Քրիստիան Մաջո
Քրիստիան Մաջո իտալ.՝ Christian Maggio | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ազգությունը | իտալացի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 11, 1982[1][2] (38 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Մոնտեքիո Մաջորե, Վիչենց (գավառ), Վենետո Իտալիա | |||||||||||||||||
Հասակ | 184 սմ | |||||||||||||||||
Քաշ | 79 կգ | |||||||||||||||||
Դիրք | պաշտպան, կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 11 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Քրիստիան Մաջո (իտալ.՝ Christian Maggio, փետրվարի 11, 1982[1][2], Մոնտեքիո Մաջորե, Վիչենցա, Վենետո, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, իտալական «Նապոլի» ֆուտբոլային ակումբի աջ պաշտպան: Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2010 թվականի աշխարհի առաջնությանը և Եվրո 2012-ին:
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վիչենցա»[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստիան Մաջոն «Վիչենցա» ակումբի սան է: 2000/01 մրցաշրջանում ակումբի մարզիչ Էդուարդո Ռեյի կողմից հրավիրվել է թիմի հիմնական կազմ: 2000 թվականի հոկտեմբերի 1-ին կատարել է իր դեբյուտը թիմի հիմնական կազմում՝ մասնակցելով «Միլանի» դեմ խաղին, որում նրա թիմը պարտվել է 2:0 հաշվով: Առաջին մրցաշրջանի ընթացքում նա անցկացրել է 6 խաղ: Ակումբի՝ Սերիա Բ անցնելուց հետո Մաջոն դարձել թիմի հիմնական կազմի խաղացող՝ 2001/02 մրցաշրջանում մասնակցելով 27 խաղի: Ակումբի կազմում իր առաջին գոլը նա խփեց «Նապոլիի» ակումբի դեմ խաղում և 2:1 հաշվով հաղթանակ բերելով իր թիմին: Սակայն հաջորդ մրցաշրջանում Մաջոն կորցրել է տեղը հիմնական կազմում և անցկացրել է ընդամենը 7 խաղ: Դրա պատճառ է դարձել աջ ծնկի վնասվածքը:
«Ֆիորենտինա» և «Տրեվիզո»[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին հուլիսին Մաջոն տեղափոխվեց Ֆիորենտինա, որտեղ ընդգրկվեց թիմի հիմնական կազմում:2004/05 մրցաշրջանում կորցրել է իր տեղը թիմի մեկնարկային կազմում՝ Սերիա A-ում անցկացնելով ընդամենը 13 խաղ: 2005 թվականին Քրիստիան Մաջոն կրկին վնասել է աջ ծունկը, ինչի պատճառով գրեթե չի խաղացել: Մարզավիճակը վերականգնելու համար ֆուտբոլիստին ուղարկել են վարձավճարով խաղալու «Տրեվիզո» ակումբում, որը մրցաշրջանի ավարտին տեղափոխվել է Սերիա В:
«Սամպդորիա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի հուլիսին Մաջոն վարձավճարով տեղափոխվել է «Սամպդորիա», որն իրավունք ուներ լիարժեք պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ: Առաջին մրցաշրջանում նա անցկացնում է 37 խաղ և խփում 2 գոլ, ինչից հետո ակումբը գնում է ֆուտբոլիստի նկատմամբ իրավունքների կեսը: Ակումբի գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին 2007/08 մրցաշրջանում սկսում է կիրառել 3-5-2 մարտավարությունը, ինչի հետևանքով Մաջոն տեղափոխվում է կիսապաշտպանություն: Դիրքի փոփոխության շնորհիվ Մաջոն հնարավորություն է ստանում ավելի շատ գոլ խփել. Սերիա A-ում նա խփում 9, իսկ Ինտերտոտոյի գավաթի խաղերում՝ 1 գոլ:
«Նապոլի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունիսի 11 Մաջոն տեղափոխվում է «Նապոլի», որը տրանսֆերի համար վճարում է 8 միլիոն եվրո[3]:
