Յոսիպ Իլիչիչ
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 29, 1988[1][2] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Պրիեդոր, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա[1][3] | ||
Հասակ | 190 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 72 | ||
Պատանեկան կարիերա | |||
1995-2006 |
![]() | ||
2006-2007 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2007-2008 |
![]() | 24 | (3) |
2008-2010 |
![]() | 55 | (12) |
2010 |
![]() | 5 | (1) |
2010-2013 |
![]() | 98 | (20) |
2013-2017 |
![]() | 106 | (29) |
2017-ներկա |
![]() | 77 | (32) |
Ազգային հավաքական‡ | |||
2008-2010 |
![]() | 4 | (0) |
2009-2010 |
![]() | 6 | (0) |
2010-ներկա |
![]() | 65 | (9) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Յոսիպ Իլիչիչ (սլովեն.՝ Josip Iličić, հունվարի 29, 1988[1][2], Պրիեդոր, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա[1][3]), սլովենացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատալանտայի և Սլովենիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինտերբլոկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իլիչիչը հանդես է եկել Տրիգլավ Կրանի և Բրիտոֆի ակադեմիաներում[5]։ 2007 թվականին նա միացավ Բոնիֆիկային, որի կազմում 1 տարի անցկացնելուց հետո տեղափոխվեց Ինտերբլոկ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Իլիչիչը նշեց 2008 թվականի օգոստոսի 9-ին՝ Ռուդար Վելենյեի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2009 թվականի մարտի 7-ին՝ Դրավա Պտույի դեմ խաղում[7]։ Ապրիլի 8-ին նա 2 գոլ հեղինակեց Մարիբորի դեմ խաղում՝ օգնելով Ինտերբլոկին հաղթել 4-1 հաշվով[8]։ Մայիսի 16-ին Իլիչիչը հետ-տրիկ ձևակերպեց Նաֆթա 1903-ի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[9]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հուլիսի 30-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Մետալուրգ Դոնեցկի դեմ խաղում[10]։ Հոկտեմբերի 24-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դրավա Պտույի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[11]։ Ինտերբլոկի կազմում Իլիչիչը անցկացրեց 65 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Մարիբոր[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի ամռանը Իլիչիչը միացավ Մարիբորին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 15-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի ՄՕԼ Վիդիի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը խփեց հուլիսի 29-ին՝ դուբլ ձևակերպելով Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Հիբերնիանի դեմ խաղում[13][14]։ Օգոստոսի 22-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ցելեի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[15]։ Մարիբորի կազմում Իլիչիչը անցկացրեց 11 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Պալերմո[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի օգոստոսի 27-ին Իլիչիչը 2․3 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Պալերմո[16]։ Իր դեբյուտը Սերիա А-ում նշեց սեպտեմբերի 12-ին՝ փոխարինման մտնելով Բրեշիայի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 19-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[18][19]։ Նոյեմբերի 28-ին սլովենացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոմայի դեմ խաղում[20][21]։ 2011 թվականի մայիսի 10-ին Իլիչիչը 2 գոլային փոխանցում տվեց Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի Միլանի դեմ խաղում[22], ինչի շնորհիվ Պալերմոն դուրս եկավ գավաթի եզրափակիչ, որտեղ սակայն 3-1 հաշվով պարտվեց Ինտեր Միլանին[23][24]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[25]։
2011 թվականի հունիսի 20-ին Իլիչիչը երկարաձգեց իր պայմանագիրը Պալերմոյի հետ մինչև 2016 թվականը[26]։ 2011 թվականի նոյեմբերի 27-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆիորենտինայի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[27]։ Դեկտեմբերի 13-ին սլովենացին հետ-տրիկ ձևակերպեց Իտալիայի գավաթի Սիենայի դեմ խաղում, սակայն Պալերմոն պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[28]։ Դեկտեմբերի 21-ին Իլիչիչը գոլային փոխանցում տվեց Նովարայի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 43-րդ րոպեին[29]։ 2011-12 մրցաշրջանում Իլիչիչը դարձավ ընդամենը 2 գոլի հեղինակ առաջնությունում անցկացրած 33 խաղերում[30]։
2012 թվականի նոյեմբերի 24-ին Իլիչիչը դուբլ ձևակերպեց Կատանիայի դեմ խաղում[31]։ Պալերմոյի ավագի թևկապով առաջին հանդիպումը անցկացրեց 2013 թվականի հունվարի 6-ին՝ Պարմայի դեմ խաղում[32]։ Մարտի 30-ին Իլիչիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոմայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[33]։ Ապրիլի 28-ին նա խփեց Ինտեր Միլանի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Պալերմոյին[34]։ 2012-13 մրցաշրջանում Իլիչիչը անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[35]։
