Լուիս Մուրիել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Լուիս Մուրիել
Luis Muriel
FWC 2018 - Round of 16 - COL v ENG - Luis Muriel.jpg
Մուրիելը Կոլումբիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Luis Fernando Muriel Fruto
Քաղաքացիությունը Կոլումբիա Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 16, 1991(1991-04-16)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Santo Tomás, Atlántico Department, Կոլումբիա[2][3][4]
Հասակ 178 սմ
Քաշ 78 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սևիլյա
Համար 14
Պատանեկան կարիերա
2001-2008 Կոլումբիա Ատլետիկո Խունիոր
2008-2009 Կոլումբիա Դեպորտիվո Կալի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2010 Կոլումբիա Դեպորտիվո Կալի 11 (9)
2010-2015 Իտալիա Ուդինեզե 57 (15)
2010-2011   Իսպանիա Գրանադա 7 (0)
2011-2012   Իտալիա Լեչե 29 (7)
2015   Իտալիա Սամպդորիա 16 (4)
2015-2017 Իտալիա Սամպդորիա 63 (17)
2017-ներկա Իսպանիա Սևիլյա 29 (7)
Ազգային հավաքական
2011 Կոլումբիա Կոլումբիա Մ20 5 (4)
2012-ներկա Կոլումբիա Կոլումբիա 20 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 8-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 8-ի, 2018

Լուիս Մուրիել (իսպ.՝ Luis Muriel, ապրիլի 16, 1991(1991-04-16)[1], Santo Tomás, Atlántico Department, Կոլումբիա[2][3][4]), կոլումբիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սևիլյայի և Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[5]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպորտիվո Կալի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Մուրիելը սկսել է Դեպորտիվո Կալիում[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի հուլիսի 12-ին՝ Էնվիգադոյի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը խփեց 2010 թվականի մարտի 4-ին՝ Կուկուտա Դեպորտիվոյի դեմ խաղում[8]։ Մարտի 7-ին Մուրիելը տրեբլ ձևակերպեց Օնսե Կալդասի դեմ խաղում[9]։ Ապրիլի 18-ին՝ Կորտուլուայի դեմ խաղում նա դարձավ 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-3 հաշվով[10]։ Դեպորտիվոյի առաջին թիմի կազմում Մուրիելը անցկացրեց 11 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[11][12]։

Ուդինեզե[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մայիսի 30-ին Մուրիելը 1․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ուդինեզե[13]։ Հուլիսի 12-ին նա վարձավճարով միացավ Գրանադային[14]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2010 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Իսպանիայի գավաթի Ալբասետեի դեմ խաղում[15]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց հոկտեմբերի 30-ին՝ Խերեսի դեմ խաղում[16]։ Իր առաջին և միակ հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2011 թվականի հունվարի 16-ին՝ Էլչեի դեմ խաղում[17]։ Գրանադայի կազմում Մուրիելը անցկացրեց 7 հանդիպում[18]՝ օգնելով թիմին 35 տարվա մեջ առաջին անգամ տեղափոխվել Լա Լիգա[19]։

2011 թվականի ամռանը Մուրիելը վարձավճարով տեղափոխվեց Լեչե։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 27-ին՝ փոխարինման մտնելով Պալերմոյի դեմ խաղում[20]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 6-ին՝ Չեզենայի դեմ խաղում՝ այս խաղում ստանալով 2 դեղին քարտ և հեռացվելով խաղադաշտից[21]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց դեկտեմբերի 3-ին՝ Նապոլիի դեմ խաղում[22]։ 2012 թվականի ապրիլի 7-ին կոլումբիացին 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոմայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[23]։ Լեչեի կազմում Մուրիելը անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[24]։

