Ջենարո Գատուզո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ջենարո Գատուզո
Gennaro Gattuso 2008.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Italy.svg Իտալիա
Մականուն Պիտբուլ, Ռինո, Քաջ Սիրտ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 9, 1978(1978-01-09)[1] (41 տարեկան)
Ծննդավայր Կորիլիանո Կալաբրո, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա
Հասակ 177 սմ
Քաշ 77 կգ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1990-1997 Իտալիա Պերուջա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996-1997 Իտալիա Պերուջա 10 (0)
1997-1998 Շոտլանդիա Ռեյնջերս 34 (3)
1998-1999 Իտալիա Սալերնիտանա 25 (0)
1999-2012 Իտալիա Միլան 335 (9)
2012-2013 Շվեյցարիա Սյոն 27 (1)
1996-2013 Ընդհանուր կարիերայում 431 (13)
Ազգային հավաքական
1995-1996 Իտալիա Իտալիա (մինչև 18) 14 (3)
1998-2000 Իտալիա Իտալիա (մինչև 21) 21 (1)
2000-2010 Իտալիա Իտալիա 73 (1)
Մարզչական կարիերա
2013 Շվեյցարիա Սյոն
2013-2014 Իտալիա Պալերմո
2014-2015 Հունաստան ՕՖԻ
2015-2017. Իտալիա Պիզա
2017- Իտալիա Միլան
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ջենարո Իվան Գատուզո (իտալ.՝ Gennaro Ivan Gattuso; հունվարի 9 1978, Կորիլյանո Կալաբրո, Կալաբրիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Աշխարհի 2006 թվականի առաջնության հաղթող Իտալիայի հավաքականի կազմում։ 1999 թվականից հանդես է եկել «Միլանում», որի հետ 2 անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենարո Գատուզոն «Միլանի» կազմում

Գատուզոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է իտալական «Պերուջայում», որի կազմում նորամուտը նշել է 1996 թվականի դեկտեմբերի 22-ին Սերիա Ա-ի շրջանակներում կայացած «Բոլոնիայի» դեմ խաղում։

Իտալիայի պատանեկան հավաքականի կազմում Գատուզոն մասնակցել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությանը։ Երիտասարդական ակումբների շարքում 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն է։

1997 թվականի հուլիսին տեղափոխվեց շոտլանդական «Ռեյնջերս», որտեղ արժանացավ երկրպագուների հիացմունքը, իսկ նրա «ուլտրա-ագրեսիվ» տեխնիկան մեղմացավ մարզումների և Վոլտեր Սմիթի ազդեցությամբ, ով միաժամանակ նաև «Ռեյնջերսի» մարզիչն էր։ Հետագայում Ջենարոն նրան նկարագրում էր որպես իր 2-րդ հայր։ Մարզչական պաշտոնում Սմիթի հաջորդը՝ Դիկ Ադվոկատը, թիմում Գատուզոյի համար տեղ չգտավ, ինչի արդյունքում 1998 թվականի հոկտեմբերին նա վաճառվեց «Սալերնիտանա» իտալական ակումբին։

Սերիա Ա-ի 1998/99 մրցաշրջանում Գատուզոն այդ թիմի կազմում անցկացրեց 25 խաղ։

10 ամիս անց 8 միլիոն եվրոյի դիմաց Գատուզոն տեղափոխվեց «Միլան»: Առաջին անգամ «Միլանի» կազմում խաղացել է 1999 թվականի սեպտեմբերի 15-ին Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած «Չելսիի» դեմ խաղում։ Առաջին մրցաշրջանում անցկացրեց 22 խաղ և դարձավ 1 գոլի հեղինակ։ Հաջորդ մրցաշրջաններում նա խաղաց համապատասխանաբար 24 և 32 խաղ։ 2009 թվականի օգոստոսի 22-ին Գատուզոն «Միլանի» կազմում խաղաց իր 400-րդ խաղը։

Իտալիայի հավաքականում իր նորամուտը նշել է 2000 թվականի փետրվարին Շվեդիայի հավաքականի դեմ խաղում։ Մասնակցել է 2000 թվականի ամառային խաղերին, ինչպես նաև 2002-2010 թվականների ընթացքում կայացած բոլոր աշխարհի և Եվրոպայի առաջնություններին։ 2006 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ Ջենարոն հավաքականի առանցքային խաղացողներից մեկն էր։ Նա խաղացել է առաջնության 7 խաղերից 6-ում[2][3]: Ֆրանսիայի դեմ եզրափակչում խաղադաշտում անց է կացրել 120 րոպե, բայց հետխաղյա 11 մետրանոցաշարի ժամանակ չի խփել։ Առաջնության արդյունքներով Գատուզոն ընդգրկվել է առաջնության 23 աստղերի հավաքականի մեջ։

Իտալիայի հավաքականի կազմում միակ գնդակը Ջենարոն խփել է 2000 թվականի նոյեմբերի 15-ին Թուրինում՝ Անգլիայի հավաքականի դեմ ընկերական խաղում (1:0)։ 2010 թվականի աշխարհի առաջնության նախօրեին հայտարարեց, որ որոշել է առաջնությունից հետո ավարտել ելույթները հավաքականի կազմում[4]:

2012 թվականի մայիսի 13-ին «Միլանի» մարզաշապիկով խաղաց վերջին խաղը։ Ամբողջ 90 րոպեն խաղաց ավագի թևկապով։ Իր 8 համարը «Միլանում» կտակեց Անտոնիո Նոչերինոյին, ով խաղում է նույն դիրքում։

2012 թվականի հունիսի 15-ին համացանցում հայտնվեց տեղեկություն, որ «Միլանի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել շվեյցարական «Սյոն»: Տեղեկությունը հաստատվեց, և մի քանի օր հետո Գատուզոյի տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարվեց։ Ինչպես հետո խաղացողն անձամբ ասաց.

