Ռադե Կրունիչ
![]() Կրունիչը Բոսնիա և Հերցեգովինայի Մ21 հավաքականի կազմում 2014 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 7, 1993[1][2][3] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆոչա, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա | ||
Հասակ | 184 սմ | ||
Քաշ | 74 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 33 | ||
Պատանեկան կարիերա | |||
2006-2012 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2013 |
![]() | 15 | (3) |
2013-2014 |
![]() | 40 | (4) |
2014-2015 |
![]() | 0 | (0) |
2014 |
→ ![]() | 11 | (1) |
2015 |
![]() | 13 | (2) |
2015-2019 |
![]() | 116 | (13) |
2019-ներկա |
![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2013-2014 |
![]() | 8 | (0) |
2016-ներկա |
![]() | 10 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ռադե Կրունիչ (բոս․՝ Раде Крунић, հոկտեմբերի 7, 1993[1][2][3], Ֆոչա, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա), բոսնիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի ու Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրունիչը Սուտյեսկա Ֆոչայի ակադեմիայի սան է[5], որի կազմում իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականին[6]։ 2013 թվականի հունվարին նա միացավ սերբական Դոնյի Սրեմին[7]։ Առաջին հանդիպումը Սերբիայի առաջնությունում անցկացրեց փետրվարի 27-ին՝ ՕՖԿ Բեոգրադի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց մարտի 30-ին՝ Յավոր Իվանիցայի դեմ խաղում[9]։ Նոյեմբերի 9-ին բոսնիացին դուբլ ձևակերպեց Պարտիզան Բելգրադի դեմ խաղում, սակայն Դոնյի Սրեմը պարտվեց 2-3 հաշվով[10]։ 2014-15 մրցաշրջանում Կրունիչը անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[11]։
2014 թվականի ամռանը Կրունիչը տեղափոխվեց Վերոնա, և կես տարվա վարձավճարով վերադարձավ Դոնյի Սրեմ[12]։ Սերբական ակումբի կազմում նա անցկացրեց 54 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ 2015 թվականի հունվարին՝ վարձավճարի ավարտից հետո Կրունիչը չվերադարձավ Վերոնա, և ակումբը սպառնաց բողոքել ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին[13], սակայն Դոնյի Սրեմը փոխհատուցեց բոսնիացու բացակայության համար[14]։ Հունվարի 30-ին Կրունիչը միացավ Բորաց Չաչակին[15]։ Ապրիլի 25-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վոյվոդինայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[16]։ Բորաց Չաչակի կազմում Կրունիչը անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[11]։
Էմպոլի[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հուլիսի 1-ին Կրունիչը 3 տարվա պայմանագիր կնքեց Էմպոլիի հետ[17][18]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 15-ին՝ փոխարինման մտնելով Իտալիայի գավաթի Վիչենցայի դեմ խաղում[19]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց հոկտեմբերի 4-ին՝ Սասուոլոյի դեմ խաղում[20]։ Իր առաջին գոլը Էմպոլիի կազմում խփեց հոկտեմբերի 24-ին՝ Ջենոայի դեմ խաղում[21]։ 2017 թվականի փետրվարի 18-ին բոսնիացին գոլի հեղինակ դարձավ Լացիոյի դեմ խաղում[22]։ 2016-17 մրցաշրջանում Էմպոլին դուրս մնաց Սերիա A-ից[23]։
2017 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Պարմայի դեմ խաղում Կրունիչը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ որպես Էմպոլիի ավագ[24]։ Սեպտեմբերի 30-ին նա հեռացվեց խաղադաշտից Ավելինոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 85-րդ րոպեին[25]։ Հոկտեմբերին Կրունիչը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[26][27]։ Հոկտեմբերի 24-ին բոսնիացին 2 գոլային փոխանցում տվեց Պեսկարայի դեմ խաղում[28]։ Նոյեմբերի 18-ին Կրունիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեզենայի դեմ խաղում[29]։ Նոյեմբերի 24-ին՝ Ֆրոզինոնեի դեմ խաղում բոսնիացին տվեց 2 գոլային փոխանցում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[30]։ 2018 թվականի փետրվարի 10-ին Կրունիչը գոլ խփեց Ասկոլիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[31]։ 2017-18 մրցաշրջանում Էմպոլին հաղթեց Սերիա B-ն՝ տեղափոխվելով Իտալիայի բարձրագույն դիվիզիոն[32][33]։
