Խավիեր Պաստորե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Խավիեր Պաստորե
իսպ.՝ Javier Pastore
Javier Pastore (cropped).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խավիեր Մատիաս Պաստորե
Ազգությունը Արգենտինա Արգենտինա
Քաղաքացիությունը
Մականուն

Հուեսիտո (Huesito)[2], Նիհար (El Flaco)[3],

Արգենտինական Կակա[4]
Ծննդյան ամսաթիվ հունիսի 20, 1989 (30 տարեկան)
Ծննդավայր Կորդովա, Արգենտինա
Հասակ 188 սմ
Քաշ 77 կգ
Դիրք հարձակվորղական ոճի կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
Համար 27
Պատանեկան կարիերա
1997 Արգենտինա Քոլեջիո Սան Խոսե Արտեսանո
1998-2007 Արգենտինա Թալերես (Կորդովա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2008 Արգենտինա Թալերես (Կորդովա) 5 (0)
2008-2009  Արգենտինա Հուրական 31 (8)
2009-2011 Իտալիա Պալերմո 69 (14)
2011-ն.ժ. Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 133 (23)
Ազգային հավաքական
2010-ն.ժ. Արգենտինա Արգենտինա 18 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2015 թվականի օգոստոսի 21:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2014 թվականի նոյեմբերի 18

Խավիեր Մատիաս Պաստորե (իսպ.՝ Javier Matías Pastore, հունիսի 20, 1989, Կորդովա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խավիեր Պաստորեն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1998 թվականին՝ «Թալերես» ակումբում[5]: Այդ ակումբին նա երկրպագում էր մանկությունից սկսած[3]: 2007 թվականին կայացավ նրա նորամուտը թիմի հիմնական կազմում։ Թիմը այդ ժամանակ հանդես էր գալիս Արգենտինայի առաջնության երկրորդ դիվիզիոնում։ Թիմի կազմում նա ընդհանուր հաշվով անց կացրեց ընդամենը 5 խաղ[3]: 2008 թվականին Պաստորեն վարձավճարով տեղափոխվեց «Հուրական»: 2008 թվականի մարտի 24-ին «Ռիվեր Փլեյթի» դեմ խաղում կայացավ նրա նորամուտը, որում «Հուրական» ակումբը պարտվեց 0:1 հաշվով[6]: 2009 թվականի Կլաուսուրայից հետո Պաստորեն դարձավ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Այն ժամանակ երբ նա «Ռիվեր Փլեյթի» դեմ խաղում 25 մետր հեռավորությունից գրավեց մրցակցի դարպասը և բացեց խաղի հաշիվը, իր ակումբը հաղթեց 4:0 հաշվով, և այդ խաղը «Հուրականի» ամենախոշոր հաղթանակն էր «Ռիվեր Փլեյթի» դեմ ընթացիկ 60 տարվա մեջ։ Պաստորեն Մատիաս Դե Ֆեդերիկոյի հետ հարձակման գծում կազմեց հարձակվողական դուետ, որին տվեցին «ֆանտաստիկ» անունը[7]: Նրա ակումբը Կլաուսարայում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը միայն այն պատճառով, որ վերջին տուրում 0:1 հաշվով զիջեց առաջնության չեմպիոնին՝ «Վելես Սարսֆիլդին»:

2009 թվականի հուլիսի 11-ին Պաստորեն տեղափոխվեց իտալական «Պալերմո»՝ 8 միլիոն եվրոյի դիմաց[8]: Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվեց մինչև 2014 թվականը՝ 600 հազ. եվրո տարեկան աշխատավարձով[9]: Պաստորեն մի շարք ակումբներից ընտրեց «Պալերմոն»: Պաստորեով հետաքրքրված էին նաև «Լացիոն», «Միլանը», «Պորտուն», «Չելսին» և «Բարին»[10][11][12]: Ինչպես նաև Պաստորեով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը», որը ֆուտբոլիստի տեղափոխության համար առաջարկում էր 10 միլիոն եվրո, սակայն ֆուտբոլիստը մերժեց ակումբին, քանի որ չէր ցանկանում թիմում հանդես գալ որպես պահեստային խաղացող[13]: Շուտով Պաստորեն ստացավ իտալական քաղաքացիություն, որը նրան հնարավորություն տվեց չհամարվել լեգիոներ EC-ի ակումբային երկրներում[14]:

