Ալեսանդրո Դյամանտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեսանդրո Դյամանտի
Alessandro Diamanti
Անձնական տվյալներ
Ազգությունը իտալացի
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 2, 1983(1983-05-02)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Իտալիա Պրատո
Հասակ 180 սմ
Քաշ 75 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Պալերմո
Համար 23
Պատանեկան կարիերա
1989—1997 Իտալիա Սանտա Լուչիա
1997—2000 Իտալիա Պրատո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999—2004 Իտալիա Պրատո 25 (4)
2000—2001  Իտալիա Էմպոլի 0 (0)
2001—2002  Իտալիա Ֆուչեկո 24 (3)
2003  Իտալիա Ֆիորենտինա 3 (0)
2004—2006 Իտալիա Ալբինոլեֆե 26 (0)
2006  Իտալիա Պրատո 12 (5)
2006—2007 Իտալիա Պրատո 25 (10)
2007—2009 Իտալիա Լիվորնո 63 (20)
2009—2010 Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 28 (7)
2010—2011 Իտալիա Բրեշիա 32 (6)
2011—2014 Իտալիա Բոլնյա 82 (19)
2014—2016 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Գուանչժոու Էվերգրանդ 24 (4)
2015  Իտալիա Ֆիորենտինա 11 (2)
2015  Անգլիա Ուոտֆորդ 3 (0)
2016  Իտալիա Ատալանտա 16 (1)
2016—մինչև հիմա Իտալիա Պալերմո 0 (0)
Ազգային հավաքական
2010—2013 Իտալիա Իտալիա 17 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեսանդրո Դյամանտի (իտալ.՝ Alessandro Diamanti; մայիսի 2, 1983(1983-05-02)[1][2], Պրատո, Տոսկանա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, խաղում է «Պալերմո» ակումբում որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան։ Հանդես է գալիս Իտալիայի ազգային հավաքականում։ 2012 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյամանտին 2003 թվականին
Դյամանտին «Վեսթ Հեմ Յունայթեդ» ակումբի կազմում

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեսանդրո Դյամանտին «Սանտա Լուչիա» ակումբի սան է։ Ակումբում աշխատել է նաև նրա հայրը՝ Լուչանոն, ով ժամանակին մարզել է հանրահայտ ֆուտբոլիստ Քրիստիան Վերիին[3]։ 1997 թվականի ամռանը Դյամանտին տեղափոխվել է «Պրատո» ֆուտբոլային ակումբ[4] և երեք մրցաշրջան անց՝ 2000 թվականի մայիսի 4-ին կայացած «Նավորա» ակումբի դեմ խաղում առաջի անգամ խաղադաշտ է դուրս եկել թիմի հիմնական կազմում (0:0)[5]։ 2000 թվականի հուլիսի 2-ին վարձավճարով տեղափոխվել է «Էմպոլի» ակումբ, որի կազմում անցկացրել է 12 խաղ՝ հեղինակելով 1 գոլ։ Առաջնության ավարտին Դյամանտին վերադարձավ «Պրատո», որտեղ 2001 թվականի օգոստոսի 19-ին անցկացրեց իր առաջին հանդիպումը Իտալիայի գավաթի խաղարկության շրջանակներում[6]։ 2001 թվականի սեպտեմբերի 26-ին Դյամանտին վարձավճարով տեղափոխվեց սերիա D-ին մասնակցող «Ֆուչեկո» ակումբ[7], որտեղ անցկացրեց 24 խաղ՝ հեղինակելով 3 գոլ։ 2002 թվականի ամռանը կիսապաշտպանը կրկին վերադարձավ «Պրատո», որտեղ անցկացրեց ընդամենը երկու հանդիպում։ 2013 թվականի հունվարի 1-ին Դյամանտին վարձավճարով տեղափոխվեց «Ֆիորենտա» ակումբ։ Դեբյուտը նոր ակումբում տեղի ունեցավ 2003 թվականի փետրվարի 16-ին «Իմոլեզե» ակումբի դեմ խաղում[8]։ «Ֆիորենտա» ակումբի հիմնական կազմում նա անցկացրեց 3, իսկ երիտասարդական կազմում՝ 6 խաղ, սակայն «Ֆիորենտինա» ակումբի տնօրինությունը չգնեց ֆուտբոլիստին, որովհետև երկու անգամ նրա մոտ տեղի էին ունեցել պնևմոթորաքսի նոպաներ[9]։ Դրանից հետո նա վերադարձավ «Պրատո», որի հետ ստորագրել էր 5 տարվա պայմանագիր։ 2003 թվականի հոկտեմբերի 26-ին Դյամանտին խփեց իր առաջին գոլը հօգուտ ակումբի՝ գրավելով «Ռեջանա» ակումբի դարպասը (1:1)[10]։ Մրցաշրջանի ընթացքում անցկացրած 22 խաղերում կարողացավ դառնալ 4 գոլի հեղինակ։ Ընդ որում, առաջնության մի մասը ֆուտբոլիստը բաց է թողել տակտիկական նկատառումներով[11], իսկ մյուս մասը ակումբի գլխավոր մարզիչ Վինչենցո Էսպոզիտոյի հետ բախման պատճառով[12]։

