Կամիլո Վարգաս
Կամիլո Վարգաս իսպ.՝ Camilo Vargas | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 9, 1989[1] (34 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Բոգոտա, Կոլումբիա | |||||||||||||||||
Հասակ | 185 սանտիմետր | |||||||||||||||||
Քաշ | 81 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 1 | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կամիլո Անդրես Վարգաս Հիլ (իսպ.՝ Camilo Andrés Vargas Gil, մարտի 9, 1989[1], Բոգոտա, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, «Ատլետիկո Նասիոնալ» ակումբի և Կոլումբիայի հավաքականի դարպասապահ, որ վարձավճարային հիմունքներով հանդես է գալիս «Դեպորտիվո Կալի» ակումբի կազմում։ 2014 թվականին Բրազիլիայում և 2018 թվականին Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությունների մասնակից։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարգասը «Սանտա Ֆե» ակումբի սան է։ 2009 թվականի օգոստոսի 9-ին «Ինդեպենդենտե Մեդելին» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը Մուստանգա գավաթի խաղարկությունում[2]։ Նույն թվականին Կամիլոն ակումբի կազմում դարձել է Կոլումբիայի գավաթակիր։ 2011 թվականի նոյեմբերի 24-ին «Միլոնարիոս» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը իր ակումբի կազմում[3]՝ հանդիպման ավարտին հակառակորդի տուգանայինից գնդակը գլխի հարվածով ուղարկելով նրա դարպասը[4]։ 2012 թվականին Կամիլոն դարձել է Ապերտուայի չեմպիոն, իսկ 2013 թվականին նվաճել է Կոլումբիայի Սուպերգավաթը։ 2014 թվականին Վարգասը երկրորդ անգամ դարձել է երկրի չեմպիոն։
2015 թվականի սկզբին Վարգասը տեղափոխվել է «Ատլետիկո Նասիոնալ», որի կազմում իր նորամուտը կատարել է փետրվարի 23-ին՝ «Դեպորտիվո Պաստո» ակումբի դեմ խաղում[5]։ Նոր ակումբի կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում նա դարձել է Կոլումբիայի չեմպիոն։
2016 թվականի սկզբին Կամիլոն վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է արգենտինական «Արխենտինոս Խունիորս»։ Փետրվարի 6-ին «Տիգրե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտն Արգենտինայի առաջնությունում[6]։ Նույն թվականի ամռանը Վարգասը վարձավճարային հիմունքներով սկսել է հանդես գալ «Դեպորտիվո Կալիում»։ Օգոստոսի 1-ին՝ իր նախկին ակումբ «Ատլետիկո Նասիոնալի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբում[7]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին Վարգասը Կոլումբիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Վենեսուելայում անցկացվող Հարավային Ամերիկայի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Պերուի[8], Արգենտինայի[9], Էկվադորի և երկու անգամ Վենեսուելայի[10][11] հավաքականների դեմ խաղերին։
2014 թվականի հոկտեմբերի 11-ին Սալվադորի հավաքականի հետ ընկերական խաղում Վարգասը կատարել է իր նորամուտը Կոլումբիայի հավաքականում[12]։
2014 թվականին Կամիլոն ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու այդ տարի Բրազիլիայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա եղել է պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս չի եկել։ 2015 թվականին հավաքականի կազմում Վարգասը մասնակցել է Չիլիում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Այդ անգամ ևս նա եղել է պահեստային և ընդհանրապես խաղադաշտ դուրս չի եկել։
2018 թվականի մայիսին Կամիլո Վարգասն ընդգրկվել է Կոլումբիայի հավաքականի նախնական հայտացուցակում (35 մարդ)՝ մասնակցելու նույն թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը[13]։ Մրցաշարի ընթացքում նա եղել է պահեստային դարպասապահ և խաղադաշտ դուրս չի եկել։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
Կոլումբիայի առաջնություն — Ապերտուրա 2012
Կոլումբիայի առաջնություն — Ֆինալիսասիոն 2014
- Կոլումբիայի գավաթակիր — 2009
- Կոլումբիայի Սուպերգավաթի խաղարկության հաղթող — 2013
Կոլումբիայի առաջնություն – Ֆինալիսասիոն 2015
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
- ↑ «Սանտա Ֆե VS. Ինդեպենդենտե Մեդելին 0:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-08-09
- ↑ «Սանտա Ֆե VS. Միլոնարիոս 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-11-24
- ↑ «Կամիլո Վարգասի գոլը» (ռուսերեն)։ youtube.com։ 2011-11-24
- ↑ «Դեպորտիվո Պաստո VS. Ատլետիկո Նասիոնալ 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-02-23
- ↑ «Արխենտինոս Խունիորս VS. Տիգրե 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-02-06
- ↑ «Դեպորտիվո Կալի VS. Ատլետիկո Նասիոնալ 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-08-01
- ↑ «Կոլումբիա (մինչև 20) VS. Պերու (մինչև 20) 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-01-22
- ↑ «Կոլումբիա (մինչև 20) VS. Արգենտինա (մինչև 20) 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-01-25
- ↑ «Վենեսուելա (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-01-28
- ↑ «Վենեսուելա (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-02-01
- ↑ «Կոլումբիա VS. Սալվադոր 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-10-11
- ↑ REVEALED: EVERY WORLD CUP 2018 SQUAD - FINAL 23-MAN LISTS
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մարտի 9 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բոգոտա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Կոլումբիացի ֆուտբոլիստներ
- Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Սանտա Ֆեի ֆուտբոլիստներ
- Արգենտինոս Խունիորսի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի դարպասապահներ