Մատտեո Դարմիան
Մատտեո Դարմիան իտալերեն՝ Matteo Darmian | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Մատտեո Դարմիան | |||||||||||||||||
Ազգությունը | Իտալացի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 2, 1989 (33 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Լենյանո, Իտալիա | |||||||||||||||||
Հասակ | 182 սմ | |||||||||||||||||
Քաշ | 70 կգ | |||||||||||||||||
Դիրք | Պաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 36 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մատտեո Դարմիան (դեկտեմբերի 2, 1989[1][2][3], Լենյանո, Միլան, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս «Ինտերում» և Իտալիայի ազգային հավաքականում՝ որպես պաշտպան։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դարմիանը «Միլանի» սան է։ Իր նորամուտը «ռոսսոներների» հիմնական կազմում նշել է 2006 թվականի նոյեմբերի 26-ին Իտալիայի գավաթի շրջանակներում «Բրեշիայի» դեմ խաղում[4][5], փոխարինելով Կախա Կալաձեին հանդիպման 46-րդ րոպեին[6]։
Առաջին խաղը Սերիա Ա-ում անց է կացրել 2007 թվականի մայիսի 19-ին[4], փոխարինելով Ջուզեպպե Ֆավալիին «Միլան»-«Ուդինեզե» հանդիպման 68-րդ րոպեին[7]։
2009/10 մրցաշրջանը Դարմիանն անց կացրեց վարձավճարով հանդես գալով «Պադովա» ակումբում, որը հանդես էր գալիս Սերիա Բ-ում։ «Պադովի» կազմում նորամուտը նշեց 2009 թվականի նոյեմբերի 28-ին «Վիչենցայի» դեմ խաղում[8]։ Ընդամենը լիգայում անց կացրեց 20 խաղ, ինչից հետո օգնեց իր թիմին խույս տալ Սերիա Բ-ից դուրս թռչելուց՝ 2 խաղի արդյունքում փլեյ-օֆֆում հաղթելով «Տրիեստինային»[9]։
2010 թվականի հուլիսի 12-ին «Պալերմոն» «Միլանից» գնում է ֆուտբոլիստի կես իրավունքները[10] 800 000 եվրոյով[11]։ 2010 թվականի սեպտեմբերի 16-ին Մատտեոն խաղաց իր առաջին խաղը «վարդագույնա-սևերի» կազմում. դա Ուեֆա Եվրոպա Լիգայի շրջանակներում խաղն էր ընդդեմ պրահական «Սպարտայի»[12]։ Սեպտեմբերի 23-ին առաջնությունում նորամուտը նշեց Պալերմոյի կազմում՝ «Յուվենտուսի» դեմ խաղում 92-րդ րոպեին փոխարինելով Խավիեր Պաստորեին, որտեղ «արծիվները» հաղթանակ տարան 3:1 հաշվով[13]։ Ընդհանուր 2010/11 մրցաշրջանում «Պալերմոյի» կազմում անց կացրեց 16 խաղ։
2011 թվականի հունիսին «Միլանը» և «Պալերմոն» երկարաձգեցին ֆուտբոլիստի իրավունքների իրենց համատեղ տիրապետումը[14]։ 2011 թվականի հուլիսի 12-ին Դարմյանը վարձավճարով տեղափոխվեց «Տորինո»[15]։ Օգոստոսի 13-ին Մատտեոն իր նորամուտը նշեց «նռնագույնների» կազմում Իտալիայի գավաթի շրջանակներում կայացած «Լումեցանիեի» դեմ խաղում[16]։ Հոկտեմբերի 29-ին գոլ խփեց Սերիա Բ-ում «Էմպոլիի» դեմ խաղում[17]։ 2011/12 մրցաշրջանի արդյունքներով, որում Դարմյանը խաղաց 33 խաղ, «Տորինոն» դուրս եկավ Սերիա Ա։
2012 թվականի հունիսին «Պալերմոն» ֆուտբոլիստի իրավունքների կեսը գնեց «Միլանից» 500 000 եվրոյով և հանձնեց «Տորինոյին» 825 000 եվրոյով[18]։ 1 տարի անց՝ 2013 թվականի հունիսի 20-ին «Տորինոն» «Պալերմոյից» գնեց ֆուտբոլիստի իրավունքների մնացած մասը՝ տալով 1,5 միլիոն եվրո[19]։ 2013/14 մրցաշրջանում Դարմիանն անց կացրեց 37 խաղ առաջնությունում և ընդգրկվեց Սերիա Ա-ի տարվա խորհրդանշական թիմում իր ակումբակից Չիրո Իմմոբիլեի հետ[20]։
