Մատիա Կալդարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատիա Կալդարա
Mattia Caldara
Կալդարան Ատալանտայի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 5, 1994(1994-05-05)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 190 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ատալանտա
(վարձավճարով Միլանից)
Պատանեկան կարիերա
2003-2014 Իտալիա Ատալանտա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2017 Իտալիա Ատալանտա 12 (3)
2014-2015   Իտալիա Տրապանի 20 (2)
2015-2016   Իտալիա Չեզենա 27 (3)
2017-2018 Իտալիա Յուվենտուս 0 (0)
2017-2018   Իտալիա Ատալանտա 43 (7)
2018-ներկա Իտալիա Միլան 0 (0)
2020-ներկա   Իտալիա Ատալանտա 0 (0)
Ազգային հավաքական
2016-2017 Իտալիա Իտալիա Մ21 12 (0)
2018-ներկա Իտալիա Իտալիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 12-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 12-ի, 2020

Մատիա Կալդարա (իտալ.՝ Mattia Caldara, մայիսի 5, 1994(1994-05-05)[1][2], Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Միլանից վարձավճարով հանդես է գալիս Ատալանտայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատալանտա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալդարան Ատալանտայի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի մայիսի 18-ին՝ Կատանիայի դեմ խաղում[5]։

2014 թվականի հուլիսի 3-ին Կալդարան 1 տարվա վարձավճարով միացավ Տրապանիին[6]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 17-ին՝ Իտալիայի գավաթի Կրեմոնեզեի դեմ խաղում[7]։ Իր առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց սեպտեմբերի 7-ին՝ Վիչենցայի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2015 թվականի մայիսի 16-ին՝ Ավելինոյի դեմ խաղում[9]։ Նա գոլի հեղինակ դարձավ նաև մայիսի 22-ին՝ Պրո Վերչելիի դեմ խաղում 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[10]։ Տրապանիի կազմում Կալդարան անցկացրեց 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

2015 թվականի հուլիսի 10-ին Կալդարան վարձավճարով տեղափոխվեց Չեզենա[11]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 9-ին՝ Իտալիայի գավաթի Լեչչեի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց նոյեմբերի 21-ին՝ Վիչենցայի դեմ խաղում[13]։ Դեկտեմբերի 8-ին՝ Տրապանիի դեմ խաղում նա հեռացվեց խաղադաշտից՝ հանդիպման 89-րդ րոպեին ստանալով երկրորդ դեղին քարտը[14]։ Չեզենայի կազմում Կալդարան անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

2016-17 մրցաշրջանում Կալդարան վերադարձավ Ատալանտա՝ դառնալով թիմի հիմնական կազմի խաղացող։ Իր առաջին գոլը Ատալանտայի կազմում խփեց 2016 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Պեսկարայի դեմ խաղում[15]։ Նոյեմբերի 20-ին նա գոլի հեղինակ դարձավ Ռոմայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[16]։ Թեև Յուվենտուս տեղափոխությանը, Կալդարան շարունակեց վարձավճարով հանդես գալ Ատալանտայի կազմում։ 2017 թվականի փետրվարի 25-ին նա դուբլ ձևակերպեց Նապոլիի դեմ խաղում՝ հաղթանակ պարգևելով իր թիմին[17]։ 2016-17 մրցաշրջանն իտալացին ավարտեց առաջնությունում անցկացրեց 30 հանդիպումներում խփած 7 գոլով[18]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Կալդարան անցկացրեց 2017 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի Էվերտոնի դեմ խաղում[19]։ Սեպտեմբերի 20-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կրոտոնեի դեմ խաղում[20]։ Իր առաջին և միակ հանդիպումը Ատալանտայի ավագի թևկապով Կալդարան անցկացրեց 2018 թվականի մայիսի 13-ին՝ Միլանի դեմ 1-1 ավարտված խաղում[21]։ Ատալանտայի առաջին թիմի կազմում Կալդարան անցկացրեց 66 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Յուվենտուս[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 12-ին Կալդարան 4.5 տարվա պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ[22][23]։ Ակումբը նրա համար վճարեց 15 միլիոն եվրո[24][25], որը կարող էր դառնալ 25 միլիոն բոնուսների դեպքում[26][27]։ Պայմանագրի համաձայն Կալդարան մինչև 2018 թվականի հունիսի 30-ը անվճար վարձավճարով վերադարձավ Ատալանտա[28][29]։ Յուվենտուսի կազմում իտալացին չանցկացրեց ոչ մի հանդիպում։

Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 2-ին Կալդարան 5 տարվա պայմանագիր կնքեց Միլանի հետ[30][31][32]։ Ակումբը նրա համար վճարեց 35 միլիոն եվրո, իսկ Լեոնարդո Բոնուչին տեղափոխվեց հակառակ ուղղությամբ[33][34][35]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Դյուդելանժի դեմ խաղում[36]։ 2018-19 մրցաշրջանում Կալդարան ստացավ բազմաթիվ վնասվածքներ[37][38][39]՝ անցկացնելով ընդամենը 2 հանդիպում[40]։

2020 թվականի հունվարի 12-ին Կալդարան 18 ամսվա վարձավճարով վերադարձավ Ատալանտա[41][42][43][44]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալդարան ներկայացրել է Իտալիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում։ 2017 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնացկեց Եվրոպայի առաջնությանը[45]։ Այստեղ Կալդարան անցկացրեց 3 հանդիպում[46], իսկ Իտալիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Իսպանիային[47]։

