Մաուրիցիո Սարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաուրիցիո Սարի
Maurizio Sarri
Սարին 2019 թվականին
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 10, 1959(1959-01-10)[1] (64 տարեկան)
Ծննդավայր Նեապոլ, Իտալիա
Հասակ 1,89 մետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Յուվենտուս (գլխավոր մարզիչ)
Մարզչական կարիերա
Տարի Ակումբ
1990-1991 Իտալիա Ստիա
1991-1993 Իտալիա Ֆաելեզե
1993-1996 Իտալիա Կավրիլիա
1996-1998 Իտալիա Անտելյա
1998-1999 Իտալիա Վալդեմա
1999-2000 Իտալիա Տեգոլետո
2000-2003 Իտալիա Սանսովինո
2003-2005 Իտալիա Սանջիովանեզե
2005-2006 Իտալիա Պեսկարա
2006-2007 Իտալիա Արեցո
2007 Իտալիա Ավելինո
2008 Իտալիա Հելլաս Վերոնա
2008-2009 Իտալիա Պերուջա
2010 Իտալիա Գրոսետո
2010-2011 Իտալիա Ալեսանդրիա
2011 Իտալիա Սորենտո
2012-2015 Իտալիա Էմպոլի
2015-2018 Իտալիա Նապոլի
2018-2019 Անգլիա Չելսի
2019-ներկա Իտալիա Յուվենտուս

Մաուրիցիո Սարի (իտալ.՝ Maurizio Sarri (Իտալերեն արտասանություն՝ [mauˈrittsjo ˈsarri], հունվարի 10, 1959(1959-01-10)[1], Նեապոլ, Իտալիա), իտալացի ֆուտբոլային մարզիչ։ Ներկայումս մարզում է Յուվենտուսը[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարին իր կարիերան սկսել է Տոսկանայում՝ մարզելով մի քանի փոքր ֆուտբոլային ակումբներ և գրանցելով մի շարք հաջողություններ[3]։ 2000 թվականին նա պայմանագիր կնքեց Սանսովինոյի հետ՝ օգնելով թիմին տեղափոխվել Սերիա C[4]: Այստեղ նա աշխատեց 3 տարի՝ 2003 թվականին պայմանագիր կնքելով Սանջիովանեզեի հետ։

2005 թվականին Սարին պայմանագիր կնքեց Սերիա B-ում հանդես եկող Պեսկարայի հետ։ Այստեղ նա հաջողությունների չհասավ, ինչից հետո մարզեց մի շարք այլ իտալական ակումբներ, մասնավորապես՝ Արեցոն, Ավելինոն, Վերոնան, Պերուջան, Գրոսետոն, Ալեսանդրիան[5] և Սորենտոն։ Վերջինիս մարզելու ժամանակ, Սորենտոն սկսեց ցուցադրել գեղեցիկ հարձակվողական ֆուտբոլ՝ ձմեռային դադարի ժամանակ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, ինչի շնորհիվ 2012 թվականին նա պայմանագիր կնքեց Էմպոլիի հետ։

Իր առաջին մրցաշրջանում Էմպոլիի հետ, ակումբը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը Սերիա B-ում՝ Սերիա A-ի փլեյ-օֆֆ փուլում պարտվելով Լիվորնոյին։ 2013-14 մրցաշրջանում Սարիի հետ Էմպոլին զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և տեղափոխվեց Սերիա A: Թեև ֆուտբոլային երկրպագուները կարծում էին, որ 2014-15 մրցաշրջանում Էմպոլին հետ դուրս կմնա Սերիա B, սակայն նրանք զբաղեցրեցին 15-րդ հորիզոնականը։

Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 11-ին Սարին 1 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ՝ փոխարինելով հեռացող Ռաֆայել Բենիտեսին[6][7]։

