Jump to content

Մարկո Մատերացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկո Մատերացի
իտալ.՝ Marco Materazzi
Անձնական տվյալներ
Ազգությունը իտալացի
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Մականուն Matrix (Մատրիցա)
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 19, 1973(1973-08-19)[1][2] (51 տարեկան)
Ծննդավայր Լեչե, Իտալիա
Հասակ 193
Քաշ 92
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հնդկաստան Չեննային
Պատանեկան կարիերա
1988-1990 Իտալիա Լացիո
1990-1991 Իտալիա Մեսսինա
1991-1993 Իտալիա Տոր դի Քվինտո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990-1991 Իտալիա Մեսսինա 1 (0)
1991-1993 Իտալիա Տոր դի Քվինտո 12 (9)
1993-1994 Իտալիա Մարսալա 25 (4)
1994-1995 Իտալիա Տրապանի 13 (2)
1995-1998 Իտալիա Պերուջա 47 (7)
1996-1997  Իտալիա Կարպի 18 (7)
1998-1999 Անգլիա Էվերթոն 25 (2)
1999-2001 Իտալիա Պերուջա 51 (19)
2001-2011 Իտալիա Ինտերնացիոնալե 209 (19)
2014-2015 Հնդկաստան Չեննային 7 (0)
Ազգային հավաքական
2001-2008 Իտալիա Իտալիա 41 (2)
Մարզչական կարիերա
2014-մ.հ. Հնդկաստան Չեննային
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2014 թվականի դեկտեմբերի 9:

Մարկո Մատերացի (իտալ.՝ Marco Materazzi, օգոստոսի 19, 1973, Լեչե, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Հանդես է եկել պաշտպանի դիրքում, Իտալիայի հավաքականի կազմում 2006 թվականի աշխարհի առաջնության հաղթող։ Իտալիայի առաջնության հնգակի, Իտալիայի գավաթի եռակի չեմպիոն։ Առավել հայտնի է կոպիտ խաղային որակներով։ «Իտալիայի հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանակիր սպա է։ Ներկայումս զբաղեցնում է հնդկական «Չեննային» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։

Իտալացի հայտնի մարզիչ Ջուզեպպե Մատերացիի որդին է[3]։ Կարիերան սկսել է իտալական ցածր դիվիզիոնների ակումբներում։ 1995 թվականին տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող «Պերուջա» ակումբ։ Միանգամից հիմնական կազմում հաստատվել նա չկարողացավ և վարձավճարով հանձնվեց «Կարպիին» (Սերիա C): Այդտեղից վերադառնալով աճեց որպես ֆուտբոլիստ և կայուն խաղային պրակտիկա ստացավ «Պերուջայում»։ 1998-1999 մրցաշրջանն անցկացրեց անգլիական «Էվերթոնում»՝ վարձակալական հիմունքներով։ Մարկոն այս ակումբում 27 խաղ անցկացրեց և 3 անգամ հեռացվեց խաղադաշտից։ «Պերուջան» իր բացակայության ժամանակ բարձրացավ Սերիա A: 1999 թվականի ամռանը Մատերացին վերադարձավ «Պերուջայի» կազմ։ 2000-2001 մրցաշրջանում խփեց 12 գոլ, ինչը ռեկորդային էր Սերիա A-ի մեկ մրցաշրջանում պաշտպանների խփած գոլերի թվով։ 2001 թվականի ամռանը Միլանի «Ինտերը» գնեց նրան։ Մարկոն դարձավ «Ինտերի» առաջատարներից մեկը, ակումբի կազմում մեծ թվով տիտղոսներ նվաճեց՝ այդ թվում երկրի 5 անընդմեջ չեմպիոնություն, 3 երկրի գավաթ և 3 Սուպերգավաթ։ 2006-2007 մրցաշրջանում պաշտպանների շրջանում խփած 10 գոլով կրկին դարձավ լավագույն ռմբարկու։ 2009 թվականի հուլիսի 1-ին Մատերացին երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը մինչև 2012 թվականի ամառը։

2011 թվականի հունիսի 20-ին Մատերացին ու «Ինտերը» չեղարկեցին պայմանագիրը երկուստեք համաձայնությամբ[4][5]։ Հետագայում նա ասաց. «Ես ուզում եմ հասկանալ իրավիճակը, ես չեմ ընդունել «Ինտերից» հեռանալու որոշումը։ Լեոնարդոն դավաճանել է ինձ։ Ակումբում հայտարարեցին, որ ես ներգրավված չեմ իրենց ծրագրերում և չեմ ընդգրկվելու Չեմպիոնների Լիգայի հայտացուցակում։ Ես չգիտեմ, թե ինչու Լեոնարդոն այդպես արեց։ Նա միշտ ասում էր, որ ես լիովին նվիրվել եմ ակումբին դաշտում և դրա սահմաններից դուրս»[6]։

2013 թվականին Մատերացին Ջանլուկա Զամբրոտայի, Ֆաբիո Գրոսսոյի և Ֆիլիպպո Ինձագիի հետ միասին ստացավ UEFA Pro-ի մարզչական թույլատվություն[7]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ինտեր»
Իտալիայի հավաքական
Անձնական
  • Սերիա A-ի տարվա լավագույն պաշտպան. 2007
  • Սերիա A-ի լավագույն ռմբարկու պաշտպանների շրջանում. 2000-01 (12 գոլ), 2006-07 (10 գոլ)
Որպես մարզիչ
  • Հնդկաստանի 2014-2015 մրցաշրջանի Սուպերլիգայի հաղթող

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Статья в Лентапедии
  4. Матерацци стал свободным агентом(չաշխատող հղում)
  5. «Inter, Materazzi lascia dopo dieci stagioni» (իտալերեն). Corriere dello Sport. 20.06.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 20-ին.
  6. «Матерацци: Леонардо предал меня». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. «Inzaghi, Crespo, Materazzi ecco gli allenatori di domani». repubblica.it. 2013 թ․ հուլիսի 19. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
  8. Изначально победа в том чемпионате принадлежала «Ювентусу», вторым был «Милан», а «Интер» - третьим, но после коррупционного скандала обе опередившие «Интер» команды были лишены своих позиций, и скудетто досталось «Интеру».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Մատերացի» հոդվածին։