Անդրեյ Արշավին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Անդրեյ Արշավին
AndreiArshavin.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անդրեյ Արշավին
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 29, 1981 (37 տարեկան)
Ծննդավայր Լենինգրադ, {{{2}}} ԽՍՀՄ
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան, հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Զենիթ
Համար 29
Ազգային հավաքական
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2002-ներկա Ռուսաստան Ռուսաստան 62 (16)

Անդրեյ Սերգեևիչ Արշավին (ռուս.՝ Андрей Сергеевич Аршавин, Մայիսի 29, 1981), Սանկտ Պետերբուրգ, ռուս ֆուտբոլիստ, հարձակվող, ռուսական «Զենիթի» և Ռուսաստանի ազգային հավաքականի խաղացող։ Արշավինի հայրը նույնպես զբաղվել է ֆուտբոլով, բայց խաղացել է սիրողական թիմում։ Բայց Անդրեի հայրն է պատճառ դառնում, որպեսզի նա սկսի հաճախել «Սմենա» ֆուտբոլի դպրոց։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նդրեյ Արշավինը սովորել է Սանկտ-Պետերգուրգի համար 18 դպրոցում: Ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը եկել է հորից, ով նույնպես անցյալում լավ ֆուտբոլիստ էր: Ֆուտբոլից բացի զբաղվում էր նաև շաշկով: Նրա շաշկու խմբակի ուսուցիչը ցանկանում էր, որ Արշավինը իր կյանքը կապեր շաշկու հետ, սակայն Արշավինը վերջիվերջո ընտրեց ֆուտբոլը:

Մանկուց Արշավինի սիրելի ակումբը Իսպանական <<Բարսելոնա>> ակումբն էր:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Արշավինը տեղափոխվում է «Զենիթ» և մինչև 2000 թվականը հանդես է եկել «Զենիթ-2» ակումբում։ 2000 թվականին նա սկսում է հանդես գալ «Զենիթում»։ Արշավինը սկսել է խաղալ աջ կիսապաշպանի դիրքում, այնուհետև՝ հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում, որից հետո էլ, վերջապես, ամրապնդվում է երկրորդ հարձակվողի դիրքում։

Անդրեյ Արշավինը հավաքականի կազմում։

2007/08 մրցաշրջանում Արշավինի օգնությամբ «Զենիթը» դառնում է Ռուսաստանի չեմպիոն, Անդրեյը դառնում 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Նույն մրցաշրջանում «Զենիթը» դառնում է ՈւԵՖԱ-ի գավաթակիր, եզրափակչում Արշավինի խփած գոլը և հիանալի խաղը հաղթանակ է պարգևում «Զենիթին»։ Նա ճանաչվում է եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ։ 2008 թվականին Արշավինը հայտնվում է աշխարհի լավագույն 30 ֆուտբոլիստների շարքում։

2009 թվականի փետրվարի 3-ին Անդրեյը պայմանագիր է կնքում «Արսենալի» հետ և վերցնում է 23 համարի մարզաշապիկը։ Պրեմիեր լիգայի շրջանակներում առաջին անգամ խաղադաշտ է դուրս գալիս «Սանդերլենդ» - «Արսենալ» խաղի ժամանակ (0։ 0)։

Եվրո-2008[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրո 2008-ի ժամանանակ Արշավինը հանդես է եկել 10 համարի ներքո: Մրցաշարի ընթացքում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել երրորդ հանդիպման ժամանակ` Շվեյցարիայի դեմ խաղում, որի ժամանակ Ռուսաստանի հավաքականը հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Արշավինը ընտրվեց որպես խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Արշավինը վառ մասնակցություն ունեցավ նաև մեկ-քառորդ եզրափակչում` Հոլանդիայի դեմ խաղի ժամանակ, որտեղ մասնակցություն ունեցավ խաղի բոլոր 3 գոլերին. երկու գոլային փոխանցում և մեկ գոլ:

Մրցաշարի ավարտին Արշավինին հաջողվեց հայտնվել մրցաշաի խորհրդանշական թիմում և ճանաչվեց լավայուգն ֆոիտբոլիստ Ռուսաստանի հավաքականից Եվրոպայի չեմպիոնատում:

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի մայիսի 17-ին Արշավինը առաջին հանդիպումն է անցկացնում Ռուսաստանի ընտրանու կազմում։ Առաջին գոլը հավաքականում նա խփում է 2003 թվականի փետրվարի 13-ին՝ գնդակն ուղարկելով ռումինացիների դարպասը։

2005 և 2006 թվականներին Արշավինը դարձավ հավաքականի լավագույն ռմբարկուն: 2006—2007թթ. եղել է հավաքականի կապիտանը:

Եվրո-2008-ը Արշավինը գերազանց է անցկացնում։ Արշավինի ավանդը մեծ էր Շվեդիայի և Հոլանդիայի հետ խաղերում, ինչն էլ գրավում է Վենգերի ուշադրությունը։