Վիլմար Բարիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլմար Բարիոս
Wílmar Barrios
Բարիոսը Զենիթի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Wílmar Enrique Barrios Terán
Քաղաքացիությունը Կոլումբիա Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 16, 1993(1993-10-16)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Նոր Կարթագեն, Կոլումբիա
Հասակ 178 սմ
Քաշ 74 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Զենիթ Սանկտ Պետերբուրգ
Համար 5
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2016 Կոլումբիա Դեպորտես Տոլիմա 102 (3)
2016-2019 Արգենտինա Բոկա Խունիորս 48 (1)
2019-ներկա Ռուսաստան Զենիթ Սանկտ Պետերբուրգ 17 (1)
Ազգային հավաքական
2016 Կոլումբիա Կոլումբիա Օլիմպ 9 (0)
2016-ներկա Կոլումբիա Կոլումբիա 25 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 31-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 31-ի, 2019

Վիլմար Բարիոս (իսպ.՝ Wílmar Barrios, հոկտեմբերի 16, 1993(1993-10-16)[1][2][3], Նոր Կարթագեն, Կոլումբիա), կոլումբիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Զենիթ Սանկտ Պետերբուրգի և Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպորտես Տոլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարիոսը Դեպորտես Տոլիմայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի փետրվարի 23-ին՝ Բոյակա Չիկոյի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփե 2014 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Ինդեպենդիենտե Մեդելյինի դեմ խաղում[6]։ Առաջին անգամ Դեպորտեսի ավագի թևկապով խաղադաշտ դուրս եկավ 2015 թվականի օգոստոսի 2-ին՝ Դեպորտիվո Կալիի դեմ խաղում[7]։ Իր առաջին հանդիպումը միջազգային առաջնություններում անցկացրեց օգոստոսի 12-ին՝ Հարավամերիկյան գավաթի Կարաբոբոյի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը Կոլումբիայի առաջնությունում խփեց 2015 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Ատլետիկո Ուիլայի դեմ խաղում[9]։ Դեպորտես Տոլիմայի առաջին թիմի կազմում Բարիոսը անցկացրեց 144 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ։

Բոկա Խունիորս[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 25-ին Բարիոսը տեղափոխվեց Բոկա Խունիորս[10][11]։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 29-ին՝ Տեմպերլեյի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը Բոկայի կազմում խփեց 2017 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Էստուդիանտեսի դեմ խաղում[13]։ Առաջին հանդիպումը Լիբերտադորեսի գավաթում անցկացրեց 2018 թվականի մարտի 2-ին՝ Ալյանսա Լիմայի դեմ խաղում[14]։ Դեկտեմբերի 9-ին կոլումբիացին հեռացվեց խաղադաշտից Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի Ռիվեր Փլեյթի դեմ պատասխան խաղում[15], իսկ Բոկա Խունիորսը պարտվեց երկու խաղերի արդյունքում[16][17]։ Արգենտինական ակումբի կազմում Բարիոսը անցկացրեց 67 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Զենիթ Սանկտ Պետերբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 1-ին Բարիոսը 4.5 տարվա պայմանագիր կնքեց Զենիթ Սանկտ Պետերբուրգի հետ[18][19][20][21]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Ֆեներբահչեի դեմ խաղում[22]։ Առաջին հանդիպումը Ռուսաստանի առաջնությունում անցկացրեց մարտի 2-ին՝ Ուրալի դեմ խաղում[23]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց մարտի 17-ին՝ Սպարտակ Մոսկվայի դեմ խաղում[24]։ Ապրիլին կոլումբիացին ճանաչվեց Զենիթի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[25]։ Իր առաջին մրցաշրջանում Բարիոսը անցկացրեց 14 հանդիպում[26]՝ դառնալով 1 գոլի հեղինակ և թիմի հետ հաղթելով Ռուսաստանի առաջնությունը[27][28]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբիայի ազգային հավաքական Բարիոսը առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի մարտին՝ Բահրեյնի և Քուվեյթի դեմ խաղերի համար[29], սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[30][31]։ 2016 թվականին նա Կոլումբիայի կազմում մասնակցեց ամառային օլիմպիական խաղերին[32][33]։ Այստեղ Բարիոսը անցկացրեց 4 հանդիպում, իսկ Կոլումբիան դուրս մնաց քառորդ եզրափակչից՝ 2-0 հաշվով պարտվելով Բրազիլիային[34][35]։ Նույն թվականին նա ընդգրկվեց Կոպա Ամերիկայի համար նախնական 35-հոգանոց թիմում[36], սակայն դուրս մնաց թիմի վերջնական կազմից[37][38]։

Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Բարիոսը նշեց 2016 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Բրազիլիայի դեմ խաղում[39]։ 2018 թվականի մայիսին նա ընդգրկվեց Կոլումբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[40][41]։ Առաջնությունում Բարիոսը անցկացրեց 3 հանդիպում[42], իսկ Կոլումբիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[43][44]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Անգլիային[45][46]։

2019 թվականի հունիսին Բարիոսը Կոլումբիայի կազմում մասնակցեց Կոպա Ամերիկային[47][48][49]՝ անցկացնելով 2 հանդիպում։ Կոլումբիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[50][51]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Չիլիին[52][53]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[54]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դեպորտես Տոլիմա 2013 Պրիմերա A 11 0 12 0 0 0 23 0
2014 36 0 13 1 49 1
2015 37 3 8 0 4 0 49 3
2016 18 0 5 1 0 0 23 1
Ընդհանուր 102 3 38 2 4 0 0 0 144 5
Բոկա Խունիորս 2016–17 Պրիմերա Դիվիզիոն 19 0 1 0 0 0 0 0 20 0
2017–18 23 1 3 0 12 0 1 0 39 1
2018–19 6 0 2 0 0 0 0 0 8 0
Ընդհանուր 48 1 6 0 12 0 1 0 67 1
Զենիթ 2018–19 Ռուսաստանի Պրեմիեր Լիգա 10 1 0 0 4 0 0 0 14 1
2019–20 7 0 0 0 0 0 0 0 7 0
Ընդհանուր 17 1 0 0 4 0 0 0 21 1
Կարիերայի ընդհանուր 167 5 44 2 20 0 1 0 232 7

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[54]

Կոլումբիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 3 0
2017 5 0
2018 9 0
2019 8 0
Ընդհանուր 25 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպորտես Տոլիմա

