Ռուսլան Մալինովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռուսլան Մալինովսկի
Руслан Маліновський (cropped).jpg
Քաղաքացիությունը Flag of Ukraine.svg Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 4, 1993(1993-05-04)[1][2][3] (27 տարեկան)
Ծննդավայր Ժիտոմիր, Ուկրաինա
Հասակ 181 սանտիմետր
Դիրք Կիսապաշտպան

Ռուսլան Վլադիմիրի Մալինովսկի (ուկր.՝ Руслан Володимирович Маліновський, մայիսի 4, 1993(1993-05-04)[1][2][3], Ժիտոմիր, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, «Գենկ» ֆուտբոլային ակումբի և Ուկրաինայի ազգային հավաքականի կիսապաշտպան: 2014 թվականին ճանաչվել է Ուկրաինայի U-21 կատեգորիայի լավագույն ֆուտբոլիստ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Ժիտոմիրի «Պոլեսյա» և Շախտյորի «Դոնեցկ» ֆուտբոլային ակումբների սան, որոնց կազմում խաղացել է Ուկրաինայի ֆուտբոլի մանկապատանեկան լիգայում: 2011 թվականի ապրիլի 9-ին սկսել է իր կարիերան «Շախտյոր -3» ֆարմ ակումբում:

2012 թվականի օգոստոսի 31-ին վարձավճարի հիմունքներով տեղափոխվել է «Սևաստոպոլ» ֆուտբոլային ակումբ[»[4]]: 2013/14 մրցաշրջանի ձմռանը վարձավճարով տեղափոխվել է Լուգանսկի «Զարյա» ակումբ[5]:

2016 թվականի հունվարի 1-ին հայտնի է դարձել, որ Ռուսլանը վարձավճարի հիմունքներով մինչև մրցաշրջանի ավարտ տեղափոխվել է բելգիական «Գենկ», որի ղեկավարությունը նաև քննարկում է ֆուտբոլիստի հետ ապագայում ավելի երկար պայմանագիր կնքելու հնարավորությունը[6]:

2017 թվականի մայիսի 30-ը հայտնի է դարձել, որ Ռուսլանը 4 տարի ժամկետով լիարժեք պայմանագիր է ստորագրել է «Գենկի» հետ[6]:

Ելույթներ հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է Ուկրաինայի մինչև 19 տարեկանների երիտասարդական հավաքականում: 2013 թվականից սկսել է պարբերաբար հանդես գալ Ուկրանայի երիտասարդական հավաքականում:

2015 թվականի մարտի 31-ին իր դեբյուտն է նշել Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում` փոխարինման դուրս գալով Լատվիայի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում[7]:

Հավաքականի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 16 խաղի, խփել է 2 գնդակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]