Տիմոտի Կաստան
![]() Կաստանը 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 5, 1995[1][2][3] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Արլոն, Վալոնիա, Բելգիա[1] | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | եզրային պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 21 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2004 |
![]() | ||
2004-2006 |
![]() | ||
2006-2011 |
![]() | ||
2011-2014 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2017 |
![]() | 59 | (0) |
2017-ներկա |
![]() | 61 | (5) |
Ազգային հավաքական‡ | |||
2013 |
![]() | 4 | (0) |
2013-2014 |
![]() | 12 | (0) |
2014-2016 |
![]() | 7 | (1) |
2018-ներկա |
![]() | 7 | (2) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Տիմոտի Կաստան (հոլ.՝ Timothy Castagne, դեկտեմբերի 5, 1995[1][2][3], Արլոն, Վալոնիա, Բելգիա[1]), բելգիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատալանտայի և Բելգիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է եզրային պաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գենկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաստանը Գենկի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Բրյուգգեի դեմ խաղում[5]։ 2015 թվականի ապրիլի 3-ին Կաստանը հեռացվեց խաղադաշտից Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 80-րդ րոպեին[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց մայիսի 2-ին՝ Վասլանդ-Բեվերեմի դեմ խաղում[7]։ Հոկտեմբերի 23-ին բելգիացին ստացավ երկրորդ դեղին քարտը Մուսկրոն Պերյուվելզի դեմ խաղում՝ հեռացվելով խաղադաշտից հանդիպման 69-րդ րոպեին[8]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2016 թվականի հուլիսի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Բուդուչնոստ Պոդգորիցայի դեմ խաղում[9]։ Գենկի առաջին թիմի կազմում Կաստանը անցկացրեց 99 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ատալանտա[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հուլիսի 7-ին Կաստանը 6 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ատալանտա[10][11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 10-ին՝ Սասուոլոյի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի հունվարի 2-ին՝ Իտալիայի գավաթի Նապոլիի դեմ խաղում[14]։ Առաջին գոլը Սերիա A-ում խփեց օգոստոսի 27-ին՝ Ռոմայի դեմ խաղում[15]։ 2019 թվականի հունվարի 30-ին Կաստանը գոլ խփեց Իտալիայի գավաթի Յուվենտուսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[16][17]։ Մայիսի 15-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Լացիոյի դեմ խաղում[18], սակայն Ատալանտան պարտվեց 2-0 հաշվով[19][20]։ 2018-19 մրցաշրջանում Կաստանը անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ[21], և օգնելով իր թիմին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը առաջնությունում ու վաստակել տեղը Չեմպիոնների Լիգայում[22][23]։
2019 թվականի սեպտեմբերի 22-ին Կաստանը գոլ խփեց Ֆիորենտինայի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով Ատալանտային պարտությունից[24][25]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց հոկտեմբերի 1-ին՝ խմբային փուլի Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում[26][27]։ Չեմպիոնների Լիգայում իր առաջին գոլը բելգիացին խփեց դեկտեմբերի 11-ին՝ խմբային փուլի Շախտյորի դեմ երկրորդ խաղում[28][29]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաստանը ներկայացրել է Բելգիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Բելգիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի սեպտեմբերին՝ Շոտլանդիայի և Իսլանդիայի դեմ խաղերի համար[30][31]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 7-ին՝ Շոտլանդիայի դեմ ընկերական խաղում[32]։ Բելգիայի կազմում իր առաջին գոլը Կաստանը խփեց 2019 թվականի հունիսի 8-ին՝ Ղազախստանի դեմ խաղում[33]։ Հոկտեմբերի 10-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սան Մարինոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 9-0 հաշվով[34][35]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[36]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Գենկ | 2014–15 | Ժյուպիլեր Լիգա | 21 | 0 | 1 | 0 | — | 6 | 1 | 28 | 1 | |
2015–16 | 14 | 0 | 1 | 0 | 7 | 0 | 22 | 0 | ||||
2016–17 | 24 | 0 | 5 | 0 | 12 | 2 | 8 | 0 | 49 | 2 | ||
Ընդհանուր | 59 | 0 | 7 | 0 | 12 | 2 | 21 | 1 | 99 | 3 | ||
Ատալանտա | 2017–18 | Սերիա A | 20 | 0 | 3 | 1 | 3 | 0 | — | 26 | 1 | |
2018–19 | 28 | 4 | 5 | 1 | 4 | 0 | 37 | 5 | ||||
2019–20 | 13 | 1 | 0 | 0 | 5 | 1 | 18 | 2 | ||||
Ընդհանուր | 61 | 5 | 8 | 2 | 12 | 1 | 0 | 0 | 81 | 8 | ||
Կարիերայի ընդհանուր | 120 | 5 | 15 | 2 | 24 | 3 | 21 | 1 | 180 | 11 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[36]
Բելգիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 2 | 0 |
2019 | 5 | 2 |
Ընդհանուր | 7 | 2 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հունիսի 8, 2019 | Բոդուեն թագավորի մարզադաշտ, Բրյուսել, Բելգիա | ![]() |
