Վինչենցո Յակվինտա
Վինչենցո Յակվինտա իտալ.՝ Vincenzo Iaquinta | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 21, 1979[1][2] (45 տարեկան) | ||
Ծննդավայր | Կրոտոնե, Կալաբրիա, Իտալիա | ||
Հասակ | 189 սանտիմետր[3] | ||
Քաշ | 85 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
Պարգևներ
[4] և | |||
|
Վինչենցո Յակվինտա (իտալ.՝ Vincenzo Iaquinta, նոյեմբերի 21, 1979[1][2], Կրոտոնե, Կալաբրիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող, հանդես է եկել Իտալիայի հավաքականում, որի կազմում հաղթել է 2006 թվականի աշխարհի առաջնությունում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յակվինտան ծնվել է Կրոտոնե Կուտրո արվարձանում։ Նրա ընտանիքը, ինչպես շատ այլ կալաբրացիներ 1980-ական թվականներին, ավելի լավ կյանք փնտրելու համար տեղափոխվեց Հյուսիսային Իտալիա՝ Էմիլիա Ռոմանիա նահանգ։ Յակվինտան եղբոր հետ խաղացել է D Սերիայի «Ռեջոլո» ակումբում՝ 1996-1997 մրցաշրջանում նրա կազմում անցկացնելով 33 հանդիպում և դառնալով 6 գոլի հեղինակ։ 1998 թվականի սկզբին Յակվինտայի խաղը գրավեց ավելի լուրջ ակումբների ուշադրությունը, և նա տեղափոխվեց Սերիա В-ի «Պադովա» ակումբ։ Ակումբին միացել է 1998 թվականի հունվարին, սակայն 6 ամիս անց վաճառվել է Սերիա С «Կաստել դի Սանգրոյի» ակումբին, որտեղ խաղացել է 1998-2000 թվականներին։ Այդ ընթացքում դարձել է ակումբի առանցքային խաղացող, նրա կազմում անցկացրել է 52 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։ 2000 թվականի ամռանը տեղափոխվել է A Սերիայի «Ուդինեզե» ակումբ։
«Ուդինեզե»
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին երկու մրցաշրջանները հիմնական խաղացող չեն եղել և հիմնականում փոխարինման են դուրս եկել։ Այս ընթացքում մասնակցել է 42 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ։ Երրորդ մրցաշրջանում Յակվինտան արդեն դարձել է «Ուդինեզեի» լիիրավ խաղացող՝ անցկացնելով 28 հանդիպում, դառնալով 8 գոլի հեղինակ և այդպիսով օգնելով իր ակումբին հայտնվել եվրոգավաթներում։
2003/04 մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ։ Հաջորդ մրցաշրջանն էլ ավելի հաջող էր՝ 39 խաղում 15 գոլով։ «Ուդինեզեում» իր 6-րդ մրցաշրջանում Յակվինտան անցկացրած 34 խաղում խփել է 17 գոլ, այդ թվում ձևակերպել է իր միակ հեթ-տրիկը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Այս մրցաշրջանի ընթացքում Յակվինտան կոնֆլիկտ է ունեցել ակումբի ղեկավարության հետ, որը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ֆուտբոլիստի համար շահավետ պայմաններով։ Ի վերջո, կողմերը համաձայնության եկան, և ստորագրվեց նոր եռամյա պայմանագիր։ 2006/07 մրցաշրջանում Յակվինտան 30 անգամ դուրս է եկել խաղադաշտ և խփել 14 գնդակ։ Յակվինտայի կողմից Անտոնիո Դի Նատալեի հետ կազմավորված կապոցը ահռելի զենք էր և ակումբի հիմնական հարվածային ուժը։
Երկար ժամանակ հաջող ելույթից հետո Յակվինտայի նկատմամբ հետաքրքրություն է առաջացել Իտալիայի ֆուտբոլի գրանդների մոտ։ Առավել մեծ հետաքրքրություն է ցուցաբերել «Յուվենտուսը», որն էլ արդյունքում գնել է հարձակվողին[5]։
«Յուվենտուս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի հունիսի 19-ին Յակվինտան 5 տարվա պայմանագիր կնքեց «Յուվենտուսի» հետ, ով հարձակվողի տրանսֆերի համար վճարել է 11,3 միլիոն եվրո։ 2007/08 մրցաշրջանում Յակվինտան հաճախ էր մնում պահեստայինների նստարանին՝ առանցքում տեղ զբաղեցնելու համար պարտվելով թուրինյան ակումբի մյուս երկու հարձակվողներ Դավիդ Տրեզեգեին և Ալեսանդրո Դել Պիեռոյին, որոնք մրցաշրջանի ընթացքում երկուսի համար 41 գոլ են խփել։ Իսկ Յակվինտան 29 խաղում մրցակիցների դարպասը գրավել է ընդամենը 9 անգամ։ 2008/09 մրցաշրջանը նորից սկսեց պահեստայինների նստարանին, սակայն երբ հերթով վնասվածքներով դուրս մնացին Տրեզեգեն և Ամաուրին, Յակվինտան փոխարինեց նրանց։ Մրցաշրջանի ընթացքում անցկացրած 38 խաղերում նա խփել է 16 գոլ, այդ թվում՝ «Յուվենտուսի» հոբելյանական 600-րդ գոլը եվրոգավաթների պատմության մեջ։
Կլաուդիո Ռանիերիի հեռացումից և Չիրո Ֆերարայի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո Յակվինտան 2009/10 մրցաշրջանը սկսեց որպես «Յուվենտուսի» հիմնական հարձակվող և նա էր մինչև այն պահը, երբ հոկտեմբերին վնասվածք ստացավ և կես տարի դուրս մնաց։ Խաղադաշտ է վերադարձել 2010 թվականի մարտին։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յակվինտան 2006 թվականի աշխարհի առաջնության հաղթող հավաքականի անդամ էր։ Երկրորդ գնդակն է խփել Գանայի հավաքականի դարպասն իտալացիների առաջին խաղում։ Նա մասնակցել է Իտալիայի մրցաշարի յոթ խաղերից հինգին, ներառյալ կիսաեզրափակիչը և եզրափակիչը։ Եվրո 2008 Յակվինտան բաց է թողել վնասվածքի պատճառով։
ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությունում Յակվինտան եղել է հիմնական խաղացող, անցկացրել է բոլոր երեք հանդիպումներն ու դարձել մեկ գոլի հեղինակ՝ 11 մետրանոցից գրավելով Նոր Զելանդիայի հավաքականի դարպասը։
Բարձրահասակ, ֆիզիկապես ուժեղ հարձակվող[6]։ Ուներ լավ բեմադրված, ուժեղ հարված[7]։ Կարող էր խաղալ վինգերի դիրքում[8]։
Քրեական հետապնդում
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դեկտեմբերին Յակվինտեին մեղադրանք է առաջադրվել հրազեն պահելու և կալաբրիական նդրանգետա մաֆիայի հետ կապ ունենալու համար։ 2018 թվականի հոկտեմբերի 31-ին նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ ապօրինի զենք պահելու համար. մաֆիային օգնելու մեղադրանքները հանվել են։ Ֆուտբոլիստի հայրը՝ Ջուզեպե Յակվիտան, ձերբակալվել է 19 տարի ազատազրկմամաբ[9]։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ[10] | Եվրոգավաթներ[11] | Այլ | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռեջոլո | 1996-1997 | 14 | 1 | - | - | - | - | - | - | 14 | 1 |
1997-փետրվար 1998 | 19 | 5 | - | - | - | - | - | - | 19 | 5 | |
Ընդամենը | 33 | 6 | — | — | — | — | — | — | 33 | 6 | |
Պադովա | փետրվար-հունիս 1998 | 13 | 3 | - | - | - | - | - | - | 13 | 3 |
Ընդամենը | 13 | 3 | — | — | — | — | — | — | 13 | 3 | |
Կաստել դի Սանգրո | 1998-1999 | 25 | 3 | 3 | 0 | - | - | - | - | 28 | 3 |
1999-2000 | 27 | 5 | - | - | - | - | - | - | 27 | 5 | |
Ընդամենը | 52 | 8 | 3 | 0 | — | — | — | — | 55 | 8 | |
Ուդինեզե | 2000-2001 | 14 | 2 | 2 | 0 | - | - | - | - | 16 | 2 |
2001-2002 | 22 | 2 | 4 | 1 | - | - | - | - | 26 | 3 | |
2002-2003 | 26 | 7 | 2 | 1 | - | - | - | - | 28 | 8 | |
2003-2004 | 29 | 11 | 2 | 0 | 1 | 0 | - | - | 32 | 11 | |
2004-2005 | 31 | 13 | 6 | 2 | 2 | 0 | - | - | 39 | 15 | |
2005-2006 | 24 | 9 | 1 | 1 | 9 | 7 | - | - | 34 | 17 | |
2006-2007 | 30 | 14 | - | - | - | - | - | - | 30 | 14 | |
Ընդամենը | 176 | 58 | 17 | 5 | 12 | 7 | — | — | 205 | 70 | |
Յուվենտուս | 2007-2008 | 24 | 8 | 5 | 4 | - | - | - | - | 29 | 12 |
2008-2009 | 28 | 12 | 3 | 0 | 7 | 3 | - | - | 38 | 15 | |
2009-2010 | 15 | 6 | - | - | 3 | 1 | - | - | 18 | 7 | |
2010-2011 | 19 | 4 | 1 | - | 3 | 2 | - | - | 23 | 6 | |
Ընդամենը | 86 | 30 | 9 | 4 | 13 | 6 | — | — | 108 | 40 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 360 | 104 | 29 | 9 | 25 | 13 | — | — | 414 | 127 |
(սրբագրված է 2011 թվականի մայիսի 31-ի դրությամբ)
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալիայի չեմպիոն՝ 2012/13
- Ընդհանուր 1 գավաթ
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալիայի ֆուտբոլի գավաթ։ Լավագույն ռմբարկու՝ 2007-2008 թվականներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ http://www.tuttocalciatori.net/Iaquinta_Vincenzo
- ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/198623
- ↑ Яквинта перейдет в «Ювентус»(չաշխատող հղում)
- ↑ Липпи хвалит «Юве» за покупку Яквинты.
- ↑ Марчелло Липпи о Буффоне, Трезеге и Яквинте.
- ↑ «Винченцо Яквинта: «Липпи попросил меня играть на фланге»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Экс-форвард «Ювентуса» Яквинта приговорен к двум годам тюрьмы за незаконное хранение оружия
- ↑ Кубок Италии, Кубок Италии по футболу Серии С
- ↑ Лига чемпионов УЕФА, Кубок УЕФА, Лига Европы
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль футболиста на Sports.ru(Ստուգված է 10 հունվարի 2012)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինչենցո Յակվինտա» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 21 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Պադովայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ուդինեզեի ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- Չեզենայի ֆուտբոլիստներ
- Իտալացի հանցագործներ