Ռեմո Ֆրոյլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեմո Ֆրոյլեր
Remo Freuler
Ֆրոյլերը 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Remo Marco Freuler
Քաղաքացիությունը Շվեյցարիա Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 15, 1992(1992-04-15)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Ennenda, Գլարուս
Հասակ 180 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ատալանտա
Համար 11
Պատանեկան կարիերա
2001-2005 Շվեյցարիա Հինվիլ
2005-2010 Շվեյցարիա Վինտերտուր
2010-2011 Շվեյցարիա Գրասհոպեր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2010 Շվեյցարիա Վինտերտուր 2 (0)
2010-2011 Շվեյցարիա Գրասհոպեր 12 (1)
2011-2014 Շվեյցարիա Վինտերտուր 70 (8)
2014-2016 Շվեյցարիա Լյուցերն 63 (9)
2016-ներկա Իտալիա Ատալանտա 123 (15)
Ազգային հավաքական
2009-2010 Շվեյցարիա Շվեյցարիա Մ18 2 (1)
2010-2011 Շվեյցարիա Շվեյցարիա Մ19 9 (2)
2011-2012 Շվեյցարիա Շվեյցարիա Մ20 7 (1)
2013-2014 Շվեյցարիա Շվեյցարիա Մ21 9 (1)
2017-ներկա Շվեյցարիա Շվեյցարիա 21 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 13-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 13-ի, 2020

Ռեմո Ֆրոյլեր (գերմ.՝ Remo Freuler, ապրիլի 15, 1992(1992-04-15)[1], Ennenda, Գլարուս), շվեյցարացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատալանտայի և Շվեյցարիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրոյլերը Վինտերտուրի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի մայիսի 1-ին՝ Շաֆհաուզենի դեմ խաղում[3]։ 2009-10 մրցաշրջանում նա անցկացրեց 2 հանդիպում, ինչից հետո ամռանը տեղափոխվեց Գրասհոպեր։ Առաջին հանդիպումը Շվեյցարիայի առաջնությունում Ֆրոյլերը անցկացրեց 2010 թվականի սեպտեմբերի 22-ին՝ փոխարինելով Կայ Ֆոզերին Բազելի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 3-ին՝ Ցյուրիխի դեմ խաղում[5]։ Հոկտեմբերի 17-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Շվեյցարիայի գավաթի Գումեֆենս/Սորենսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 12-0 հաշվով[6]։ Գրասհոպերի առաջին թիմի կազմում Ֆրոյլերը անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Վերադարձ Վինտերտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի ձմռանը Ֆրոյլերը վարձավճարով վերադարձավ Վինտերտուր[7]։ Առաջին հանդիպումը վերադարձից հետո անցկացրեց փետրվարի 19-ին՝ Բրյուլի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը Վինտերտուրի կազմում խփեց մարտի 4-ին՝ դուբլ ձևակերպելով Կրինսի դեմ խաղում[9]։ Սեպտեմբերի 1-ին Ֆրոյլերը գոլի հեղինակ դարձավ Լուգանոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[10]։ 2013 թվականի մարտի 17-ին նա դուբլ ձևակերպեց Կյասոյի դեմ խաղում[11]։ 2013 թվականի ամռանը Վինտերտուրը գնեց Ֆրոյլերի լրիվ տրանսֆերը։ Նոյեմբերի 2-ին շվեյցարացին 2 գոլ հեղինակեց Լոկարնոյի դեմ խաղում[12]։ Վինտերտուրի կազմում Ֆրոյլերը անցկացրեց 76 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Լյուցերն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարի 18-ին Ֆրոյլերը 3․5 տարվա պայմանագիր կնքեց Լյուցերնի հետ[13][14]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց մարտի 2-ին՝ փոխարինման մտնելով Սանկտ Գալենի դեմ խաղում[15]։ Մարտի 26-ին Ֆրոյլերը հեռացվեց խաղադաշտից Շվեյցարիայի գավաթի կիսաեզրափակչի Բազելի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 90-րդ րոպեին[16]։ Իր առաջին գոլը Լյուցերնի կազմում խփեց ապրիլի 6-ին՝ Յանգ Բոյզի դեմ խաղում[17]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Ֆրոյլերը անցկացրեց հուլիսի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Սենտ Ջոնստոնի դեմ խաղում[18]։ Օգոստոսի 3-ին շվեյցարացին գոլ խփեց Սանկտ Գալենի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 75-րդ րոպեին[19]։ 2015 թվականի փետրվարի 22-ին Ֆրոյլերը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Աարաուի դեմ խաղում[20]։ Ապրիլի 19-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Գրասհոպերի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[21]։ Լյուցերնի կազմում Ֆրոյլերը անցկացրեց 73 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Ատալանտա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 19-ին Ֆրոյլերը 2 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ատալանտա[22][23][24]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց փետրվարի 7-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[25]։ Իր առաջին գոլը խփեց մայիսի 2-ին՝ Նապոլիի դեմ խաղում[26]։ 2017 թվականի հունվարի 8-ին Ֆրոյլերը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում[27]։ Ապրիլի 28-ին նա գոլ խփեց Յուվենտուսի դեմ հանդիպման 89-րդ րոպեին՝ փրկելով Ատալանտային պարտությունից[28][29]։ Հոկտեմբերի 25-ին շվեյցարացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վերոնայի դեմ խաղում[30]։ Նոյեմբերի 5-ին Ֆրոյլերը հեռացվեց խաղադաշտից ՍՊԱԼ-ի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 70-րդ րոպեին[31]։ 2018 թվականի ապրիլի 18-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բենևենտոյի դեմ խաղում[32]։ 2017-18 մրցաշրջանում Ֆրոյլերը անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[33]։

