Սյոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Սյոն
ֆր.՝ Sion
գերմ.՝ Sitten
Զինանշան
Sion-coat of arms.svg

Sion 2.jpg
Կոորդինատներ: 46°13′48″ հս․ լ. 7°21′47″ ավ. ե. / 46.23000° հս․. լ. 7.36306° ավ. ե. / 46.23000; 7.36306
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես29,81 կմ²
ԲԾՄ515 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն33 999 մարդ (դեկտեմբերի 31, 2016)[1]
Հեռախոսային կոդ027
Փոստային ինդեքսներ1950
Ավտոմոբիլային կոդVS
Պաշտոնական կայքsion.ch
##Սյոն (Շվեյցարիա)
Red pog.png

Սյոն (ֆրանսերեն արտասանութամբ՝ ​; գերմ.՝ Sitten; իտալ.՝ Seduno; լատ.՝ Sedunum), քաղաք Շվեյցարիայում, Վալե կանտոնի վարչական կենտրոնը: Մերձակայքում է Կրան Մոնտանա լեռնադահուկային առողջարանը[2]: Քաղաքը երեք անգամ (1976, 2002 և 2006 թթ.) առաջադրել է իր թեկնածությունը ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման համար, բայց վերջնահաշվարկի արդյունքներով միշտ զիջել է իր հետ մրցակցող բնակավայրերին:

1968 թվականի հունվարի 17-ին Սյոնին է միացել նախկին Բրամուա[3], 2013 թվականի հունվարի 1-ին՝ Սալին, 2017 թվականի հունվարի 1-ին՝ Լ՛Աժետ համայնքը:

Պատմամշակութային ամենանշանավոր հուշարձաններն են Վալերիա բազիլիկն ու Տուրբիյոն ամրոցը: Քաղաքն ունի ռազմական ու քաղաքացիական նպատակնորով օգտագործվող օդակայան, որը ծառայում է նաև փրկարարական առաքելությունների իրականացման համար: Բացի այդ, այստեղ կազմակերպվում են օդանավերի ցուցադրական թռիչքներ՝ ավիաշոուներ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյոնը Եվրոպայի այն կարևորագույն վայրերից մեկն է, որտեղ մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նախապատմական ժամանակներում: Հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է, որ այստեղ առաջին բնակավայրը հիմնվել է մեր թվականությունից 6200 տարի առաջ: Ժամանակի ընթացքում այն դարձել է կելտական ցեղերի բնակատեղի, մեր թվականության հինգերորդ դարում ձեռք բերել անկախ քաղաքի կարգավիճակ, դարձել եպիկոպոսական աթոռանիստ: 1475 թվականին՝ Սավոյայի դեմ պատերազմի ժամանակ քաղաքն ավերվել է, 1788 թվականին՝ մեծապես վնասվել հրդեհից:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Սյոնում ապրում էր 24.599 մարդ: Նրանց 26.9%-ը օտարազգիներ էին[4]:

Քաղաքի բնակչության թվաքանակը ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները

Համազգային նշանակության պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյոնի 14 պատմամշակութային հուշարձան ու վայր ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ քարեդարյան բնակավայրի մնացորդները: Եվ ընդհանրապես ամբողջ քաղաքն ու նրա կազմում գտնվող Բրամուա գյուղը ներառված են շվեյցարական ժառանգության ցանկում[5]:

Այդ ցանկում ընդգրկված Վալերիա բազիլիկում, որ բարձրանում է հին քաղաքամասի արևելյան հատվածում գտնվող ամրոցում, պահպանվում է 1430 թվականին պատրաստված երգեհոնը, որով այժմ էլ կարելի է նվագել (այդ առումով՝ աշխարհի ամենահին երգեհոնն է համարվում)[6][7]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի սյոնցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Թոեդորոս Սյոնցի
Fritz de Quervain
Նոյեմի Շմիդտ, 2016
  • Սուրբ Թեոդորոս - (Ger: Theodor von Sitten) - 4-րդ դարից՝ Վալեի հովանավոր սուրբը
  • Սուրբ Գուարինուս Զիտտենցի - (1065–1150) - Սյոնի եպիսկոպոս
  • Իգնաց Վենեց (1788–1859) - շվեյցարացի բուսաբան, ինժեներ
  • Անտոն ֆոն Ռիդմատտեն (1811–1897) - շվեյցարացի քաղաքական գործիչ [8]
  • Լեո Լուցիան ֆոն Ռոտեն (1824–1898), շվեյցարացի քաղաքական գործիչ, բանաստեղծ, Walliser Wochenblatt թերթի խմբագիր[9]
  • Էռնեստ ֆոն Շտոկալպեր (1838–1919) - շվեյցարացի ինժեներ, Գոթարդի թունելի շինարարության նախաձեռնողներից[10]
  • Ֆրից դե Կուերվայն (1868–1940) - շվեյցարացի վիրաբույժ
  • Վալտեր Ռից (1878–1909) - տեսական ֆիզիկայի մասնագետ
  • Մորիս Ցերմատտեն (1910–2001) - շվեյցարացի գրող
  • Դոկտոր Հայվել Դեյվիս (ծնվ. 1924) - սրտաբան, գրող
  • Միշելին Կալմի-Ռեյ (ծնվ. 1945), քաղաքական գործիչ, Համադաշնության նախագահ 2007 և 2011 թթ.
  • Ժան-Պիեռ Սիգեն (ծնվ. 1962) - շվեյցարացի քաղաքական գործիչ[11]
  • Նիկոլաս Շտայներ (ծնվ. in 1984) - շվեյցարացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր[12]
  • Սամաել - extreme metal ոճի երաժշտախումբ, հիմնվել է 1987 թվականին, Սյոնում
  • Նոյեմի Շմիդտ (ծնվ. 1990) - շվեյցարացի հեռուստատեսային և կինոդերասանուհի
Մարզիկներ
  • Սոֆի Լամոն (ծնվ. 1985) - շվեյցարացի սուսերամարտիկ, 2000 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
  • Տիֆանի Ժերուդե (ծնվ. 1986) շվեյցարացի սուսերամարտիկ, 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից
  • Էստել Բալե (1994–2016) - շվեյցարացի սնոուբորդիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն
  • Էդիմիլսոն Ֆերնանդեշ - (ծնվ. 1996), ֆուտբոլիստ, անգլիական «Վեսթ Հեմ Յունայթեդ»-ի խաղացող

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (unspecified title)FSO.
  2. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 15. Конго — Крещение. — М.: Большая Российская энциклопедия, 2010. — 767 с.: ил.: карт. (стр. 578)
  3. Nomenklaturen – Amtliches Gemeindeverzeichnis der Schweiz Archived 2015-11-13 at the Wayback Machine. (գերմ.) accessed 9 February 2013
  4. Swiss Federal Statistical Office - Superweb database - Gemeinde Statistics 1981–2008 (գերմ.) accessed 19 June 2010
  5. «Kantonsliste A-Objekte»։ KGS Inventar (German)։ Federal Office of Civil Protection։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 28 June 2010-ին։ Վերցված է 25 April 2011 
  6. «Organ Sion Switzerland Notre Dame de Valere 1434»։ Վերցված է 2018-02-22 
  7. «The Oldest Playable Organ in the World Part 1 - Diane Bish»։ Վերցված է 2018-02-22 
  8. German Wiki, Anton von Riedmatten
  9. German Wiki, Leo Luzian von Roten
  10. German Wiki, Ernest von Stockalper
  11. French Wiki, Jean-Pierre Siggen
  12. German Wiki, Nicolas Steiner

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikivoyage has travel information related to: Սյոն

)