Գաբրիել Պալետտա
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Gabriel Alejandro Paletta | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 15, 1986[1][2][3] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 29 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2005 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2005-2006 |
![]() | 42 | (5) |
2006-2007 |
![]() | 3 | (0) |
2007-2010 |
![]() | 59 | (5) |
2010-2015 |
![]() | 131 | (6) |
2015-ներկա |
![]() | 44 | (2) |
2015-2016 |
→ ![]() | 23 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2005 |
![]() | 7 | (0) |
2014 |
![]() | 3 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Գաբրիել Պալետտա (իտալերեն՝ Gabriel Paletta, փետրվարի 15, 1986[1][2][3], Բուենոս Այրես, Արգենտինա), Արգենտինայում ծնված իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պալետտան արգենտինական Բանֆիլդի ակադեմիայի սան է։ Բանֆիլդի առաջին թիմում սկսել է հանդես գալ 2005 թվականին։
Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի հուլիսի 4-ին Պալետտան 4 տարվա պայմանագիր կնքեց անգլիական Լիվերպուլի հետ[5]՝ դառնալով երկրորդ արգենտինացի ֆուտբոլիստը, ով խաղացել է մերսիսայդական ակումբի կազմում[6][7]։ Իր դեբյուտը նշել է Ռեքսհեմի դեմ մինչմրցաշրջանային ընկերական խաղում[8]։ Իր առաջին գոլը խփել է 2006 թվականի հոկտեմբերի 25-ին՝ 2006-2007 մրցաշրջանի Ֆուտբոլային Լիգայի գավաթի երրորդ ռաունդի Ռեդինգի դեմ խաղում[9]։ Պրեմիեր Լիգայում դեբյուտը նշեց դեկտեմբերի 2-ին՝ Ուիգան Ատլետիկի դեմ խաղում[10]։ Բացի այս խաղից Պալետտան անցկացրեց ևս 2 խաղ Պրեմիեր Լիգայում Լիվերպուլի կազմում։
Չեմպիոնների Լիգայում իր դեբյուտը Պալետտան նշեց 2006 թվականի դեկտեմբերի 5-ին՝ խմբային փուլի Գալատասարայի դեմ խաղում[11]։ 2006-2007 մրցաշրջանում արգենտինացին անցկացրեց ընդամենը 8 խաղ բոլոր մրցաշարերում, ինչից հետո հաղորդվեց, որ հուլիսի 9-ին նա 1 տարվա վարձավճարով կտեղափոխվի իսպանական Լևանտե[12]։ Չնայած Լիվերպուլի մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հաստատեց Պալետտայի տրանսֆերը՝ այն չկայացավ։
Բոկա Խունիորս[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի օգոստոսի 26-ին տեղափոխվեց Բոկա Խունիորս[13][14]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 29-ին` Ինդեպենդիենտեի դեմ խաղում[15]։ Սեպտեմբերի 23-ին՝ Խիմնասիա Խուխույի եմ խաղում Պալետտան խփեց իր առաջին գոլը Բոկա Խունիորսի կազմում[16]։ Հոկտեմբերի 7-ին նա մասնակցեց իր առաջին Սուպերկլասիկոյին, որն ավարտվեց Ռիվեր Փլեյթի հաղթանակով 2-0 հաշվով[17]։ Պալետտան նաև մասնակցեց 2007 թվականի Աշխարհի ակումբային առաջնությանը, որի եզրափակչում Բոկա Խունիորսը 4-2 հաշվով պարտվեց Միլանին[18][19]։ Իր առաջին խաղը Լիբերտադորեսի գավաթում անցկացրեց փետրվարի 20-ին՝ Մարակայբոյի դեմ խաղում[20]։
2008 թվականի նոյեմբերի 9-ին՝ Արսենալ Սարանդիի դեմ խաղում Պալետտան ստացավ խաչադիր կապանների վնասվածք և բաց թողեց 6 ամիս։ Արգենտինացին դաշտ վերադարձավ 2009 թվականի մայիսի 17-ին՝ Արսենալ Սարանդիի դեմ խաղում[21]։ 1 շաբաթ անց՝ մայիսի 24-ին՝ Վելես Սարսֆիլդի դեմ խաղում Պալետտան ձգեց կոճը և փոխարինվեց խաղի 15-րդ րոպեին[22]։
2009 թվականին հայտնի դարձավ, որ Պալետտայի տրանսֆերով հետաքրքրվում են իտալական Պալերմոն և հունական Պանատինաիկոսը[23][24]։ Իր վերջին հանդիպումը Բոկա Խունիորսի կազմում անցկացրեց 2010 թվականի մայիսի 14-ին՝ իր նախկին ակումբ Բանֆիլդի դեմ խաղում։ Այս խաղում նա դարձավ ինքնագոլի հեղինակ[25]։
Պարմա[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի հուլիսի 6-ին Պալետտան տեղափոխվեց Սերիա A-ում հանդես եկող Պարմա[26]։ 2012 թվականի օգոստոսին արգենտինացին 3 տարով երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2017 թվականը։ Պարմայի կազմում անցկացրեց 5 մրցաշրջան՝ մասնակցելով 131 խաղի և դառնալով 6 գոլի հեղինակ։
Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի փետրվարի 2-ին Պալետտան միացավ Միլանին 3.5 միլիոն եվրոյի դիմաց[27]։ Նա կնքեց 3.5 տարվա պայմանագիր[28]։
Այնուամենայնիվ, Պալետտան չկարողացավ ամրապնդվել թիմում և 2015 թվականի օգոստոսի 27-ին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ատալանտա[29]։ Վարձավճարից վերադարձավ 2016 թվականի հունիսին և նոր մարզիչ Վինչենցո Մոնտելլայի գլխավորությամբ կարողացավ դառնալ Միլանի հիմնական կազմի խաղացող։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին Պալետտան Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Այդ հավաքականում նա խաղում էր Լիոնել Մեսսիի և Սերխիո Ագուերոյի հետ, և անցկացրեց առաջնության բոլոր 7 խաղերը, իսկ Արգենտինան հաղթեց գավաթը[30]։