Ֆիորենտինա[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հուլիսի 23-ին Իլիչիչը 5 տարվա պայմանագիր կնքեց Ֆիորենտինայի հետ[36][37][38][39]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 26-ին՝ փոխարինման մտնելով Կատանիայի դեմ խաղում[40]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 15-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում[41]։ 2014 թվականի հունվարի 23-ին Իլիչիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչի Սիենայի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[42]։ Մայիսի 3-ին նա խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Նապոլիի դեմ խաղում՝ այս խաղում տալով գոլային փոխանցում[43], սակայն Ֆիորենտինան պարտվեց 3-1 հաշվով[44][45]։ Իր առաջին մրցաշրջանում Իլիչիչը անցկացրեց 31 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[46]։
2014 թվականի հոկտեմբերի 2-ին Իլիչիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի Դինամո Մինսկի դեմ խաղում[47]։ 2015 թվականի մարտի 22-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ուդինեզեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[48]։ Մայիսի 3-ին Իլիչիչը դուբլ ձևակերպեց Չեզենայի դեմ խաղում[49]։ Մայիսի 10-ին սլովենացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էմպոլիի դեմ խաղում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[50]։ 2014-15 մրցաշրջանում Իլիչիչը անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[51], իսկ Ֆիորենտինան հասավ Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ 2 խաղերի արդյունքում 5-0 հաշվով պարտվեց Սևիլյային[52][53]։
2015 թվականի սեպտեմբերի 27-ին Իլիչիչը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ինտեր Միլանի դեմ խաղում[54]։ Նոյեմբերի 5-ին նա դուբլ ձևակերպեց Լեխ Պոզնանի դեմ Եվրոպայի Լիգայի խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ֆիորենտինային[55]։ Նոյեմբերի 8-ին սլովենացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սամպդորիայի դեմ խաղում[56]։ 2016 թվականի հունվարի 6-ին Իլիչիչը դուբլ ձևակերպեց Պալերմոյի դեմ խաղում[57]։ Նոյեմբերի 20-ին նա 2 գոլ խփեց Էմպոլիի դեմ խաղում[58]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով անցկացրեց դեկտեմբերի 18-ին՝ Լացիոյի դեմ խաղում[59]։ Ֆիորենտինայի կազմում Իլիչիչը անցկացրեց 138 հանդիպում՝ դառնալով 37 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
Ատալանտա[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հուլիսի 5-ին Իլիչիչը 5․5 միլիոն եվրոյի դիմաց միացավ Ատալանտային[60][61][62][63]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 20-ին՝ Ռոմայի դեմ խաղում[64]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 20-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև 2 գոլային փոխանցում[65]։ Հոկտեմբերի 19-ին Իլիչիչը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի Ապոլոնի դեմ խաղում՝ 3-1 հաշվով հաղթանակ պարգևելով Ատալանտային[66]։ Դեկտեմբերի 12-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում[67]։ Դեկտեմբերի 17-ին սլովենացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լացիոյի դեմ խաղում[68]։ 2018 թվականի փետրվարի 15-ին Իլիչիչը 2 գոլ խփեց Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[69], սակայն Ատալանտան պարտվեց 3-2 հաշվով և դուրս մնաց Եվրոպայի Լիգայից[70][71]։ Մարտի 18-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Վերոնայի դեմ խաղում[72]։ Իր առաջին մրցաշրջանում Իլիչիչը անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[73]։
2018 թվականի հոկտեմբերի 21-ին Իլիչիչը հեթ-տրիկ ձևակերպեց Կիևոյի դեմ խաղում[74][75]։ Նոյեմբերի 11-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ինտեր Միլանի դեմ խաղում[76][77]։ Նոյեմբերի 25-ին սլովենացին հեռացվեց խաղադաշտից Էմպոլիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 84-րդ րոպեին[78]։ Դեկտեմբերի 29-ին Իլիչիչը 3 գոլ խփեց Սասուոլոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 6-2 հաշվով[79]։ 2019 թվականի փետրվարի 27-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Իտալիայի գավաթի Ֆիորենտինայի դեմ խաղում[80][81]։ Ապրիլի 4-ին Իլիչիչը 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բոլոնյայի դեմ խաղում[82]։ Մայիսի 15-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Լացիոյի դեմ խաղում[83], սակայն Ատալանտան պարտվեց 2-0 հաշվով[84][85]։ 2018-19 մրցաշրջանում Իլիչիչը անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 13 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ[86], ընդգրկվելով Սերիա A-ի խորհրդանշական հավաքականում[87][88][89] և օգնելով իր թիմին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը առաջնությունում ու վաստակել տեղը Չեմպիոնների Լիգայում[90][91]։
Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Իլիչիչը նշեց 2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով խմբային փուլի Դինամո Զագրեբի դեմ խաղում[92]։ Հոկտեմբերի 27-ին սլովենացին 2 գոլ խփեց և 11-մետրանոց վաստակեց Ուդինեզեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 7-1 հաշվով[93][94]։ Նոյեմբերի 3-ին նա հեռացվեց խաղադաշտից Կալյարիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 39-րդ րոպեին[95]։ Դեկտեմբերի 22-ին Իլիչիչը 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Միլանի դեմ խաղում՝ օգնելով Ատալանտային հաղթել 5-0 հաշվով[96][97]։ 2020 թվականի հունվարի 6-ին նա դուբլ ձևակերպեց Պարմայի դեմ խաղում[98][99]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իլիչիչը ներկայացրել է Սլովենիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Սլովենիայի ազգային հավաքականում նշեց 2010 թվականի օգոստոսի 11-ին՝ փոխարինելով Վալտեր Բիրսային Ավստրալիայի դեմ ընկերական խաղում[100]։ Հոկտեմբերի 8-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ֆարերյան կղզիների դեմ խաղում[101]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2013 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Կիպրոսի դեմ խաղում[102]։ 2016 թվականի սեպտեմբերի 4-ին Իլիչիչը 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լիտվայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[103]։ 2017 թվականի հունիսի 10-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մալթայի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Սլովենիային[104]։ Սեպտեմբերի 4-ին Իլիչիչը դուբլ ձևակերպեց Լիտվայի դեմ խաղում[105]։
2019 թվականի հունիսի 10-ին Իլիչիչը դուբլ ձևակերպեց Լատվիայի դեմ խաղում[106]։ Նոյեմբերի 19-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լեհաստանի դեմ խաղում, սակայն Սլովենիան պարտվեց 3-2 հաշվով[107]։ 2019 թվականին Իլիչիչը ճանաչվեց տարվա լավագույն սլովենացի ֆուտբոլիստ[108]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[109]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բոնիֆիկա | 2007–08 | 2. ՍՆԼ | 24 | 3 | 0 | 0 | — | 24 | 3 | |||
Ինտերբլոկ | 2008–09 | 1. ՍՆԼ | 27 | 9 | 4 | 1 | 31 | 10 | ||||
2009–10 | 28 | 3 | 2 | 1 | 2 | 0 | 2 | 0 | 34 | 4 | ||
Ընդհանուր | 55 | 12 | 6 | 2 | 2 | 0 | 2 | 0 | 65 | 14 | ||
Մարիբոր | 2010–11 | 1. ՍՆԼ | 5 | 1 | 0 | 0 | 6 | 3 | — | 11 | 4 | |
Պալերմո | 2010–11 | Սերիա A | 34 | 8 | 5 | 0 | 0 | 0 | 39 | 8 | ||
2011–12 | 33 | 2 | 1 | 3 | 2 | 1 | 36 | 6 | ||||
2012–13 | 31 | 10 | 1 | 1 | — | 32 | 11 | |||||
Ընդհանուր | 98 | 20 | 7 | 4 | 2 | 1 | 0 | 0 | 107 | 25 | ||
Ֆիորենտինա | 2013–14 | Սերիա A | 21 | 3 | 2 | 1 | 8 | 2 | — | 31 | 6 | |
2014–15 | 25 | 8 | 2 | 0 | 7 | 2 | 34 | 10 | ||||
2015–16 | 30 | 13 | 1 | 0 | 6 | 2 | 37 | 15 | ||||
2016–17 | 30 | 5 | 2 | 0 | 4 | 1 | 36 | 6 | ||||
Ընդհանուր | 106 | 29 | 7 | 1 | 25 | 7 | 0 | 0 | 138 | 37 | ||
Ատալանտա | 2017–18 | Սերիա A | 31 | 11 | 4 | 0 | 6 | 4 | — | 41 | 15 | |
2018–19 | 31 | 12 | 5 | 1 | — | 36 | 13 | |||||
2019–20 | 15 | 9 | 0 | 0 | 5 | 0 | 20 | 9 | ||||
Ընդհանուր | 77 | 32 | 9 | 1 | 11 | 4 | 0 | 0 | 97 | 37 | ||
Կարիերայի ընդհանուր | 365 | 97 | 29 | 8 | 46 | 15 | 2 | 0 | 442 | 120 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[109]
Սլովենիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2010 | 6 | 0 |
2011 | 8 | 0 |
2012 | 8 | 0 |
2013 | 1 | 1 |
2014 | 4 | 0 |
2015 | 8 | 1 |
2016 | 9 | 0 |
2017 | 6 | 3 |
2018 | 5 | 0 |
2019 | 10 | 4 |
Ընդհանուր | 65 | 9 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Սեպտեմբերի 10, 2013 | ԳՍՊ մարզադաշտ, Նիկոսիա, Կիպրոս | ![]() |
ԱԱ 2014 Որակավորում | ||
2. | Մարտի 27, 2015 | Ստոժիցե մարզադաշտ, Լյուբլյանա, Սլովենիա | ![]() |
Եվրո 2016 Որակավորում | ||
3. | Հունիսի 10, 2017 | Ստոժիցե մարզադաշտ, Լյուբլյանա, Սլովենիա | ![]() |
ԱԱ 2018 Որակավորում | ||
4. | Սեպտեմբերի 4, 2017 | Ստոժիցե մարզադաշտ, Լյուբլյանա, Սլովենիա | ![]() |
|||
5. | ||||||
6. | Հունիսի 10, 2019 | Դաուգավա մարզադաշտ, Ռիգա, Լատվիա | ![]() |
Եվրո 2020 Որակավորում | ||
7. | ||||||
8. | Հոկտեմբերի 10, 2019 | Ազգային մարզադաշտ, Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա | ![]() |
