Լեոնարդո Բոնուչի
Լեոնարդո Բոնուչի իտալ.՝ Leonardo Bonucci | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Լեոնարդո Բոնուչի[1] | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 1, 1987[3][4][5] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Վիտերբո, Լացիո, Իտալիա | ||
Հասակ | 191 սմ[2] | ||
Քաշ | 82 կգ | ||
Դիրք | պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 19 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2005 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2005-2006 |
![]() | 0 | (0) |
2005-2006 |
→ ![]() | 1 | (0) |
2006-2007 |
![]() | 0 | (0) |
2007-2008 |
![]() | 27 | (2) |
2008-2009 |
![]() | 0 | (0) |
2008-2009 |
→ ![]() | 13 | (2) |
2009 |
→ ![]() | 18 | (1) |
2009 |
![]() | 0 | (0) |
2009-2010 |
![]() | 38 | (1) |
2010-2017 |
![]() | 227 | (13) |
2017-ներկա |
![]() | 18 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2010-ներկա |
![]() | 75 | (5) |
| |||
Պարգևացանկ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Լեոնարդո Բոնուչի (իտալ.` Leonardo Bonucci, մայիսի 1, 1987, Վիտերբո), իտալացի պաշտպան, որը հանդես է գալիս իտալական «Յուվենտուսում» և Իտալիայի ազգային հավաքականում:
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ինտեր»[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոնուչին սկսել է կարիերան ծննդավայրի «Վիտերբեզե» ակումբում, բայց 2005 թ-ին վարձավճարով տեղափոխվել է Միլանի «Ինտեր»[6]: 2006 թվականի մայիսի 14-ին Բոնուչին իր դեբյուտն է նշել իտալական ակումբի կազմում` «Կալյարիի» դեմ խաղում[7][8]։
«Տրևիզո»[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի հունվարին «Տրևիզոն» գնել է Բոնուչիի տրանսֆերի 50%-ը, Դանիել Մաա Բումսոնգի՝ «Պրիմավերայում» իր թիմակցի իրավունքների 50%-ի հետ միասին: Բոնուչին մնաց Ինտերում մինչև 2007 թ-ի հունիսի 30-ը: Բոնուչին «Ինտերի» մինչև 20 տարեկանների թիմի հետ հաղթել է իտալական «Պրիմավերա» երիտասարդական առաջնությունում:
2007 թ-ի հուլիսի 1-ին Բոնուչին և Մաա Բումսոնգը պաշտոնապես դարձան «Տրևիզոյի» խաղացողներ: «Տրևիզոյում» Բոնուչին խաղացել է Սերիա Բ-ի 27 խաղերից 20-ում որպես հիմնական կազմի խաղացող[9]:
2008 թ-ի հունիսին Բոնուչին միակ ֆուտբոլիստը դարձավ, ում «Ինտերը» ետ գնեց «Տրևիզոյից», բայց նա վարձավճարով մնաց «Տրևիզոյում»: Բոնուչին այդ ժամանակ գնահատվում էր 700 հազար եվրո:
Բոնուչին «Տրևիզոյում» խաղացել է Սերիա Բ-ի 13 խաղերում նախքան Սերիա Բ-ի մեկ այլ թիմ՝ «Պիզա Կալչիո» վարձավճարով տեղափոխվելը[10]:
«Ջենովա» և «Բարի»[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի հունիսի 8-ին Բոնուչին տեղափոխվել է «Ջենովա»[11]։ Հուլիսի 1-ին «Ինտերը» պաշտոնապես հայտարարեց, որ Բոնուչին՝ Ռոբերտ Աքուաֆրեզկայի, Ֆրանչեսկո Բոլզոնիի և Ռիկարդո Մեգիորնիի հետ տեղափոխվում են «Ջենովա», և որպես գործարքի մաս Տիագո Մոտտան և Դիեգո Միլիտոն տեղափոխվեցին «Ինտեր»: Բոնուչիի տրանսֆերն այդ ժամանակ գնահատվում էր 3 մլն եվրո:
Բայց 2009 թվականի հուլիսի 2-ին Բոնուչին տեղափոխվել է իտալական «Բարի», համասեփականության իրավունքով, 1.75 մլն եվրոյի դիմաց։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է «Ինտերի» դեմ խաղում, որտեղ գրանցվել է 1։1 հաշիվը։
«Բարի»-ում՝ մարզիչ Ջիամպերո Վենտուրայի գլխավորությամբ, նա դարձավ հիմնական կենտրոնական պաշտպանը, ցուցադրելով ուժեղ և արդյունավետ պաշտպանողական ոճ: Նա ամուր համագործակցություն սկսեց Անդրեա Ռանոկիայի հետ, որն այնքան արդյունավետ էր, որ 2009-2010 թթ մրցաշրջանի միջնամասում «Բարին» դարձավ Սերիա Ա-ի ամենալավ պաշտպանողական արդյունք ցուցաբերող 2-րդ թիմը: Ամուր համագործակցությունն ավարտվեց, երբ Ռանոկիան վնասվածք ստացավ և մրցաշրջանի հետագա խաղերից դուրս մնաց:
Յուվենտուս[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի հունիսի 28-ին Բոնուչին 15.5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է թուրինյան «Յուվենտուս»։ Նա ստացավ 19 համարի մարզաշապիկը:
Խաղալով ազգային հավաքականում իր թիմակից Ջորջիո Կիելլինիի հետ միասին, Բոնուչին միանգամից դարձավ հիմնական կազմի խաղացող: Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ «Յուվենտուսը» սկսեց խաղալ 3 պաշտպաններով. Կիելլինի, Բոնուչի և Անդրեա Բարձալի: Իրենց արդյունավետ համագործակցության շնորհիվ երեք-հոգանոց պաշտպանությունը ձեռք բերեց ''BBC'' մականունը: 2012 թ-ի ապրիլի 2-ին «Յուվենտուսը» հայտարարեց, որ Բոնուչիի հետ նոր՝ 5-ամյա պայմանագիր է ստորագրել, որն ուժի մեջ կմտնի 2012 թ-ի հուլիսի 1-ից: Բոնուչին իր առաջին խոշոր տիտղոսը՝ Իտալիայի Սկուդետտոն նվաճեց 2012 թ-ին: Այդ մրցաշրջանում նրա լավ մարզավիճակն ապահովեց Եվրո-2012-ում ազգային հավաքականում իր տեղը:
Թուրինյան ակումբի կազմում իր դեբյուտը նշել է հուլիսի 29-ին՝ Եվրոպայի լիգայի խաղարկության շրջանակներում կայացած «Շեմրոկ Ռովերսի» դեմ խաղում։ Իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 13-ին «Ուդինեզեի» դեմ խաղում[12]։ 2012 թվականի հոկտեմբերի 2-ին իր առաջին գոլն է խփել եվրոգավաթներում՝ «Շախտյորի» դեմ խաղում։
Հաջորդ բոլոր մրցաշրջաններում Բոնուչին «Յուվենտուսի» հետ նվաճել է Սերիա Ա-ի չեմպիոնի տիտղոսը և ապահովել է Չեմպիոնների Լիգայում իր տեղը:
2014-2015 թթ մրցաշրջանում Բոնուչին «Յուվենտուսում» անցակցրեց իր 200-րդ խաղը: 2015 թ-ի հունիսի 6-ին Բոնուչին խաղացել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում, որտեղ Ծեր Սինյորան 3-1 հաշվով պարտվեց «Բարսելոնային» Բեռլինի Օլիմպիաստադիոնում: 2015-թի նոյեմբերի 24-ին Բոնուչին առաջադրվել է որպես 2015 թ-ի ՈւԵՖԱ-ի տարվա թիմի անդամ: 2016 թ-ի մարտի 2-ին, Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում՝ «Ինտերի» դեմ խաղում, Բոնուչին՝ Բուֆֆոնի և Կիելլինիի բացակայությամբ, կրում էր «Յուվենտուսի» ավագի թևկապը: Այդ խաղում «Յուվենտուսը» հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ դուրս եկավ եզրափակիչ, սակայն Բոնուչին, այդ խաղում ստանալով դեղին քարտ, բաց թողեց հաղթական եզրափակիչը «Միլանի» դեմ:
2016-2017 թվականներին ՉԼ-ի եզրափակիչը կարելի է ասել վերջինն էր Բոնուչիի համար Յուվենտուսի կազմում: Թիմը պարտվեց Մադրիդի Ռեալին 4-1 հաշվով, ինչը հանդերձարանում կոնֆլիկտ է առաջացել Բոնուչիի ու Ալեգրիի միջև:
Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի ամառային տրանսֆերային շուկայի ժամանակ անսպասելի նորություններից մեկը դարձավ այն, որ Բոնուչիի գործակալը հայտարարեց, որ Յուվենտուսը պատրաստվում է վաճառել ֆուտբոլիստին: Սկսեցին հետաքրքրվել ընդամենը երեք թիմ, Ինտերը, Չելսին և Միլանը: Մրցապայքարում հաջողության հասավ Միլանը, առաջարկելով Յուվենտուսին 40 մլն + 2 մլն եվրո բոնուսներ ու Բոնուչիին տարեկան 6.5 մլն եվրո + բոնուսներ աշխատավարձ` 5 տարվա պայմանագիր կնքելով (մինչև 2022 թվականը):
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի նոյեմբերի 4-ի տվյալներով
Ելույթներ | Լիգա | Գավաթ[13] | Եվրագավաթ | Այլ[14] | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
![]() |
Սերիա Ա | 2005-2006 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2006-2007 | 0 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
Ընդհանուր | 1 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | ||
![]() |
Սերիա Բ | 2007-2008 | 27 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 2 |
