Դուվան Սապատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դուվան Սապատա
Duván Zapata
Barça - Napoli - 20140806 - 14 - Duvan Zapata.jpg
Սապատան Սամպդորիայի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Duván Esteban Zapata Banguero
Քաղաքացիությունը Կոլումբիա Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 1, 1991(1991-04-01) (28 տարեկան)
Ծննդավայր Կալի, Կոլումբիա
Հասակ 186 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ատալանտա
(վարձավճարով Սամպդորիայից)
Համար 91
Պատանեկան կարիերա
2004-2008 Կոլումբիա Ամերիկա Կալի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2008-2011 Կոլումբիա Ամերիկա Կալի 38 (7)
2011-2013 Արգենտինա Էստուդիանտես 44 (19)
2013-2018 Իտալիա Նապոլի 37 (11)
2015-2017   Իտալիա Ուդինեզե 63 (18)
2017-2018   Իտալիա Սամպդորիա 31 (11)
2018-ներկա Իտալիա Սամպդորիա 0 (0)
2018-ներկա   Իտալիա Ատալանտա 3 (0)
Ազգային հավաքական
2011 Կոլումբիա Կոլումբիա Մ20 5 (1)
2017-ներկա Կոլումբիա Կոլումբիա 5 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 14-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 14-ի, 2018

Դուվան Սապատա (իսպ.՝ Duván Zapata, ապրիլի 1, 1991(1991-04-01), Կալի, Կոլումբիա), կոլումբիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Սամպդորիայից վարձավճարով հանդես է գալիս Ատալանտայի և Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[1]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկա Կալի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սապատան Ամերիկա Կալիի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի մարտի 15-ին՝ Բոյակա Չիկոյի դեմ խաղում[2]։ Իր առաջին գոլը խփեց 2010 թվականի մարտի 1-ին՝ Էնվիգադոյի դեմ խաղում[3]։ 2011 թվականի փետրվարի 14-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Դեպորտիվո Պերեյրայի դեմ խաղում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[4]։ Ամերիկա Կալիի կազմում Սապատան անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ։

Էստուդիանտես[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Սապատան սկզբից վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց արգենտինական Էստուդիանտես։ Իր դեբյուտը Արգենտինայի առաջնությունում նշեց սեպտեմբերի 26-ին՝ Բելգրանոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[5]։ 2012 թվականի նոյեմբերի 11-ին նա դուբլ ձևակերպեց Ատլետիկո Ռաֆաելային՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[6]։ 2013 թվականի մարտին կոլումբիացին 2 գոլ խփեց Նյուելս Օլդ Բոյզի դեմ խաղում[7]։ Էստուդիանտեսի կազմում Սապատան անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 22 գոլի հեղինակ։

Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսի 25-ին Սապատան տեղափոխվեց Նապոլի[8][9][10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 28-ին՝ Ջենոայի դեմ խաղում[11]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց հոկտեմբերի 1-ին՝ փոխարինելով Խոսե Կալյեխոնին Արսենալի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը Նապոլիի կազմում խփեց հոկտեմբերի 22-ին՝ Չեմպիոնների Լիգայի Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[13][14]։ Առաջին գոլը Սերիա A-ում Սապատան խփեց 2014 թվականի մարտի 26-ին՝ դուբլ ձևակերպելով Կատանիայի դեմ խաղում[15]։ Մայիսի 11-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սամպդորիայի դեմ խաղում[16]։ Մայիսի 18-ին կոլումբիացին 2 գոլ խփեց Վերոնայի դեմ խաղում[17]։ Իր առաջին մրցաշրջանում Սապատան անցկացրեց 22 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[18]։

2014 թվականի դեկտեմբերի 1-ին Սապատան գոլ խփեց Սամպդորիայի դեմ խաղում՝ փրկելով Նապոլիին պարտությունից[19]։ 2015 թվականի փետրվարի 23-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սասուոլոյի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[20]։ 2014-15 մրցաշրջանում կոլումբիացին անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[21]։

