Ռոբին Գոսենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռոբին Գոսենս
Robin Gosens
Robin Gosens 01.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 5, 1994(1994-07-05)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Emmerich am Rhein, Kleve, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Հասակ 183 սմ
Քաշ 76 կգ
Դիրք ձախ կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ատալանտա
Համար 8
Պատանեկան կարիերա
2000-2007 Գերմանիա Ֆորտունա Էլտեն
2007-2009 Գերմանիա Բոխոլտ
2009-2012 Գերմանիա Ռեդե
2012-2013 Նիդերլանդներ Վիտես
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Նիդերլանդներ Վիտես 0 (0)
2014-2015   Նիդերլանդներ Դորդրեխտ 47 (3)
2015-2017 Նիդերլանդներ Հերակլես 60 (4)
2017-ներկա Իտալիա Ատալանտա 30 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 15-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 15-ի, 2018

Ռոբին Գոսենս (գերմ.՝ Robin Gosens, հուլիսի 5, 1994(1994-07-05)[1], Emmerich am Rhein, Kleve, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատալանտայի կազմում։ Խաղում է ձախ կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորդրեխտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոսենսը հանդես է եկել տարբեր ակումբների երիտասարդական թիմերում։ 2012 թվականի հուլիսի 4-ին նա միացավ Վիտեսի ակադեմիային[3]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2013 թվականի օգոստոսի 13-ին[4]։ 2014 թվականի հունվարի 14-ին Գոսենսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Դորդրեխտ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց հունվարի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Էքսելսիոր Ռոտերդամի դեմ խաղում[5][6]։ Առաջին գոլը խփեց փետրվարի 7-ին՝ Էմմենի դեմ խաղում[7][8]։ Իր առաջին մրցաշրջանում Գոսենսը անցկացրեց 20 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ և օգնելով Դորդրեխտին տեղափոխվել Էրեդիվիզի։

2014 թվականի մայիսի 29-ին Դորդրեխտը երկարաձգեց Գոսենսի վարձավճարը 1 տարով։ Առաջին հանդիպումը Էրեդիվիզիում գերմանացին անցկացրեց օգոստոսի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Հերենվենի դեմ խաղում[9][10]։ Իր առաջին գոլը Նիդերլանդների առաջնությունում խփեց սեպտեմբերի 20-ին՝ Էքսելսիոր Ռոտերդամի դեմ խաղում[11][12]։ Դեկտեմբերի 20-ին նա գոլ խփեց Գրոնինգենի դեմ հանդիպման 83-րդ րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[13]։ Դորդրեխտի կազմում Գրոսենսը անցկացրեց 53 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Հերակլես[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 4-ին Գոսենսը ազատ գործակալի կարգավիճակում միացավ Հերակլես Ալմելոյին[14][15]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 16-ին՝ փոխարինման մտնելով ՆԵԿ-ի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում Գոսենսը խփեց սեպտեմբերի 23-ին՝ Նիդերլանդների գավաթի Վիտեսի դեմ խաղում[17]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2016 թվականի հուլիսի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Արոկայի դեմ խաղում[18]։ Օգոստոսի 28-ին Գոսենսը գոլի հեղինակ դարձավ ԱԴՕ Դեն Հաագի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[19]։ 2017 թվականի ապրիլի 8-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Գո Ըհեդ Իգլզի դեմ խաղում[20]։ Հերակլեսի կազմում Գոսենսը անցկացրեց 70 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Ատալանտա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 2-ին Գոսենսը 2 տարվա պայմանագիր կնքեց Ատալանտայի հետ[21][22][23][24]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց օգոստոսի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռոմայի դեմ խաղում[25]։ Իր առաջին գոլը Ատալանտայի կազմում խփեց նոյեմբերի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի Էվերտոնի դեմ խաղում[26]։ Առաջին գոլը Իտալիայի առաջնությունում խփեց 2018 թվականի ապրիլի 22-ին՝ Տորինոյի դեմ խաղում[27]։ Հոկտեմբերի 21-ին Գոսենսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում[28]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ[29]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դորդրեխտ (վարձավճար) 2013–14 Էրստե Դիվիզի 16 1 0 0 4 0 20 1
2014–15 Էրեդիվիզի 31 2 2 0 33 2
Ընդհանուր 47 3 2 0 0 0 4 0 53 3
Հերակլես Ալմելո 2015–16 Էրեդիվիզի 32 2 3 1 3 0 38 3
2016–17 28 2 2 0 2 0 32 2
Ընդհանուր 60 4 5 1 2 0 3 0 70 5
Ատալանտա 2017–18 Սերիա A 21 1 2 0 3 1 26 2
2018–19 9 1 0 0 5 0 14 1
Ընդհանուր 30 2 2 0 8 1 0 0 40 3
Կարիերայի ընդհանուր 137 9 9 1 10 1 7 0 163 11