«Ուրախ եմ, որայսոր կարող եմհայտարարել Մաջոի՝ մեր թիմ տեղափոխվելու մասին: Սա երկրորդ լուրջ գնումնն է «Պալերմոյի» կիաժսապաշտպան Լեանդրո Ռինաուդոյի ձեռքբերումից հետո: Մենք երկար ժամանակ հետևում էինք Քրիստիանին: Մյուս առավելություններից բացի, նրա ազգանունը համընկնում է այն ամսվա անվան հետ որին ես ծնվել եմ: Դա բարի նշան է[4]: Աուրելի Դե Լաուրենիս, Նապոլիի նախագահ:
Խաղացողի տեղափոխման նախաձեռնողը եղել է «Վիչենցեայում» նրա նախկին մարզիչ Էդուարդո Ռեյան: Ֆուտբոլիստը կնքել է 5-ամյա պայմանագիր, իսկ նարա աշխատավարձը ամեն տարի ավելացել է 800 հազար եվրոից դառնալով 1,2 մլն եվրո: Նոր թիմի կազմում նրա դեբյուտը կայացել է 2008 թվականի հունիսի 2-ին Պանիոնիոս ակումբի դեմ խաղում, որն անցկացվում էր Ինտերտոտոի գավաթի խաղարկության շրջանում Օգոստոսի 31-ին Նապոլիի կազմում առաջին անգամ մասնակցել է Սերիա А-ին՝ խաղալով Ռոմայի դեմ: Սեպտեմբերի 14-ին նա խփեց առաջին գոլը ակումբ կազմում, գրավելով իր նախկին թիմի՝ «Ֆիորենտինայի» դարպասը: 2009 թվականի մարտի 8-ին Լացիոյի դեմ խաղում, նա վնասել է աջ ծնկի խաչաձև ջլերը, ինչի պատճառով բաց է թողել մարցաշրջանի մնացած մասը[5][6]:
Հաջորդ մրցաշրջանում Մաջոն կրկին դարձավ Նապոլիի հիմնական կազմի խաղացող: Հոկտեմբերի 18-ին նագոլ խփեց, ինչի շնորհիվ ակումբն իր առաջին հաղթանակն տարավ նոր մարզչի՝ Վալտեր Մացարիի գլխավորությամբ[7]: Նույն մրցաշրջանում նա գրավեց Ֆիորենտինայի դարպասը՝ դրանով իսկ վերջ դնելով տնային խաղերում ֆլորենտացիների՝ նեապոլցիների դեմ տարած անընդմեջ հաղաթանակների[8]: 2010 թվականի հունվարի 24-ին, «Բարի» ակումբի դեմ խաղում Մաջոն գոլ խփեց՝ կրկնելով Մարկո Վան Բաստենի հարվածը, որ նա կատարել էր 1988 թվականի եվրոպայի առաջնության եզրափակչում ԽՍՀՄ-ի դեմ խաղում [9][10]: Ապրիլին Մաջոն վիրահատվել է, ինչի պատճառով չի խաղացել 3 շաբաթ[11]:
2011 թվականի սեպտեմբեր 14-ին կատարել է իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում մասնակցելով «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին, որտեղ գոլային փոխանցում է կատարել Էդինոսն Կավանիին, խաղն ավարտվել է 1:1[12]. 2012 թվականի հունվարի 3-ին, Մոջոն Նապոլիի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչեւ 2015 թվականը[13]:
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոջոն խաղացել է Իտալիայի տարբեր տարիքային հավաքականներում: 2002 թվականին նա Տուլոնում մասնակցել է առաջնությանը, որտեղ իտալացիները գրավել են 2-րդ տեղհետ մնալով բրազիլիայից, որի կազմում խաղում էին Ռոբինիո և Ադրիանոն:
2008 թվականին Քրիստիան Մաջոն Ռոբերտո Դոնադոնիի կողմից առաջին անգամ հրավիրվել է Իտալիայի հավաքական, սակայն չի մասնակցել Եվրոպայի առաջնությանը, ինչը նրա մոտ հիասթափություն է առաջացրել[14]: 2008 թվականի հոկտեմբերի 5-ին նա կրկին հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու աշխարհի առաջնության նախընտրական փուլի խաղերին, սակայն խաղադաշտ դուրս չի եկել: 2008 թվականի նոյեմբերի 19-ին Մաջոն կատարել է իր դեբյուտը երկրի հավաքականի կազմում՝ Հունաստանի դեմ ընկերական հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Ֆաբիո Կանովարոյին[15]: Խաղից հետո նա ասել է.