Իտալիայի ազգային հավաքական Կալդարան առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի մայիսին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների դեմ ընկերական խաղերի համար[48][49][50]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 1-ին՝ Ֆրանսիայի դեմ խաղում[51][52]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 12-ի դրությամբ[53]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տրապանի (վարձավճար) 2014–15 Սերիա B 20 2 1 0 21 2
Չեզենա (վարձավճար) 2015–16 27 3 2 0 29 3
Ատալանտա 2013–14 Սերիա A 1 0 0 0 1 0
2016–17 30 7 1 0 31 7
2017–18 24 3 2 0 8 0 34 3
2019–20 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 55 10 3 0 8 0 0 0 66 10
Միլան 2018–19 Սերիա A 0 0 1 0 1 0 2 0
Կարիերայի ընդհանուր 102 15 7 0 9 0 0 0 118 15

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 12-ի դրությամբ[53]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 2 0
Ընդհանուր 2 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  3. «Italy - M. Caldara - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  4. Logan (2018 թ․ օգոստոսի 3). «Who is Mattia Caldara? How Milan is bound to have one of the strongest defense duo's in Football». ACMilanSwiss (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
  5. «Calcio Catania - Atalanta BC, May 18, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  6. «Mercato Atalantino: Caldara in prestito al Trapani». 2014 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  7. «Trapani Calcio - US Cremonese, Aug 17, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  8. «Trapani Calcio - LR Vicenza Virtus, Sep 7, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  9. «US Avellino - Trapani Calcio, May 16, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  10. «Trapani Calcio - FC Pro Vercelli 1892, May 22, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  11. Calcio, A.C. Cesena (2015 թ․ հուլիսի 10). «Kone, Varano, Caldara e Molina in bianconero». Cesena Calcio - Sito Ufficiale (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  12. «AC Cesena - US Lecce, Aug 9, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  13. «LR Vicenza Virtus - AC Cesena, Nov 21, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  14. «AC Cesena - Trapani Calcio, Dec 8, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  15. «Delfino Pescara 1936 - Atalanta BC, Oct 26, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  16. «Atalanta BC - AS Roma, Nov 20, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  17. «SSC Napoli - Atalanta BC, Feb 25, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  18. «Mattia Caldara | Football Stats | Juventus | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  19. «Atalanta BC - Everton FC, Sep 14, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  20. «Atalanta BC - FC Crotone, Sep 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  21. «Atalanta BC - AC Milan, May 13, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  22. IANS (2017 թ․ հունվարի 13). «Juventus sign Atalanta defender Caldara». Business Standard India. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  23. «Juventus signs defender Caldara from Atalanta for 25 million». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  24. «OFFICIAL: Juventus sign Mattia Caldara for €15m from Atalanta | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  25. «OFFICIAL: Juventus sign Mattia Caldara». Juvefc.com (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 12. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  26. «Caldara signs for Juventus! - Juventus.com». Juventus.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  27. Corp., ABS-CBN. «Juventus signs defender Caldara from Atalanta for 25 million». ABS-CBN SPORTS (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.(չաշխատող հղում)
  28. «AGREEMENT WITH ATALANTA FOR THE ACQUISITION OF THE PLAYER MATTIA CALDARA» (PDF).
  29. «Juventus sign Atalanta's Caldara for €15m». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  30. «Juventus salutes Mattia Caldara». Juventus.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  31. «Milan confirm Higuain and Caldara signings as Bonucci heads for Juventus | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  32. «Official: Milan sign Higuain, Caldara | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  33. Penza, Danny (2018 թ․ օգոստոսի 2). «OFFICIALLY OFFICIAL: Juventus re-sign Leonardo Bonucci; Mattia Caldara, Gonzalo Higuain head to Milan». Black & White & Read All Over (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  34. «Exclusive: Here is how much Caldara costed for AC Milan». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  35. «Bonucci returns to Juventus, Higuain and Caldara join Milan». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  36. «F91 Dudelange - AC Milan, Sep 20, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  37. Rossonero (2018 թ․ հոկտեմբերի 2). «Mattia Caldara injury worse than initial guess». AC Milan News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  38. «AC Milan announce the extent of Caldara's injury». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  39. «AC Milan Confirm Mattia Caldara Injury Prognosis After Defender Undergoes Knee Surgery». 90min.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  40. «Mattia Caldara | Football Stats | AC Milan | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  41. Milan, A. C. «OFFICIAL STATEMENT: MATTIA CALDARA». AC Milan. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  42. «Official: Caldara returns to Atalanta | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  43. «Mattia Caldara completes Atalanta return after injury-hit Milan spell». FOX Sports Asia (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  44. «L'emozione di Mattia Caldara». Atalanta (իտալերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  45. «U21: Italy squad for Euros named | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  46. uefa.com. «Under-21 2017 - History - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  47. uefa.com. «Under-21 2017 - History - Spain-Italy – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  48. «Roberto Mancini hands Mario Balotelli Italy recall | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  49. «Italy: Balotelli in Mancini squad | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  50. «Italy recall Balotelli for first time since 2014». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  51. «France - Italy, Jun 1, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  52. «Italy: Experimental Azzurri test France | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  53. 53,0 53,1 «Mattia Caldara». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]