2015 թվականի հուլիսի 22-ին Սապատան 2 տարվա վարձավճարով միացավ Ուդինեզեին[22][23]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 16-ին՝ փոխարինելով Անտոնիո Դի Նատալեին Իտալիայի գավաթի Նովարայի դեմ խաղում[24]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 19-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[25][26]։ Սեպտեմբերի 22-ին Սապատան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Միլանի դեմ խաղում[27]։ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին նա բացեց հանդիպման հաշիվը Կիևոյի դեմ խաղում, սակայն Ուդինեզեն պարտվեց 2-1 հաշվով[28]։ Հոկտեմբերի 23-ին կոլումբիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պեսկարայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[29]։ Ուդինեզեի կազմում Սապատան անցկացրեց 65 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Սամպդորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 31-ին Սապատան 1 տարվա վարձավճարով միացավ Սամպդորիային[30][31]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 17-ին՝ Տորինոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[32]։ Սեպտեմբերի 24-ին կոլումբիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ Միլանի դեմ խաղում՝ օգնելով Սամպդորիային հաղթել 2-0 հաշվով[33][34]։ Հոկտեմբերի 21-ին Սապատան 2 գոլային փոխանցում տվեց Կրոտոնեի դեմ խաղում[35]։ Նոյեմբերի 4-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում[36]։ 2018 թվականի հունվարի 28-ին կոլումբիացին խփեց Ռոմայի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[37]։ 2017-18 մրցաշրջանում Սապատան անցկացրեց 31 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[38]։

2017-18 մրցաշրջանից հետո Սամպդորիան գնեց Սապատայի լրիվ տրանսֆերը 17 միլիոն եվրոյի դիմաց։ 2018 թվականի հուլիսի 12-ին նա 2 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ատալանտա[39][40][41]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 26-ին՝ փոխարինելով Մարկո Դ'Ալեսանդրոյին Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Սարաևոյի դեմ խաղում[42][43]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 9-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Հապոել Հայֆայի դեմ խաղում[44][45]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սապատան ներկայացրել է Կոլումբիան մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականում։ 2011 թվականին նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 3 խաղերում[46], իսկ Կոլումբիան դուրս մնաց քառորդ եզրափակչից՝ 3-1 հաշվով պարտվելով Մեքսիկային[47][48]։

Կոլումբիայի ազգային հավաքական Սապատան առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մարտին՝ Բոլիվիայի և Էկվադորի դեմ խաղերի համար[49][50]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2017 թվականի մարտի 23-ին՝ փոխարինելով Մատեուս Ուրիբեին Բոլիվիայի դեմ խաղում[51]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց հոկտեմբերի 11-ին՝ Պերուի դեմ խաղում[52]։ 2018 թվականի մայիսին Սապատան ընդգրկվեց Կոլումբիայի՝ աշխարհի առաջնության համար ընդլայնված 35-հոգանոց կազմում[53][54], սակայն դուրս մնաց վերջնական թիմից[55][56]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ[57]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ամերիկա Կալի 2009 Պրիմերա A 6 0 0 0 6 0
2010 19 2 0 0 19 2
2011 13 5 2 1 15 6
Ընդհանուր 38 7 2 1 0 0 0 0 40 8
Էստուդիանտես 2011–12 Պրիմերա Դիվիզիոն 11 5 0 0 0 0 11 5
2012–13 31 13 2 3 33 16
2013–14 2 1 0 0 2 1
Ընդհանուր 44 19 2 3 0 0 0 0 46 22
Նապոլի 2013–14 Սերիա A 16 5 1 0 5 2 0 0 22 7
2014–15 21 6 1 0 10 2 0 0 32 8
Ընդհանուր 37 11 2 0 15 4 0 0 54 15
Ուդինեզե (վարձավճար) 2015–16 Սերիա A 25 8 1 0 26 8
2016–17 38 10 1 1 39 11
Ընդհանուր 63 18 2 1 0 0 0 0 65 19
Սամպդորիա (վարձավճար) 2017–18 Սերիա A 31 11 1 0 32 11
Ատալանտա (վարձավճար) 2018–19 3 0 0 0 6 2 9 2
Կարիերայի ընդհանուր 216 66 9 5 21 6 0 0 246 77

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ[57]

Կոլումբիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 4 0
2018 1 0
Ընդհանուր 5 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Colombia - D. Zapata - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  2. «América de Cali vs. Boyacá Chicó - 15 March 2009 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  3. «América de Cali vs. Envigado - 28 February 2010 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  4. «América de Cali vs. Deportivo Pereira - 13 February 2011 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  5. «Estudiantes vs. Belgrano - 26 September 2011 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  6. «Club Estudiantes de La Plata - Atlético de Rafaela, Nov 11, 2012 - Torneo Inicial - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  7. «Club Estudiantes de La Plata - Club Atlético Newell's Old Boys, Mar 9, 2013 - Torneo Final - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  8. «Napoli sign Estudiantes striker Zapata»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  9. «Serie A: Napoli complete the signing of Colombian striker Duvan Zapata»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  10. «Napoli sign Duvan Zapata from Estudiantes»։ 2013-08-25։ Վերցված է 2018-09-12 
  11. «Genoa CFC - SSC Napoli, Sep 28, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  12. «Arsenal FC - SSC Napoli, Oct 1, 2013 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  13. «Olympique Marseille - SSC Napoli, Oct 22, 2013 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  14. «Marseille vs. Napoli - Football Match Stats - October 22, 2013 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-13 
  15. «Calcio Catania - SSC Napoli, Mar 26, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  16. «UC Sampdoria - SSC Napoli, May 11, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  17. «SSC Napoli - Hellas Verona, May 18, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  18. «Duvan Zapata | Football Stats | Napoli | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-14 
  19. «UC Sampdoria - SSC Napoli, Dec 1, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  20. «SSC Napoli - US Sassuolo, Feb 23, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  21. «Duvan Zapata | Football Stats | Napoli | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-14 
  22. «Official: Allan signs with Napoli»։ The Siren's Song։ Վերցված է 2018-09-14 
  23. «Zapata: 'Udinese, get into Europe' | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-14 
  24. «Udinese Calcio - Novara Calcio 1908, Aug 16, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  25. «Udinese Calcio - FC Empoli, Sep 19, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  26. «Zapata scores his first Udinese goal»։ The Siren's Song։ Վերցված է 2018-09-14 
  27. «Udinese Calcio - AC Milan, Sep 22, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  28. «Udinese Calcio - Chievo Verona, Sep 18, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  29. «Udinese Calcio - Delfino Pescara 1936, Oct 23, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  30. «Duvan Zapata joins Sampdoria on initial loan deal - U.C. Sampdoria»։ U.C. Sampdoria (en-US)։ 2017-08-31։ Վերցված է 2018-09-14 
  31. EFE։ «Sampdoria sign Colombian Zapata from Napoli»։ chicagotribune.com (en-US)։ Վերցված է 2018-09-14 
  32. «Torino FC - UC Sampdoria, Sep 17, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  33. «UC Sampdoria - AC Milan, Sep 24, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  34. «Sampdoria 2 AC Milan 0: Duvan Zapata claims family bragging rights»։ FourFourTwo (անգլերեն)։ 2017-09-24։ Վերցված է 2018-09-14 
  35. «UC Sampdoria - FC Crotone, Oct 21, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  36. «Genoa CFC - UC Sampdoria, Nov 4, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  37. «AS Roma - UC Sampdoria, Jan 28, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  38. «Duvan Zapata | Football Stats | Napoli | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-14 
  39. «Atalanta sign Duvan Zapata from Sampdoria on two-year loan deal»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14 
  40. «Atalanta acquire Duvan Zapata from Sampdoria»։ eurofantasyleague.com (en-US)։ Վերցված է 2018-09-14 
  41. «Atalanta sign Zapata on loan from Sampdoria - SA Breaking News»։ SA Breaking News (en-US)։ 2018-07-13։ Վերցված է 2018-09-14 
  42. «Atalanta BC - FK Sarajevo, Jul 26, 2018 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  43. UEFA.com։ «UEFA Europa League - Atalanta-Sarajevo»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  44. «Hapoel Haifa - Atalanta BC, Aug 9, 2018 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  45. «Hapoel Haifa vs Atalanta»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-09-12 
  46. FIFA.com։ «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Teams - Colombia - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-09-14 
  47. «Mexico U20 - Colombia U20, Aug 14, 2011 - U20-Weltmeisterschaft 2011 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-13 
  48. FIFA.com։ «Colombia crash out to Mexico»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-09-14 
  49. «Duvan Zapata gets debut Colombia call | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-13 
  50. Chaudhary Abhishek (2017-03-19)։ «Falcao Out.. Zapata In! Colombia's World Cup Qualifier Squad Is Full Of Surprises»։ FootTheBall (en-US)։ Վերցված է 2018-09-14 
  51. «Colombia - Bolivia, Mar 23, 2017 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-13 
  52. «Peru - Colombia, Oct 11, 2017 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-13 
  53. «Falcao and James lead Colombia's provisional World Cup squad | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14 
  54. «Colombia announce provisional 35-man squad for World Cup»։ Colombia News | Colombia Reports (en-US)։ 2018-05-15։ Վերցված է 2018-09-14 
  55. «Radamel Falcao and James Rodriguez named in Colombia's World Cup squad | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14 
  56. «World Cup 2018: Colombia squad features Premier League trio»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-04։ Վերցված է 2018-09-14 
  57. 57,0 57,1 «Duván Zapata»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-09-14 
  58. «Coppa Italia final: Rafael Benitez's Napoli beat Fiorentina 3-1»։ BBC Sport (en-GB)։ 2014-05-03։ Վերցված է 2018-09-14 
  59. Press Associated (2014-12-22)։ «Napoli beat Juventus on penalties to win Italian Super Cup»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-09-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]