Դանիելե Ռուգանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դանիելե Ռուգանի
Daniele Rugani
Juventus to250716spo 506 copy.variant1400x787.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դանիելե Ռուգանի
Քաղաքացիությունը ԻտալիաԻտալիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 29, 1994(1994-07-29)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Լուկա, Տոսկանա, Իտալիա
Հասակ 190 սանտիմետր[2]
Քաշ 84 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Յուվենտուս
Համար 24

Դանիելե Ռուգանի, (իտալ.՝ Daniele Rugani, իտալերեն արտասանություն: [daˈnjɛːle ru:gani]; հուլիսի 29, 1994(1994-07-29)[1], Լուկա, Տոսկանա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս Յուվենտուս ՖԱ-ում և Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնված լինելով իտալական Լուկա քաղաքում, Ռուգանին իր ֆուտբոլային կարիերան սկսում է Տուսկանի Էմպոլիում, 2000 թվականին՝ 6 տարեկանում: Նա մնաց ակումբի երիտասարդական ակադեմիայում 12 տարի, որից հետո, 2012 թվականի օգոստոսին 150,000 եվրոյի դիմաց տեղափոխվեց Յուվենտուս:

2013 թվականի հուլիսի 31-ին Յուվենտուսը փորձ է անում գնել ֆուտբոլիստի տրանսֆերը 500,000 եվրոյով, սակայն պայմանագիրը ձախողվում է և Ռուգանին վերադառնում է Էմպոլի, որի հետ միասին 2013-2014 մրցաշրջանում պետք է խաղար Սերիա Բ-ում:

20 տարեկանում Դանիելեն արդեն Էմպոլիի կարևորագույն խաղացողներից էր: 2013-2014 մրցաշրջանում Ռուգանին անցկացրած 40 խաղերում խփեց 2 գոլ և օգնեց ակումբին վերադառնալ Սերիա Ա: Նա իր կարիերայի առաջին գոլը խփել է անկյունայինի խաղարկումից հետո՝ գլխի հարվածով, 2014 թվականի մարտի 22-ին կայացած Էմպոլի - Ռեջինա (4-0) խաղի ժամանակ: Էմպոլին ավարտեց մրցաշրջանը երկրորդ տեղում և չեմպիոն Պալերմոյի հետ վերադարձավ Սերիա Ա:

2014 թվականի հունիսի 18-ին հաստատվեց, որ երկու ակումբների միջև պայմանագիրը կվերականգնվի, և Ռուգանին լինելով Յուվենտուսի ֆուտբոլիստ, 2014-2015 մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա Էմպոլիում:

Ա Սերիայում իր դեբյուտը Ռուգանին նշել է 2014 թվականի օգոստոսի 31-ին կայացած Էմպոլի - Ուդինիզե (2-0) խաղում, 20 տարեկան հասակում: Սերիա Ա-ում իր առաջին գոլը Դանիելեն խփել է սեպտեմբերի 20-ին կայացած Էմպոլի - Սեսենա (2-2) խաղի ժամանակ:

2015 թվականի փետրվարի 2-ին Յուվենտուսը Էմպոլիից գնեց Դանիելե Ռուգանիի տրանսֆերային իրավունքների մյուս կեսը՝ վճարելով հավելյալ 3,5 մլն եվրո:Ռուգանին լինելով Էմպոլիի հիմնական կազմի խաղացող, մասնակցեց ակումբի Սերիա Ա-ում անցկացրած բոլոր 38 խաղերին՝ դառնալով 3 գոլի հեղինակ, իսկ Էմպոլին մրցաշրջանը ավարտեց 15-րդ տեղում:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուգանին հանդես է եկել Իտալիայի տարբեր երիտասարդական հավաքականներում 2010 թվականից ի վեր: Նա մինչև 21 տարեկանների հավաքականում իր առաջին գոլը խփել է 2014 թվականի մարտի 5-ին կայացած Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում, որտեց իտալացիները հաղթեցին 2-0 հաշվով:

2014 թվականի նոյեմբերի 9-ին Անտոնիո Կոնտեն Դանիելեին առաջարկեց լինել Իտալիայի հավաքականի ավագը ՈւԵՖԱ Եվրո 2016Խորվաթիայի դեմ ընտրական  և Ալբանիայի դեմ ընկերական խաղերի ժամանակ:

Իտալիայի Մ21 հավաքականի կազմում Ռուգանին մասնակցեց 2015 ՈւԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությանը մարզիչ Լուիջի Դի Բաջիոի ղեկավարությամբ:

Իտալիայի ավագ հավաքականի կազմում Ռուգանին իր դեբյուտը նշեց 2016 թվականի սեպտեմբերի 1-ին, նորանշանակ մարզիչ Ջիամ Պիերո Վենտուրայի հետ, որտեղ իտալացիները ընկերական խաղում պարտվեցին Ֆրանսիային 3-1 հաշվով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ^ a b Daniele Rugani, juventus.com.
  2. ^ La lista dei 101 migliori giovani talenti del calcio mondiale, it.eurosport.com, 24 novembre 2015.
  3. ^ (FR) Cindy Jaury, Mahrez, Kanté, Dembélé, Donnarumma, Kimmich... Voici notre équipe type des révélations de 2016, francefootball.com, 25 dicembre 2016.
  4. ^ Serie A. I 20 futuri campioni del calcio squadra per squadra, gqitalia.it, 21 novembre 2014.
  5. ^ a b c d e Alfredo Giacobbe, Preferiti: Daniele Rugani, ultimouomo.com, 15 gennaio 2015.
  6. ^ a b Rugani, l'immacolato, repubblica.it, 19 giugno 2015.
  7. ^ a b Francesco Saverio Intorcia, Rugani, il ragazzino alla Scirea: "Mai un giallo, litigare non serve", repubblica.it, 2 giugno 2015.
  8. ^ Lelio Donato, Daniele Rugani, il futuro della difesa della Juventus, goal.com, 14 marzo 2014.
  9. ^ Daniele Rugani, futuro bianconero, alfredopedulla.com, 5 febbraio 2014.
  10. ^ a b Operazioni di mercato con l'Empoli, juventus.com, 31 agosto 2014. (archiviato dall'url originale il 4 ottobre 2014).
  11. ^ Napoli-Juventus 1-2: Coppa Italia Primavera ai bianconeri dopo i supplementari, sportmediaset.mediaset.it, 16 aprile 2013.
  12. ^ Serie B, Pescara-Palermo 1-2, Belotti gol. Empoli a valanga sulla Reggina, gazzetta.it, 22 marzo 2014.
  13. ^ Francesco Velluzzi, Udinese, doppio Di Natale: Empoli battuto 2-0, gazzetta.it, 31 agosto 2014.
  14. ^ Guglielmo Longhi, Serie A, Cesena-Empoli 2-2, gol di Marilungo, Defrel, Tavano e Rugani, gazzetta.it, 20 settembre 2014.
  15. ^ Rugani, risolto l'accordo di partecipazione, juventus.com, 2 febbraio 2015.
  16. ^ Rugani: «Juve, quello che volevo», juventus.com, 21 luglio 2015.
  17. ^ Marco Gaetani, Juventus-Siviglia 2-0, Morata e Zaza riconquistano lo 'Stadium', repubblica.it, 30 settembre 2015.
  18. ^ Stefano Cantalupi, Coppa Italia, Juve ai quarti: 4-0 al Torino nel derby, gazzetta.it, 16 dicembre 2015.
  19. ^ Fabio Riva, Juventus, settima vittoria ma che paura nel finale, tuttosport.com, 20 dicembre 2015.
  20. ^ Jacopo Gerna, Juve, Mandzukic fa solo gol pesanti. E Rugani ora gioca da Juve, gazzetta.it, 2 aprile 2016.
  21. ^ Romeo Agresti, Solidità e personalità, Rugani è cresciuto: ora è da Juventus, goal.com, 9 aprile 2016.
  22. ^ Il momento di Daniele, juventus.com, 14 aprile 2016.
  23. ^ Juventus, per Rugani prima ammonizione in 53 partite di A, gazzetta.it, 24 aprile 2016.
  24. ^ Juventus: Rugani campione di correttezza, 50 gare senza gialli, tuttosport.com, 10 aprile 2016.
  25. ^ Rugani, buona la prima, juventus.com, 22 settembre 2016.
  26. ^ Rugani: «Imparo dai campioni», juventus.com, 7 dicembre 2016.
  27. ^ Federico Sala, Europeo under 21, Irlanda del Nord-Italia 0-2: risolvono i debuttanti, repubblica.it, 5 marzo 2014.
  28. ^ Luca Bianchin, Europeo Under 21, Inghilterra-Italia 1-3, ma il biscotto condanna gli Azzurrini, gazzetta.it, 24 giugno 2015.
  29. ^ Rugani all'Europeo Under 21, juventus.com, 7 giugno 2017.
  30. ^ Stefano Silvestri, Finisce l'avventura dell'Italia: super Saul trascina la Spagna in finale, it.eurosport.com, 27 giugno 2017.
  31. ^ Inizia il 'Sogno Azzurro': su Rai 1 ufficializzata la lista dei convocati per l'Europeo, figc.it, 31 maggio 2016.
  32. ^ Marco Fallisi, Italia-Francia 1-3: Ventura stecca il debutto, non serve il gol di Pellè, gazzetta.it, 1º settembre 2016.
  33. ^ Francesco Saverio Intorcia, Italia-Germania, il palo ferma Belotti: è pareggio, repubblica.it, 15 novembre 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. http://www.juventus.com/it/squadre/prima-squadra/difensori/daniele-rugani/index.php