Բոկա Խունիորս

Զենիթ Սանկտ Պետերբուրգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. «Colombia - W. Barrios - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08 
  5. «Boyacá Chicó FC - Deportes Tolima, Feb 23, 2013 - Liga Águila I - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08 
  6. «Deportes Tolima vs. Independiente Medellín - 18 September 2014 - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08 
  7. «Deportivo Cali - Deportes Tolima, Aug 2, 2015 - Liga Águila II - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08 
  8. «Carabobo FC - Deportes Tolima, Aug 12, 2015 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08 
  9. «CD Atlético Huila - Deportes Tolima, Sep 6, 2015 - Liga Águila II - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08 
  10. Serna Jessica Quintero։ «Wilmar Barrios es oficialmente nuevo jugador de Boca Juniors»։ www.elcolombiano.com (es-ES)։ Վերցված է 2018-08-08 
  11. «Wilmar Barrios, nuevo jugador de Boca Juniors | CONMEBOL»։ www.conmebol.com (իսպաներեն)։ Վերցված է 2018-08-08 
  12. «Club Atlético Boca Juniors - Club Atlético Temperley, Oct 29, 2016 - Primera División - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08 
  13. «Club Estudiantes de La Plata - Club Atlético Boca Juniors, Dec 11, 2017 - Primera División - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08 
  14. «Alianza Lima - Club Atlético Boca Juniors, Mar 2, 2018 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08 
  15. «Club Atlético River Plate - Club Atlético Boca Juniors, Dec 9, 2018 - Copa Libertadores - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-01 
  16. «Copa Libertadores final: River Plate beat Boca Juniors 3-1 in extra time (agg 5-3)» (en-GB)։ 2018-12-09։ Վերցված է 2019-09-01 
  17. «Quintero stunner wins River Plate the Copa Libertadores title»։ Evening Standard (անգլերեն)։ 2018-12-09։ Վերցված է 2019-09-01 
  18. «Transfer news: Zenit sign former Tottenham & Chelsea target Barrios to replace Paredes | Goal.com»։ www.goal.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-06-ին։ Վերցված է 2019-09-01 
  19. «Zenit sign 'Iranian Messi' Azmoun, Colombia's Barrios»։ Reuters (անգլերեն)։ 2019-02-02։ Վերցված է 2019-09-01 
  20. «Zenit sign Boca's Barrios to replace Paredes»։ FourFourTwo (անգլերեն)։ 2019-02-01։ Վերցված է 2019-09-01 
  21. Onefootball։ «Zenit sign Boca Juniors midfielder Wilmar Barrios»։ Onefootball (անգլերեն)։ Վերցված է 2019-09-01 
  22. «Fenerbahce SK - Zenit St. Petersburg, Feb 12, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-01 
  23. «Ural Yekaterinburg - Zenit St. Petersburg, Mar 2, 2019 - Premier Liga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-01 
  24. «Spartak Moscow - Zenit St. Petersburg, Mar 17, 2019 - Premier Liga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-01 
  25. «Wilmar Barrios voted the fans player of the month for April»։ en.fc-zenit.ru (en-EN)։ Վերցված է 2019-09-01 
  26. «Wilmar Barrios | Football Stats | Zenit St Petersburg | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-01 
  27. 27,0 27,1 ««Зенит» - победитель Российской Премьер-Лиги!»։ premierliga.ru։ Վերցված է 2019-09-01 
  28. Sansun David (2019-05-05)։ «Zenit St Petersburg crowned 2018/19 RPL Champions»։ Russian Football News (en-GB)։ Վերցված է 2019-09-01 
  29. Mejía Juan Felipe։ «Convocatoria Selección Colombia para juegos ante Bahréin y Kuwait»։ fcf.com.co (es-es)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-08-ին։ Վերցված է 2018-08-08 
  30. «Bahrain - Colombia, Mar 26, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08 
  31. «Kuwait - Colombia, Mar 29, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08 
  32. FIFA.com։ «Olympic Football Tournament Rio 2016 - Colombia - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-16-ին։ Վերցված է 2018-08-08 
  33. «2016 Olympics men's football full squad lists»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08 
  34. «Brazil Olympic Team - Colombia Olympic Team, Aug 14, 2016 - Olympic Games - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08 
  35. FIFA.com (2016-08-13)։ «Brazil's quest for gold continues with Colombia win»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-28-ին։ Վերցված է 2018-08-08 
  36. «Radamel Falcao left out of Colombia's Copa America squad | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08 
  37. «Copa America full squad lists»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08 
  38. «Colombia preview for Copa America Centenario - World Soccer Talk»։ World Soccer Talk (en-US)։ Վերցված է 2018-08-08 
  39. «Brazil - Colombia, Sep 7, 2016 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08 
  40. «World Cup 2018: Colombia squad features Premier League trio»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-04։ Վերցված է 2018-08-08 
  41. «Colombia name World Cup squad»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08 
  42. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Wilmar BARRIOS - Wilmar Barrios - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-23-ին։ Վերցված է 2018-08-08 
  43. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - News - England into quarter-finals after penalty shootout - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-08-08 
  44. «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-03։ Վերցված է 2018-08-08 
  45. «Colombia - England, Jul 3, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08 
  46. Doyle Paul (2018-07-03)։ «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-08-08 
  47. «James and Falcao head Colombia's Copa America squad»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20 
  48. «James and Falcao head Colombia's Copa America squad»։ FOX Sports (en-US)։ 2019-05-31։ Վերցված է 2019-08-20 
  49. Huigen Freek (2019-05-30)։ «James Rodríguez and Radamel Falcao top Colombian Copa América squad»։ The Bogotá Post (en-GB)։ Վերցված է 2019-08-20 
  50. Veitch Adam (2019-06-29)։ «Colombia out of Copa America after losing to Chile on penalties»։ Colombia News | Colombia Reports (en-US)։ Վերցված է 2019-08-23 
  51. «Copa America: Chile beat Colombia on penalties to reach semis»։ www.aljazeera.com։ Վերցված է 2019-08-23 
  52. «Colombia - Chile, Jun 29, 2019 - Copa América 2019 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  53. «Argentina into Copa America semis; Chile knocks out Colombia in penalty kicks»։ CBSSports.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-23 
  54. 54,0 54,1 «Wilmar Barrios»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-08 
  55. «Win Sports | El canal oficial de la Liga y todo el Fútbol Profesional Colombiano»։ www.winsports.co (es-CO)։ Վերցված է 2018-08-08 (չաշխատող հղում)
  56. «Boca Juniors win 32nd Argentine title | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08 (չաշխատող հղում)
  57. «Boca Juniors seal second straight league title»։ The World Game (անգլերեն)։ Վերցված է 2019-09-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]