2004 թվականի հուլիսի 5-ին Դյամանտին պայմանագիր ստորագրեց «Ալբինոլեֆե» ֆուտբոլային ակումբի հետ։ Դեբյուտը նոր հավաքականում տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին «Բարի» ակումբի դեմ խաղում (1:1)։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Դյամանտին անցկացրեց 18 խաղ։ Մյուս մրցաշրջանի կեսը նա խաղադաշտ դուրս չեկավ և հունվարի 31-ին վարձավճարով տեղափոխվեց իր հին ակումբ «Պրատո»[13]։ Ակումբի նոր մարզիչը՝ Պերպաոլո Բիզոլին, Դյամանտիին ընդգրկեց հիմնական կազմում։ Մեկ մրցաշրջանում երիտասարդ կիսապաշտպանը ակումբի կազմում անցկացրեց 13 խաղ՝ դառնալով 5 գոլի հեղինակ։ 2006 թվականի հունիսի 20-ին «Պրատոն» գնեց Դյամանտիի պայմանագրի «կեսը»[14]։ Ալեսանդրոն ակումբում անցկացրած 31 խաղերում կարողացավ դառնալ 15 գոլի հեղինակ։ Այդ մրցաշրջանում նրա հետ պատահած ամենավատ դեպքը երկարաժամկետ որակազարկումն էր, որի պատճառով նա չմասնակցեց 6 խաղի։

2007 թվականի հուլիսի 9-ին Դյամանտին տեղափոխվեց սերիա A-ի «Լիվորնո» ակումբ[15]։ Օգոստոսի 25-ին կայացավ նրա դեբյուտային խաղը «Յուվենտուսի» դեմ, որտեղ նա փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում, բայց դա թիմին չփրկեց պարտությունից. այդ խաղում նրանք պարտվեցին 1:5 հաշվով։ 2008 թվականի փետրվարի 24-ին Դյամանտին «Նապոլի» ակումբի դեմ խաղում կարողացավ դառնալ գոլի հեղինակ՝ գնդակը մրցակցի դարպասն ուղարկելով տուգանային հարվածից։ Ակումբում Ալեսանդրոն անցկացրեց 27 խաղ և կարողացավ դառնալ 4 գոլի հեղինակ, սակայն թիմը դուրս մնաց սերիա A-ից[16]։ 2007/2008 մրցաշրջանի սկզբում Դյամանտին մինչև 2013 թվականը պայմանագիր ստորագրեց «Լիվորնո» ակումբի հետ։ Ակումբում նա անցկացրեց 39 խաղ՝ դառնալով 20 գոլի հեղինակ, իսկ թիմը կարողացավ փլեյ օֆֆով վերադառնալ Սերիա A[17]:

2009 թվականի օգոստոսի 28-ին Դյամանտին տեղափոխվեց «Վեստ Հեմ Յունայթե» ֆուտբոլային ակումբ, որի հետ կնքեց հինգ տարվա պայմանագիր[18]։ Սեպտեմբերի 12-ին «Ուիգանի» դեմ խաղում կայացավ Դյամանտիի դեբյուտը թիմի հիմնական կազմում. խաղն ավարտվեց 0:1 հաշվով հօգուտ մրցակցի, բայց Ալեսանդրոն կարող էր դառնալ գոլի հեղինակ, եթե գնդակը չդիպչեր դարպասաձողին[19]։ Սեպտեմբերի 19-ին «Լիվերպուլ» ակումբի դեմ խաղում Ալեսանդրոն աչքի ընկավ գոլով։ Դեկտեմբերին Դյամանտին ասել է. «Ներկա պահին ինձ ամեն ինչ դուր է գալիս, ես արդեն դարձել եմ երեք գոլի հեղինակ և հաճախ եմ դուրս գալիս խաղադաշտ, բայց ամեն դեպքում, դեռ չեմ հարմարվել անգլիական ակումբին, բայց պրեմիեր լիգան դուր է գալիս»[20]։ Նրանով հետաքրքրված էր նաև իտալական «Միլանը», բայց ֆուտբոլիստն ասաց, որ չի ուզում լքել իր ակումբը[21]։ Մրցաշրջանում նա կարողացավ անցկացնել 29 խաղ՝ դառնալով 8 գոլի հեղինակ։