2018 թվականի դեկտեմբերի 1-ին Կրունիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ՍՊԱԼ-ի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[34]։ Դեկտեմբերի 16-ին նա գոլ խփեց Ֆիորենտինայի դեմ խաղում, սակայն Էմպոլին պարտվեց 1-3 հաշվով[35]։ Դեկտեմբերի 26-ին Կրունիչը հեռացվեց խաղադաշտից Տորինոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 89-րդ րոպեին[36]։ 2019 թվականի ապրիլի 7-ին բոսնիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ուդինեզեի դեմ խաղում[37]։ Էմպոլիի կազմում Կրունիչը անցկացրեց 119 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 8-ին Կրունիչը 5 տարվա պայմանագիր կնքեց Միլանի հետ[38][39][40]։ Ակումբը նրա համար վճարեց 8 միլիոն եվրո[41][42][43]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրունիչը ներկայացրել է Բոսնիա և Հերցեգովինան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի նոյեմբերի 3-ին՝ Իռլանդիայի դեմ խաղերի համար[44][45], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[46][47]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2016 թվականի հունիսի 3-ին՝ փոխարինման մտնելով Դանիայի դեմ խաղում[48]։ 2017 թվականի մարտի 28-ին նա գոլային փոխանցում տվեց Էդին Ջեկոյին Ալբանիայի դեմ խաղում[49]։ Իր առաջին գոլը Բոսնիայի հավաքականի կազմում խփեց 2019 թվականի մարտի 23-ին՝ Հայաստանի դեմ խաղում[50][51]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ[52]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սուտյեսկա Ֆոչա | 2012–13 | Առաջին Լիգա | 15 | 3 | 3 | 0 | — | 18 | 3 | |||
Դոնյի Սրեմ | 2012–13 | Սուպեր Լիգա | 13 | 2 | 0 | 0 | 13 | 2 | ||||
2013–14 | 27 | 2 | 2 | 0 | 29 | 2 | ||||||
2014–15 | 11 | 1 | 1 | 0 | 12 | 1 | ||||||
Ընդհանուր | 51 | 5 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 54 | 5 | ||
Բորաց Չաչակ | 2014–15 | Սուպեր Լիգա | 13 | 2 | 0 | 0 | — | 13 | 2 | |||
Էմպոլի | 2015–16 | Սերիա A | 15 | 1 | 1 | 0 | 16 | 1 | ||||
2016–17 | 32 | 2 | 1 | 0 | 33 | 2 | ||||||
2017–18 | Սերիա B | 36 | 5 | 0 | 0 | 36 | 5 | |||||
2018–19 | Սերիա A | 33 | 5 | 1 | 0 | 34 | 5 | |||||
Ընդհանուր | 116 | 13 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 119 | 13 | ||
Միլան | 2019–20 | Սերիա A | 0 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | |||
Կարիերայի ընդհանուր | 195 | 23 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 204 | 23 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ[52]
Բոսնիա և Հերցեգովինա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 1 | 0 |
2017 | 2 | 0 |
2018 | 5 | 0 |
2019 | 2 | 1 |
Ընդհանուր | 10 | 1 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Մարտի 23, 2019 | Գրբավիցա, Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա | ![]() |
Եվրո 2020 Որակավորում |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմպոլի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Bosnia and Herzegovina - R. Krunić - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-08-03
- ↑ Fisher Oliver (2019-07-09)։ «Rade Krunic insight: Scouting report, statistical comparison, rating and more…»։ SempreMilancom (en-US)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Rade Krunić odmor u Foči iskoristio da obraduje prijatelje iz djetinjstva»։ Sport Centar (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Ko je Rade Krunić? Igra u veznom redu, nesuđeni je igrač Crvene zvezde»։ Klix.ba (bs-BA)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «FK Donji Srem Pecinci - OFK Beograd, Feb 27, 2013 - Linglong Tire Super liga Srbije - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «FK Donji Srem Pecinci - FK Javor-Matis Ivanjica, Mar 30, 2013 - Linglong Tire Super liga Srbije - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «FK Partizan Belgrade - FK Donji Srem Pecinci, Nov 9, 2013 - Linglong Tire Super liga Srbije - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ 11,0 11,1 «Rade Krunic | Football Stats | Empoli | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Verona Krunića posudila Donjem Sremu»։ SportSport.ba (bs-BA)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Верона не зна где је Раде Крунић, прети пријавом на адресе ФИФА и УЕФА»։ СПОРТСКИ ЖУРНАЛ։ Վերցված է 2019-08-03
- ↑ «"Slučaj Rade Krunić", ipak, još nije rešen!»։ Mondo Portal (sr-Latn)։ Վերցված է 2019-08-03
- ↑ Todorović N.