Լեո Դուարտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Լեո Դուարտե
Léo Duarte
Léo Duarte Basaksehir.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Leonardo Campos Duarte da Silva
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 17, 1996(1996-07-17)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Mococa, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 186 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Միլան
Համար 43
Պատանեկան կարիերա
2011-2014 Բրազիլիա Դեսպորտիվո Բրազիլիա
2014-2016 Բրազիլիա Ֆլամենգո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2019 Բրազիլիա Ֆլամենգո 49 (1)
2019-ներկա Իտալիա Միլան 0 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 17-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 17-ի, 2019

Լեո Դուարտե (պորտ.՝ Léo Duarte, հուլիսի 17, 1996(1996-07-17)[1], Mococa, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլամենգո[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուարտեն Դեսպորտիվո Բրազիլիայի ակադեմիայի սան է[3]։ 2014 թվականին նա միացավ Ֆլամենգոյի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի մարտի 5-ին՝ Լիգա Կարիոկայի Բանգուի դեմ խաղում[4][5]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց մայիսի 14-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սպորտ Ռեսիֆիի դեմ խաղում[6][7]։ Իր դեբյուտը Լիբերտադորեսի գավաթում նշեց 2018 թվականի մայիսի 17-ին՝ փոխարինելով Ժուանին Էմելեկի դեմ խաղում[8]։ Օգոստոսի 22-ին Դուարտեն երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[9]։ Պրոֆեսիոնալ կարիերայում իր առաջին գոլը բրազիլացին խփեց օգոստոսի 30-ին՝ Լիբերտադորեսի գավաթի 1/8 եզրափակչի Կրուզեյրոյի դեմ խաղում[10]։ Իր առաջին և միակ գոլը Սերիա A-ում խփեց հոկտեմբերի 13-ին՝ Ֆլումինենսեի դեմ խաղում[11]։ Ֆլամենգոյի կազմում Դուարտեն անցկացրեց 92 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ և օգնելով իր թիմին 2 անգամ հաղթել Լիգա Կարիոկան[12][13]։

Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 7-ին Դուարտեն 5 տարվա պայմանագիր կնքեց Միլանի հետ[14][15][16]։ Ակումբը նրա համար վճարեց 11 միլիոն եվրո[17][18][19]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ[20]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆլամենգո 2016 Բրազիլիայի Սերիա A 7 0 1 0 1 0 9 0
2017 2 0 0 0 0 0 4 0 6 0
2018 33 1 6 0 4 1 6 0 49 2
2019 7 0 4 0 7 0 10 0 28 0
Ընդհանուր 49 1 11 0 11 1 21 0 92 2
Միլան 2019–20 Իտալիայի Սերիա A 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 49 1 11 0 11 1 21 0 92 2

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլամենգո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Brazil - Léo Duarte - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-08-15 
  3. Fisher Oliver (2019-08-07)։ «Leo Duarte insight: Scouting report, statistical comparison, rating and more…»։ SempreMilancom (en-US)։ Վերցված է 2019-08-16 
  4. «Flamengo vs. Bangu - 5 March 2016 - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-08-16 
  5. «Flamengo 2 x 1 Bangu - Campeonato Carioca 2019 rodada 1 - Tempo Real - Globo Esporte»։ globoesporte.com (pt-br)։ Վերցված է 2019-08-16 
  6. «Clube de Regatas do Flamengo - Sport Club do Recife, May 14, 2016 - Campeonato Brasileiro Série A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-16 
  7. «Flamengo vence Sport por 1 a 0 com baixo ritmo e poucas chances de gol»։ esporte.uol.com.br (pt-br)։ Վերցված է 2019-08-16 
  8. «Clube de Regatas do Flamengo - CS Emelec, May 17, 2018 - Copa Libertadores - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-16 
  9. «Flamengo anuncia renovação de contrato com zagueiro Léo Duarte»։ Globoesporte (pt-br)։ Վերցված է 2019-08-16 
  10. «Cruzeiro Esporte Clube - Clube de Regatas do Flamengo, Aug 30, 2018 - Copa Libertadores - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-16 
  11. «Clube de Regatas do Flamengo - Fluminense Football Club, Oct 13, 2018 - Campeonato Brasileiro Série A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-16 
  12. 12,0 12,1 Belen Nelson (2017-05-08)։ «Rio's Flamengo Wins 2017 Campeonato Carioca Beating Fluminense 2x1»։ The Rio Times (en-US)։ Վերցված է 2019-08-16 
  13. 13,0 13,1 «Flamengo win Carioca Championship»։ www.beachsoccer.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-30-ին։ Վերցված է 2019-08-16 
  14. Milan A. C.։ «LÉO DUARTE IS ROSSONERO»։ AC Milan։ Վերցված է 2019-08-16 
  15. «Official: Milan also confirm the Duarte signing»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2019-08-16 
  16. Fisher Oliver (2019-08-07)։ «OFFICIAL: AC Milan confirm signing of Brazil defender Duarte»։ SempreMilancom (en-US)։ Վերցված է 2019-08-16 
  17. «Serie A transfer news: AC Milan complete €11m signing of Flamengo defender Leo Duarte | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-16 
  18. «Official: Milan sign Duarte | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-08-16 
  19. «AC Milan confirm the signing of Leo Duarte»։ BeSoccer (en-EN)։ 2019-08-07։ Վերցված է 2019-08-16 
  20. «Léo Duarte»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-08-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]