Էմանուել Ադեբայոր
Էմանուել Ադեբայոր ֆր.՝ Emmanuel Adebayor | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 26, 1984[1][2][3] (40 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լոմե, Տոգո | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 191 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 84 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Էմանուել Ադեբայոր (ֆր.՝ Emmanuel Shay Adebayor, փետրվարի 26, 1984[1][2][3], Լոմե, Տոգո), տոգոյեցի ֆուտբոլիստ, Տոգոյի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ Ադեբայորը նախկինում խաղացել է «Մեց», «Մոնակո», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի» և «Ռեալ Մադրիդ» թիմերում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մեց» և «Մոնակո»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մեցի» կազմում նորամուտը կատարել է 2001/2002 մրցաշրջանում, բայց էլ ավելի մեծ տպավորություն է թողել բոլորի վրա հաջորդ մրցաշրջանում՝ խփելով 13 գոլ։ Նման խաղով արժանացել է «Մոնակոյի» ուշադրությանը։ Այդ թիմի հետ միասին հասել է մինչև 2003-2004 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, ինչպես նաև ճանաչվել է տոգոյեցի տարվա լավագույն խաղացող։
«Արսենալ»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արսենալի» կազմում նորամուտը կատարել է «Բիրմինգեմի» դեմ խաղում, որտեղ նրա թիմը հաղթել է 2:0, իսկ տոգոյեցին խփել է մեկ գոլ։ 2006/07 մրցաշրջանում Էմանուելը «Արսենալի» կազմում խփել է 8 գնդակ և Անրիի հեռանալուց հետո դարձել իր թիմի հարվածող ուժը։ 2007 թվականի մայիսին Ադեբայորը «Արսենալի» հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր։
2007/08 մրցաշրջանում Ադեբայորը խփել է 30 գոլ՝ դառնալով ակումբի լավագույն ռմբարկուն, և մրցաշարի արդյունքներով ընդգրկվել է անգլիական Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականում։ Գոլը, որը խփել էր 2007/08 առաջնության 13-րդ տուրի «Ռեդինգի» դեմ խաղի 52-րդ րոպեին (3:1), «զինագործների» համար դարձել է հազարերրորդը անգլիական Պրեմիեր լիգայում։ Չնայած Ադեբայորի «Միլան» տեղափոխվելու մասին լուրերին, հարձակվողը մնացել է ակումբում։
Զինագործների կազմում անցկացնելով մեկ մրցաշրջան (2008/09, որտեղ Ադեբայորը խփել է 16 գնդակ), Էմանուելը որոշել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։
Ընդհանուր «Արսենալի» կազմում անցկացրել է 142 խաղ և խփել 62 գոլ։
«Մանչեսթեր Սիթի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հուլիսի 18-ին 25 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»[4]։ Նորամուտային մրցաշրջանում «Սիթիի» կազմում Ադեբայորը Պրեմիեր լիգայում անցկացրած 26 խաղերում խփել է 14 գոլ։ Սակայն 2010/11 մրցաշրջանում Ադեբայորը այլևս չի հայտնվել թիմի հիմնական կազմում և 2011 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվել է Մադրիդ քաղաքի «Ռեալ» ակումբ մինչև մրցաշրջնի ավարտը ժամկետով և 15 միլիոն ֆունտով գնելու իրավունքով։
«Ռեալ Մադրիդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հունվարի 30-ին կատարել է նորամուտը «Ռեալի» կազմում Իսպանիայի առաջնության 2010/11 մրցաշրջնի «Օսասունայի» դեմ խաղում։ Խաղի 65-րդ րոպեին փոխարինելով Անխել դի Մարիային[5]։ 2011 թվականի փետրվարի 3-ին «blancos»-ի կազմում բացել է գոլերի հաշիվը՝ 2010/11 Իսպանիայի գավաթի խաղարկության «Սևիլյայի» դեմ տնային խաղում։ Գնդակը, որը խաղի 95-րդ րոպեին խփել էր Ադեբայորը (ավելացված ժամանակում), դարձել է «Ռեալի» «Սանտյագո Բերնաբեույում» խփած 5000-րդ գոլը[6]։