2008-2009 | 13 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 2 | ||
Ընդհանուր | 40 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 41 | 4 | ||
![]() |
Սերիա Բ | 2008-2009 | 18 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 1 |
Ընդհանուր | 18 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 1 | ||
![]() |
Սերիա Ա | 2009-2010 | 38 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 39 | 1 |
Ընդհանուր | 38 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 39 | 1 | ||
![]() |
Սերիա Ա | 2010-2011 | 34 | 2 | 2 | 0 | 8 | 1 | 0 | 0 | 44 | 3 |
2011-2012 | 32 | 2 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 37 | 2 | ||
2012-2013 | 33 | 0 | 4 | 0 | 10 | 1 | 1 | 0 | 48 | 1 | ||
2013-2014 | 29 | 2 | 1 | 0 | 13 | 1 | 1 | 0 | 44 | 3 | ||
2014-2015 | 34 | 3 | 4 | 1 | 13 | 0 | 1 | 0 | 52 | 4 | ||
2015-2016 | 36 | 3 | 4 | 0 | 8 | 0 | 1 | 0 | 49 | 3 | ||
2016-2017 | 29 | 3 | 5 | 1 | 11 | 1 | 0 | 0 | 45 | 5 | ||
Ընդհանուր | 227 | 15 | 25 | 2 | 63 | 4 | 4 | 0 | 319 | 21 | ||
![]() |
Սերիա Ա | 2017-2018 | 9 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 15 | 0 |
Ընդհանուր | 9 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 15 | 0 | ||
Ամբողջ կարիերա | 333 | 21 | 30 | 2 | 69 | 4 | 4 | 0 | 436 | 27 |
Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի մարտի 3-ի Բոնուչին իր դեբյուտն է նշել Իտալիայի հավաքականի կազմում մրցելով Կամերունի հավաքականի դեմ[15]։ 2010 թվականի մայիսին Բոնուչին ընդգրկվել է Աշխարհի առաջնության Իտալիայի հավաքականի նախնական հայտացուցակում։ Այդ առաջնությունում Բոնուչին մնաց պահեստայինների նստարանին Իտալիայի բոլոր 3 խաղերում, քանի որ հավաքականը չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելը՝ չհաղթելով ոչ մի խաղում:
2011-2012 թթ. մրցաշրջանում Բոնուչին կրկին հրավիրվեց ազգային հավաքական՝ Եվրո-2012-ին մասնակցելու համար, որտեղ Իտալիայի հավաքականը, Չեզարե Պրանդելիի գլխավորությամբ, հասավ մինչև եզրափակիչ, որտեղ 4:0 հաշվով պարտվեց Իսպանիայի հավաքականին:
2014 թ-ի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում Բոնուչին կրկին հավաքական հրավիրվեց Չեզար Պրանդելիի կողմից, չնայած այդ առաջնությունում ևս Իտալիան չհաղթահարեց խմբային փուլի արգելքը և Բոնուչին կրկին մնաց պահեստայինների նստարանին:
2014 թ-ի սեպտեմբերի 4-ին, նոր գլխավոր մարզչի՝ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ, Բոնուչին առաջին անգամ կրեց Իտալիայի հավաքականի ավագի թևկապը՝ Հոլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում (2-0) Դանիելե դե Ռոսսիի փոխարինումից հետո:
2016 թ-ի մայիսի 31-ին Բոնուչին հրավիրվեց Կոնտեի գլխավորած Իտալիայի հավաքական՝ Եվրո-2016-ին մասնակցելու համար[16]: Իտալիայի հավաքականը հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11 մետրանոցներով Գերմանիայի հավաքականին պարտվելով (6-5) դուրս մնաց հետագա պայքարից:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թ-ի հունիսին Բոնուչին ամուսնացավ իր ընկերուհի, նախկին մոդել Մարտինա Մակարիի հետ: Նրանք ունեն 2 որդի, Լորենցոն (ծնվ. 2012 թ. հուլիսին) և Մատեոն (ծնվ. 2014 թ-ի մայիսին):
2012 թ-ի հոկտեմբերին Բոնուչին, իր կինը և 5-ամսական որդին հարձակման են ենթարկվել զինված ավազակի կողմից, ով պահանջել է պաշտպանվողից իր ժամացույցը: Երբ ավազակը մեկնել է ձեռքը ժամացույցը վերցնելու համար, Բոնուչին, լուրերի համաձայն, հարվածել է նրան և հետապնդել է փողոցով: Գողը մոտոցիկլետով փախել է իր հանցակցի հետ:
Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոնուչին նախկինում եղել է կիսապաշտպան, ով այժմ սակայն սովորաբար խաղում է երեք-հոգանոց պաշտպանության կենտրոնում (չնայած նա կարողանում է խաղալ նաև չորս հոգուց կազմված պաշտպանությունում): Բոնուչին հիմնականում հայտնի է իր տեխնիկայով, անցումներով և ետևից գրոհը երկար փոխանցումներով սկսելով: Բարձրահասակ և ուժեղ պաշտպան է, օժտված լավ տվյալներով, ամուր նպատակասլացությամբ և խաղը կարդալու ունակությամբ: Չնայած երիտասարդ տարիքում նրան քննադատում էին անկայունություն, սխալներ և թերություններ ունենալու համար, 2014-2015 թթ. մրցաշրջանում նա նշանակալի կերպով բարելավեց և հաստատեց իր՝ աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը լինելու փաստը: Անգամ մարզիչ Պեպ Գվարդիոլան Բոնուչիին ներկայացրել է որպես իր «ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկը»: Իր յուրահատուկ խաղաոճը թույլ է տվել Ջիովաննի Գալիին համեմատել իրեն նախկին պաշտպան Գաետանո Սչիրեայի հետ:
2012 թ-ին «The Guardian» օրաթերթի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում Բոնուչին եղել է 88-րդը: 2016 թ-ի իր պաշտպանողական հատկանիշները, ինչպես նաև իր մաքուր անցումները, գնդակով խաղալու որակները հնարավորություն են տվել «La Repubblica»-ին տալ իրեն «Բեկերբոնուչի» կեղծանունը, հիշատակելով գերմանացի նախկին պաշտպան Ֆրանց Բեկենբաուերին:
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ինտեր»[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իտալիայի չեմպիոն - 2007
- Իտալիայի գավաթակիր - 2006[17]
«Յուվենտուս»[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իտալիայի չեմպիոն - 2012, 2013, 2014, 2015
- Իտալիայի գավաթակիր - 2015
- Իտալիայի սուպերգավաթակիր - 2012, 2013
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից - 2015
Իտալիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվրոպայի փոխչեմպիոն - 2012
- Կոնֆեդերացիաների գավաթի բրոնզե մեդալակիր - 2013
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «FIFA World Cup South Africa 2010 – List of Players» (PDF)։ Fédération Internationale de Football Association (FIFA)։ Վերցված է 5 June 2013
- ↑ «Leonardo Bonucci»։ gsports.live
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ https://bdfa.com.ar/jugadores-55934.html (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967.
- ↑ «INTER'S SUMMER TRANSFERS: 62 DEALS DONE»։ inter.it (F.C. Internazionale Milano)։ օգոստոսի 31, 2005։ Վերցված է հունիսի 3, 2010
- ↑ Inter hold Cagliari to draw
- ↑ Germinale, Aloe & Bonucci on debuts
- ↑ «Giocatori» [2007–08 Profile]։ La Gazzetta dello Sport (Italian)։ RCS MediaGroup։ Վերցված է հուլիսի 15, 2017
- ↑ «Academy ins and outs»։ inter.it (F.C. Internazionale Milano)։ փետրվարի 2, 2009։ Վերցված է 2010-02-28
- ↑ Bonucci: «Il Genoa? grande occasione»
- ↑ «Интер» и «Ювентус» добились успеха, «Рома» не удержала победу
- ↑ В графу «Кубки» входят игры и голы в национальных кубках, кубках лиги и суперкубках.
- ↑ Остальные официальные матчи
- ↑ Buon esordio di Bonucci
- ↑ «OFFICIAL: Italy squad for Euro 2016»։ Football Italia։ մայիսի 31, 2016։ Վերցված է մայիսի 31, 2016
- ↑ Inter beat Milan to lift primavera cup
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Լեոնարդո Բոնուչի Վիքիպահեստում |
---|
|
|
|
- Մայիսի 1 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Ջենոայի ֆուտբոլիստներ
- Բարիի ֆուտբոլիստներ
- Տրևիզոյի ֆուտբոլիստներ
- Պիզայի ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- ՈւԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