։ «TRANSFER BOMBA Ni Zvezda, ni Voša: Rade Krunić u Borcu»։ Blic.rs (սերբերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «FK Vojvodina Novi Sad - FK Borac Cacak, Apr 25, 2015 - Linglong Tire Super liga Srbije - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ Official Empoli Fc (2015-06-30)։ «Lukasz Skorupski e Rade Krunic hanno svolto stamani le visite medichepic.twitter.com/xMzdqK5DQV»։ @empolicalcio։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Mladi reprezentativac BiH Rade Krunić novi fudbaler Empolija»։ BIH.ba (bs-BA)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «FC Empoli - LR Vicenza Virtus, Aug 15, 2015 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «FC Empoli - US Sassuolo, Oct 4, 2015 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «FC Empoli - Genoa CFC, Oct 24, 2015 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «FC Empoli - SS Lazio, Feb 18, 2017 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Empoli relegated from Serie A following final-day defeat»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Parma Calcio 1913 - FC Empoli, Sep 19, 2017 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «US Avellino 1912 - FC Empoli, Sep 30, 2017 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Rade Krunic prolunga fino al 2021»։ Empoli FC (it-IT)։ 2017-10-23։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Empoli Extend Krunic’s Contract | Get Italian Football News»։ www.getfootballnewsitaly.com։ Վերցված է 2019-08-03
- ↑ «FC Empoli - Delfino Pescara 1936, Oct 24, 2017 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «FC Empoli - Cesena FC, Nov 18, 2017 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «FC Empoli - Frosinone Calcio, Nov 24, 2017 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Ascoli Calcio - FC Empoli, Feb 10, 2018 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ 32,0 32,1 «Empoli seal swift Serie A return as champions»։ FourFourTwo (անգլերեն)։ 2018-04-28։ Վերցված է 2019-08-03
- ↑ Farrell Dom։ «Empoli seal swift Serie A return as champions»։ Sportstar (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «SPAL - FC Empoli, Dec 1, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «ACF Fiorentina - FC Empoli, Dec 16, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Torino FC - FC Empoli, Dec 26, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Udinese Calcio - FC Empoli, Apr 7, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ Milan A. C.։ «KRUNIĆ OFFICIALLY JOINS AC MILAN»։ AC Milan։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Official: Milan sign Krunic | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-08-03
- ↑ «AC Milan sign Empoli's Krunic»։ BeSoccer (en-EN)։ 2019-07-08։ Վերցված է 2019-08-03
- ↑ «AC Milan transfer news: Rade Krunic signs from Empoli in €8 million deal | Goal.com»։ www.goal.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-29-ին։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Rade Krunic Joins AC Milan on 5-Year Deal From Empoli»։ 90min.com (անգլերեն)։ 2019-07-08։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Official: Rade Krunic signs for AC Milan»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ Blake Ben։ «Bosnia's big names included for Euro 2016 play-off with Ireland»։ The42 (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Everton’s Besic named in Bosnia squad to play Ireland»։ The Irish Times (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Bosnia-Herzegovina - Republic of Ireland, Nov 13, 2015 - European Qualifiers Play-offs - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Republic of Ireland - Bosnia-Herzegovina, Nov 16, 2015 - European Qualifiers Play-offs - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Bosnia-Herzegovina - Denmark, Jun 3, 2016 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Albania - Bosnia-Herzegovina, Mar 28, 2017 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Bosnia-Herzegovina - Armenia, Mar 23, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
- ↑ «Bosnia-Herzegovina v Armenia» (en-GB)։ 2019-03-23։ Վերցված է 2019-08-03
- ↑ 52,0 52,1 «Rade Krunić»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-08-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ռադե Կրունիչ Վիքիպահեստում |
---|
- Կրունիչի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կրունիչը transfermarkt-ում
- Կրունիչը soccerbase.com-ում
- Կրունիչը WhoScored.com կայքում
- Կրունիչը Միլանի պաշտոնական կայքում
- Կրունիչը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
- Հոկտեմբերի 7 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բոսնիա և Հերցեգովինայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլիստներ
- Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սուտյեսկա Ֆոչայի ֆուտբոլիստներ
- Դոնյի Սրեմի ֆուտբոլիստներ
- Բորաց Չաչակի ֆուտբոլիստներ
- Էմպոլիի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