Մատիա Պերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մատիա Պերին
Mattia Perin
Mattia Perin 2016.jpg
Պերինը 2016 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 10, 1992(1992-11-10)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Լատինա, Լացիո, Իտալիա
Հասակ 188 սմ
Քաշ 77 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Յուվենտուս
Համար 37
Պատանեկան կարիերա
2005-2006 Իտալիա Պրո Սիստերնե
2006-2008 Իտալիա Պիստոյեզե
2008-2010 Իտալիա Ջենոա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2018 Իտալիա Ջենոա 148 (0)
2011-2012   Իտալիա Պադովա 25 (0)
2012-2013   Իտալիա Պեսկարա 29 (0)
2018-ներկա Իտալիա Յուվենտուս 9 (0)
Ազգային հավաքական
2009 Իտալիա Իտալիա Մ17 12 (0)
2009 Իտալիա Իտալիա Մ18 4 (0)
2009-2010 Իտալիա Իտալիա Մ19 6 (0)
2011-2012 Իտալիա Իտալիա Մ20 2 (0)
2010-2012 Իտալիա Իտալիա Մ21 3 (0)
2014-ներկա Իտալիա Իտալիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 10-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 10-ի, 2019

Մատիա Պերին (իտալ.՝ Mattia Perin, նոյեմբերի 10, 1992(1992-11-10)[1], Լատինա, Լացիո, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Յուվենտուսի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենոա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերինը Ջենոայի ակադեմիայի սան է։ 2010 թվականի հունվարին նա տեղափոխվեց ակումբի առաջին թիմ որպես երրորդ դարպասապահ՝ ստանալով 88 համարի մարզաշապիկը։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի մայիսի 22-ին՝ Չեզենայի դեմ խաղում[3]։

2011 թվականի հուլիսին Պերինը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Պադովա[4]։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 1-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[5]։ Պադովայի կազմում Պերինը անցկացրեց 25 հանդիպում՝ բաց թողելով 39 գնդակ։

2012 թվականի ամռանը Պերինը վարձավճարով միացավ այդ մրցաշրջանում Սերիա A տեղափոխված Պեսկարային։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 26-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[6]։ Սեպտեմբերի 23-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում իտալացին ստացավ կարմիր քարտ ստացավ՝ խաղադաշտից հեռացվելով հանդիպման 63-րդ րոպեին[7]։ Պեսկարայի կազմում Պերինը անցկացրեց 30 հանդիպում՝ բաց թողելով 66 գնդակ։

2013-14 մրցաշրջանում Պերինը վերադարձավ Ջենոա՝ դառնալով թիմի հիմնական դարպասապահը։ Վերադարձից հետո իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 25-ին՝ Ինտերի դեմ խաղում՝ այս խաղում բաց թողելով 2 գնդակ[8]։ 2014 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Վերոնայի դեմ խաղում Պերինը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ որպես Ջենոայի ավագ[9]։ 2017 թվականի հունվարի 8-ին՝ Ռոմայի դեմ խաղում[10] իտալացին ստացավ ծանր վնասվածք՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[11]։ 2017-18 մրցաշրջանում նա դարձավ թիմի մշտական ավագը։ Ջենոայի կազմում Պերինը անցկացրեց 151 հանդիպում՝ բաց թողելով 184 գնդակ և 46 խաղում իր դարպասը պահելով անառիկ։

Յուվենտուս[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 8-ին Պերինը 4 տարվա պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ[12][13]։ Ակումբը նրա համար վճարեց 12 միլիոն եվրո և հավելյալ 3 միլիոն բոնուսների տեսքով[14][15][16]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 26-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բոլոնյայի դեմ խաղում[17][18]։ 2019 թվականի ապրիլին իտալացին տարավ ուսի վիրահատություն՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[19][20][21]։ 2018-19 մրցաշրջանում Պերինը անցկացրեց 9 հանդիպում՝ 5 խաղում պահելով իր դարպասը անառիկ[22] և օգնելով թիմին հաղթել Սերիա A[23][24][25]։

2019 թվականի ամռանը Պերինը մոտ էր Բենֆիկա տեղափոխությանը, սակայն տրանսֆերը չկայացավ, քանի որ դարպասապահը ձախողեց բուժզննումը[26][27][28]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականի հիմնական դարպասապահ, Պերինը մասնակցեց 2009 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին՝ ընդգրկվելով Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականում։ 2010 թվականին նա Իտալիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը, սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում։ Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում իր դեբյուտը Պերինը նշեց 2010 թվականի օգոստոսի 11-ին՝ 17 տարեկան հասակում՝ Դանիայի դեմ խաղում[29]։

Իտալիայի ազգային հավաքական Պերինը առաջին անգամ հրավիրվեց 2012 թվականի օգոստոսի 15-ին՝ Անգլիայի դեմ ընկերական խաղի համար, սակայն այս խաղում խաղադաշտ դուրս չեկավ[30]։ 2014 թվականին նա Չեզարե Պրանդելիի կողմից ընդգրկվեց աշխարհի առաջնության վերջնական կազմում որպես հավաքականի երրորդ դարպասապահ[31]՝ Ջանլուիջի Բուֆոնից և Սալվատորե Սիրիգուից հետո՝ դառնալով թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, և նաև միակը, ով նախկինում ոչ մի հանդիպում չի անցկացրել ազգային հավաքականի կազմում։ Աշխարհի առաջնությունում Պերինը խաղադաշտ դուրս չեկավ, իսկ Իտալիան դուրս մնաց խմբային փուլից։

Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում Պերինը նշեց 2014 թվականի նոյեմբերի 18-ին՝ փոխարինելով Սալվատորե Սիրիգուին Ալբանիայի դեմ ընկերական խաղում[32][33]։ 2016 թվականի ապրիլի 9-ին նա Ջենոայի կազմում խաղալիս վնասվածք ստացավ և չկարողացավ մասնակցել Եվրո 2016-ին որպես թիմի երրորդ դարպասապահ[34]։ Իր առաջին հանդիպումը Իտալիայի ազգային հավաքականի մեկնարկային կազմում Պերինը անցկացրեց 2018 թվականի հունիսի 4-ին՝ Նիդերլանդների դեմ խաղում[35]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ[36]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ջենոա 2010–11 Սերիա A 1 0 0 0 1 0
2013–14 37 0 1 0 38 0
2014–15 32 0 1 0 33 0
2015–16 25 0 0 0 25 0
2016–17 16 0 0 0 15 0
2017–18 37 0 1 0 38 0
Ընդհանուր 148 0 3 0 0 0 0 0 151 0
Պադովա (վարձավճար) 2011–12 Սերիա B 25 0 0 0 25 0
Պեսկարա (վարձավճար) 2012–13 Սերիա A 29 0 1 0 30 0
Յուվենտուս 2018–19 9 0 0 0 0 0 0 0 9 0
Կարիերայի ընդհանուր 211 0 4 0 0 0 0 0 215 0

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ[36]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2014 1 0
2018 1 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուվենտուս

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնության խորհրդանշական հավաքական․ 2009

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Italy - M. Perin - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-11 
  3. «Genoa CFC - AC Cesena, May 22, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-11 
  4. «WebCite query result»։ www.webcitation.org (անգլերեն)։ Վերցված է 2018-06-11 
  5. «FC Empoli - Calcio Padova, Oct 1, 2011 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-11 
  6. «Delfino Pescara 1936 - Inter Milan, Aug 26, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-11 
  7. «Bologna FC 1909 - Delfino Pescara 1936, Sep 23, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-11 
  8. «Inter Milan - Genoa CFC, Aug 25, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-11 
  9. «Hellas Verona - Genoa CFC, Sep 24, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-11 
  10. «Genoa CFC - AS Roma, Jan 8, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-11 
  11. «Official: Season over for Perin | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-06-11 
  12. «Official: Perin joins Juventus | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-06-11 
  13. Verschueren Gianni։ «Mattia Perin Completes Transfer from Genoa to Juventus on 4-Year Contract»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-06-11 
  14. «Mattia Perin joins Juventus! - Juventus.com»։ Juventus.com։ Վերցված է 2018-06-11 
  15. «Juventus sign goalkeeper Mattia Perin from Genoa after Gianluigi Buffon leaves»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-08։ Վերցված է 2018-06-11 
  16. «Mattia Perin joins Juventus for €12million | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-11 
  17. «Juventus FC - Bologna FC 1909, Sep 26, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-10 
  18. «Juve 2-0 Bologna, Bianconeri domination»։ Juventus.com։ Վերցված է 2019-10-10 
  19. «Medical update on Mattia Perin»։ Juventus.com։ Վերցված է 2019-10-10 
  20. «Juventus goalkeeper Perin has shoulder surgery»։ BeSoccer (en-EN)։ 2019-04-20։ Վերցված է 2019-10-10 
  21. «Official: Juventus' goalkeeper Perin undergoes surgery»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2019-10-10 
  22. «Mattia Perin | Football Stats | Juventus | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-10 
  23. 23,0 23,1 Reuters (2019-04-20)։ «Juventus win two Serie A titles in one day as men and women triumph»։ The Observer (en-GB)։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-07-28 
  24. «Juventus win Serie A: Ronaldo first player ever to lift three major leagues of Premier League, La Liga and Scudetto | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-07-28 
  25. «Juventus win record eighth successive Serie A as Ronaldo completes set»։ The Independent (անգլերեն)։ 2019-04-20։ Վերցված է 2019-07-28 
  26. «Juventus transfer news: Benfica postpone Mattia Perin transfer after goalkeeper fails medical | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-10-10 
  27. «The many problems of Mattia Perin | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-10-10 
  28. Penza Danny (2019-07-18)։ «OFFICIALLY OFFICIAL: Mattia Perin’s move to Benfica postponed due to medical issues»։ Black & White & Read All Over (անգլերեն)։ Վերցված է 2019-10-10 
  29. «Italy U21 - Denmark U21, Aug 11, 2010 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-11 
  30. «Italy - England, Aug 15, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-11 
  31. uefa.com (2014-06-01)։ «FIFA World Cup - News – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-11 
  32. «Italy - Albania, Nov 18, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-11 
  33. «International friendly: Italy edge to narrow 1-0 victory over Albania in Genoa»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-06-11 
  34. «Perin injury opens door for Donnarumma»։ ESPN.com։ 2016-04-12։ Վերցված է 2018-06-11 
  35. «Italy - Netherlands, Jun 4, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-11 
  36. 36,0 36,1 «Mattia Perin»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-06-11 
  37. Association Press (2019-01-16)։ «Juventus beat Milan to Supercoppa Italiana after Cristiano Ronaldo winner»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]