Այն բանից հետո, երբ «Վեստ Հեմի» մարզիչ դարձավ Աբրահամ Գրանտը, Դյամանտին անցկացրեց ընդամենը 1 խաղ և 2,2 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Բրեշի» ֆուտբոլային ակումբ։ Պայմանագիրը ստորագրվել է մինչև 2015 թվականը[22]։ Օգոստոսի 29-ին «Պարմա» ակումբի դեմ խաղում կայացավ նրա դեբյուտը, սակայն թիմը պարտվեց 0:2 հաշվով։ Սեպտեմբերի 19-ին «Կևո» ակումբի դեմ խաղում նա հեղինակեց իր առաջին գոլը (1:0)։ Հոկտեմբերի 3-ին «Լացիո» ակումբի դեմ խաղում Դյամանտին երկրորդ դեղին քարտն ստանալուց հետո վիրավորեց մրցավարին, որի պատճառով որակազրկվեց 3 խաղով[23]։ 2011 թվականի փետրվարին նրանով հետաքրքրվեց ռուսական «Զենիթ» ակումբը, բայց ապարդյուն, ոչ մի պայմանագիր չկնքվեց։ Մրցաշրջանում Դյամանտին անցկացրեց 33 խաղ և կարողացավ դառնալ 7 գոլի հեղինակ։ Ամռանը Ալեսանդրոյով հետաքրքրվում էին կիևյան «Դինամոն»[24] և Դոնեցկի «Շախտյորը»[25]։

2011 թվականի օգոստոսի 1-ին Դյամանտին տեղափոխվեց «Բոլոնյու» ֆուտբոլային ակումբ, որը ֆուտբոլիստի համար վճարեց 1.5 միլիոն եվրո[26]։

Հետագայում Դյամանտին խաղացել է չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ակումբում, վարձավճարով հանդես է եկել իտալական «Ֆիորենտինա» ու «Ատլատա», ինչպես նաև անգլիական «Ուոթֆորդ» ակումբներում։ 2016 թվականի օգոստոսի 29-ին ֆուտբոլիստը տեղափոխվել է իտալական «Պալերմո» ակումբ, որի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր[27]։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի ազգային հավաքականի դեմ խաղում Դյամանտին իրացնում է հետխաղյա 11 մետրանոցը

2010 թվականի նոյեմբերի 14-ին Դյամանտին հրավիրվեց Իտալիայի ազգային հավաքական[28]։ Նոյեմբերի 17-ին Ռումինիայի դեմ խաղում կայացավ Ալեսանդրոյի դեբյուտը հավաքականում, որտեղ նա խաղաց ամբողջ առաջին խաղակեսը, իսկ երկրորդում նրան փոխարինեց Դինել Դե Ռոսին։ Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով[29]։

Դյամանտին հրավիրվեց Իտալիայի ազգային հավաքական՝ մասնակցելու Եվրո 2012-ին։ Առաջնության խմբային փուլի երրորդ՝ Իռլանդիայի ընտրանու դեմ խաղում կայացավ նրա դեբյուտը (առաջնությունում), որտեղ նա 63-րդ րոպեին փոխարինեց Անտոնիո Դի Նատալեին։

1/4 եզրափակչում Անգլիայի ընտրանու դեմ խաղում Ալեսանդրոն խաղադաշտ դուրս եկավ 78-րդ րոպեին՝ փոխարինելով Անտոնիա Կասանոյին։ Հիմնական և լրացուցիչ ժամանակում թիմերը գոլեր չխփեցին։ 11 մետրանոց հարվածաշարում Էլի Յանգը և Էշլի Քոուլը ձախողվեցին։ Դյամանտին վերջին՝ 5-րդ հարվածողն էր։ Նա կարողացավ գրավել մրցակցի դարպասը և թիմին շնորհել հաջորդ տուր անցնելու հնարավորություն։ Կիսաեզրափակչում՝ Գերմանիայի ազգային հավաքականի դեմ խաղում, Ալեսանդրոն կրկին փոխարինեց Կասանոյին։