|||
9. | Նոյեմբերի 19, 2019 | Ազգային մարզադաշտ, Վարշավա, Լեհաստան | ![]() |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինտերբլոկ
- Սլովենիայի գավաթ. 2008–09[110]
- Սլովենիայի սուպերգավաթ. երկրորդ տեղ. 2009[111]
Մարիբոր
- Սլովենիայի սուպերգավաթ. երկրորդ տեղ. 2010[112]
Պալերմո
- Իտալիայի գավաթ. երկրորդ տեղ. 2010–11[24]
Ֆիորենտինա
- Իտալիայի գավաթ. երկրորդ տեղ. 2013–14[44]
Ատալանտա
- Իտալիայի գավաթ. երկրորդ տեղ. 2018–19[84]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 3,0 3,1 3,2 Soccerway(բազմ․)
- ↑ «Slovenia - J. Iličić - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Iličić pred podpisom pogodbe s Sampdorio, Oblak ostaja pri Atleticu» (սլովեներեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «NK Rudar Velenje - NK Interblock Ljubljana, Aug 9, 2008 - Prva Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-18
- ↑ «NK Interblock Ljubljana - NK Drava Dakinda Ptuj, Mar 7, 2009 - Prva Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-18
- ↑ «NK Interblock Ljubljana - NK Maribor, Apr 8, 2009 - Prva Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-18
- ↑ «NK Nafta 1903 - NK Interblock Ljubljana, May 16, 2009 - Prva Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-18
- ↑ «Metalurh Donetsk - NK Interblock Ljubljana, Jul 30, 2009 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-18
- ↑ «NK Interblock Ljubljana - NK Drava Dakinda Ptuj, Oct 24, 2009 - Prva Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-18
- ↑ «MOL Vidi FC - NK Maribor, Jul 15, 2010 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-18
- ↑ «NK Maribor - Hibernian FC, Jul 29, 2010 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-18
- ↑ «NK Maribor 3-0 Hibernian» (en-GB)։ 2010-07-29։ Վերցված է 2018-09-19
- ↑ «NK Maribor - NK Celje , Aug 22, 2010 - Prva Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-18
- ↑ «Palermo To Formally Annouce Signings Of Josip Ilicic And Armin Bacinovic From Maribor Today | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Brescia Calcio - US Palermo, Sep 12, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-18
- ↑ «US Palermo - Inter Milan, Sep 19, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-18
- ↑ agencies Telegraph staff and (2010-09-20)։ «Inter Milan top Serie A table thanks to Samuel Eto'o's double against Palermo» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-09-19
- ↑ «US Palermo - AS Roma, Nov 28, 2010 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-18
- ↑ Bandini Paolo (2010-11-29)։ «Josip Ilicic steals the show as Palermo flip the script | Paolo Bandini»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «US Palermo - AC Milan, May 10, 2011 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-18
- ↑ «Inter Milan - US Palermo, May 29, 2011 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-18
- ↑ 24,0 24,1 «Eto'o brace wins Italian Cup for Inter Milan»։ FOX Sports (en-US)։ 2011-05-29։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Josip Ilicic | Football Stats | Atalanta | Season 2010/2011 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-19
- ↑ «INSIEME FINO AL 2016»։ U.S. Citta' di Palermo (իտալերեն)։ Վերցված է 2018-09-19(չաշխատող հղում)
- ↑ «US Palermo - ACF Fiorentina, Nov 27, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-18
- ↑ «US Palermo - Robur Siena, Dec 13, 2011 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-18
- ↑ «Novara Calcio 1908 - US Palermo, Dec 21, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-18
- ↑ «Josip Ilicic | Football Stats | Atalanta | Season 2011/2012 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-19
- ↑ «US Palermo - Calcio Catania, Nov 24, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Parma Calcio 1913 - US Palermo, Jan 6, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «US Palermo - AS Roma, Mar 30, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «US Palermo - Inter Milan, Apr 28, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Josip Ilicic | Football Stats | Atalanta | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Official: Ilicic joins Fiorentina | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Fiorentina complete Ilicic signing from Palermo»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Fiorentina sign