Լորենցո Ինսինյե
Լորենցո Ինսինյե իտալերեն՝ Lorenzo Insigne | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Լորենցո Ինսինյե | ||||||||||||||
Ազգությունը | իտալացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 4, 1991[1][2] (31 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր |
![]() | ||||||||||||||
Հասակ | 163 | ||||||||||||||
Քաշ | 59 | ||||||||||||||
Դիրք | հարձակվող, վինգեր | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 24 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Լորենցո Ինսինյե (իտալերեն՝ Lorenzo Insigne, հունիսի 4, 1991[1][2], Տորոնտո, Կանադա), իտալացի ֆուտբոլիստ, «Նապոլի» ֆուտբոլային ակումբի և Իտալիայի հավաքականի հարձակվող։ Աշխարհի 2014 թվականի առաջնության և Եվրոպայի 2016 թվականի առաջնության մասնակից։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լորենցո Ինսինյեն ծնվել է 1991 թվականի հունիսի 4-ին Նեապոլում։ Հաճախել է «Նապոլի» ֆուտբոլային ակումբի պատանեկան դպրոցը, որից հետո ակումբի հետ կնքել է պրոֆեսիոնալ պայմանագիր։ 2010 թվականի հունվարին հարձակվողը վարձավճարով հանձնվեց Պրոֆեսիոնալ լիգայի բարձրագույն դիվիզիոնի «Կավեզե» ֆուտբոլային ակումբին։ Կես տարի անց ֆուտբոլիստը վերադարձավ Նեապոլ, որպեսզի նորից հանձնվեր վարձավճարով այս անգամ «Ֆոջա» ակումբին։ Այդ թիմում Ինսինյեն իսկապես փայլեց Զդենեկա Զեմանայի գլխավորությամբ և շատ մոտ էր ակումբի հետ Սերիա B դուրս գալուն։
Մեկ տարի անց Ինսինյեն կրկին վարձավճարով տեղափոխվեց «Պեսկարա»։ Զեմանի գլխավորությամբ երիտասարդ նեապոլիտացին հաղթեց Սերիա B-ն և թիմի հետ դուրս եկավ Սերիա A: Բացի այդ, 2011-12 մրցաշրջանի արդյունքներով Ինսինյեն ճանաչվեց առաջնության լավագույն երիտասարդ խաղացող։ Իր բոլոր հարցազրույցների ժամանակ Լորենցոն չի թաքցնում սերը հարազատ «Նապոլիի» հանդեպ՝ նշելով, որ չի փոխի այդ ակումբը ոչ մի ուրիշ թոփ ակումբի հետ[3]։
2014 թվականի մայիսի 3-ին Իտալիայի գավաթի եզրափակչի շրջանակներում կայացած «Ֆիորենտինայի» դեմ խաղի ժամանակ Ինսինյեն 2 գոլ խփեց և նեապոլիտացիներին օգնեց նվաճել ազգային տիտղոս[4]։ Առաջնության արդյունքներով նա իր թիմակից Խոսե Կալյեխոնի հետ 3-ական գնդակով դարձավ լավագույն ռմբարկու։ 2014 թվականի նոյեմբերի 9-ին 11-րդ տուրի «Ֆիորենտինայի» դեմ խաղում Լորենցոն խաչաձև կապանների պատռվածք ստացավ։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինսինյեն Իտալիայի պատանեկան հավաքականում իր նորամուտը նշեց 2011 թվականի հոկտեմբերի 6-ին Լիխտենշտեյնի ազգային թիմի դեմ խաղում (7:2)՝ աչքի ընկնելով երկու գոլով։ 2013 թվականի օգոստոսի 14-ին Արգենտինայի դեմ ընկերական խաղի ժամանակ Լորենցոն Իտալիայի հավաքականում նշեց իր նորամուտը՝ փոխարինելով Կլաուդիո Մարկիզիոյին[5]։ Այդ հանդիպման ժամանակ ազգային թիմի կազմում խփեց իր առաջին գոլը։
2014 թվականին Լորենցոն հայտավորվեց Բրազիլիայում կայանալիք 2014 թվականի աշխարհ առաջնությանը։ Առաջնությունում նա խաղաց Կոստա Ռիկայի հավաքականի դեմ՝ 2-րդ խաղակեսում փոխարինելով Անտոնիո Կանդրևուին[6]։
2016 թվականի ամռանը մասնակցեց Ֆրանսիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը։ Առաջնության ժամանակ նա խաղաց Իռլանդիայի[7], Իսպանիայի[8] և Գերմանիայի հավաքականների դեմ[9]։
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելույթներ | Չեմպիոնատ | Գավաթներ[10] | Եվրոգավաթներ[11] | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
![]() |