«Պալերմոյի» կազմում Պաստորեի նորամուտը կայացավ ՍՊԱԼ-ի դեմ խաղում՝ 2009 թվականի օգոստոսի 15-ին։ Խաղում հաղթեց «Պալերմոն» 4:2 հաշվով։ 8 օր անց կայացավ Պաստորեի նորամուտը արդեն Իտալիայի առաջնությունում՝ «Նապոլիի» դեմ խաղում։ Այդ խաղում կրկին հաղթեց «Պալերմոն»՝ 2:1 հաշվով։ Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Պաստորեն ընդգրկվեց ՈՒԵՖԱ-ի կազմած ցանկում՝ Եվրոպայի ամենահեռանկարային 7 ֆուտբոլիստների ցանկում[15]: 2010 թվականի հունվարի 30-ին Պաստորեն «Բարի»-ի դեմ խաղում հեղինակեց իր առաջին գնդակը «Պալերմոյի» կազմում[16]: Այն բանից հետո երբ վնասվածք ստացավ Ֆաբիո Սիմպլիսիոն, Պաստորեն դարձավ «Պալերմոյի» առաջատարը[17]: 2009-2010 մրցաշրջանում Պաստորեն անց կացրեց 37 խաղ և դարձավ 3 գոլի հեղինակ։ Մրցաշրջանի ավարտից հետո Պաստորեին գնելու համար փորձ կատարեց մադրիդի «Ռեալը», որը ֆուտբոլիստի տեղափոխության համար պատրաստ էր վճարել 25 միլիոն եվրո, սակայն ակումբը հրաժարվեց վաճառել արգենտինացուն[18]:

Պաստորեն Պարի Սեն-Ժերմենի կազմում

2010-2011 մրցաշրջանի մեկնարկից առաջ Պաստորեն փոխեց իր 6 համարը 27-ի հետ։ Այդ թիվը սիրում է Պաստորեի մայրը՝ Պատրիսիան[19]: Մրցաշրջանի սկզբում Պաստորեն խփեց իր առաջին գոլը եվրոգավաթներում՝ «Մարիբորի» դեմ խաղում[20]: Սեպտեմբերին Պաստորեով հետաքրքրված էր անգլիական «Մանչեսթեր Սիթին»[21] և իսպանական «Բարսելոնան»[18]: Այդ ժամանակ «Պալերմոյի» նախագահ՝ Մաուրիցիո Ջեմպարինին ասաց.

Aquote1.png Պաստորեն նոր Զիդանն է: Խավիերը համարվում է շատ ուժեղ և հմուտ ֆուտբոլիստ: Երկու տարի հետո նա կարժենա այնքան, ինչքան այս պահին արժի Մեսսին: Պաստորեն չի լքի մեր ակումբը ոչ հունվարին, ոչ էլ հունիսին: Մադրիդի «Ռեալը» արդեն ցանկացել է գնել Խավիերին, սակայն ես մերժել եմ նրանց: Կոնկրետ այս պահին Պաստորեն չի վաճառվում[22]: Ես հասկանում եմ, որ Պաստորեին մեր ակումբում պահելը շատ դժվար կլինի: Դրա համար ասում եմ հետևյալը. մտածում եմ, որ նա արժի մոտավորապես 60 միլիոն €: Պաստորեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, և մի օր նա կստանա «Ոսկե Գնդակ»ը[23]: Aquote2.png


2010 թվականի դեկտեմբերի 16-ին Պաստորեն երկարաձգեց պայմանագիրը «Պալերմոյի» հետ մինչև 2015 թվականը՝ 800 հազ. եվրո տարեկան աշխատավարձով գումարած դրան բոնուսներ հաջող խաղերի համար[24]: 2011 թվականի հունվարի 24-ին Պաստորեն ճանաչվեց Իտալիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ առաջ անցնելով Պատոյից և Բալոտելլիից[25]: 2010-2011 մրցաշրջանում Պաստորեն 45 խաղում դարձավ 13 գոլի հեղինակ, որոնցից 11-ը նա հեղինակել էր առաջնության շրջանակներում և դարձել էր ակումբի լավագույն ռմբարկուն։ Այդ տարի «Պալերմոն» առաջնությունում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, ինչպես նաև հասավ մինչև Իտալիայի գավաթի եզրափակիչ, որում 1:3 հաշվով պարտվեց «Ինտերին»:

2011 թվականի ամռանը Պաստորեով հետաքրքրվեցին մի շարք հայտնի եվրոպական ակումբներ, որոնց շարքում էին իտալական «Յուվենտուսը»[26], «Ինտերը»[27] և «Ռոման»[28], իսպանական «Բարսելոնան»[27], «Ռեալը» և «Մալագան»[29], ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը»[30], անգլիական «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը»[31] և «Մանչեսթեր Սիթին»[27]: «Պալերմոյի» նախագահ՝ Մաուրիցիո Ջամպարինին ասաց, որ ֆուտբոլիստին կվաճառի 50 միլիոն եվրոյից ոչ պակաս գնով[32], չնայած նրան, որ հենց Պաստորեն ցանկանում էր հեռանալ ակումբից[33]: Առաջին ակումբը, որը պատրաստ էր վճարել այդ գումարը դարձավ մախաչկալայի «Անժին»[34][35]:

2011 թվականի օգոստոսի 6-ին Պաստորեն կնքելով 5 տարվա պայմանագիր տեղափոխվեց «Պարի Սեն-Ժերմեն»[36]: Տրանսֆերի գինը կազմեց 42 միլիոն եվրո[37]: Տեղափոխությունից հետ նա ասաց. «Ես նախընտրեցի ՊՍԺ-ն, քանի որ ինձ պետք է իմ խաղային որակներին համապատասխան ակումբ: Իմ զարգացման համար ես պետք է կանոնավոր կերպով խաղամ հիմնական կազմում, այնպես որ Փարիզում իմ շանսերը ավելի մեծ են»[38]: Օգոստոսի 18-ին թիմի կազմում կայացավ Խավիերի նորամուտը՝ լյուքսեմբուրգական «Դիֆֆերդանժի» դեմ խաղում՝ Եվրոպայի Լիգայի շրջանակներում (4:0)[39]: Երեք որ անց «Վալանսեն»-ի դեմ խաղում կայացավ Պաստորեի առաջին խաղը Լիգա 1-ում(2:1)[40]: Նոյեմբերին Պաստորեն ասաց, որ իր համար շատ դժվար է խաղալ 3 օրը մեկ անգամ[41], իսկ հետո արտահայտվեց, որ ապագայում կուզենա նորից հանդես գալ Իտալիայում[42]:

2012-2013 մրցաշրջանում Պաստորեն «ընկավ» «Պարի Սեն-Ժերմենի» հիմնական կազմից[43]: Մաուրիցիյո Ջեմպարինին բացատրեց, որ արգենտինացու համար դժվար է խաղալ ակումբի կազմը համալրած նոր ֆուտբոլիստի՝ Զլատան Իբրահիմովիչի հետ[44]: Այս իրադարձություններից հետո Պաստորեն հետաքրքրություն առաջացրեց երկու իտալական ակումբների մոտ։ «Ինտերը» ցանկանում էր փոխանակել Պաստորեին մեկ ուրիշ կենտրոնական ֆուտբոլիստի՝ Ուեսլի Սնեյդերի հետ[45], իսկ «Միլանը» Պաստորեի համար առաջարկում էր 20 միլիոն եվրո գումարած Ինյացիո Աբատեի տրանսֆերը[46]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաստորեն (ձախից) Արգենտինայի ազգային հավաքականի կազմում:

2009 թվականի փետրվարին Պաստորեն հրավիրվեց Արգենտինայի ֆուտբոլի երիտասարդական հավաքական՝ հարավամերիկյան երիտասարդական առաջնության մասնակցության համար, սակայն Պաստորեի ակումբը՝ «Հուրական»-ը, մերժեց հավաքականի առաջարկը ակումբի կարևոր խաղերի պատճառով[10]:

2009 թվականի դեկտեմբերի 15-ին Պաստորեն հրավիրվեց արդեն Արգենտինայի ազգային հավաքական: Մեկ օրից կայացավ նրա նորամուտը Կատալոնիայի ազգային հավաքականի դեմ խաղում, որտեղ նա խփեց այդ խաղում թիմի 3-րդ գոլը[47][48][49]: 2010 թվականի մայիսին հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան Խավիերին Աշխարհի առաջնությունյան շրջանակներում հայտագրեց թիմի կազմում[50]: Մայիսի 24-ին Պաստորեն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ թիմի հիմնական կազմում։ Այդ խաղում արգենտինացիները հաղթեցին Կանադայի ազգային հավաքականին 5:0 հաշվով, իսկ Խավիերը հանդես եկավ փլեյմեյքերի դիրքում[51][52]:

Հուլիսի 23-ին Պաստորեն առաջին անգամ հանդես եկավ թիմի պաշտոնական խաղերից մեկում, որտեղ Արգենտինայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Հունաստանի հավաքականին: Խավիերը այդ խաղում փոխարինման դուրս եկավ 77-րդ րոպեին՝ փոխարինելով Սերխիո Ագուերոյին[53]: Ինչպես նաև Պաստորեն դուրս եկավ խաղադաշտ 1/8 եզրափակչում Մեքսիկայի դեմ խաղում և 1/4 եզրափակչում՝ Գերմանիայի դեմ խաղում։ Ընդհանուր հաշվով Պաստորեն 2010 թվականի աշխարհի առաջնությունում հանդես եկավ 3 խաղում։ Առաջնության ավարտից հետո Պաստորեն ընդգրկվեց ՖԻՖԱ-ի կողմից կազմված ցուցակում, որում թվարկված էին այն երիտասարդ ֆուտբոլիստները, որոնք ամենայն հավանականությամբ հանդես կգան 2014 թվականի աշխարհի առաջնությունում[54][55]: Մարադոնայի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո Պաստորեն ոգեպնդեց Մարադոնային՝ ասելով, որ նա պետք է Արգենտինայի հավաքականին, իսկ հավաքականը իր հերթին պետք Մարադոնային, և նա կարող է միայն իր տեսքով ոգևորել և ուժ հաղորդել ֆուտբոլիստներին[56]:

2011 թվականին Պաստորեն ազգային հավաքականի կազմում մասնակցեց Ամերիկայի գավաթի մրցությանը[57]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խավիեր Պաստորեն ծնվել է Խուան Կառլոսի և տնային տնտեսուհի Պատրիսիայի ընտանիքում։ Նրա հայրը մեքենայի պահեստամասեր արտադրող գործարանի սեփականատեր էր։ Նա ունեցել է երկու եղբայր՝ Լորենը և Արիելը։ Իսկ արդեն Խավիերի ծնունդից հետո ընտանիքում ծնվեց 4-րդ երեխան՝ Խուան Մանուելը[3]: Պաստորեի ընտանիքը ունի իտալական արմատներ։ Նրա նախնիները եղել են Թուրինին մոտ գտնվող Վոլվերա քաղաքից[58]:

Ներկայում Պաստորեն հանդիպում է 21 տարեկան մոդելի՝ Չիարա Պիցոնեի հետ, ով աշխատում է իտալական հեռուստատեսությունում[59]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա ՊՍԺ

  • Ֆրանսիայի չեմպիոն։ 2013, 2014, 2015
  • Ֆրանսիայի սուպերգավաթի տիտղոսակիր։ 2013, 2014
  • Ֆրանսիական ֆուտբոլային լիգայի տիտղոսակիր։ 2013-14, 2014-15