2018 թվականի օգոստոսի 2-ին Ֆրոյլերը 2 գոլային փոխանցում տվեց Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Սարաևոյի դեմ խաղում, իսկ Ատալանտան հաղթեց 8-0 հաշվով[34][35]։ Հոկտեմբերի 21-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում[36][37]։ 2019 թվականի փետրվարի 16-ին շվեյցարացին գոլ խփեց Միլանի դեմ խաղում[38]։ Թիմի ավագի թևկապով Ֆրոյլերը իր առաջին հանդիպումը անցկացրեց մայիսի 11-ին՝ Ջենոայի դեմ խաղում[39]։ Մայիսի 15-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Լացիոյի դեմ խաղում[40], սակայն Ատալանտան պարտվեց 2-0 հաշվով[41][42]։ 2018-19 մրցաշրջանում Ֆրոյլերը անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ[43], և օգնելով իր թիմին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը առաջնությունում ու վաստակել տեղը Չեմպիոնների Լիգայում[44][45]։

Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Ֆրոյլերը նշեց 2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով խմբային փուլի Դինամո Զագրեբի դեմ խաղում[46]։ Հոկտեմբերի 30-ին նա գոլ խփեց Նապոլիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[47][48]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրոյլերը ներկայացրել է Շվեյցարիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Շվեյցարիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի նոյեմբերին՝ Ֆարերյան կղզիների դեմ խաղի համար, սակայն այս խաղում խաղադաշտ դուրս չեկավ[49][50]։ Ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2017 թվականի մարտի 25-ին՝ փոխարինելով Հարիս Սեֆերովիչին Լատվիայի դեմ խաղում[51]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց հունիսի 1-ին՝ Բելառուսի դեմ ընկերական խաղում[52]։

2018 թվականի հունիսի 4-ին Ֆրոյլերը ընդգրկվեց Շվեյցարիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[53][54][55]։ Առաջնությունում նա չանցկացրեց ոչ մի հանդիպում[56], իսկ Շվեյցարիան դուրս մնաց 1/8 եզրափակչից[57][58]՝ 1-0 հաշվով պարտվելով Շվեդիային[59][60]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Ֆրոյլերը խփեց 2019 թվականի մարտի 26-ին՝ Դանիայի դեմ խաղում[61]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[62]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վինտերտուր 2009–10 Չելենջ Լիգա 2 0 0 0 2 0
2011–12 14 2 1 0 15 2
2012–13 35 3 2 1 37 4
2013–14 21 3 1 0 22 3
Ընդհանուր 72 8 4 1 0 0 0 0 76 9
Գրասհոպեր 2010–11 Սուպեր Լիգա 5 1 2 1 7 2
2011–12 7 0 2 1 9 1
Ընդհանուր 12 1 4 2 0 0 0 0 16 3
Լյուցերն 2013–14 Սուպեր Լիգա 12 1 1 0 0 0 13 1
2014–15 33 7 3 0 2 0 38 7
2015–16 18 1 4 0 0 0 22 1
Ընդհանուր 63 9 8 0 2 0 0 0 73 9
Ատալանտա 2015–16 Սերիա A 6 1 0 0 0 0 6 1
2016–17 33 5 2 0 0 0 35 5
2017–18 35 5 3 0 8 1 46 6
2018–19 35 2 4 0 5 0 44 2
2019–20 14 2 0 0 5 0 19 2
Ընդհանուր 123 15 9 0 18 1 0 0 150 16
Կարիերայի ընդհանուր 270 33 25 3 20 1 0 0 315 37

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[62]

Շվեյցարիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 7 0
2018 7 0
2019 7 1
Ընդհանուր 21 1