Սերիա A | 2009-2010 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2012-2013 | 37 | 5 | 1 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 43 | 5 | ||
2013-2014 | 36 | 3 | 5 | 3 | 10 | 3 | 0 | 0 | 51 | 9 | ||
2014-2015 | 20 | 2 | 1 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 28 | 2 | ||
2015-2016 | 37 | 12 | 0 | 0 | 5 | 1 | 0 | 0 | 42 | 13 | ||
Ընդհանուր | 131 | |||||||||||
![]() |
Սերիա C1 | 2009-2010 | 10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 0 |
Ընդհանուր | 10 | |||||||||||
![]() |
Սերիա C1 | 2010-2011 | 33 | 19 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 19 |
Ընդհանուր | 33 | |||||||||||
![]() |
Սերիա B | 2011-2012 | 37 | 18 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 20 |
Ընդհանուր | 37 | |||||||||||
Ամբողջ կարիերա | 211 | 59 | 8 | 5 | 27 | 4 | 0 | 0 | 246 | 68 |
2016 թվականի մայիսի 20-ի դրությամբ
Հավաքականի ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինսինյեի խաղերը Իտալիայի հավաքականում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցաշար | |
1 | սեպտեմբերի 11, 2012 | ![]() |
2:0 | — | ԱԱ 2014-ի ընտրական խաղեր | |
2 | օգոստոսի 14, 2013 | ![]() |
1:2 | 1 | Ընկերական խաղ | |
3 | սեպտեմբերի 6, 2013 | ![]() |
1:0 | — | ԱԱ 2014-ի ընտրական խաղեր | |
4 | հոկտեմբերի 15, 2013 | ![]() |
2:2 | — | ԱԱ 2014-ի ընտրական խաղեր | |
5 | հունիսի 4, 2014 | ![]() |
1:1 | — | Ընկերական խաղ | |
6 | հունիսի 20, 2014 | ![]() |
0:1 | — | ԱԱ 2014-ի եզրափակիչ խաղեր | |
7 | մարտի 24, 2016 | ![]() |
1:1 | 1 | Ընկերական խաղ | |
8 | մարտի 29, 2016 | ![]() |
1:4 | — | Ընկերական խաղ | |
9 | մայիսի 29, 2016 | ![]() |
1:0 | — | Ընկերական խաղ | |
10 | հունիսի 22, 2016 | ![]() |
0:1 | — | ԵԱ 2016-ի եզրափակիչ խաղեր | |
11 | հունիս 27, 2016 | ![]() |
2:0 | — | ԵԱ 2016-ի եզրափակիչ խաղեր | |
12 | հուլիսի 2, 2016 | ![]() |
1:1 (5:6 11մ.) | — | ԵԱ 2016-ի եզրափակիչ խաղեր |
Ընդհանուր։ 12 խաղ / 2 գոլ; 4 հաղթանակ, 4 ոչ ոքի, 4 պարտություն.
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
«Նապոլի»
- Իտալիայի գավաթի հաղթող. 2013-14
- Իտալիայի սուպերգավաթի հաղթող. 2014
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Инсинье — меня не интересуют топ-клубы, я мечтаю играть только за Наполи»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-23-ին։ Վերցված է 2016-07-30
- ↑ «Фиорентина VS. Наполи 1:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-05-03
- ↑ «Италия VS. Аргентина 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-08-14
- ↑ «Италия VS. Коста-Рика 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-06-20
- ↑ «Италия VS. Ирландия 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-22
- ↑ «Италия VS. Испания 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-27
- ↑ «Герамния VS. Италия 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-07-02
- ↑ Իտալիայի գավաթ:
- ↑ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Профиль на сайте ФК «Пескара» Archived 2012-07-02 at the Wayback Machine.
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Profilo e statistiche su SSCNapoli.it Archived 2018-10-16 at the Wayback Machine.
- Статистика выступлений игрока на Topforward (անգլ.)
|