Առաջնության խաղերում հանդես է եկել 6 համարի մարզաշապիկով, սակայն եվրագավաթներում հայտագրվել է Մամադու Դիարայի փոխարեն։ Այդ պատճառով Չեմպիոնների լիգայում խաղացել է 28 համարի ներքո։
«Տոտտենհեմ Հոտսպուր»
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի օգոստոսի 25-ին վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Տոտտենհեմ»։ 2011/12 մրցաշրջնում 33 խաղերում խփել է 17 գոլ։ Այդպիսի հաջող մրցաշրջանից հետո 2012 թվականի օգոստոսի 21-ին տեղափոխվել է «Տոտտենհեմ» մշտական հիմունքներով։ Տրանսֆերի արժեքը կազմել է £5 միլիոն[7][8]։
«Քրիսթալ Փելաս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունվարի վերջին տեղափոխվել է «Քրիսթալ Փելաս» ազատ գործակալի կարգավիճակով։
«Իստամբուլ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունվարի 31-ին հայտնի է դարձել Ադեբայորի Տուլայի «Իստաբուլ» ակումբ տեղափոխվելու մասին։ Ադեբայորի հետ կնքած պայմանագիրը եղել է մինչև 2018 թվականը։ Ապրիլի 10-ին երակար ժամանակահատվածում առաջին անգամ խփել է հեթ-տրիկ «Գալաթասարայի» դեմ խաղում։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարձել է Տոգոյի իսկական հերոս՝ խփելով 11 գոլ 2006 թվականի աշխարհի առաջնության Աֆրիկայի որակավորման փուլում և դռնալով լավագույն ռմբարկու, ինչի շնորհիվ Տոգոյի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ անցավ Մունդիալ։ Չնայած հավաքականի ղեկավարության հետ 2006 թվականի աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունում ունեցած ոչ մեծ կոմֆլիկտին, Էմանուել Ադեբայորը դարձավ Տոգոյի հավաքականի ավագ։ Ֆեդերացիայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հեռացել է հավաքականից (այլ տվյալներով դա պայմանավորված էր նրանով, որ այդ թվականի հոնվարի 8-ին Ադեբայորը Տոգոյի հավաքականում իր խաղընկերերի հետ ընկել է հրաձգության տակ, երբ ավտոբուսով գնում էր Անգոլա)։
2016 թվականի փետրվարին հայտարարել է, որ ավարտում է միջազգային կարիերան, բայց մի քանի ամիս հետո վերադարձել է հավաքական։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Փոխանցումներ | Խաղեր | Գոլեր | Փոխանցումներ | Խաղեր | Գոլեր | Փոխանցումներ | Խաղեր | Գոլեր | Փոխանցումներ | ||
![]() |
2003/2004 | 31 | 8 | - | - | - | - | 9 | 0 | - | 40 | 8 | - |
2004/2005 | 34 | 9 | - | - | - | - | 10 | 2 | - | 45 | 11 | - | |
2005/2006 | 13 | 1 | - | - | - | - | 2 | 0 | - | 15 | 1 | - | |
Ընդհանուր «Մոնակոյում» | 79 | 18 | 21 | 2 | 100 | 20 | - | ||||||
![]() |
2005/2006 | 13 | 4 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 4 | 4 |
2006/2007 | 29 | 8 | 4 | 7 | 4 | 0 | 8 | 0 | 0 | 44 | 12 | 4 | |
2007/2008 | 36 | 24 | 4 | 3 | 3 | 0 | 9 | 3 | 1 | 48 | 30 | 5 | |
2008/2009 | 27 | 10 | 7 | 2 | 0 | 0 | 9 | 6 | 1 | 38 | 16 | 8 | |
Ընդհանուր «Արսենալում» | 105 | 46 | 19 | 12 | 7 | 0 | 26 | 9 | 2 | 143 | 62 | 21 | |
![]() |
2009/2010 | 26 | 14 | 3 | 5 | 0 | 0 | - | - | - | 26 | 14 | 3 |
2010/2011 | 7 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 4 | 0 | 12 | 5 | 0 | |
Ընդհանուր «Մանչեսթեր Սիթիում» | 34 | 15 | 3 | 5 | 0 | 0 | 6 | 4 | 0 | 45 | 18 | 3 | |
![]() |
2010/11 | 14 | 5 | 0 | 1 | 1 | 0 | 4 | 2 | 0 | 19 | 8 | 0 |
Ընդհանուր «Ռեալ Մադրիդում» | 14 | 5 | 0 | 1 | 1 | 0 | 4 | 2 | 0 | 19 | 8 | 0 | |
![]() |
2011/2012 | 33 | 17 | 4 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 37 | 18 | 4 |