Պալետտայի նախնիները Իտալիայի Կրոտոնե գավառի Սավելի կոմունայից էին, ինչի հետևանքով Պալետտան իրավասու էր խաղալ նաև Իտալիայի հավաքականի կազմում[31][32]։ 2014 թվականի մարտին նա հրավիրվեց Իտալիայի ազգային հավաքական՝ Իսպանիայի դեմ ընկերական խաղի համար[33]։ Իր դեբյուտը հավաքականի կազմում նշեց մարտի 5-ին՝ Իսպանիայի դեմ խաղում[34]։
2014 թվականի հունիսի 1-ին Պալետտան հայտավորվեց Իտալիայի հավաքական՝ 2014 թվականի Աշխարհի առաջնության համար։ Առաջնությունում իր դեբյուտը նշեց հունիսի 14-ին՝ Անգլիայի դեմ խաղում[35][36]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի մայիսի 29-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջնություն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բանֆիլդ | 2005–06 | Պրիմերա Դիվիզիոն | ? | ? | — | — | 0 | 0 | — | ? | ? | |||
Ընդհանուր | 42 | 5 | — | — | 0 | 0 | — | 42 | 5 | |||||
Լիվերպուլ | 2006–07 | Պրեմիեր Լիգա | 3 | 0 | 0 | 0 | 3 | 1 | 2 | 0 | — | 8 | 1 | |
Ընդհանուր | 3 | 0 | 0 | 0 | 3 | 1 | 2 | 0 | — | 8 | 1 | |||
Բոկա Խունիորս | 2007–08 | Պրիմերա Դիվիզիոն | 21 | 4 | — | — | 7 | 1 | 2 | 0 | 30 | 5 | ||
2008–09 | 16 | 0 | — | — | 0 | 0 | 2 | 0 | 18 | 0 | ||||
2009–10 | 22 | 1 | — | — | 2 | 0 | 0 | 0 | 24 | 1 | ||||
Ընդհանուր | 59 | 5 | — | — | 9 | 1 | 4 | 0 | 72 | 6 | ||||
Պարմա | 2010–11 | Սերիա A | 27 | 0 | 1 | 0 | — | — | — | 28 | 0 | |||
2011–12 | 33 | 4 | 2 | 0 | — | — | — | 35 | 4 | |||||
2012–13 | 35 | 1 | 1 | 0 | — | — | — | 36 | 1 | |||||
2013–14 | 21 | 0 | 2 | 0 | — | — | — | 23 | 0 | |||||
2014–15 | 7 | 0 | 2 | 1 | — | — | — | 9 | 1 | |||||
Ընդհանուր | 123 | 5 | 8 | 1 | — | — | — | 131 | 6 | |||||
Միլան | 2014–15 | Սերիա A | 14 | 0 | 0 | 0 | — | — | — | 14 | 0 | |||
2016–17 | 30 | 2 | 1 | 0 | — | — | 1 | 0 | 32 | 2 | ||||
Ընդհանուր | 44 | 2 | 1 | 0 | — | — | 1 | 0 | 46 | 2 | ||||
Ատալանտա | 2015–16 | Սերիա A | 24 | 1 | 0 | 0 | — | — | — | 24 | 1 | |||
Ընդհանուր | 24 | 1 | 0 | 0 | — | — | — | 24 | 1 | |||||
Կարիերայի ընդհանուր | 288 | 17 | 9 | 1 | 3 | 1 | 11 | 1 | 5 | 0 | 316 | 20 |
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2014 | 3 | 0 |
Ընդհանուր | 3 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոկա Խունիորս[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեկոպա Սուդամերիկանա. 2008[37][38]
- Արգենտինայի առաջնություն. 2008[39]
- ՖԻՖԱ Աշխարհի ակումբային առաջնություն. երկրորդ տեղ 2007[18][19]
Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
Արգենտինա (մինչև 20)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխարհի երիտասարդական առաջնություն. 2005[41]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Italy - G. Paletta - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Liverpool sign Paletta - World Soccer»։ World Soccer (en-US)։ 2006-02-14։ Վերցված է 2017-08-05
- ↑ «BBC SPORT | Football | Tim Vickery column»։ news.bbc.co.uk։ Վերցված է 2017-08-05
- ↑ LFChistory.net։ «Who is Gabriel Paletta? - The lowdown on Liverpool's new Argentine defender - LFChistory - Stats galore for Liverpool FC!»։ www.lfchistory.net։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Wrexham Vs Liverpool 2006-7-15 00:00:00»։ Liverpool FC։ Վերցված է 2017-08-05
- ↑ «BBC SPORT | Football | League Cup | Liverpool 4-3 Reading»։ news.bbc.co.uk։ Վերցված է 2017-08-05
- ↑ «BBC SPORT | Football | Premiership | Wigan 0-4 Liverpool»։ news.bbc.co.uk։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Galatasaray vs. Liverpool - Football Match Line-Ups - December 5, 2006 - ESPN»։ ESPNFC.com։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Levante look to loan Paletta»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Liverpool sell Paletta to Boca Juniors - Tribal Football»։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Reds allow Paletta to go home with Boca Juniors»։ The Independent (en-GB)։ 2007-08-27։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Independiente 2 - Boca Juniors 3 - Torneo Apertura 2007 - Historia de Boca Juniors»։ www.historiadeboca.com.ar (իսպաներեն)։ Վերցված է 2017-08-05