2012-13 մրցաշրջանում Մուրիելը վերադարձավ Ուդինեզե։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2012 թվականի օգոստոսի 25-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[25][26]։ Սեպտեմբերին նա 5 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Ուդինեզեի հետ։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 22-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[27]։ 2013 թվականի հունվարին Մուրիելը ճանաչվեց Սերիա A-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ Ստեֆան Էլ Շարավիի հետ միասին[28]։ Ապրիլի 14-ին նա դուբլ ձևակերպեց Պարմայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[29]։ Մայիսի 19-ին կոլումբիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ինտերի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-2 հաշվով[30]։ Ուդինեզեի կազմում իր առաջին մրցաշրջանում Մուրիելը անցկացրեց 22 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[31]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Մուրիելը անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 1-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Շիրոկի Բրիեգի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ[32]։ Հոկտեմբերի 30-ին նա գոլի հեղինակ դարձավ Սասուոլոյի դեմ խաղում՝ օգնելով Ուդինեզեին հաղթել 2-1 հաշվով[33]։ 2014 թվականի փետրվարի 16-ին Մուրիելը գոլ խփեց Ջենոայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[34]։ Շուտով կոլումբիացին կորցրեց լավ մարզավիճակը՝ 2014-15 մրցաշրջանի առաջին 11 խաղերում չկարողանալ խփել ոչ մի գնդակ[35]։ Ուդինեզեի կազմում Մուրիելը անցկացրեց 65 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 19 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Սամպդորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 22-ին Մուրիելը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Սամպդորիային[36][37]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 15-ին՝ Կիևոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[38]։ Վարձավճարի ընթացքում Մուրիելը անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[39], ինչից հետո լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Սամպդորիա՝ կնքելով ակումբի հետ 4 տարվա պայմանագիր։

2015 թվականի օգոստոսի 23-ին Մուրիելը դուբլ ձևակերպեց Կարպիի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և օգնելով Սամպդորիային հաղթել 5-2 հաշվով[40]։ 2016 թվականի փետրվարի 3-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տորինոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[41]։ Սամպդորիայի կազմում Մուրիելը անցկացրեց 84 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

Սևիլյա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 11-ին Մուրիելը 5 տարվա պայմանագիր կնքեց Սևիլյայի հետ[42][43]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[44][45]։ Իր դեբյուտը Սևիլյայի կազմում նշեց օգոստոսի 19-ին՝ Էսպանյոլի դեմ խաղում[46]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 13-ին՝ Լիվերպուլի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[47]։ Իր առաջին գոլը Լա Լիգայում խփեց սեպտեմբերի 17-ին՝ Ժիրոնայի դեմ խաղում[48]։ 2018 թվականի հունվարի 20-ին Մուրիելը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էսպանյոլի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[49]։ Իր առաջին մրցաշրջանում կոլումբիացին անցկացրեց 46 հանդիպում բոլոր մրցաշարերում[50]՝ դառնալով 9 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով իր թիմին դուրս գալ Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ Սևիլյան 5-0 հաշվով պարտվեց Բարսելոնային[51]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրիելը աշխարհի առաջնության Անգլիայի դեմ հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարի ժամանակ

2011 թվականին Մուրիելը Կոլումբիայի կազմում մասնակցեց աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությանը[52]։ Այստեղ նա անցկացրեց 5 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ[53], ներառյալ դուբլը Ֆրանսիայի դեմ խաղում[54][55]։ Կոլումբիան դուրս մնաց քառորդ եզրափակչում՝ 3-1 հաշվով պարտվելով Մեքսիկային[56][57]։

Իր դեբյուտը Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում Մուրիելը նշեց 2012 թվականի հունիսի 10-ին՝ փոխարինման մտնելով Էկվադորի դեմ խաղում[58]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2013 թվականի փետրվարի 7-ին՝ Գվատեմալայի դեմ խաղում[59]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 14-ին՝ Սերբիայի դեմ խաղում[60]։ 2014 թվականին Մուրիելը դարձավ այն 7 ֆուտբոլիստներից մեկը, ովքեր դուրս մնացին Կոլումբիայի[61]՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմից[62][63]։