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Worldfootball.net
  2. «Germany - R. Gosens - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15 
  3. «Robin Gosens wechselt zu Vitesse Arnhem»։ www.fupa.net։ Վերցված է 2018-11-15 
  4. Schwarz Michael։ «Nachwuchs-Fußballer Robin Gosens unterschreibt Vertrag bei Vitesse Arnheim» (de-DE)։ Վերցված է 2018-11-15 
  5. «FC Dordrecht - Excelsior Rotterdam, Jan 17, 2014 - Keuken Kampioen Divisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15 
  6. «Boeiende regioderby eindigt onbeslist (1-1)»։ RTV Rijnmond (nl-NL)։ Վերցված է 2018-11-15 
  7. «FC Emmen - FC Dordrecht, Feb 7, 2014 - Keuken Kampioen Divisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15 
  8. «FC Dordrecht ruim langs FC Emmen»։ RTV Rijnmond (nl-NL)։ Վերցված է 2018-11-15 
  9. «SC Heerenveen - FC Dordrecht, Aug 9, 2014 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15 
  10. «EREDIVISIE: Heerenveen 1-2 FC Dordrecht»։ TotalDutchFootball.com (en-US)։ 2014-08-09։ Վերցված է 2018-11-15 
  11. «Excelsior Rotterdam - FC Dordrecht, Sep 20, 2014 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15 
  12. «Excelsior v FC Dordrecht Live-commentaar & Uitslag, 20-09-14, Eredivisie | Goal.com»։ www.goal.com (հոլանդերեն)։ Վերցված է 2018-11-15 
  13. «FC Dordrecht - FC Groningen, Dec 20, 2014 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15 
  14. «Heracles heeft de smaak te pakken en legt transfervrije Vitessenaar vast»։ www.voetbalprimeur.nl։ Վերցված է 2018-11-15 
  15. «Robin Gosens naar Heracles - Grandstand»։ Grandstand (en-US)։ 2015-06-09։ Վերցված է 2018-11-15 
  16. «Heracles Almelo - NEC Nijmegen, Aug 16, 2015 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15 
  17. «Heracles Almelo - Vitesse Arnhem, Sep 23, 2015 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15 
  18. «Heracles Almelo - FC Arouca, Jul 28, 2016 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15 
  19. «ADO Den Haag - Heracles Almelo, Aug 28, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15 
  20. «Go Ahead Eagles Deventer - Heracles Almelo, Apr 8, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15 
  21. «Official: Atalanta sign Gosens | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-11-15 
  22. «Atalanta sign Robin Gosens - Soccer News»։ Soccer News (en-US)։ 2017-06-02։ Վերցված է 2018-11-15 
  23. «Atalanta sign Heracles left-back Robin Gosens - Football Oranje»։ Football Oranje (en-US)։ 2017-06-02։ Վերցված է 2018-11-15 
  24. «Welcome Gosens!»։ www.atalanta.it։ Վերցված է 2018-11-15 
  25. «Atalanta BC - AS Roma, Aug 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15 
  26. «Everton FC - Atalanta BC, Nov 23, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15 
  27. «Atalanta BC - Torino FC, Apr 22, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15 
  28. «Chievo Verona - Atalanta BC, Oct 21, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-15 
  29. «Robin Gosens»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-11-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]