2013 թվականի ամռանը Դյամանտին հրավեր ստացավ մասնակցելու Կոնֆեդերացիաների գավաթի՝ Բրազիլիայի ընտրանու դեմ խաղին։ Այդ խաղում Դյամանտին ստիպված եղավ նստել պահեստայինների նստարանին։ Հունիսի 22-ին խմբային փուլում Իտալիայի հավաքականը ընդունեց Բրազիլիայի հավաքականին. այդ խաղում Ալեսանդրոն նշեց իր նորամուտը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում[30]։ Հունիսի 30-ին Ուրուգվայի ազգային հավաքականի դեմ խաղում Դյամանտին աչքի ընկավ գոլային փոխանցմամբ, իսկ հետո տուգանային հարվածով կարողացավ գնդակը մխրճել հակառակորդի դարպասը[31]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյամանտին 2008 թվականի հուլիսի 6-ին ամուսնացել է հաղորդավարուհի Սիլվի Սեի (իտալ.՝ Silvia Hsieh, ծնվել է 1980 թվականին ) հետ[32]։ 2008 թվականի դեկտեմբերի 18-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Այլինը (իտալ.՝ Aileen)[33]: 2010 թվականի հուլիսի 14-ին ծնվեց զույգի երկրորդ դուստրը՝ Օլիվիան (իտալ.՝ Olivia)[34]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային

Իտալիա Իտալիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Quegli anni nel Santa Lucia, il club di Vieri e Paolo Rossi». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  4. Diamanti acquistato dal Santa Lucia Il Prato investe sui giocatori di origine locale
  5. Al Lungobisenzio continuano a crescere i giovani talenti Alessandro Diamanti e Matteo Ferrari hanno esordito quest’anno tra i professionisti
  6. «Prato, un tempo da grande protagonista Lanieri tre volte vicini al gol, poi il Chievo passa solo dal dischetto». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  7. Prato scatenato, altri due validi acquisti Presi Claudio Vago e Fabio Secci Diamanti ceduto al Fucecchio
  8. «PRIMO TEMPO 28'. La Florentia si fa finalmente viva con un bel colpo di testa …». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  9. «Diamanti (ex Prato) ricoverato a Pesaro in osservazione». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  10. Senza Titolo
  11. Radiografia di un insuccesso(չաշխատող հղում)
  12. l Prato reintegra Lonzi, Diamanti e Martinetti(չաշխատող հղում)
  13. Diamanti: ho fatto una scommessa
  14. Prato riscatta Diamanti dall’AlbinoLeffe(չաշխատող հղում)
  15. Diamanti, Baggio la sua stella
  16. Magic cup
  17. «Alessandro Diamanti nei top 11 della Serie B». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  18. «Вест Хэм» приобрел нападающего «Ливорно» Диаманти
  19. Wigan — West Ham
  20. Алессандро Диаманти: «Еще не до конца привык к английскому футболу»
  21. Алессандро Диаманти: "Я не заинтересован в переходе в «Милан»
  22. Диаманти перешел из «Вест Хэма» в «Брешию»
  23. Киву может быть наказан за оскорбление болельщиков «Ромы» в финале Кубка Италии
  24. «Киевское «Динамо» рассматривает кандидатуру Диаманти». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  25. В Италии сообщили об интересе «Шахтёра» к Диаманти(չաշխատող հղում)
  26. Дьяманти пополнил «Болонью»
  27. «Official: Palermo sign Diamanti». Football Italia. 2016 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  28. «Balzaretti, Diamanti, Ledesma e Ranocchia le novità tra i 23 azzurri». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  29. Italia in sonno: 1-1 con la Romania
  30. «Италия VS. Бразилия 2:4» (eng). soccerway.com. 2013 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  31. «Уругвай VS. Италия 2:2» (eng). soccerway.com. 2013 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  32. «Bonetto firma domani: «Tavano sarà il leader»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  33. «Diamanti papà, è il suo gol più bello». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  34. ««Ma se non cambia, sarà dura»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեսանդրո Դյամանտի» հոդվածին։