2015 թվականին Մուրիելը մասնակցեց Կոպա Ամերիկային[64][65]։ Առաջնությունում նա անցկացրեց ընդամենը 4 րոպե և չիրացրեց 11-մետրանոց հարվածը քառորդ եզրափակչի Արգենտինայի դեմ խաղում[66][67], ինչի պատճառով Կոլումբիան դուրս մնաց մրցաշարից[68][69]։ 2018 թվականի մայիսին Մուրիելը ընդգրկվեց Կոլումբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[70][71]։ Առաջնությունում նա անցկացրեց 2 հանդիպում[72], իսկ Կոլումբիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[73][74]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Անգլիային[75][76]։ Այս անգամ Մուրիելը հաջողությամբ իրացրեց 11-մետրանոցը[77]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ[78]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դեպորտիվո Կալի 2009 Պրիմերա A 1 0 1 0
2010 10 9 10 9
Ընդհանուր 11 9 0 0 0 0 11 9
Ուդինեզե 2010–11 Սերիա A 0 0 0 0 0 0
2012–13 22 11 1 0 0 0 23 11
2013–14 24 4 3 2 4 2 31 8
2014–15 11 0 0 0 0 0 11 0
Ընդհանուր 57 15 4 2 4 2 65 19
Գրանադա (վարձավճար) 2010–11 Լա Լիգա 7 0 2 0 9 0
Լեչե (վարձավճար) 2011–12 Սերիա A 29 7 0 0 29 7
Սամպդորիա 2014–15 16 4 0 0 16 4
2015–16 32 6 1 0 2 1 35 7
2016–17 31 11 2 2 33 13
Ընդհանուր 79 21 3 2 2 1 84 24
Սևիլյա 2017–18 Լա Լիգա 29 7 9 2 8 0 46 9
2018–19 0 0 0 0 1 1 1 1
Ընդհանուր 29 7 9 2 9 1 47 10
Կարիերայի ընդհանուր 212 59 18 6 15 4 245 69

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ[78]

Կոլումբիա
Տարի Խաղեր Գոլեր
2012 1 0
2013 4 1
2014 0 0
2015 3 0
2016 6 0
2017 3 0
2018 3 1
Ընդհանուր 20 2

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Փետրվարի 6, 2013 Հարդ Ռոք Ստեդիում, Մայամի Գարդենս, Միացյալ Նահանգներ Գվատեմալա Գվատեմալա 4–1 4–1 Ընկերական խաղ
2. Մարտի 23, 2018 Ստադ դե Ֆրանս, Սեն-Դենի, Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսիա 1–2 3–2