2014/15 մրցաշրջանի առաջին խաղում աչքի ընկավ՝ գոլ խփելով. դա Ուեֆա Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի խաղն էր ընդդեմ շվեդական «Բրոմմապոյկարնայի»` 2014 թվականի օգոստոսի 7-ին[21]։ Հոկտեմբերի 29-ին իր առաջին գոլը խփեց Սերիա Ա-ում` հաղթական դառնալով «Պարմայի» դեմ խաղում[22]։ 2015 թվականի փետրվարի 26-ին Դարմիանը խփեց հաղթական գոլ «Ատլետիկ Բիլբաոյի» դարպասը, որը «Տորինոյին» դուրս բերեց Ուեֆա Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ[23]։ Ընդհանուր 2014/15 մրցաշրջանում Մատտեոն խաղաց 47 խաղ բոլոր առաջնություններում։
2015 թվականի հուլիսի 11-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Դարմիանի հետ կնքած 4 տարվա պայմանագրի մասին։ Տրանսֆերը կազմեց 12,7 միլիոն ֆունտ ստերլինգ[24].[25]: Դարմիանը դարձավ 2-րդ խաղացողը, ով «Տորինոյից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»` Դենիս Լոուից հետո[26]։
Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատտեոն հանդես է եկել Իտալիայի հավաքականի բոլոր տարիքային խմբերում սկսած Իտալիայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականից։ 2008 թվականին Իտալիայի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի պատանեկական առաջնությունում, իսկ 1 տարի անց Իտալիայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականի կազմում խաղաց Միջերկրածովյան խաղերում։ 2009 թվականին նորամուտը նշեց Իտալիայի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականում։
2014 թվականի հուլիսի 1-ին ընդգրկվեց Իտալիայի հավաքականի վերջնական հայտի մեջ աշխարհի 2014 թվականի առաջնությանը[27]։ Հունիսի 14-ին նորամուտը նշեց աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի դեմ խաղում[28]։ Հետագայում խաղաց նաև Կոստա-Ռիկայի և Ուրուգվայի հավաքականի դեմ, բայց Իտալիան պարտվեց 2 խաղերում էլ և չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ։
2015 թվականի հունվարին ստացավ «կապույտ գնդակ» պարգևը՝ Իտալիայի ազգային հավաքականի 2014 թվականի լավագույն խաղացող երկրպագուների վարկածով՝ առաջ անցնելով այնպիսի խաղացողներից, ինչպիսին են Գրացիանո Պելլեն և Անդրեա Պիռլոն[29]։
Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Երկրի գավաթ[30] |
Առաջնության գավաթ |
Եվրոգավաթներ[31] | Այլք[32] | Ընդամենը | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Միլան | 2006/07 | 1 | 0 | 1 | 0 | − | − | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
2007/08 | 0 | 0 | 1 | 0 | − | − | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
2008/09 | 3 | 0 | 0 | 0 | − | − | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
Ընդամենը | 4 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 | |
Պադովա | 2009/10 | 20 | 1 | 0 | 0 | − | − | 0 | 0 | 2 | 0 | 22 | 1 |
Ընդամենը | 20 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 22 | 1 | |
Պալերմո | 2010/11 | 11 | 0 | 1 | 0 | − | − | 4 | 0 | 0 | 0 | 16 | 0 |
Ընդամենը | 11 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 16 | 0 | |
Տորինո | 2011/12 | 33 | 1 | 1 | 0 | − | − | 0 | 0 | 0 | 0 | 34 | 1 |
2012/13 | 30 | 0 | 2 | 0 | − | − | 0 | 0 | 0 | 0 | 32 | 0 | |
2013/14 | 37 | 0 | 1 | 0 | − | − | 0 | 0 | 0 | 0 | 38 | 0 | |
2014/15 | 33 | 2 | 1 | 0 | − | − | 13 | 3 | 0 | 0 | 47 | 5 | |
Ընդամենը | 133 | 3 | 5 | 0 | 0 | 0 | 13 | 3 | 0 | 0 | 151 | 6 | |
Մանչեսթեր Յունայթեդ | 2015/16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ընդամենը | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Ընդամենը կարիերայում | 168 | 4 | 8 | 0 | 0 | 0 | 17 | 3 | 2 | 0 | 195 | 7 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 4,0 4,1 «Matteo Darmian» (իտալերեն)։ ACMilan.com
