Մամադու Դիարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մամադու Դիարա
Mahamadou Diarra.JPG
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Մալի Մալի
Ծննդյան ամսաթիվ մայիսի 18, 1981 (37 տարեկան)
Ծննդավայր Բամակո, Մալի
Հասակ 183 սմ
Քաշ 76 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1993—1997 Մալի Սալիֆ Կեյտա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997—1998 Մալի Սալիֆ Կեյտա 24 (6)
1998—1999 Հունաստան ՕՖԻ 21 (2)
1999—2002 Նիդերլանդներ Վիտտես 69 (9)
2002—2006 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 123 (7)
2006—2011 Իսպանիա Ռեալ Մադրիդ 90 (3)
2011 Ֆրանսիա Մոնակո 9 (0)
2012—2014 Անգլիա Ֆուլհեմ 23 (1)
Ազգային հավաքական
2011—2014 Մալի Մալի 64 (6)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 1, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ փետրվարի 27, 2012

Մամադու Դիարա (ֆր.՝ Mahamadou Diarra, մայիսի 18, 1981, Բամակո), մալիացի ֆուտբոլիստ, հենակետային կիսապաշտպան:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիարան իր եվրոպական կարիերան սկսել է հունական «ՕՖԻ» ակումբում, հետո խաղացել է հոլանդական «Վիտտեսում»: Նա 2002-06 թվականներին հանդես է եկել ֆրանսիական «Օլիմպիկ Լիոնում», ակումբի կազմում չորս անգամ դառնալով երկրի չեմպիոն։ Դիարային համեմատում էին Պատրիկ Վիեյրայի և Կլոդ Մակելելեի հետ, և նա մտնում էր աշխարհի լավագույն հենակետայինների ցանկի մեջ։

«Ռեալ Մադրիդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիոնի «Օլիմպիկի» մարզիչ Ժերար Հուլիեն Դիարայի համար սահմանեց 40 միլիոն եվրո տրանֆերային արժեք։ Այդ արժեքը հավասար էր 2005 թվականի ամռանը «Չելսիի» կողմից «Օլիմպիկին» Մայքլ Էսսյենի տրանֆերի համար տրված գնին։ «Ռեալ Մադրիդը» «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայքարում էր Դիարայի համար, և 2006 թվականի օգոստոսի 18-ին, «Ռեալը» «Լիոնի» հետ համաձայնության եկավ, տրանֆերի արժեքը կազմեց 26 միլիոն €: Օգոստոսի 22-ին «Ռեալի» նախագահ Ռամոն Կալդերոնը գնեց Դիարային և նրան տվեց 6 համարով մարզահագուստը, որը մինչ այդ կրում էր Իվան Էլգերը:

2006-07 մրցաշրջանում Դիարան Ֆաբիո Կապելոյի գլխավորությամբ «Ռեալի» հիմնական կազմի խաղացողներից էր, քանի որ ակումբը խաղում էր երկու հենակետայինով։ Հետո, սակայն, նա սկսեց նստել պահեստայինների նստարանին։ Գուտին, ով ավելի հարձակվողական կիսապաշտպան էր, փոխարնեց նրան, իսկ այդ ժամանակ պաշտպանական գծում Կապելոն նշանակեց Էմերսոն Ֆերեյրային:

«Մոնակո»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարի 27-ին «Ռեալի» ղեկավարությունը պայմանավորվեց Դիարայի «Մոնակո» տեղափոխվելու մասին, տրանֆերի արժեքը կազմեց շուրջ 4 միլիոն եվրո[1][2]: Մրցաշրջանի արդյունքներով նրա նոր թիմը հայտնվեց Լիգա 2-ում[3]: Դիարան չերկարաձգեց պայմանագիրը և հեռացավ ակումբից։

«Ֆուլհեմ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի փետրվարի 27-ին Դիարան ազատ գործակալի իրավունքներով տեղափոխվեց անգլիական «Ֆուլհեմ»[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Comunicado oficial» (իսպաներեն)։ Sitio Oficial del Real Madrid CF։ 27.01.2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-14-ին։ Վերցված է 27 January 2011 
  2. «Mahamadou Diarra: "Relever le défi"» (ֆրանսերեն)։ Site Officiel de l'AS Monaco FC։ 28.01.2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-14-ին։ Վերցված է 28 January 2011 
  3. «Monaco relegated, Lille celebrate» (ֆրանսերեն)։ Soccernet.espn.go.com։ 29.05.2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-06-ին։ Վերցված է 27 February 2012 
  4. «Мамаду Диарра подписал контракт с «Фулхэмом»» (ֆրանսերեն)։ Eurosport։ 27.02.2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-06-ին։ Վերցված է 27 February 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]