Ալբերտո Ջիլարդինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալբերտո Ջիլարդինո
Alberto Gilardino.jpg
Ջիլարդինոն 2010 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալբերտո Ջիլարդինո
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Մականուն Ջիլա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 5, 1982(1982-07-05)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Բիելլա
Հասակ 184 սմ
Քաշ 79 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սպեցիա
Համար 10
Պատանեկան կարիերա
ԻտալիաԿոսատեզե
1996-1997 Իտալիա Բյելեզե
1997-1999 Իտալիա Պյաչենզա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
1999-2000 Իտալիա Պյաչենզա 17 (3)
2000-2002 Իտալիա Վերոնա 39 (5)
2002-2005 Իտալիա Պարմա 96 (50)
2005-2008 Իտալիա Միլան 94 (36)
2008-2012 Իտալիա Ֆիորենտինա 118 (48)
2012-2014 Իտալիա Ջենոա 50 (19)
2012-2013   Իտալիա Բոլոնյա 36 (13)
2014-2015 Չինաստանի Ժողովրդական ՀանրապետությունԳուանչժոու Էվերգրանդ 14 (5)
2015   Իտալիա Ֆիորենտինա 14 (4)
2015-2016 Իտալիա Պալերմո 33 (10)
2016-2017 Իտալիա Էմպոլի 14 (0)
2017 Իտալիա Պեսկարա 3 (0)
2017-ներկա Իտալիա Սպեցիա 4 (1)
Ազգային հավաքական
1998 Իտալիա Իտալիա Մ15 10 (1)
1998 Իտալիա Իտալիա Մ16 2 (0)
1999-2000 Իտալիա Իտալիա Մ18 2 (0)
2000 Իտալիա Իտալիա Մ20 8 (3)
2000-2004 Իտալիա Իտալիա Մ21 30 (19)
2004 Իտալիա Իտալիա Օլիմպ․ 6 (4)
2004-2013 Իտալիա Իտալիա 57 (19)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 11-ի, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 11-ի, 2013

Ալբերտո Ջիլարդինո (իտալ. Alberto Gilardino, հուլիսի 5, 1982(1982-07-05)[1], Բիելլա, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ: Ներկայումս հանդես է գալիս Սպեցիայում։ Խաղում է հարձակվողի դիրքում[2]։ 2006 թվականի աշխարհի չեմպիոն Իտալիայի հավաքականի կազմում:

Ջիլարդինոն իր կարյերայի ընթացքում խաղացել է տարբեր իտալական ակումբներում: Նա առաջին անգամ նկատվեց Պարմայում, շնորհիվ իր մշտական գոլ խփելուն, ինչը նրան բերեց Սերիա A-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը 2004 թվականին, որին հետևեցին Սերիա A-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի և Սերիա A-ի տարվա լավագույն իտալացի ֆուտբոլիստի մրցանակները 2005 թվականին, ինչպես նաև տեղափոխությունը Միլան: Միլանի հետ Ջիլարդինոն հաղթել է 2006-07 մրցաշրջանում Չեմպիոնների լիգան, 2007 թվականի ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը և 2007 թվականի ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը: Ինչպես նաև, Ջիլարդինոն խաղացել է չինական Գուանչժոու Էվերգրանդ թիմում, որի հետ հաղթել է 2014 թվականի Չինաստանի Սուպեր Լիգան:

Ջիլարդինոն ներկայացրել է Իտալիան մինչև 15, մինչև 18, մինչև 20, մինչև 21 և ազգային հավաքականներում: Ջիլարդինոն Իտալիայի հավաքականում էր, երբ նրանք հաղթեցին 2004 թվականի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որում նա դառավ առաջնության լավագույն ռմբարկու: Ինչպես նաև նա հռչակվել էր առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Այդ տարի նա նաև բրոնզե մեդալ հաղթեց 2004 թվականի Ամառային Օլիմպիական խաղերում: Ջիլարդինոն Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի լավագույն ռմբարկուն է՝ խփված 19 գոլերով 30 խաղերում: Իտալիայի ազգային հավաքականի հետ հաղթել է 2006 թվականի աշխարհի առաջնությունը, մասնակցել է 2009 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին, 2010 թվականի աշխարհի առաջնությանը և 2013 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին, որտեղ բրոնզե մեդալ է նվաճել:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիլարդինոն սկսեց իր կարիերան Պյաչենզայում 1999-2000 մրցաշրջանում: Այդ մրցաշրջանում նա անցկացրեց 17 խաղ, խփելով 3 գոլ: Հաջորդ մրցաշրջանում տեղափոխվեց Վերոնա, որը գնեց նրան 5 միլիոն եվրոյի դիմաց[3]: Այստեղ նա անցկացրեց 2 մրցաշրջան` անցկացնելով 39 խաղ և խփելով 5 գոլ:

Միջազգային ասպարեզում նրա կարիերան սկսվեց 2002 թվականին, երբ նա տեղափոխվեց Պարմա 12 միլիոնի դիմաց, Վերոնայի նախկին մարզիչ Չեզարե Պրանդելլիի խնդրանքով: Ջիլարդինոն խփեց 5 գոլ իր առաջին մրցաշրջանում Պարմայի կազմում և 23՝ երկրորդ: Սա դարձրեց նրան 2003-04 մրցաշրջանի Իտալիայի առաջնության երկրորդ լավագույն ռմբարկու: Հաջորդ մրցաշրջանում նա կրկնեց իր արդյունքը, նորից խփելով 23 գոլ: Ընդհանուր նա խփեց 50 գոլ Պարմայի կազմում անցկացրած 96 խաղերում:

2005 թվականի հուլիսի 17-ին Ջիլարդինոն տեղափոխվեց Միլան 24 միլիոն եվրոյի դիմաց[4][5]: Միլանի կազմում նա խփեց 17 գոլ առաջնությունում, բայց չկարողացավ խփել ոչ մի գոլ Չեմպիոնների Լիգայի 12 խաղերում[6]: Հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայում նա կրկին լավ ելույթ չունեցավ, խփելով 2 գոլ: Բայցևայնպես, գոլերից մեկը օգնեց Միլանին Մանչեսթեր Յունայթեդի դեմ կիսաեզրափակչի պատասխան խաղում, որն ավարտվեց 3:0, ինչը թույլ տվեց Միլանին անցնել եզրափակիչ՝ Լիվերպուլի հետ: Այս խաղում նա խաղաց ընդամենը 2 րոպե, փոխարինելով Ֆիլիպպո Ինձագիին, ով խփելով խաղի վերջին գոլը, սահմանեց խաղի հաշիվը՝ 2:1 օգուտ Միլանի: 2006-07 մրցաշրջանում դարձավ Միլանի լավագույն ռմբարկուն՝ խփելով 12 գոլ:

2008 թվականի մայիսի 28-ին Ջիլարդինոն տեղափոխվեց Ֆիորենտինա 15 միլիոնի դիմաց[7][8]: Ֆիորենտինայի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլիի հետ Ջիլարդինոն արդեն աշխատել էր Պարմայում: Ֆիորենտինայի կազմում առաջին գոլը Ջիլարդինոն խփեց 2008-09 մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլում Սլավիայի դեմ: Օգոստոսի 31-ին Ջիլարդինոն առաջին խաղն անցկացրեց նոր թիմի կազմում Յուվենտուսի դեմ խաղում, խփելով գոլ 89-րդ րոպեին՝ ոչ-ոքի կորզելով 1-1: 2008-09 մրցաշրջանում Ջիլարդինոն խփեց 19 գոլ Սերիա A-ում, նվաճելով Ֆիորենտինայի ֆաների սերը: Ֆիորենտինայում նա անցկացրեց 4 մրցաշրջան, խփելով 48 գոլ: 2015 թվականի հունվարի 26-ին Ջիլարդինոն վարձավճարով վերադարձավ Ֆիորենտինա չինական Գուանչժոու Էվերգրանդից[9]:

2012 թվականի հունվարի 4-ին 4.5 տարվա պայմանագիր կնքեց Ջենոայի հետ[10]: Այն կես տարվա ընթացքում, որ նա անցկացրեց Ջենոայում, Ջիլարդինոն անցկացրեց 14 խաղ և խփեց 4 գոլ:2012 թվականի օգոստոսի 31-ին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց Բոլոնյա[11]: Այստեղ նա անցկացրեց 36 խաղ և խփեց 13 գնդակ, ապա վերադարձավ Ջենոա, որտեղ անցկացրեց ևս 36 խաղ և խփեց 15 գոլ:

2015 թվականի օգոստոսի 27-ին Ջիլարդինոն տեղափոխվեց Պալերմո[12], իսկ 2016 թվականի հուլիսի 7-ին՝ Էմպոլի[13]:

2017 թվականի հունվարի 9-ին նա պայմանագիր կնքեց Պեսկարայի հետ[14]:

2017 թվականի հոկտեմբերի 3-ին Ջիլարդինոն տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Սպեցիա[15]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիլարդինոն խաղացել է Իտալիայի օլիմպիական հավաքականի կազմում 2004 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերում և հաղթել բրոնզե մեդալ: Ինչպես նաև նույն տարում հավաքականի հետ հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Ջիլարդինոն մասնակցել է 2006 թվականի Աշխարհի առաջնությանը: Նա մասնակցեց առաջին 2 խաղերին՝ խփելով 1 գնդակ ԱՄՆ-ի հավաքականին և փոխարինման դուրս եկավ կիսաեզրափակչի Գերմանիայի դեմ հանդիպմանը՝ ավելացրած ժամանակում խփելով 1 գոլ և տալով գոլային փոխանցում Ալեսանդրո Դել Պիեռոյին, ով խփեց վերջին գոլը՝ 2-0: Իտալիան այդ տարի հաղթեց Աշխարհի առաջնությունը:

2007 թվականի հոկտեմբերի 17-ին Ջիլարդինոն վերցրեց ավագի փողկապը Դանիելե Դե Ռոսսիից, երբ նրան փոխարինեցին ՀԱՀ-ի դեմ հանդիպման ժամանակ, որն ավարտվեց Իտալիայի հաղթանակով՝ 2-0: Նա վերադարձավ 2008 թվականի օգոստոսի 20-ին Ավստրիայի դեմ ընկերական հանդիպման ժամանակ, որն ավարտվեց 2-2, իսկ 2 գոլերն էլ խփեց Ջիլարդինոն: 2009 թվականի հունիսին Մարսելո Լիպպին հրավիրեց Ջիլարդինոյին մասնակցելու 2009 թվականի Կոնֆեդերացիայի գավաթին: Ջիլարդինոն մասնակցեց Նոր Զելանդիայի դեմ ընկերական խաղին, խփելով 2 գնդակ և ցուցադրելով հիանալի խաղ:

2009 թվականի հոկտեմբերի 14-ին, 2010 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում, Ջիլարդինոն 3 գոլ խփեց Կիպրոսի դարպասը 12 րոպեիվա ընթացքում (78-90), հաշիվը 2-0 օգուտ Կիպրոսից դարձնելով 2-3 օգուտ Իտալիայի:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի 5-ին Ջիլարդինոն ամուսնացավ Էրիս Բրեգոլիի հետ: Նրանք ունեն երեք երեխա՝ Ջինեվրան (ծնվ. 02.03.2008), Ջեմման (ծնվ. 19.03.2011) և Ջուլիան (ծնվ. 04.09.2012):

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլան

Գուանչժոու Էվերգրանդ

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի երիտասարդական հավաքական

  • Եվրոպայի երիտասարդական առաջնություն. 2004

Իտալիայի ազգային հավաքական

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու. 2004 (4 գոլ, Յոհան Էլմանդերի հետ)
  • Իտալիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Italy - A. Gilardino - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-05 
  3. Carlo Laudisa։ «Gillet a Bari avvicina Mancini a Napoli. Gilardino a Verona»։ archiviostorico.gazzetta.it։ Վերցված է 2018-01-05 
  4. «WebCite query result»։ www.webcitation.org (անգլերեն)։ Վերցված է 2018-01-05 
  5. uefa.com։ «Gilardino 'honoured' to join Milan – UEFA.com»։ www.uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-05 
  6. uefa.com։ «Gilardino gives Milan another year – UEFA.com»։ www.uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-05 
  7. «Goal.com - Fiorentina - Official: Gilardino Signs For Viola»։ 2008-06-06։ Վերցված է 2018-01-05 
  8. «Wayback Machine»։ 2013-05-14։ Վերցված է 2018-01-05 
  9. «ViolaChannel - Gilardino torna in viola. Mercoledì alle 13:00 la presentazione»։ it.violachannel.tv (իտալերեն)։ Վերցված է 2018-01-05 
  10. «Genoa confirm Gilardino capture»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-01-05 
  11. «Gilardino leaves Genoa for Bologna»։ Fox News (en-US)։ 2012-08-31։ Վերցված է 2018-01-05 
  12. «Official: Palermo sign Gilardino | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-01-05 
  13. «Official: Gilardino joins Empoli | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-01-05 
  14. «Official: Gilardino joins Pescara | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-01-05 
  15. «Official: Spezia sign Gilardino | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-01-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]