Անձնական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իտալիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (Օսկար դել Կալչո)։ 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էջը transfermarkt.de կայքում (անգլ.)
  2. Me aburre el fútbol de acá... hago zapping
  3. 3,0 3,1 3,2 3,3 Pastore y Bolatti, formados acá
  4. «Արգենտինական Կական» տեղափոխվել է «Պալերմո»
  5. Diego, ponelo más al Flaco…
  6. Javier Pastore, sutilezas de príncipe
  7. «Que de la mano, de Angel Cappa…»
  8. El futuro de Pastore estaría en Italia at
  9. Palermo: le cifre dell´acquisto di Pastore
  10. 10,0 10,1 Maradona the only one still to be blown away by Huracán’s Pastore
  11. il talento che farà impazzire il Barbera…
  12. Perinetti a SN: «Seguivamo Pastore»
  13. 19 տարեկան արգենտինացին հրաժարվեց հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում»
  14. Al Palermo serve un posto ecco come tesserare Javier Pastore
  15. UEFA, pastore nei top 7 talenti del mondo
  16. Bari-Palermo 4-2
  17. Palermo, Pastore il migliore in campo
  18. 18,0 18,1 Պաստորեն հետաքրքրել է իսպանական գրանդներին
  19. Pastore: «anche il Palermo a caccia dell’Inter»
  20. Palermo-Maribor 3-0
  21. «Մանչեսթեր Սիթի»-ին հետաքրքրել է Պաստորեն
  22. Ջեմպարինի: Պաստորեն նա նոր Զիդանն է
  23. Ջեմպարինի: Պաստորեի համար առաջարկեցին € 25 միլիոն, սակայն նրա արժեքը € 60 միլիոն է
  24. Պաստորեն տեղեկացրեց «Պալերմոյի» հետ պայմանագրի երկարաձգման մասին
  25. Oscar Del calcio a Javier Pastore
  26. «Յուվենտուսը» փորձում է գնել Ագուերոյին և Պաստորեին
  27. 27,0 27,1 27,2 Պաստորե: Իմ գործակալը բանակծություններ է վարում «Բարսելոնայի» հետ
  28. «Ռոման» Պաստորեի համար պատրաստ է վաճառել Դե Ռոսսիին
  29. «Մալագան» Պաստորեի համար պատրաստ է վճարել 35 միլիոն €
  30. Le Parisien: «ՊՍԺ»-ն հետաքրքրված է Պաստորեով
  31. Պաստորեն մոտ է «ՄՅ» տեղափոխվելուն
  32. «Պալերմոն» Պաստորեի համար պահանջում է 50 միլիոն եվրո
  33. Պաստորեն տեղեկացրեց «Պալերմոյից» հեռանալու իր ցանկության մասին
  34. Napoli Today: «Անժին» Պաստորեի համար պատրաստ է վճարել 50 միլիոն եվրո
  35. Sarebbe dei russi dell’Anzhi l’offerta di 50 milioni per Pastore
  36. Պաստորեն կնքեց 5 տարվա պայմանագիր «ՊՍԺ»-ի հետ
  37. Pastore a enfin signé !
  38. Пасторе: Փարիզում իմ շանսերը ավելի մեծ են, քան «Չելսիում»
  39. Paris et Pastore assurent
  40. PSG-Valenciennes : 2-1 (1-1)
  41. Хавьер Пасторе: «Я немного устал, ведь в предыдущих клубах не привык играть каждые три дня»
  42. Խավիեր Պաստորե: «Ես կցանկանայի նորից հանդես գալ Իտալիայում»
  43. Ջեմպարինի: Անիծված Անչելոտտին ոչինչ չի հասկանում ֆուտբոլից!
  44. Ջեմպարինի: Պաստորեի անհաջող ելույթները կապված են այն բանի հետ, որ Իբրահիմովիչի հետ խաղալը շատ դժվար է
  45. «Ինտերը» կարող է փոխանակել Պաստորեի հետ կամ Նանիին կամ Սնեյդերին
  46. «Միլանը» Պաստորեի համար առաջարկում էր 20 միլիոն եվրո գումարած Ինյացիո Աբատեի տրանսֆերը
  47. Javier Pastore convocato in nazionale da Diego Armando Maradona
  48. Fueron convocados Emiliano Papa y Javier Pastore
  49. Catalunya venció 4-2 a la Selección Argentina
  50. Лавесси не вошел в окончательный состав сборной Аргентины на ЧМ-2010
  51. Argentina: Pastore incanta il Monumental
  52. Argentina: il voto a Pastore di stampa canadese
  53. ԱԱ-2010. Խմբային փուլ. A խմբում, Արգենտինան հաղթել է Հունաստանին, իսկ Նիգերիայի հավաքականը ոչ ոքի խաղաց Հարավային Կորեայի դեմ խաղում
  54. Ten to watch for 2014
  55. Fifa: Pastore nella Top 10 giovani per Mondiale 2014
  56. Խավիեր Պաստորե: «Դիեգոն չպետք է հեռանա»
  57. Պարեխան, Ռոխոն և Տեվեսը Ամերիկայի գավաթի վերջնական հայտագրության մեջ
  58. Pastore chiama la Juventus
  59. «Խավիեր Պաստորեի ընկերուհի Չիարա Պիցոնե:"Ինձնից երկար ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ Պաստորեն լավ և սիրալիր տղա է" - www.pinkfootball.ru - Девушки о футболе»։ pinkfootball.ru։ Վերցված է 2015-10-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]