Jump to content

Ջանլուկա Ձամբրոտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանլուկա Ձամբրոտա
իտալ.՝ Gianluca Zambrotta
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 19, 1977(1977-02-19)[1][2][3] (49 տարեկան)
Ծննդավայր Կոմո, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 181 սանտիմետր
Քաշ 76 կգ
Դիրք Եզրային պաշտպան

Ջանլուկա Ձամբրոտա (իտալ.՝ Gianluca Zambrotta, փետրվարի 19, 1977(1977-02-19)[1][2][3], Կոմո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ։ 2006 թվականի Աշխարհի առաջնության չեմպիոն։ Խաղացել է եզրային պաշտպանի դիրքում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձամբրոտան իր կարիերան սկսել է «Կոմո» ֆուտբոլային ակումբում։ Սերիա B-ի շրջանակներում «Կոմոի» կազմում անց է կացրել ընդամենը մեկ դեբյուտային հանդիպում, որից հետո «Կոմոն» հեռացվել է Սերիա C1[4][5]

1997 թվականին տեղափոխվել է «Բարի» ֆուտբոլային ակումբ, որտեղ 2 տարվա ընթացքում ամրագրել է իր տեղը մեկնարկային կազմում և իր դեբյուտը նշել է Սերիա A-ում։ Ջանլուկան «Բարիի» կազմում անց է կացրել 2 մրցաշրջան՝ հասցնելով մասնակցել 59 ֆուտբոլային հանդիպման։

1999 թվականին տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս». «Ծեր սինյորայի» ղեկավարությունը նրա տեղափոխության համար վճարել է 8 մլն. եվրո։ «Բիանկոներիների» կազմում 4 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն (Յուվեի վերջին երկու գավաթները խլել են հայտնի Կալչիոպոլիի պատճառով), երկու անգամ՝ Սուպերգավաթակիր, ինչպես նաև հասել է մինչև Չեմպիոնների լիգայի և Իտալիայի գավաթի եզրափակիչ փուլ։

Իտալիայի առաջնությունում ավելի քան 200 խաղեր անցկացնելուց հետո Կալչիոպոլիի պատճառով լքել է Թուրինը։ Նա տեղափոխվել է Բարսելոնա, որի կազմում դարձել է Իսպանիայի Սուպերգավաթակիր։

2008 թվականին Ձամբրոտան վերադարձել է հարազատ Իտալիա, և իր ելույթները շարունակել է «Միլանի» կազմում։

2013 թվականին Ձամբրոտան Ֆաբիո Գրոսսոյի, Ֆիլիպպո Ինձագիի և Մարկո Մատերացիի հետ միասին ստացել է UEFA Pro[6] մարզչական լիցենզիա։

2013 թվականին վերականգնել է իր ֆուտբոլային կարիերան՝ խաղալով շվեյցարական 2-րդ դիվիզիոնը ներկայացնող «Կյասսոյի» կազմում, իսկ հետո դարձել է գլխավոր մարզչի օգնականը[7]։

2013 թվականի նոյեմբերի 27-ից Ջանլուկան գլխավորել է «Կյասսոն»։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձամբրոտան դեբյուտել է Իտալիայի երիտասարդական հավաքականում 1998 թվականին, իսկ 1999թվականին դարձել է Իտալիայի հավաքականի խաղացող։ Եվրո 2000-ում Ձամբրոտան դարձել է արծաթե մեդալակիր։ Նա նաև մասնակցություն է ունեցել 2002թվականին Աշխարհի առաջնությունում, և 2004թվականին Եվրոպայի առաջնությունում, իսկ 2006թվականին Աշխարհի առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր։

«Յուվենտուս»
  • Իտալիայի չեմպիոն. 2001/02, 2002/03 (2004/05 և 2005/06 թվականին չեմպիոնական տիտղոսներից զրկվել է Կալչիոպոլիի պատճառով:)
  • Իտալիայի Սուպերգավաթակիր. 2003
«Բարսելոնա»
«Միլան»
Իտալիայի ազգային հավաքական
  • Եվրո 2000-ի արծաթե մեդալակիր. 2000
  • Աշխարհի չեմպիոն. 2006
  • Ընդգրկվել է Եվրո 2004-ի խորհրդանշական հավաքականի մեջ։
  • Ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի 2006թվականին մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։
  • 2006 թվականի FIFPro-ի հավաքականի անդամ։
  • 2006 թվականի Աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ։

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Առաջնություն Գավաթ Միջազգային Ընդհանուր
Մրցաշրջան Ակումբ Առաջնություն ԽաղերԳոլեր ԽաղերԳոլեր ԽաղերԳոլեր ԽաղերԳոլեր
Իտալիա Առաջնություն Գավաթ Եվրոգավաթներ Ընդհանուր
1994/95ԿոմոՍերիա B1000—10
1995/96Սերիա C14210—152
1996/9733410—344
1997/98ԲարիՍերիա A27222—294
1998/9932440-364
1999/00ՅուվենտուսՍերիա A32120122454
2000/0129300-293
2001/023216190472
2002/0326130130421
2003/043016050411
2004/0536000120480
2005/063202080420
Իսպանիա Առաջնություն Գավաթ Եվրոգավաթներ Ընդհանուր
2006/07ԲարսելոնաԼա Լիգա2935060403
2007/082905060400
Իտալիա Առաջնություն Գավաթ Եվրոգավաթներ Ընդհանուր
2008/09ՄիլանՍերիա A3411060411
2009/102401050300
2010/111501050200
2011/12711030111
ԵրկիրԻտալիա 4002031376250625
Իսպանիա 583100120803
Ընդհանուր 4592341388258728

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
  3. 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. ↑ Stefano Bedeschi. «Gli eroi in bianconero: Gianluca ZAMBROTTA» (Italian). TuttoJuve.com. Արխիվացված է օրիգինալից 2025-01-19-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. ↑ «Il Pallone Racconta: Gianluca ZAMBROTTA». ilpalloneracconta.blogspot.ca (Italian). 2015 թ․ փետրվարի 19. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. ↑ «Inzaghi, Crespo, Materazzi ecco gli allenatori di domani». repubblica.it. 2013 թ․ հուլիսի 19. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
  7. ↑ «Джанлука Дзамбротта стал играющим тренером в Швейцарии». eurosport.ru. 2013 թ․ հուլիսի 20. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]