Իր առաջին մրցաշրջանում Սարին Նապոլի բերեց Էլսեիդ Հյուսային[8], Պեպե Ռեյնային[9], Ալանին[10], ովքեր միանգամից դարձան թիմի հիմնականի կազմի խաղացողներ, իսկ Նապոլին զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ զիջելով Յուվենտուսին, ինչից հետո Սարին երկարաձգեց իր պայմանագիրը 3 տարով։ Այնուամենայնիվ, հաջորդ ամռանը Նապոլին 90 միլիոն եվրոյի դիմաց վաճառեց Գոնսալո Իգուաինին, ով կարողացել էր հավասարվել Սերիա A-ի մրցաշրջանի ամենաշատ գոլերի ռեկորդին՝ հեղինակած 36 գոլերով։ 2016-17 մրցաշրջանում Նապոլին զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, իսկ Սարին ճանաչվեց Սերիա A-ի լավագույն մարզիչը և ստացավ Էնցո Բեարցոտի մրցանակը։

Սարին 2016 թվականին

2018 թվականի ձմռան դադարին Նապոլին զբաղեցնում էր 1-ին հորիզոնականը առաջնությունում՝ 26 տարվա մեջ առաջին անգամ[11]։ Թիմը սկսեց մրցաշրջանը լավ մարզավիճակում՝ գրանցելով ակումբի հաջորդական հաղթանակների ռեկորդը՝ 8 հաղթանակով[12]։ 2017-18 մրցաշրջանը Նապոլին ավարտեց 2-րդ հորիզոնականում՝ 4 միավորով զիջելով Յուվենտուսին[13][14]։ 2018 թվականի մայիսի 23-ին թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Կառլո Անչելոտտին[15][16]։

Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 14-ին Սարին նշանակվեց Չելսիի գլխավոր մարզիչ[17][18]՝ փոխարինելով Անտոնիո Կոնտեին, ով հեռացվել էր նախորդ օրը[19][20]։ Իր առաջին խաղում որպես թիմի մարզիչ, Չելսին պարտվեց Անգլիայի սուպերգավաթի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[21][22]։ Սարին դարձավ պատմության առաջին մարզիչը, որը անպարտելի է եղել Պրեմիեր Լիգայի իր առաջին 12 հանդիպումներում[23]։ Այս շարքը դադարեցվեց նոյեմբերի 24-ին, երբ Չելսին պարտվեց Տոտենհեմին[24][25]։ 2019 թվականի փետրվարի 24-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի Մանչեսթեր Սիթիի դեմ հանդիպման վերջում Սարին փորձեց փոխարինել դարպասապահ Կեպա Արիսաբալագային[26][27], սակայն Կեպան հրաժարվեց լքել խաղադաշտը, իսկ Չելսին պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[28][29]։ Մայիսի 29-ին Սարին նվաճեց իր առաջին գավաթը մարզչական կարիերայում՝ Չելսիի հետ հաղթելով ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգան[30][31]։ 2018-19 մրցաշրջանի վերջում նա հայտարարեց ակումբից հեռանալու մասին[32][33]։

Յուվենտուս[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 16-ին Սարին 3 տարվա պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ[34][35][36]։ Օգոստոսին նրա մոտ հայտնաբերվեց թոքաբորբ, ինչի պատճառով Սարին բաց թողեց 2 հանդիպում[37][38][39]։