2–0 | 3–0 | Եվրո 2020 Որակավորում |
2. | Հոկտեմբերի 10, 2019 | ![]() |
9–0 | 9–0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատալանտա
- Իտալիայի գավաթ. երկրորդ տեղ. 2018–19[19]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Belgium - T. Castagne - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17
- ↑ «KRC Genk - Club Brugge KV, Sep 14, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17
- ↑ «KRC Genk - SV Zulte Waregem, Apr 3, 2015 - Jupiler Pro League PlayOff II - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17
- ↑ «KRC Genk - Waasland-Beveren, May 2, 2015 - Jupiler Pro League PlayOff II - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17
- ↑ «KRC Genk - Royal Excel Mouscron , Oct 23, 2015 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17
- ↑ «KRC Genk - Buducnost Podgorica, Jul 14, 2016 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17
- ↑ «Official: Atalanta sign Castagne | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-17
- ↑ «Atalanta complete signings of Castagne from Genk and Pessina from Milan»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17
- ↑ «Ecco Timothy Castagne»։ www.atalanta.it։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-10-ին։ Վերցված է 2018-09-17
- ↑ «Atalanta BC - US Sassuolo, Sep 10, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17
- ↑ «SSC Napoli - Atalanta BC, Jan 2, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17
- ↑ «AS Roma - Atalanta BC, Aug 27, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17
- ↑ «Atalanta BC - Juventus FC, Jan 30, 2019 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Holders Juventus were knocked out of the Coppa Italia at the quarter-final stage, losing 3-0 to Atalanta»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta BC - SS Lazio, May 15, 2019 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08
- ↑ 19,0 19,1 Bandini Nicky (2019-05-16)։ «Lazio bring Atalanta down to earth with Coppa Italia triumph»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-08
- ↑ «Lazio beats Atalanta 2-0 to win Italian Cup»։ FOX Sports (en-US)։ 2019-05-15։ Վերցված է 2019-10-08
- ↑ «Timothy Castagne | Football Stats | Atalanta | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Serie A: Atalanta reach first Champions League after dramatic final day» (en-GB)։ 2019-05-26։ Վերցված է 2019-10-08
- ↑ Bandini Nicky (2019-05-27)։ «Atalanta punch historic Champions League ticket in wild Serie A finale | Paolo Bandini»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-08
- ↑ «Atalanta BC - ACF Fiorentina, Sep 22, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta v Fiorentina LIVE: Line-ups and updates»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta BC - Shakhtar Donetsk, Oct 1, 2019 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta-Shakhtar Donetsk: Live, Confirmed line-ups»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Shakhtar Donetsk - Atalanta BC, Dec 11, 2019 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ Reuters (2019-12-11)։ «Shakhtar 0-3 Atalanta: Champions League new boys seal last-16 spot»։ Mail Online։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Castagne debuts in Belgium squad | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-17
- ↑ Onefootball։ «Four new faces in Belgium squad as Sels, Benteke return - Onefootball»։ onefootball.com։ Վերցված է 2018-09-17
- ↑ «Scotland - Belgium, Sep 7, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-17
- ↑ «Belgium - Kazakhstan, Jun 8, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Belgium - San Marino, Oct 10, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ UEFA.com։ «Belgium-San Marino | European Qualifiers»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ 36,0 36,1 «Timothy Castagne»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-09-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Տիմոտի Կաստան Վիքիպահեստում |
---|
- Կաստանի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կաստանը transfermarkt-ում
- Կաստանը soccerbase.com-ում
- Կաստանը WhoScored.com կայքում
- Կաստանը Ատալանտայի պաշտոնական կայքում
- Կաստանը Սերիա A-ի պաշտոնական կայքում Archived 2018-09-24 at the Wayback Machine.
- Կաստանը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
- Դեկտեմբերի 5 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բելգիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Բելգիացի ֆուտբոլիստներ
- Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Գենկի ֆուտբոլիստներ
- Ատալանտայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