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. 2,0 2,1 2,2 http://www.transfermarkt.com/luis-muriel/profil/spieler/119228
  3. 3,0 3,1 3,2 http://www.transfermarkt.com/luis-muriel/verletzungen/spieler/119228
  4. 4,0 4,1 4,2 http://www.transfermarkt.co.uk/luis-muriel/leistungsdaten/spieler/119228
  5. «Colombia - L. Muriel - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  6. «Scouting Report: Introducing Chelsea target Luis Muriel»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  7. «Deportivo Cali - Envigado FC, Jul 12, 2009 - Liga Águila II - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  8. «Deportivo Cali - Cúcuta Deportivo, Mar 4, 2010 - Liga Águila I - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  9. «Once Caldas - Deportivo Cali, Mar 7, 2010 - Liga Águila I - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  10. «Deportivo Cali - Cortuluá, Apr 18, 2010 - Liga Águila I - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  11. «'The Colombian Ronaldo' - Introducing Liverpool target Luis Muriel | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  12. «Luis Muriel: Colombia's fallen star now taking Serie A by storm with Sampdoria»։ 2017-03-16։ Վերցված է 2018-08-09 
  13. «El colombiano Luis F. Muriel jugará en Udinese»։ ESPNdeportes.com (իսպաներեն)։ 2010-05-13։ Վերցված է 2018-08-09 
  14. «El Granada ficha a los jugadores del Udinese Muriel y Siqueira - MARCA.com»։ www.marca.com։ Վերցված է 2018-08-09 
  15. «Albacete Balompié - Granada CF, Sep 1, 2010 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  16. «Granada CF - Xerez CD, Oct 30, 2010 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  17. «Elche CF - Granada CF, Jan 16, 2011 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  18. «Luis Muriel | Football Stats | Sevilla | Season 2010/2011 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-09 
  19. «Granada promoted to La Liga»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  20. «US Palermo - US Lecce, Oct 27, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  21. «Romagna Centro Cesena FC - US Lecce, Nov 6, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  22. «SSC Napoli - US Lecce, Dec 3, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  23. «US Lecce - AS Roma, Apr 7, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  24. «Luis Muriel | Football Stats | Sevilla | Season 2011/2012 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-09 
  25. «ACF Fiorentina - Udinese Calcio, Aug 25, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  26. «Fiorentina vs Udinese | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-08-09 
  27. «Atalanta BC - Udinese Calcio, Dec 22, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  28. 28,0 28,1 «Gran Gala del Calcio 2012 – Winners | Forza Italian Football»։ forzaitalianfootball.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  29. «Parma Calcio 1913 - Udinese Calcio, Apr 14, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  30. «Inter Milan - Udinese Calcio, May 19, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  31. «Luis Muriel | Football Stats | Sevilla | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-09 
  32. «NK Siroki Brijeg - Udinese Calcio, Aug 1, 2013 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  33. «US Sassuolo - Udinese Calcio, Oct 30, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  34. «Genoa CFC - Udinese Calcio, Feb 16, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  35. Jiang Allan։ «Luis Muriel: Colombian Ronaldo High Risk, High Reward for Sampdoria»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-08-09 
  36. «Sampdoria land Udinese duo Muriel and Coda»։ FourFourTwo (անգլերեն)։ 2015-01-22։ Վերցված է 2018-08-09 
  37. «Udinese pull plug on Muriel, Coda moves to Sampdoria»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  38. «Chievo Verona - UC Sampdoria, Feb 15, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  39. «Luis Muriel | Football Stats | Sevilla | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-09 
  40. «UC Sampdoria - Carpi FC 1909, Aug 23, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  41. «UC Sampdoria - Torino FC, Feb 3, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  42. «Sevilla strike deal for Luis Muriel»։ beIN SPORTS Australia (en-AU)։ Վերցված է 2018-08-09 
  43. «Official: Sevilla sign Luis Muriel | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-08-09 
  44. «La Liga transfers: Luis Muriel completes Sevilla switch | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  45. «Sevilla sign striker Muriel for reported €20m»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  46. «Sevilla FC - RCD Espanyol Barcelona, Aug 19, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  47. «Liverpool FC - Sevilla FC, Sep 13, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  48. «Girona FC - Sevilla FC, Sep 17, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  49. «RCD Espanyol Barcelona - Sevilla FC, Jan 20, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  50. «Luis Muriel | Football Stats | Sevilla | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-09 
  51. «Sevilla FC - FC Barcelona, Apr 21, 2018 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  52. FIFA.com։ «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Teams - Colombia - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-08-09 
  53. FIFA.com։ «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Statistics - Players - Top goals - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-08-09 
  54. «Colombia U20 - France U20, Jul 31, 2011 - U20-Weltmeisterschaft 2011 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  55. FIFA.com։ «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Matches - Colombia-France - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-08-09 
  56. «Mexico U20 - Colombia U20, Aug 14, 2011 - U20-Weltmeisterschaft 2011 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  57. FIFA.com։ «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Matches - Mexico-Colombia - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-08-09 
  58. «Ecuador - Colombia, Jun 10, 2012 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  59. «Guatemala - Colombia, Feb 7, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  60. «Colombia - Serbia, Aug 14, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  61. «Colombia hitting reset after Falcao news»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  62. «Colombia 2014 World Cup squad: the 23 chosen by José Pékerman»։ the Guardian (անգլերեն)։ 2014-06-05։ Վերցված է 2018-08-09 
  63. Sport Telegraph (2014-06-02)։ «Colombia World Cup 2014 squad» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-08-09 
  64. «Colombia 23 Men Team Squad for Copa America 2015»։ www.tsmplug.com։ Վերցված է 2018-08-09 
  65. «2015 Copa America squad lists»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  66. «Argentina - Colombia, Jun 27, 2015 - Copa América 2015 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  67. Ames Nick (2015-06-27)։ «Copa América quarter-final: Argentina beat Colombia 5-4 on penalties – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-08-09 
  68. «Argentina vs. Colombia - Football Match Report - June 26, 2015 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  69. «Argentina vs Colombia Copa America 2015 LIVE»։ Mail Online։ Վերցված է 2018-08-09 
  70. «World Cup 2018: Colombia squad features Premier League trio»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-04։ Վերցված է 2018-08-08 
  71. «Colombia name World Cup squad»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08 
  72. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Luis MURIEL - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-08-09 
  73. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - News - England into quarter-finals after penalty shootout - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-08-08 
  74. «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-03։ Վերցված է 2018-08-08 
  75. Doyle Paul (2018-07-03)։ «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-08-08 
  76. «Colombia vs. England - Football Match Report - July 3, 2018 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09 
  77. «Colombia - England, Jul 3, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08 
  78. 78,0 78,1 «Luis Muriel»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]