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Մարտի 26, 2019 Սանկտ Յակոբ Պարկ, Բազել, Շվեյցարիա Դանիա Դանիա 1–0 3–3 Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատալանտա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Switzerland - R. Freuler - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  3. «FC Winterthur - FC Schaffhausen, May 1, 2010 - Challenge League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. «FC Basel 1893 - Grasshopper Club Zurich, Sep 22, 2010 - Super League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. «Grasshopper Club Zurich - FC Zürich, Oct 3, 2010 - Super League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. «FC Gumefens/Sorens - Grasshopper Club Zurich, Oct 17, 2010 - Swiss Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. (Text), Toto Marti (Fotos) aus Bergamo und Martin Arn. «Freuler herrscht! Mamma mia – ein Nati-Neuling mischt Italien auf» (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  8. «FC Winterthur - SC Brühl SG, Feb 19, 2012 - Challenge League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  9. «FC Winterthur - SC Kriens, Mar 4, 2012 - Challenge League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  10. «FC Winterthur - FC Lugano, Sep 1, 2012 - Challenge League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  11. «FC Winterthur - FC Chiasso, Mar 17, 2013 - Challenge League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  12. «FC Locarno - FC Winterthur, Nov 2, 2013 - Challenge League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  13. «FUSSBALL: Remo Freuler wechselt zum FCL | Luzerner Zeitung». Luzerner Zeitung (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  14. Blick. «Von Winti in die Super League: Luzern verpflichtet Freuler bis 2017» (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  15. «FC St. Gallen 1879 - FC Luzern, Mar 2, 2014 - Super League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  16. «FC Basel 1893 - FC Luzern, Mar 26, 2014 - Swiss Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  17. «BSC Young Boys - FC Luzern, Apr 6, 2014 - Super League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  18. «FC Luzern - St. Johnstone FC, Jul 17, 2014 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  19. «FC St. Gallen 1879 - FC Luzern, Aug 3, 2014 - Super League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  20. «FC Luzern - FC Aarau, Feb 22, 2015 - Super League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  21. «FC Luzern - Grasshopper Club Zurich, Apr 19, 2015 - Super League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  22. «Offficial: Atalanta sign Freuler | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  23. Editorial, Reuters. «Soccer-Atalanta sign Swiss midfielder Remo Freuler». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  24. «Atalanta sign Freuler | Varzesh11.com». www.varzesh11.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  25. «Atalanta BC - FC Empoli, Feb 7, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  26. «SSC Napoli - Atalanta BC, May 2, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  27. «Chievo Verona - Atalanta BC, Jan 8, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  28. «Atalanta BC - Juventus FC, Apr 28, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  29. «Late Remo Freuler goal gets Atalanta a point and denies Serie A leaders Juventus». Eurosport. 2017 թ․ ապրիլի 29. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  30. «Atalanta BC - Hellas Verona, Oct 25, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  31. «Atalanta BC - SPAL 2013, Nov 5, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  32. «Benevento Calcio - Atalanta BC, Apr 18, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  33. «Remo Freuler | Football Stats | Atalanta | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  34. «FK Sarajevo - Atalanta BC, Aug 2, 2018 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  35. UEFA.com. «UEFA Europa League - Sarajevo-Atalanta». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  36. «Chievo Verona - Atalanta BC, Oct 21, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  37. «Atalanta demolishes Chievo Verona 5-1 with hat-trick from Ilicic». www.efe.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  38. «Atalanta BC - AC Milan, Feb 16, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  39. «Atalanta BC - Genoa CFC, May 11, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  40. «Atalanta BC - SS Lazio, May 15, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  41. 41,0 41,1 Bandini, Nicky (2019 թ․ մայիսի 16). «Lazio bring Atalanta down to earth with Coppa Italia triumph». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  42. «Lazio beats Atalanta 2-0 to win Italian Cup». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  43. «Remo Freuler | Football Stats | Atalanta | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  44. «Serie A: Atalanta reach first Champions League after dramatic final day» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  45. Bandini, Nicky (2019 թ․ մայիսի 27). «Atalanta punch historic Champions League ticket in wild Serie A finale | Paolo Bandini». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  46. «GNK Dinamo Zagreb - Atalanta BC, Sep 18, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  47. «SSC Napoli - Atalanta BC, Oct 30, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  48. «Chaos as Napoli denied penalty then Atalanta equalise». euronews (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  49. «Switzerland - Faroe Islands, Nov 13, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  50. «Switzerland 2-0 Faroe Islands: Derdiyok and Lichtsteiner earn win». Mail Online. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  51. «Switzerland - Latvia, Mar 25, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  52. «Switzerland - Belarus, Jun 1, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  53. «2018 World Cup: Switzerland name Granit Xhaka and Xherdan Shaqiri in squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  54. «Switzerland include Arsenal and Stoke City stars in 23-man World Cup squad». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  55. «Switzerland World Cup 2018 squad: Xherdan Shaqiri and Granit Xhaka named in final group by boss Mladen Krstajic». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  56. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Remo FREULER - Remo Freuler - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  57. FIFA.com. «Swedes squeeze into the last eight». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  58. Hytner, David (2018 թ․ հուլիսի 3). «Emil Forsberg ousts Switzerland and sends Sweden into World Cup last eight». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  59. «Sweden - Switzerland, Jul 3, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  60. Glendenning, Barry (2018 թ․ հուլիսի 3). «Sweden 1-0 Switzerland: World Cup 2018 – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  61. «Switzerland - Denmark, Mar 26, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  62. 62,0 62,1 «Remo Freuler». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեմո Ֆրոյլեր» հոդվածին։