Մարկո Պարոլո
Մարկո Պարոլո իտալ.՝ Marco Parolo | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 25, 1985 (40 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Գալարատե, Իտալիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 186 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 82 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||
Համար | 16 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մարկո Պարոլո (իտալ.՝ Marco Parolo, հունվարի 25, 1985[1][2], Գալարատե, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Լացիո» ակումբի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Ակումբային կարեիրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկոն իր կարիերան սկսել է «Կոմո» ակումբի կազմում։ Իր դեբյուտից մեկ մրցաշրջան անց սնանկության պատճառով լքեց ակումբը։ Հաջորդ մրցաշրջաններում Պարոլոն խաղաց իտալական ցածր դիվիզիոնների այնպիսի թիմերում, ինչպիսիք էին՝ «Պիստոյեզեն», «Ֆոլինոն» և «Վերոնան»։ 2009 թվականին Մարկոն տեղափոխվեց Սերիա Բ-ի նորեկ «Չեզենա» ակումբի կազմ։ Նա դարձավ ակումբի անբաժանելի մաս, որը առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղը և նվաճեց Սերիա Ա-ի ուղեգիր։ 2010 թվականի օգոստոսի 28-ին, «Ռոմայի» դեմ խաղում նա դեբյուտեց Սերիա Ա-ում[3]։ «Չեզենայի» առաջատարը այնտեղ խաղաց մինչև 2012 թվականը, երբ ակումբը լքեց Սերիա Ա-ն։ Մարկոյի նոր ակումբը դարձավ «Պարման», որտեղ նույնպես լավ խաղաց։ 2012-2013 մրցաշրջանում նա առաջնությունում անցակցրեց 36 խաղ, իսկ երկուսը բաց թողեց վնասվածքի պատճառով։ 2013-2014 մրցաշրջանում նա նույն արդյունավետությամբ խաղաց ակումբում։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկոյի դեբյուտը Իտալիայի ազգային հավաքականում կայացավ 2011 թվականի մարտի 29-ին՝ Ուկրաինայի դեմ խաղում[4]։ Նա հավաքականում հայտնվեց 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Match report
- ↑ Match report
- ↑ «Convocazione nazional A» (PDF). www.figc.it. 2014 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը Արխիվացված 2014-07-26 Wayback Machine Սերիա Ա-ի կայքէջում (իտալ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Պարոլո» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1985 ծնունդներ
- Հունվարի 25 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իտալիայում ծնվածներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Լացիոյի ֆուտբոլիստներ
- Կոմոյի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Չեզենայի ֆուտբոլիստներ
- Պարմայի ֆուտբոլիստներ
- Վերոնայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