Մարտեն դե Ռոն
![]() Դե Ռոնը 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Marten Elco de Roon | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 29, 1991[1][2] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Զվայնդրեխտ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 15 | ||
Պատանեկան կարիերա | |||
1997-1999 |
![]() | ||
1999-2006 |
![]() | ||
2006-2010 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2012 |
![]() | 58 | (2) |
2012-2015 |
![]() | 94 | (5) |
2015-2016 |
![]() | 36 | (1) |
2016-2017 |
![]() | 34 | (4) |
2017-ներկա |
![]() | 86 | (6) |
Ազգային հավաքական‡ | |||
2009 |
![]() | 3 | (1) |
2016-ներկա |
![]() | 16 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մարտեն դե Ռոն (հոլ.՝ Marten de Roon, մարտի 29, 1991[1][2], Զվայնդրեխտ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատալանտայի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպարտա Ռոտերդամ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դե Ռոնը Սպարտա Ռոտերդամի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի մարտի 27-ին՝ Տվենտեի դեմ խաղում[4]։ 2011 թվականի օգոստոսի 12-ին դե Ռոնը հեռացվեց խաղադաշտից Հելմոնդ Սպորտի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով փոխարինման մտնելուց 24 րոպե անց[5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 26-ին՝ Ալմերե Սիթիի դեմ խաղում[6]։ 2012 թվականի ապրիլի 20-ին նա հեռացվեց խաղադաշտից ԱԳՕՎՎ Ապելդորնի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 18-րդ րոպեին[7]։ Սպարտա Ռոտերդամի կազմում դե Ռոնը անցկացրեց 65 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հերենվեն[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի ապրիլին դե Ռոնը 3 տարվա պայմանագիր կնքեց Հերենվենի հետ[8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 2-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Ռապիդ Բուխարեստի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[9]։ Իր առաջին գոլը Էրեդիվիզիում խփեց 2013 թվականի մարտի 9-ին՝ ՊՍՎ Էյնդհովենի դեմ խաղում[10]։ Հերենվենի ավագի թևկապով դե Ռոնը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ օգոստոսի 3-ին՝ ԱԶ Ալկմարի դեմ խաղում[11]։ 2014-15 մրցաշրջանում հոլանդացին դարձավ թիմի հիմնական ավագը։ 2015 թվականի փետրվարի 22-ին նա հեռացվեց խաղադաշտից Գրոնինգենի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 83-րդ րոպեին[12]։ Հերենվենի կազմում դե Ռոնը անցկացրեց 104 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ատալանտա[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հուլիսի 11-ին դե Ռոնը միացավ Ատալանտային[13]։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի օգոստոսի 15-ին՝ Իտալիայի գավաթի Չիտադելլայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[14]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 23-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[15]։ Դեկտեմբերի 6-ին դե Ռոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պալերմոյի դեմ խաղում՝ օգնելով Ատալանտային հաղթել 3-0 հաշվով[16][17]։ 2016 թվականի ապրիլի 10-ին նա հեռացվեց խաղադաշտից Տորինոյի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման ավելացված ժամանակում[18]։ 2015-16 մրցաշրջանում դե Ռոնը անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[19]։
Միդլսբրո[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հուլիսի 4-ին դե Ռոնը 4 տարվա պայմանագիր կնքեց Միդլսբրոյի հետ[20][21][22]։ Ակումբը նրա համար վճարեց 12 միլիոն ֆունտ ստերլինգ[23][24][25]։ Իր դեբյուտը Միդլսբրոյի կազմում նշեց օգոստոսի 13-ին՝ Ստոկ Սիթիի դեմ խաղում՝ վնասվածք ստանալով և փոխարինվելով հանդիպման 22-րդ րոպեին[26]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 5-ին՝ Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[27]։ 2017 թվականի ապրիլի 26-ին հոլանդացին խփեց Սանդերլենդի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[28]։ Միդլսբրոյի կազմում դե Ռոնը անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ[29]։
Վերադարձ Ատալանտա[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի օգոստոսի 10-ին դե Ռոնը վերադարձավ Ատալանտա[30][31][32][33]։ Առաջին հանդիպումը վերադարձից հետո անցկացրեց օգոստոսի 20-ին՝ փոխարինելով Բրիան Կրիստանտեին Ռոմայի դեմ խաղում[34]։ 2018 թվականի հունվարի 6-ին դե Ռոնը գոլ խփեց Ռոմայի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 45-րդ րոպեին[35]։ 2018 թվականի մարտի 11-ին հոլանդացին խփեց Բոլոնյայի դեմ հանդիպման միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ատալանտային[36]։ Ապրիլի 7-ին նա գոլ խփեց ՍՊԱԼ-ի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[37]։ 2017-18 մրցաշրջանում Դե Ռոնը անցկացրեց 46 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[38]։
2018 թվականի հոկտեմբերի 21-ին Դե Ռոնը գոլի հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում[39]։ 2019 թվականի փետրվարի 27-ին հոլանդացին գոլ խփեց Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի Ֆիորենտինայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[40][41]։ Մայիսի 15-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Լացիոյի դեմ խաղում[42], սակայն Ատալանտան պարտվեց 2-0 հաշվով[43][44]։ 2018-19 մրցաշրջանում Դե Ռոնը անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ[45], և օգնելով իր թիմին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը առաջնությունում ու վաստակել տեղը Չեմպիոնների Լիգայում[46][47]։
Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Դե Ռոնը նշեց 2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով խմբային փուլի Դինամո Զագրեբի դեմ խաղում[48]։ Հոկտեմբերի 27-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ուդինեզեի դեմ խաղում՝ օգնելով Ատալանտային հաղթել 7-1 հաշվով[49][50]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դե Ռոնը ներկայացրել է Նիդերլանդները մինչև 19 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Նիդերլանդների ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին՝ փոխարինելով Բարտ Ռամսելարին Լյուքսեմբուրգի դեմ խաղում[51]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2018 թվականի հունիսի 4-ին՝ Իտալիայի դեմ ընկերական խաղում[52]։ Նոյեմբերի 19-ին Դե Ռոնը գոլային փոխանցում տվեց Քուինսի Պրոմեսին Գերմանիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[53][54]։
2019 թվականի մայիսի 28-ին Հատեբուրը ընդգրկվեց Նիդերլանդների՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլի համար վերջնական կազմում[55][56][57][58]։ Նիդերլանդները զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը մրցաշարում[59][60]՝ եզրափակչում 1-0 հաշվով պարտվելով Պորտուգալիային[61][62]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[63]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սպարտա Ռոտերդամ | 2009–10 | Էրեդիվիզի | 3 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | 4 | 0 | |
2010–11 | Էրստե Դիվիզի | 27 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 28 | 0 | |||
2011–12 | 28 | 2 | 3 | 0 | 2 | 0 | 33 | 2 | ||||
Ընդհանուր | 58 | 2 | 4 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 65 | 2 | ||
Հերենվեն | 2012–13 | Էրեդիվիզի | 26 | 1 | 2 | 0 | 4 | 1 | — | 32 | 2 | |
2013–14 | 32 | 3 | 3 | 0 | — | 35 | 3 | |||||
2014–15 | 36 | 1 | 1 | 0 | 37 | 1 | ||||||
Ընդհանուր | 94 | 5 | 6 | 0 | 4 | 1 | 0 | 0 | 104 | 6 | ||
Միդլսբրո | 2016–17 | Պրեմիեր Լիգա | 33 | 4 | 2 | 1 | — | 0 | 0 | 35 | 5 | |
2017–18 | Չեմպիոնշիպ | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |||
Ընդհանուր | 34 | 4 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 5 | ||
Ատալանտա | 2015–16 | Սերիա A | 36 | 1 | 1 | 1 | — | — | 37 | 2 | ||
2017–18 | 34 | 3 | 4 | 0 | 8 | 0 | 46 | 3 | ||||
2018–19 | 35 | 2 | 4 | 1 | 5 | 0 | 44 | 3 | ||||
2019–20 | 17 | 1 | 0 | 0 | 6 | 0 | 23 | 1 | ||||
Ընդհանուր | 122 | 7 | 9 | 2 | 19 | 0 | 0 | 0 | 150 | 9 | ||
Կարիերայի ընդհանուր | 308 | 18 | 21 | 3 | 23 | 1 | 3 | 0 | 355 | 22 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[63]
Նիդերլանդներ | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 1 | 0 |
2017 | 1 | 0 |
2018 | 6 | 0 |
2019 | 8 | 0 |
Ընդհանուր | 16 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատալանտա
- Իտալիայի գավաթ. երկրորդ տեղ. 2018–19[43]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիդերլանդներ
- ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա. երկրորդ տեղ. 2018–19[59]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Netherlands - M. de Roon - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «FC Twente Enschede - Sparta Rotterdam, Mar 27, 2010 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Helmond Sport - Sparta Rotterdam, Aug 12, 2011 - Keuken Kampioen Divisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Sparta Rotterdam - Almere City FC, Sep 26, 2011 - Keuken Kampioen Divisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Sparta Rotterdam - AGOVV Apeldoorn, Apr 20, 2012 - Keuken Kampioen Divisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Marten de Roon tot zomer 2017 bij sc Heerenveen - sc Heerenveen»։ www.sc-heerenveen.nl։ Վերցված է 2018-09-14
- ↑ «SC Heerenveen - Rapid Bucharest , Aug 2, 2012 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «SC Heerenveen - PSV Eindhoven, Mar 9, 2013 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «SC Heerenveen - AZ Alkmaar, Aug 3, 2013 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «SC Heerenveen - FC Groningen, Feb 22, 2015 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Mercato Atalanta, Marten De Roon all'Atalanta a titolo definitivo»։ www.atalanta.it։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-07-ին։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Atalanta BC - AS Cittadella, Aug 15, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Inter Milan - Atalanta BC, Aug 23, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Atalanta BC - US Palermo, Dec 6, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Result: Atalanta BC see off Palermo»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Torino FC - Atalanta BC, Apr 10, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Marten de Roon | Football Stats | Atalanta | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Boro Go Dutch With Marten De Roon Becoming The Third Signing Of The Summer | Middlesbrough FC»։ www.mfc.