- ↑ «Matteo DARMIAN» (իտալերեն)։ MagliaRossonera.it
- ↑ «Brescia Calcio - AC Milan» (անգլերեն)։ Transfermarkt.co.uk
- ↑ «AC Milan - Udinese Calcio» (անգլերեն)։ Transfermarkt.co.uk
- ↑ «Calcio Padova 1:2 Vicenza» (իտալերեն)։ Calcio.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-10-ին։ Վերցված է 2015-07-17
- ↑ «Triestina-Padova 0-3 ritorno Play-out Serie B 2010» (իտալերեն)։ Sport Live։ 2010-06-12։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-10-ին։ Վերցված է 2015-07-17
- ↑ «Matteo Darmian al Palermo» (իտալերեն)։ Palermo Calcio։ 2010-07-12(չաշխատող հղում)
- ↑ «AC Milan Group 2010 Annual Report» (իտալերեն)
- ↑ «Спарта Прага 3-2 Палермо» (ռուսերեն)։ UEFA.com։ 2010-09-16։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-10-ին։ Վերցված է 2015-07-17
- ↑ «Juventus 1-3 Palermo» (իտալերեն)։ Lega Serie A։ 2010-09-23։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-15-ին։ Վերցված է 2015-07-17
- ↑ «Comunicato Compartecipazioni» (իտալերեն)։ Palermo Calcio։ 2011-06-24։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-12-ին։ Վերցված է 2015-07-17
- ↑ «Darmian e Glik ceduti al Torino» (իտալերեն)։ Palermo Calcio։ 2011-07-12(չաշխատող հղում)
- ↑ «Torino FC - AC Lumezzane» (անգլերեն)։ Transfermarkt.co.uk
- ↑ «Torino 2-1 Empoli» (իտալերեն)։ Lega Serie A։ 2011-10-29։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-12-ին։ Վերցված է 2015-07-17
- ↑ «Palermo, Succi al Cesena e Darmian al Torino» (իտալերեն)։ TuttoPalermo.net։ 2012-06-25
- ↑ «Glik e Darmian comproprieta' risolte a favore del Torino» (իտալերեն)։ Palermo Calcio։ 2013-06-20։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-08-ին։ Վերցված է 2015-07-17
- ↑ «Serie A, Gran Galà del Calcio Aic. Tutte le frasi e i premi» (իտալերեն)։ Tuttosport.com։ 2014-12-15։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-15-ին։ Վերցված է 2015-07-17
- ↑ «FC Turin - IF Brommapojkarna» (անգլերեն)։ Transfermarkt.co.uk։ 2014-08-07
- ↑ «Torino FC - Parma FC» (անգլերեն)։ Transfermarkt.co.uk։ 2014-10-29
- ↑ «Athletic Bilbao - Torino FC» (անգլերեն)։ Transfermarkt.co.uk։ 2015-02-26
- ↑ «United sign Matteo Darmian» (անգլերեն)։ ManUtd.com։ 2015-07-11
- ↑ «Matteo Darmian: Man Utd sign Torino and Italy defender» (անգլերեն)։ BBC Sport։ 2015-07-11
- ↑ Marshall Adam (2015-07-11)։ «Five facts about Matteo Darmian» (անգլերեն)։ ManUtd.com
- ↑ «Prandelli ha scelto: ecco i 23 Azzurri che partiranno per il Brasile» (իտալերեն)։ FIGC.it։ 2014-06-01։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2015-07-17
- ↑ «England 1-2 Italy» (անգլերեն)։ BBC Sport։ 2014-06-14
- ↑ «Il torinista Darmian vince il pallone azzurro» (իտալերեն)։ Quotidiano Piemontese։ 2015-01-03
- ↑ Իտալիայի գավաթ.
- ↑ Ուեֆա եվրոպա լիգա.
- ↑ Փլեյ-օֆֆ Սերիա Բ.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ապրող անձինք
- 1989 ծնունդներ
- Դեկտեմբերի 2 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իտալիայում ծնվածներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Հոկտեմբերի 2 ծնունդներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