Մատեուս Ուրիբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատեուս Ուրիբե
Andrés Mateus Uribe Villa
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 21, 1991(1991-03-21)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Մեդելյին, Կոլումբիա
Հասակ 183 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկա
Համար 8
Պատանեկան կարիերա
Ակումբ
2010—2011 Արգենտինա Դեպորտիվո Էսպանյոլ 4 (2)
2012—2016 Կոլումբիա Էնվիգադո 87 (7)
2015—2016  Կոլումբիա Դեպորտես Տոլիմա 49 (9)
2016—2017 Կոլումբիա Ատլետիկո Նասիոնալ 28 (6)
2017 — այժմ Մեքսիկա Ամերիկա 30 (11)
Ազգային հավաքական
2017 — այժմ Կոլումբիա Կոլումբիա 11 (0)

Անդրեաս Մատեուս Ուրիբե Վիլյա (իսպ.՝ Andrés Mateus Uribe Villa, մարտի 21, 1991(1991-03-21)[1][2][3], Մեդելյին, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, «Ամերիկա» ակումբի և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատեուսն իր ֆոիտբոլային կարիերան սկսել է արգենտինական «Դեպորտիվո Էսպանյոլ» ակումբի կազմում։ 2012 թվականին վերադարձել է հայրենիք և միացել «Էնվիգադո» ակումբին։ 2012 թվականի փետրվարի 5-ին «Ինդեպենդենտե Մեդելին» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Մուստանգի գավաթի խաղարկությունում[4]։ Մայիսի 27-ին «Դեպորտես Տոլիմա» ակումբի դեմ խաղի ժամանակ Մատեուսը խփել է իր առաջին գոլը «Էնվիգադո» ակումբի կազմում[5]։

2015 թվականի սկզբին Մատեուսը վարձավճարային հիմունքներուվ տեղափոխվել է «Դեպորտես Տոլիմա» ակումբի կազմ։ Հունվարի 31-ին «Բոյկա Չիկո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[6]։ Փետրվարի 28-ին «Լա Էկիդադ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Դեպորտես Տոլիմա» ակումբի կազմում[7]։

2016 թվականի ամռանը Մատեուսը պայմանագիր է կնքել «Ատլետիկո Նասիոնալ» ակումբի հետ։ Հուլիսի 11-ին Խագուարես դե Կորդոբա» ակումբի դեմ խաղի ժամանակ Մատեոսը կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[8]։ Օգոստոսի 12-ին Հարավամերիկյան գավաթի խաղարկության՝ պերուական «Դեպորտիվո Մյունիսիպալ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[9]։ Իր նորամուտային մրցաշրջանում նա նվաճել է Լիբերտադորեսի գավաթի, Կոլումբիայի գավաթի և և դուրս եկել Հարավամերիկյան գավաթի խաղարկության եզրափակիչ։ 2017 թվականին Մատեուսն օգնել է թիմին հաղթել առաջնությունում։ Մայիսի 3-ին Լիբերտադորեսի գավաթի խաղարկության շրջանակներում «Էսուդիանտես» ակումբի դեմ խաղի ժամանակ նա գոլ է խփել[10]։

2017 թվականի ամռանը Մատեուսը տեղափոխվել է մեքսիկական «Ամերիկա» ակումբ։ Օգոստոսի 9-ին Մեքսիկայի գավաթի խաղարկության շրջանակներում «Պոտրոս ՈՒԱԵՄ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[11]։ Սեպտեմբերի 16-ին «Տիխուանա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Մեքսիկայի առաջնությունում[12]։ Հոկտեմբերի 1-ին «Տոլուկի» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Ամերիկայի» կազմում[13]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 26-ին Բրազիլիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Մատեուսը կատարել է իր նորամուտը Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում[14]։

2018 թվականին Մատեուսը հավաքականի կազմում մասնակցել է Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Սենեգալի[15], Հունաստանի[16] և Անգլիայի[17] հավաքականների դեմ խաղերին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Կոլումբիա «Ատլետիկո Նասիոնալ»

  • 1st Կոլումբիայի ֆուտբոլի առաջնություն — Ապերտուրա 2017
  • Կոլումբիայի գավաթի դափնեկիր — 2016
  • Լիբերտադորեսի գավաթի դափնեկիր —2016
  • Հարավային Ամերիկայի Ռեկոպայի դափնեկիր — 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  4. «Индепендьенте Медельин VS. Энвигадо 2:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ փետրվարի 5.
  5. «Депортес Толима VS. Энвигадо 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ մայիսի 27.
  6. «Депортес Толима VS. Бояка Чико 4:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 31.
  7. «Депортес Толима VS. Ла Экидад 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 28.
  8. «Атлетико Насьональ VS. Хагуарес де Кордоба 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 11.
  9. «Депортиво Мунисипаль Лима VS. Атлетико Насьональ 0:5» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 12.
  10. «Атлетико Насьональ VS. Эстудиантес 4:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 3.
  11. «Америка Мехико VS. Потрос УАЕМ 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 9.
  12. «Тихуана VS. Америка Мехико 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 16.
  13. «Толука VS. Америка Мехико 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հոկտեմբերի 1.
  14. «Բրազիլիա VS. Կոլումբիա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 26.
  15. «Սենեգալ VS. Կոլումբիա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 28.
  16. «Լեհաստան VS. Կոլումբիա 0:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 24.
  17. «Կոլումբիա VS. Անգլիա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]