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Done Deal: Middlesbrough sign Dutch midfielder Marten De Roon on a four-year contract»։ Dailystar.co.uk (անգլերեն)։ 2016-07-05։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Middlesbrough add to midfield with De Roon» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Boro pick up Atalanta midfielder Marten De Roon for £12m»։ Mail Online։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Marten de Roon: Middlesbrough sign Atalanta midfielder for undisclosed fee»։ BBC Sport (en-GB)։ 2016-07-04։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Middlesbrough confirm De Roon signing - Football Oranje»։ Football Oranje (en-US)։ 2016-07-04։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Middlesbrough FC - Stoke City, Aug 13, 2016 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Manchester City - Middlesbrough FC, Nov 5, 2016 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Middlesbrough FC - Sunderland AFC, Apr 26, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Marten de Roon | Football Stats | Atalanta | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Marten De Roon: Atalanta sign Middlesbrough midfielder»։ BBC Sport (en-GB)։ 2017-08-10։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Middlesbrough's De Roon re-signs with Atalanta»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Middlesbrough accept £13m bid from Atalanta for Marten De Roon»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Atalanta re-sign Marten de Roon from Middlesbrough»։ Mail Online։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Atalanta BC - AS Roma, Aug 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «AS Roma - Atalanta BC, Jan 6, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Bologna FC 1909 - Atalanta BC, Mar 11, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «SPAL - Atalanta BC, Apr 7, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Marten de Roon | Football Stats | Atalanta | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta demolishes Chievo Verona 5-1 with hat-trick from Ilicic»։ www.efe.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «ACF Fiorentina - Atalanta BC, Feb 27, 2019 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Fiorentina and Atalanta played out a six-goal thriller in the first leg of their Coppa Italia semi-final»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta BC - SS Lazio, May 15, 2019 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08
- ↑ 43,0 43,1 Bandini Nicky (2019-05-16)։ «Lazio bring Atalanta down to earth with Coppa Italia triumph»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-08
- ↑ «Lazio beats Atalanta 2-0 to win Italian Cup»։ FOX Sports (en-US)։ 2019-05-15։ Վերցված է 2019-10-08
- ↑ «Marten de Roon | Football Stats | Atalanta | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Serie A: Atalanta reach first Champions League after dramatic final day» (en-GB)։ 2019-05-26։ Վերցված է 2019-10-08
- ↑ Bandini Nicky (2019-05-27)։ «Atalanta punch historic Champions League ticket in wild Serie A finale | Paolo Bandini»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-08
- ↑ «GNK Dinamo Zagreb - Atalanta BC, Sep 18, 2019 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta BC - Udinese Calcio, Oct 27, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta hit seven against Udinese»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Luxembourg - Netherlands, Nov 13, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Italy - Netherlands, Jun 4, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14
- ↑ «Germany - Netherlands, Nov 19, 2018 - UEFA Nations League A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ Welle (www.dw.com) Deutsche։ «Nations League: Van Dijk goal steals late point despite German dominance | DW | 19.11.2018»։ DW.COM (en-GB)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Nations League: Netherlands name Van Dijk, De Ligt and De Jong in squad»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-18
- ↑ «Netherlands squad confirmed for Nations League»։ Football Oranje (en-US)։ 2019-05-27։ Վերցված է 2019-12-18
- ↑ «Netherlands announce squad to face England in Nations League finals»։ The Independent (անգլերեն)։ 2019-05-28։ Վերցված է 2019-12-18
- ↑ «Tete left out as Netherlands finalise Nations League squad»։ www.reuters.com։ Վերցված է 2019-12-18
- ↑ 59,0 59,1 «Portugal win Nations League as Gonçalo Guedes does for the Netherlands»։ The Guardian (en-GB)։ 2019-06-09։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-21
- ↑ UEFA.com։ «Portugal 1-0 Netherlands: Nations League final at a glance»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Portugal - Netherlands, Jun 9, 2019 - UEFA Nations League Finals - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-21
- ↑ «Result: Goncalo Guedes scores winner as Portugal land UEFA Nations League title»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2019-07-21
- ↑ 63,0 63,1 «Marten de Roon»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-09-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մարտեն դե Ռոն Վիքիպահեստում |
---|
- Դե Ռոնի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Դե Ռոնի պաշտոնական Տվիտերի էջը
- Դե Ռոնի պաշտոնական Ինստագրամի էջը
- Դե Ռոնը transfermarkt-ում
- Դե Ռոնը soccerbase.com-ում
- Դե Ռոնը WhoScored.com կայքում
- Դե Ռոնը Ատալանտայի պաշտոնական կայքում
- Դե Ռոնը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Դե Ռոնը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
- Մարտի 29 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նիդերլանդներում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Հոլանդացի ֆուտբոլիստներ
- Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստներ
- Սպարտա Ռոտերդամի ֆուտբոլիստներ
- Հերենվենի ֆուտբոլիստներ
- Ատալանտայի ֆուտբոլիստներ
- Միդլսբրոյի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