյ Քինի հետ, ասելով որ նա հիանալի է գտնում տարածություններ, և շատ է աշխատում

2010 թվականի փետրվարի 27-ին Արսենալի և Սթոք Սիթիի մրցավեճի ժամանակ, որը կայացել էր Բրիտանիա ստադիոնում, Ռայան Շոուքրոսի կոպիտ խախտումը կոտրեց Ռեմզիի ոտքը։ Ռեմզիին տեղափոխեցին հիվանդանոց և այնտեղ հաստատվեց որ նա կոտրել է տիբիան և ֆիբուլան։ Հստակ չկարողացան որոշել թե, երբ Ռեմզին կվերադառնա, բայց մեկ ամսի անց նա քայլում էր առանց ձեռնափայտի։2010 թվականի հունիսի 1-ին Ռեմսին երկարաձգեց իր պայմանագիրը, իսկ հոկտեմբերին սկսեց մարզվել, իսկ նոյեմբերի 23-ին Արսենալի պահետային թիմի կազմում հանդիպում անցկացրեց։

Նոթինգեմ Ֆորեսթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեմզին վարձավճարով տեղափոխվեց Նոթինգեմ Ֆորեսթ նոյեմբերի 25-ին և այնտեղ մնաց մինչև 2011 թվականի հունվարի 3-ը։ Առաջին հանդիպումը եղավ Լեսթերի դեմ նոյեմբերի 29-ին կայացած մրցավեճը, որտեղ նա փոխարինման մտավ 61-րդ րոպեին։ Առաջին անգամ մեկնարկային կազմում հանդես եկավ Դերբի Քաունթիի դեմ խաղում, որն անվանում են Արևելյան միջերկրային դերբի։ Այդ խաղում Ռեմզին և թիմակիցները հաղթեցին 5-2 հաշվով։ Ռեմզին Նոթինգեմ Ֆորեսթում մասնակցեց 5 խաղի և հունվարին վերադարձավ Արսենալ և սույն ամսվա 5-ին հայտավորվեց Լիդսի դեմ խաղի պահեստայիններին, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Ռեմին նույն վիճակում էր նաև Պորտման Ռոուդում կայացած գավաթային խաղում Իփսվիչի դեմ։

Կարդիֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեմզին մեկ ամսով վերադարձավ Կարդիֆ, մարզավիճակ հավաքելու, միանալով Արսենալի երիտասարդ ֆուտբոլիստ Ջեյ Էմանուել-Թոմասին, ով նույնպես Կարդիֆում էր խաղում վարձավճարով։ Առաջին հանդիպումն անցկացրեց Ռիդինգի դեմ։ Ռեմզին մասնակցեց հարավ-ուելսյան դերբիին Սուոնսիի և Կարդիֆի միջև, որտեղ նրա կատարած փոխանցումը Քրեյգ Բելամիին դարձավ հաղթական։ Ռեմզին մասնակցեց նաև Սքունթորփ Յունայթեդի և Բեռնլիի դեմ խաղերին։ Ռեմզին նաև թեթև վնասվածք ստացավ Նոթինգեմ Ֆորեսթի հետ խաղից առաջ, սակայն վերադառնալով դարձավ գոլի հեղինակ և իր թիմին օգնեց 2-0 հաշվով հաղթել Լեսթերին։

Փետրվարի 25-ին Կարդիֆը խնդրեց Արսենալին երկարաձգել պայմանագիրը մինչև մրցաշրջանի ավարտը և ասաց, որ պատասխան է սպասում 24 ժամվա մեջ։ Արսենալը մերժեց այդ առաջարկը և Ռեմզին վերադարձավ Լոնդոն։

2010–11[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ մրցաշրջանը Ռեմզին ավարտեց 7 մասնակցած խաղերով։

Ռեմզին իր վերադարձը նշեց Յունայթեդի դեմ գավաթային խաղում, որտեղ Արսենալը պարտվեց 2-0 հաշվով։ Մարտի 19-ին, վնասվածքին հետառաջին անգամ ընդգրկվեց հիմանկան կազմում Վեսթ Բրոմվիչի հետ խաղում։ Առաջին գոլը եղավ Մայիսի 1-ին Յունայթեդի դարպասին։ Նա նաև դարձավ խաղի լավագույն ֆուտբոլիստ։

2011–12[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեմզին Ասթոն Վիլայի հետ խաղից առաջ մարտի 24 2012 թ․

2013–14[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեմզին իր նախկին թիմի՝Կարդիֆի հետ խաղում
Ռեմզին իրացնումէ տուգանային Մարսելի դեմ Չեմպիոնների լիգայի խաղում Նոյեմբերի 26 2013

2014–15[խմբագրել | խմբագրել կոդը]


Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աարոն Ռեմզին (մեջտեղում) Ուելսի մինչև 21 հավաքականի կազմում

Ռեմզին առաջին անգամ Ուելսի կազմում հանդես է եկել 2005 թվականին հանդես գալով մինչև 17 տարեկանների մեջ։ Իսկ ՈՒելսի երիտասարդական հավաքականի կազմում առաջին անգամ հանդես է եկել 2007 թվականի օգոստոսի 21-ին Շվեդիայի դեմ կայացած ծանրագույն, բայց հաղթական(4-3)մրցավեճում։ Նա դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն, ով հանդես է եկել Ուելսի երիտասարդական հավաքականում և գերեզանցեց իր նախկին թիմակցի՝ Քրիս Գյունտերի ռեկորդը։ Ցավոք սրտի Ուելսի հավաքականին չհաջողվեց մտնել 2009 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնություն։ Նրանք պարտվեցին Անգլիային Վիլա պարկում, չնայած Ռեմզիի հիանալի հեռահար հարվածով խփած գոլին։

Ուելսի հավաքականում Ռեմզին առաջին անգամ հանդես եկավ 2008 թվականի նոյեմբերի 19-ին Դանիայի դեմ կայացած մրցավեճում։ Այդ ժամանակ Ռեմզին 17 տարեկան էր, որի շնորհիվ դարձավ Ուելսի հավաքականի կազմում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։2009 թվականի հոկտեմբերի 14-ին դառնում է առաջին գոլի հեղինակը։ Դա լինում է Լիխտեյնշտեյնի հետ խաղում։ Նա գոլի հեղինակ է դառնում տուգանայինից, որը նրան էր զիջելԳարեթ Բեյլը։

Ուելսի հավաքականի նախկին մարզիչ Գարի Սփիդը Ռեմզիին ավագի թևկապն է վստահում Անգլիայի հավաքականի դեմ կայանալիք ընկերական խաղում։ Այդպիսով դառնում է Ուելսի հավաքականի պատմության ամենաերիտասարդ ավագըէգերազանցելով Մայք Ինգլանդի ռեկորդը։ Որպես ավագ առաջին գոլը խփեց Հյուսիսային Իռլանդիային,2011 թվականի մայիսի 270

Ռեմզին նաև մասնակցել է 2012 թվականի Օլիմպիական խաղերին, Բրիտանիայի հավաքականից։

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուելս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com — 2000.