Josip Ilicic from Palermo»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Fiorentina agree deal to sign Slovenia international Josip Ilicic from Palermo»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «ACF Fiorentina - Calcio Catania, Aug 26, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «ACF Fiorentina - Bologna FC 1909, Dec 15, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «ACF Fiorentina - Robur Siena, Jan 23, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «ACF Fiorentina - SSC Napoli, May 3, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ 44,0 44,1 «Napoli defeat Fiorentina after fan is shot to win their fifth Coppa Italia»։ The Guardian։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Napoli win fifth Italian Cup on violent Rome night»։ www.reuters.com։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Josip Ilicic | Football Stats | Atalanta | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Dinamo Minsk - ACF Fiorentina, Oct 2, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Udinese Calcio - ACF Fiorentina, Mar 22, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «ACF Fiorentina - ASD Romagna Centro Cesena, May 3, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «FC Empoli - ACF Fiorentina, May 10, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Josip Ilicic | Football Stats | Atalanta | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Sevilla FC - ACF Fiorentina, May 7, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «ACF Fiorentina - Sevilla FC, May 14, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Inter Milan - ACF Fiorentina, Sep 27, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Lech Poznan - ACF Fiorentina, Nov 5, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «UC Sampdoria - ACF Fiorentina, Nov 8, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «US Palermo - ACF Fiorentina, Jan 6, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «FC Empoli - ACF Fiorentina, Nov 20, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «SS Lazio - ACF Fiorentina, Dec 18, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ Editorial Reuters։ «Atalanta sign Slovenia midfielder Ilicic from Fiorentina»։ U.S. (en-US)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Official: Atalanta sign Ilicic | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Atalanta seal Ilicic signing»։ FourFourTwo (անգլերեն)։ 2017-07-05։ Վերցված է 2018-09-19
- ↑ «DONE DEAL: Atalanta sign Fiorentina midfielder Josip Ilicic - Tribal Football»։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Atalanta BC - AS Roma, Aug 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Atalanta BC - FC Crotone, Sep 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Atalanta BC - Apollon Limassol, Oct 19, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Genoa CFC - Atalanta BC, Dec 12, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Atalanta BC - SS Lazio, Dec 17, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Borussia Dortmund - Atalanta BC, Feb 15, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Michy Batshuayi continues hot form as Dortmund rally to win late»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ Greenberg Alex (2018-02-15)։ «Dortmund 3-2 Atalanta: Michy Batshuayi’s goals give BVB a slight advantage after the first leg»։ Fear The Wall (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Hellas Verona - Atalanta BC, Mar 18, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Josip Ilicic | Football Stats | Atalanta | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Chievo Verona - Atalanta BC, Oct 21, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta demolishes Chievo Verona 5-1 with hat-trick from Ilicic»։ www.efe.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta BC - Inter Milan, Nov 11, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Inter Milan's seven-match winning run ends with thrashing at Atalanta»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «FC Empoli - Atalanta BC, Nov 25, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «US Sassuolo - Atalanta BC, Dec 29, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «ACF Fiorentina - Atalanta BC, Feb 27, 2019 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Fiorentina and Atalanta played out a six-goal thriller in the first leg of their Coppa Italia semi-final»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta BC - Bologna FC 1909, Apr 4, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta BC - SS Lazio, May 15, 2019 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-08