![]() |
«Իտալիայի հավաքականում իմ դեբյուտը հիանալի փորձ էր, Մարչելո Լիպիի կանչելը շատ օգնեց ինձ: Այնպիսի ամաչկոտ մարդկանց համար, ինչպիսին ես եմ, դա էնտուզիազմի կարևոր լիցք է: Ակումբը կարող է հպարտանալ նրանով, որ մեր կազմում կան ազգային հավաքականների վեց խաղացողներ: Ես ուրախ եմ, որ հասունացել եմ ու դուրս եկել նոր մակարդակի հենց այն պահին, երբ տեղափոխվեցի «Նապոլի»: Այժմ իմ ձգտումները համընկնում են ակումբի պլանների հետ: Ինձ զգում եմ «Նապոլիի» մի մասնիկը: Հույս ունեմ՝ մենք կկարողանանք հասնել շատ բանի»[16]: | ![]() |
Մաջոն ընդգրկվել է 2010 թվականի աշխարհի առաջնության մասնակիցների կազմված նախնական ցուցակում[17], մասնակցել է մեկ խաղի՝ Սլովակիայի հետ հանդիպման ընդմիջումից հետո դաշտ դուրս գալով Դոմենիկո Կրիշիտոյի փոխարեն. այդ խաղում իտալացիները պարտվել են 2:3 հաշվով և դուրս մնացել հետագա պայքարից[18]:
Չնայած Ռուսաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում Քրիստիան Մաջոյի երկու սխալների պատճառով հակառակորդը գոլեր խփեց, նա ընդգրկվեց Իտալիայի հավաքականի նախնական ցուցակում՝ մասնակցելու Եվրո-2012-ին[19]:
Նա մասնակցել է Իսպանիայի[20] և Խորվաթիայի[21] դեմ խաղերին: Անգլիայի[22] դեմ խաղի վերջում Մաջոն փոխարինել է Ինյանցո Աբատեին և երեք րոպե անց ստացել դեղին քարտ, ինչի պատճառով կիսաեզրափակչում չի կարողացել մասնակցել Գերմանիայի հավաքականի դեմ խաղին:
2015 թվականի մարտի 18-ին Մաջոն հայտարարել է Իտալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին[23]:
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2016 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ
Մրցաշրջան | Ակումբ | Լիգա | Առաջնություն | Գավաթ | Եվրագավաթ | |||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
2000/01 | ![]() |
Սերիա B | 6 | 0 | 0 | 0 | — | — |
2001/02 | ![]() |
Սերիա B | 26 | 1 | 1 | 0 | — | — |
2002/03 | ![]() |
Սերիա B | 5 | 0 | 2 | 0 | — | — |
2003/04 | ![]() |
Սերիա A | 42 | 1 | 0 | 0 | — | — |
2004/05 | ![]() |
Սերիա A | 13 | 1 | 7 | 1 | — | — |
2005/06 | ![]() |
Սերիա A | 3 | 0 | 2 | 0 | — | — |
2005/06 | ![]() |
Սերիա B | 11 | 0 | 0 | 0 | — | — |
2006/07 | ![]() |
Սերիա A | 31 | 2 | 6 | 0 | — | — |
2007/08 | ![]() |
Սերիա A | 29 | 9 | 2 | 0 | 3 | 1 |
2008/09 | ![]() |
Սերիա A | 23 | 4 | 1 | 0 | 5 | 1 |
2009/10 | ![]() |
Սերիա A | 34 | 5 | 2 | 1 | — | — |
2010/11 | ![]() |
Սերիա A | 33 | 4 | 2 | 0 | 9 | 0 |
2011/12 | ![]() |
Սերիա A | 33 | 3 | 5 | 0 | 7 | 0 |
2012/13 | ![]() |
Սերիա A | 31 | 4 | 1 | 0 | 3 | 0 |
2013/14 | ![]() |
Սերիա A | 22 | 0 | 4 | 0 | 7 | 0 |
2014/15 | ![]() |
Սերիա A | 29 | 0 | 1 | 0 | 7 | 0 |
2015/16 | ![]() |
Սերիա A | 8 | 0 | 1 | 0 | 6 | 1 |
2016/17 | ![]() |
Սերիա A | 3 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
Ձեռքբերումններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իտալիայի գավաթ դափնեկիր (2) - 2011/12, 2013/14
- Իտալիայի սուպերգավաթի դափնեկիր (1) - 2014
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://fbref.com/en/players/31d7f557/(բազմ․)
- ↑ 2,0 2,1 https://bdfa.com.ar/jugadores-60948.html (իսպ.)
- ↑ Il Napoli ha acquistato Christian Maggio
- ↑ «Наполи» приобрел Маджо
- ↑ Маджо пропустит окончание сезона из-за травмы
- ↑ Maggio operato a Roma, intervento ok
- ↑ Napoli-Bologna 2-1
- ↑ Fiorentina-Napoli 0-1
- ↑ Livorno-Napoli 0-2, aggiornamenti in tempo reale
- ↑ Napoli, Maggio alla Van Basten: «Il mio un gol incredibile»
- ↑ Защитник «Наполи» Маджо выбыл на три недели
- ↑ Սիթի 1:1 Նապոլի
- ↑ Маджо продлил контракт с «Наполи» до июня 2015 года
- ↑ «Continuano i musi lunghi per le mancate convocazioni in Azzurro. Ora tocca a Maggio: „Non ci speravo, ma ci sono rimasto male“»
- ↑ «Греция VS. Италия 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2008-11-19
- ↑ Кристиан Маджо: «Надеюсь многого добиться с „Наполи“»
- ↑ Липпи огласил предварительный состав сборной Италии на ЧМ-2010
- ↑ «Словакия VS. Италия 3:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010-06-24
- ↑ «Италия VS. Россия 0:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-06-01
- ↑ «Испания VS. Италия 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-06-10
- ↑ «Италия VS. Хорватия 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-06-14
- ↑ «Англия VS. Италия 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-06-24
- ↑ Полузащитник «Наполи» Маджо объявил о завершении карьеры в сборной Италии
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում (անգլ.)
- Профиль на figc.it
- aic.football.it (իտալ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
|