- ↑ «CA Boca Juniors v Gimnasia y Esgrima de Jujuy Live Commentary & Result, 23/09/2007, Primera División | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-05
- ↑ «River Plate vs. Boca Juniors - 7 October 2007 - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-05
- ↑ 18,0 18,1 FIFA.com։ «FIFA Club World Cup Japan 2007 - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-06-ին։ Վերցված է 2017-08-05
- ↑ 19,0 19,1 «Milan vs. Boca Juniors - 16 December 2007 - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-05
- ↑ «UA Maracaibo vs. Boca Juniors - 21 February 2008 - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Arsenal de Sarandí v CA Boca Juniors Live Commentary & Result, 09/11/2008, Primera División | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Vélez Sarsfield vs. Boca Juniors - 24 May 2009 - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Gabriel Paletta Move From Boca Juniors To Palermo Collapses - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2009-07-28։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Panathinaikos Chase Boca Juniors Defender Gabriel Paletta - Report - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2009-12-30։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Banfield vs. Boca Juniors - 15 May 2010 - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-05
- ↑ «OFFICIAL: Parma Sign Gabriel Alejandro Paletta From Boca Juniors - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2010-07-06։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Gabriel Paletta: Italy defender joins AC Milan from Parma»։ BBC Sport (en-GB)։ 2015-02-02։ Վերցված է 2017-08-05
- ↑ Jones Matt։ «Gabriel Paletta to AC Milan: Latest Transfer Details, Reaction and More»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Official: Paletta joins Atalanta | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2017-08-05
- ↑ FIFA.com։ «FIFA World Youth Championship Netherlands 2005 - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-04-ին։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Paletta, l'ultimo degli oriundi "Il desiderio del mio bisnonno"»։ Repubblica.it (իտալերեն)։ 2014-03-01։ Վերցված է 2017-08-05
- ↑ «L'azzurro più cercato in rete del 2014?, Gabriel Paletta stacca tutti»։ La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն)։ Վերցված է 2017-08-05
- ↑ «New Italy faces for Spain friendly | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Spain - Italy 1:0»։ www.flashscore.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-05
- ↑ «World Cup: England 1-2 Italy»։ BBC Sport (en-GB)։ Վերցված է 2017-08-05
- ↑ FIFA.com։ «2014 FIFA World Cup Brazil™ - Matches - England-Italy - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-05-ին։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Arsenal vs. Boca Juniors - 14 August 2008 - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Boca Juniors vs. Arsenal - 28 August 2008 - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Boca Juniors scrape to victory in Argentine Apertura league»։ France 24 (en-US)։ Վերցված է 2017-08-05
- ↑ «AC Milan beat Juventus to win Italian Super Cup»։ www.aljazeera.com։ Վերցված է 2017-08-05
- ↑ FIFA.com։ «FIFA World Youth Championship Netherlands 2005 - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-04-ին։ Վերցված է 2017-08-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պալետտան Լիվերպուլի պաշտոնական կայքում
- Պալետտայի մասին նորություններ goal.com-ում
- Պալետտան transfermarkt-ում
- Պալետտան soccerbase.com-ում
- Պալետտան WhoScored.com կայքում
|
|
- Փետրվարի 15 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բուենոս Այրես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Արգենտինացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լիվերպուլի ֆուտբոլիստներ
- Բոկա Խունիորսի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Պարմայի ֆուտբոլիստներ
- Ատալանտայի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