Մարզչական վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ

Թիմ Սկսած Մինչև Արդյունք
Խ Հ ՈՈ Պ Հ %
Իտալիա Անտելյա 1996 1998 60 26 18 16 43.33
Իտալիա Վալդեմա 1998 1999 17 5 6 6 29.41
Իտալիա Տեգոլետո 1999 2000 26 8 9 9 30.77
Իտալիա Սանսովինո 2000 2003 120 62 33 25 51.67
Իտալիա Սանջիովանեզե 2003 Հունիսի 18, 2005 82 34 29 19 41.46
Իտալիա Պեսկարա Հուլիսի 9, 2005 Հունիսի 30, 2006 43 14 12 17 32.56
Իտալիա Արեցո Հոկտեմբերի 31, 2006 Մարտի 13, 2007 22 6 8 8 27.27
Իտալիա Ավելինո Հուլիսի 18, 2007 Օգոստոսի 23, 2007 1 0 0 1 0.00
Իտալիա Վերոնա Դեկտեմբերի 31, 2008 Փետրվարի 28, 2008 6 0 1 5 0.00
Իտալիա Պերուջա Սեպտեմբերի 23, 2008 Փետրվարի 15, 2009 22 6 11 5 27.27
Իտալիա Գրոսետո Մարտի 24, 2010 Հունիսի 24, 2010 11 2 7 2 18.18
Իտալիա Ալեսանդրիա Հուլիսի 6, 2010 Հունիսի 24, 2011 36 15 13 8 41.67
Իտալիա Սորենտո Հուլիսի 6, 2011 Դեկտեմբերի 13, 2011 19 8 6 5 42.11
Իտալիա Էմպոլի Օգոստոսի 12, 2012 Մայիսի 31, 2015 132 52 45 35 39.39
Իտալիա Նապոլի Հունիսի 12, 2015 Մայիսի 23, 2018 147 97 25 25 65.99
Անգլիա Չելսի Հուլիսի 14, 2018 Հունիսի 16, 2019 63 39 13 11 61.9
Իտալիա Յուվենտուս Հունիսի 16, 2019 Ներկա 8 6 2 0 75.0
Ընդհանուր 818 380 239 199 46.5