Aquote1.png «Ես եկել եմ այստեղ, որպեսզի օգնեմ Սյոնին մրցակցել և հաղթել Բազելին չեմպիոնական տիտղոսի համար: Ես հավաստիացրեցի կառավարությանը, որ թիմը կստանա աշխատասեր մարտիկ՝ հանձինս ինձ»: Aquote2.png

Զբաղեցրեց խաղացող մարզչի պարտականությունը, բայց 2013 թվականի մայիսի 13-ին անբավարար արդյունքների պատճառով թողեց մարզչի պաշտոնը, չնայած մնաց «Սյոնի» խաղացող։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսի 4-ին «Պալերմոյի» նախագահ Մաուրիցիո Ձամպարինին հայտարարեց, որ Ջուզեպե Սաննինոյի հետ պայմանագրի բոլոր հարցերը կարգավորելուց հետո Ջենարո Գատուզոն կդառնա իր թիմի գլխավոր մարզիչը[5]:

2014 թվականի հունիսի 5-ին Գատուզոն գլխավորեց հունական «ՕՖԻ»-ն՝ կնքելով 1 տարվա պայմանագիր[6].

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Gennaro Gattuso 2007.jpg

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոգավաթներ Այլք Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պերուջա ՖԱ 1995-96 2 0 - - - - - - 2 0
1996-97 8 0 - - - - - - 8 0
Ընդամենը 10 0 10 0
Ռեյնջերս 1997-98 29 3 9 0 2 1 - - 40 4
1998-99 5 0 1 0 5 1 - - 11 1
Ընդամենը 34 3 10 0 7 2 51 5
Սալերնիտանա 1998-99 25 0 - - - - - - 25 0
Ընդամենը 25 0 25 0
Միլան ՖԱ 1999-00 22 1 1 0 5 0 - - 28 1
2000-01 24 0 2 0 10 0 - - 36 0
2001-02 32 0 5 0 10 0 - - 47 0
2002-03 25 0 3 0 14 0 - - 42 0
2003-04 33 1 2 0 8 1 2 0 45 2
2004-05 32 0 2 0 11 0 1 0 46 0
2005-06 35 3 3 0 11 0 - - 49 3
2006-07 30 1 4 0 13 0 - - 47 1
2007-08 31 1 1 0 9 0 2 0 43 1
2008-09 12 0 - - 4 1 - - 16 1
2009-10 22 0 1 0 1 0 - - 24 0
2010-11 31 2 2 0 5 0 - - 38 2
2011-12 6 0 - - - - 1 0 7 0
Ընդամենը 335 9 26 0 101 2 6 0 468 11
Սյոն 2012-13 27 1 5 0 - - - - 32 1
Ընդամենը 27 1 5 0 32 1
Ամբողջ կարիերայի ընթացքում 431 13 41 0 108 4 6 0 586 17

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական Մրցաշրջան
Խաղեր Գոլեր
Իտալիա
2000 6 1
2001 3 0
2002 10 0
2003 4 0
2004 9 0
2005 8 0
2006 10 0
2007 6 0
2008 9 0
2009 5 0
2010 3 0
Ընդամենը 73 1

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Երկիր Աշխատանքի սկիզբը Աշխատանքի վերջը Խ Հ Ո Պ В%
Սյոն Շվեյցարիա 15.06.12 13.05.13 36 12 7 17 33.33
Պալերմո Իտալիա 15.05.13 03.06.14 42 25 11 6 54.34
ՕՖԻ Հունաստան 05.06.14 12.11.14 24 7 2 15 29.16

Իտալիա «Միլան»

Գաետանո Շիրեայի մրցանակ (2012)

Իտալիա Իտալիայի հավաքական

  • Եվրոպայի մինչև 21 տարեկանների չեմպիոն (1). 2000
  • 2006 թվականի աշխարհի չեմպիոն (1). 2006
  • Արդյունք։ 2 տիտղոս

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գատուզոն ամուսնացած է իր հին ընկերուհի Մոնիկայի հետ, ով ծնվել է Շոտլանդիայում, բայց ունի իտալական արմատներ։ Նրա հետ Գատուզոն ծանոթացել է այն ժամանակ, երբ խաղում էր «Ռեյնջերսում»: Ջենարոն և Մոնիկան ունեն 1 աղջիկ՝ Գաբրիելան, և 1 տղա՝ Ֆրանչեսկոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt — 2000.
  2. «Гаттузо пропустит матч с Ганой»։ «Советский спорт»։ 8 июня 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-15-ին։ Վերցված է 2011-02-28 
  3. «Гаттузо и Дзамбротта не сыграют с Ганой»։ «Спорт-Экспресс»։ 7 июня 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-15-ին։ Վերցված է 2011-02-28 
  4. «Гаттузо уйдёт из сборной Италии после ЧМ-2010»։ sportbox.ru։ 12 июня 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-15-ին։ Վերցված է 2011-02-28 
  5. Гаттузо станет новым главным тренером футбольного клуба «Палермо»
  6. Гаттузо возглавил греческий ОФИ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]