- ↑ 84,0 84,1 Bandini Nicky (2019-05-16)։ «Lazio bring Atalanta down to earth with Coppa Italia triumph»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-08
- ↑ «Lazio beats Atalanta 2-0 to win Italian Cup»։ FOX Sports (en-US)։ 2019-05-15։ Վերցված է 2019-10-08
- ↑ «Josip Ilicic | Football Stats | Atalanta | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-13
- ↑ 87,0 87,1 «Gran Gala del Calcio 2019 winners | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2020-01-13
- ↑ admin (2019-12-03)։ «Italian football "best of the year" announced»։ Time24 News (en-US)։ Վերցված է 2020-01-13(չաշխատող հղում)
- ↑ «Cristiano Ronaldo named best player in Serie A»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-12-02։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Serie A: Atalanta reach first Champions League after dramatic final day» (en-GB)։ 2019-05-26։ Վերցված է 2019-10-08
- ↑ Bandini Nicky (2019-05-27)։ «Atalanta punch historic Champions League ticket in wild Serie A finale | Paolo Bandini»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-10-08
- ↑ «GNK Dinamo Zagreb - Atalanta BC, Sep 18, 2019 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta BC - Udinese Calcio, Oct 27, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta hit seven against Udinese»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta BC - Cagliari Calcio, Nov 3, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta BC - AC Milan, Dec 22, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Serie A: Josip Ilicic scores brace as Atalanta resign AC Milan to worst league defeat in 21 years with 5-0 thrashing»։ Firstpost։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Atalanta BC - Parma Calcio 1913, Jan 6, 2020 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ admin (2020-01-06)։ «Atalanta-Parma 5-0: Gomez, Freuler, Gosens and Ilicic scare Rome»։ News1 English (en-US)։ Վերցված է 2020-01-13(չաշխատող հղում)
- ↑ «Slovenia - Australia, Aug 11, 2010 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Slovenia - Faroe Islands, Oct 8, 2010 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Cyprus - Slovenia, Sep 10, 2013 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Lithuania - Slovenia, Sep 4, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Slovenia - Malta, Jun 10, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Slovenia - Lithuania, Sep 4, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «Latvia - Slovenia, Jun 10, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Poland - Slovenia, Nov 19, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ 108,0 108,1 «ILIČIĆ NAJBOLJŠI NOGOMETAŠ LETA 2019»։ www.nzs.si։ Վերցված է 2020-01-13
- ↑ 109,0 109,1 «Josip Iličič»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-09-19
- ↑ «NZS – Nogometna zveza Slovenije»։ www.nzs.si (անգլերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ Azet.sk։ «Kokotov vlastenec pripravil Ľubľanu o triumf v Superpohári»։ Nový Čas (սլովակերեն)։ Վերցված է 2020-01-13
- ↑ «Viler superpokal "poklonil" nekdanjim soigralcem»։ RTVSLO.si (սլովեներեն)։ Վերցված է 2020-01-13
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Յոսիպ Իլիչիչ Վիքիպահեստում |
---|
- Իլիչիչի պաշտոնական Ինստագրամի էջը
- Իլիչիչը transfermarkt-ում
- Իլիչիչը soccerbase.com-ում
- Իլիչիչը WhoScored.com կայքում
- Իլիչիչը Ատալանտայի պաշտոնական կայքում
- Իլիչիչը Սերիա A-ի պաշտոնական կայքում Archived 2018-08-26 at the Wayback Machine.
- Իլիչիչը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
- Հունվարի 29 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բոսնիա և Հերցեգովինայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Սլովենացի ֆուտբոլիստներ
- Սլովենիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տրիգլավ Կրանի ֆուտբոլիստներ
- Ինտերբլոկի ֆուտբոլիստներ
- Մարիբորի ֆուտբոլիստներ
- Պալերմոյի ֆուտբոլիստներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ
- Ատալանտայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