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Չելսի

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Maurizio_Sarri
  2. «Italy - M. Sarri - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-17 
  3. «ReggioNelPallone I La Reggina e tutto lo sport a Reggio Calabria»։ ReggioNelPallone (it-IT)։ Վերցված է 2018-04-17 
  4. «Wayback Machine»։ 2011-07-22։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-22-ին։ Վերցված է 2018-04-17 
  5. «Grigi, è Sarri il nuovo tecnico. Artico vicino alla riconferma»։ 2011-07-22։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-22-ին։ Վերցված է 2018-04-17 
  6. Press Associated (2015-06-12)։ «Napoli appoint Maurizio Sarri as new head coach»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-04-17 
  7. «Napoli appoint Sarri as Benitez successor»։ ESPN.com։ Վերցված է 2018-04-17 
  8. «Official: Napoli sign Hysaj | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-04-17 
  9. «Confirmed: Napoli sign Pepe Reina from Bayern Munich»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-04-17 
  10. «Official: Allan signs with Napoli»։ The Siren's Song։ Վերցված է 2018-04-17 
  11. redazione։ «Calcio: manita a Frosinone, Napoli-show si regala primato - Salernonotizie.it»։ www.salernonotizie.it (it-IT)։ Վերցված է 2018-04-17 
  12. «E' già Juve Napoli. Sarri: "Non firmo per il pari". Record vittorie Azzurri - Sport»։ ANSA.it (իտալերեն)։ 2016-02-07։ Վերցված է 2018-04-17 
  13. «Season 2017-18 | Lega Serie A» (իտալերեն)։ Վերցված է 2018-08-05 (չաշխատող հղում)
  14. «Italian Serie A 2017/18»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  15. «Official: Napoli appoint Ancelotti | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-08-05 
  16. «Napoli hire Ancelotti to replace Sarri as coach»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05 
  17. «Maurizio Sarri: Chelsea name ex-Napoli boss as Antonio Conte's successor»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-14։ Վերցված է 2018-08-05 
  18. «Chelsea appoint Maurizio Sarri as head coach after sacking Antonio Conte»։ talkSPORT (en-GB)։ 2018-07-14։ Վերցված է 2018-08-05 
  19. «Antonio Conte sacked by Chelsea as they prepare to appoint Maurizio Sarri»։ The Sun (en-GB)։ 2018-07-12։ Վերցված է 2018-08-05 
  20. «Chelsea release statement after sacking Antonio Conte»։ Metro (en-GB)։ 2018-07-13։ Վերցված է 2018-08-05 
  21. «Chelsea FC - Manchester City, Aug 5, 2018 - Community Shield - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-01 
  22. «Community Shield: Chelsea 0-2 Manchester City - Sergio Aguero scores twice» (en-GB)։ 2018-08-05։ Վերցված է 2019-10-01 
  23. «Sarri proud to achieve unbeaten record»։ www.premierleague.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06 
  24. «Tottenham 3-1 Chelsea: Spurs inflict Blues' first Premier League defeat of season» (en-GB)։ 2018-11-24։ Վերցված է 2019-10-06 
  25. Wembley David Hytner at (2018-11-24)։ «Dele Alli unlocks Chelsea defence as Tottenham move up to third place»։ The Observer (en-GB)։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-10-06 
  26. «Maurizio Sarri: Kepa Arrizabalaga incident a 'misunderstanding', says Chelsea boss» (en-GB)։ 2019-02-24։ Վերցված է 2019-10-06 
  27. «Sarri in touchline meltdown as Kepa REFUSES to be subbed in astonishing row»։ The Sun (en-GB)։ 2019-02-25։ Վերցված է 2019-10-06 
  28. 28,0 28,1 Wembley Daniel Taylor at (2019-02-24)։ «Manchester City win Carabao Cup on penalties after Chelsea’s Kepa chaos»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-01 
  29. Burt Jason, Tyers Alan (2019-02-24)։ «Manchester City take the honours after Kepa Arrizabalaga antics overshadow otherwise drab League Cup final»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-10-01 
  30. 30,0 30,1 «Chelsea beat Arsenal 4-1 to win Europa League final» (en-GB)։ 2019-05-29։ Վերցված է 2019-10-01 
  31. Stadium Dominic Fifield at the Olympic, Baku (2019-05-29)։ «Chelsea win Europa League after Eden Hazard inspires thrashing of Arsenal»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-01 
  32. «Maurizio Sarri is leaving Chelsea | Official Site | Chelsea Football Club»։ ChelseaFC։ Վերցված է 2019-10-06 
  33. CNN Ben Church։ «Maurizio Sarri leaves Chelsea to manage Juventus»։ CNN։ Վերցված է 2019-10-06 
  34. «Maurizio Sarri is the new Juventus coach»։ Juventus.com։ Վերցված է 2019-10-06 
  35. «Maurizio Sarri: Juventus appoint Chelsea manager» (en-GB)։ 2019-06-16։ Վերցված է 2019-10-06 
  36. «Juventus appoint Maurizio Sarri as new manager»։ India Today (անգլերեն)։ Վերցված է 2019-10-06 
  37. «Maurizio Sarri: Juventus coach treated for pneumonia» (en-GB)։ 2019-08-19։ Վերցված է 2019-10-06 
  38. Flanagan Aaron (2019-08-19)։ «Maurizio Sarri diagnosed with pneumonia»։ mirror։ Վերցված է 2019-10-06 
  39. CNN Daniel Gallan, for։ «Maurizio Sarri diagnosed with pneumonia, in doubt for season opener»։ CNN։ Վերցված է 2019-10-06 
  40. «Panchina d'Oro ad Allegri»։ 2011-07-07։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-07-ին։ Վերցված է 2018-04-17 
  41. «Sarri wins Panchina d’Oro | Football Italia»։ www.football-italia.net։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-06-ին։ Վերցված է 2018-04-17 
  42. Piksel.com։ «Figc | News - Il ‘Premio Bearzot’ assegnato a Maurizio Sarri. Tavecchio: “Un grande innovatore”»։ FIGC - Federazione Italiana Giuoco Calcio (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-20-ին։ Վերցված է 2018-04-17 
  43. «Gran Gala del Calcio, Sarri miglior allenatore, delusione per Allegri»։ Napoli più (it-IT)։ 2017-11-27։ Վերցված է 2018-04-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]