2012/2013 | 25 | 5 | 1 | 1 | 0 | 0 | 8 | 3 | 0 | 34 | 8 | 1 | |
2013/2014 | 21 | 11 | 4 | 2 | 1 | 0 | 2 | 2 | 0 | 25 | 14 | 4 | |
2014/2015 | 11 | 2 | 2 | 2 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 15 | 2 | 2 | |
Ընդհանուր «Տոտտենհեմ Հոտսպուրում» | 90 | 35 | 11 | 9 | 2 | 0 | 12 | 5 | 0 | 111 | 42 | 11 |
(2015 թվականի փետրվարի 23-ի տվյալներով)
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Ռեալ Մադրիդ
- Իսպանիայի գավաթի դափնեկիր - 2010/11
Անձնական
- Տոգոյի լավագույն ֆուտբոլիստ (4) - 2005, 2006, 2007, 2008
- Աֆրիկացի տարվա ֆուտբոլիստ ԲԲՍ-ի վարկածով (1) - 2007
- Աֆրիկացի տարվա ֆուտբոլիստ (1) - 2008[9]
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադեբայորը զբաղվում է բարեգործությամբ. նա օգնել է որպեսզի Տոգոյում բացվեն դպրոց և կլինիկա։ 2011 թվականին Գանայի Խամիլե և Կորո քաղաքնրի համար նա իշխանություններին է փոխանցել ջրի դուրսքաշմա երկու սարթքավորում իրենց զտիչներով[10]։ 2015 թվականի հուլիսի սկզբին ընդունել է իսլամ[11][12][13]։
2017 թվականի դեկտեմբերին Ադեբայորը որդեգրել է Ջունիոր Էմանուելին՝ իր ավագ եղբայր Փիթերի որդուն, որը մահացել էր[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Adeybayor signs for Blues» (անգլերեն). Manchester City FC Official Website. 18.07.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Un gol de Camuñas da el triunfo a Osasuna ante un Real Madrid que mereció más» (իսպաներեն). Sitio Oficial del Real Madrid CF. 30.01.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «2:0: Özil y Adebayor meten al Madrid en la final» (իսպաներեն). Sitio Oficial del Real Madrid CF. 2.02.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Ade Returns». tottenhamhotspur.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Tottenham confirm signing of Emmanuel Adebayor from Manchester City in deal worth £9m — Telegraph». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Adebayor named Africa's best» (անգլերեն). FIFA. 11.02.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Адебайор помогает Гане» (ռուսերեն). iSport.ua. 27.06.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 27.06.2011-ին.
- ↑ Emmanuel Adebayor converts to Islam in web video
- ↑ Emmanuel Adebayor — 13 Reasons Why I Am A Muslim
- ↑ «Я часто думал о самоубийстве». Почему Адебайор — самый несчастный игрок Европы
- ↑ Адебайор усыновил сына умершего брата
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adebayor Manchester City Videos Արխիվացված 2018-10-08 Wayback Machine
- Profile Արխիվացված 2014-04-20 Wayback Machine at Arsenal.com
- BBC World Service: African Footballer of the Year 2008
- Emmanuel Adebayor Profile & Stats on ESPN Soccernet Արխիվացված 2010-04-14 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանուել Ադեբայոր» հոդվածին։ |
|
- Փետրվարի 26 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Արսենալի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Իստանբուլ Բաշակշեհիրի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Մեցի ֆուտբոլիստներ
- Մոնակոյի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Տոգոյեցի ֆուտբոլիստներ
- Տոգոյի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ
- Քրիսթալ Փելասի ֆուտբոլիստներ