Սերգեյ Սեմակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սերգեյ Սեմակ
Russia-Aizer (9).jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը Ռուս
Քաղաքացիությունը ՌԴ
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 27, 1976(1976-02-27)[1] (43 տարեկան)
Ծննդավայր Սիչանսկոե, Մարկովկայի շրջան, Լուգանսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Հասակ 178
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուֆա (ֆուտբոլային ակումբ)
Պատանեկան կարիերա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԼուգանսկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992 ՌուսաստանՊրեսնյա 19 (4)
1992 Ռուսաստան Կարալիա 3 (0)
1993-1994 Ռուսաստան Ասմարալ 8 (1)
1994-2004 Ռուսաստան ԲԿՄԱ 282 (68)
2005-2006 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 26 (1)
2006-2007 Ռուսաստան Մոսկվա ՖԱ 57 (15)
2008-2010 Ռուսաստան Ռուբին Կազան 61 (12)
2010-2013 Ռուսաստան Զենիթ 48 (9)
1992-2013 Արդյունք 530 (115)
1992-2013 Ընդհանուր 530 (115)
Ազգային հավաքական
1997-2010 Ռուսաստան Ռուսաստան 65 (4)
Մարզչական կարիերա
2013-2016 Ռուսաստան Զենիթ
2014 Ռուսաստան Զենիթ
2014-2016 Ռուսաստան Ռուսաստան
2017 Ռուսաստան Ուֆա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սերգեյ Բոգդանի Սեմակ (փետրվարի 27, 1976(1976-02-27)[1], Սիչանսկոե, Մարկովկայի շրջան, Լուգանսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3]), ռուս ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ, Ուֆայի գլխավոր մարզիչ: Ռուսաստանի առաջնության հնգակի հաղթող 3 թիմերի կազմում: Եվրո 2008 թվականի բրոնզե մեդալակիր:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե մեդալով ավարտել է 11- ամյա դպրոցը։ Լուգանսկի օլիմպիական ռեզերվի շրջանավարտ։ 1֊ին մարզիչը Վասիլի Բելկոբիլսկին է։

Ասմարալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական դպրոցն ավարտելուց հետո Սեմակին հրավիրել են Մոսկվայի Պրեսնիա ֆուտբոլային ակումբ։ Սակայն բարձրագույն խմբում 1-ին հանդիպումն անց է կացրել միայն 1993 թվականին Ժեմչուժինայի կազմում։ Հենց առաջին խաղում նա դարձավ գոլի հեղինակ։ Այդ պահին նա ընդամենը 17 տարեկան 253 օրական էր։

ԲԿՄԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ֆուտբոլային կարիերայի զգալի մասն անց է կացրել ԲԿՄԱ֊ի կազմում՝ մոտ 10 տարի՝ դառնալով ակումբի խորհրդանշաններից մեկը։ 19 տարեկանում դարձավ ակումբի ավագը։ Սեմակին ԲԿՄԱ հրավիրեց անձամբ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը։ Դրա հետ մեկտեղ նա դեռ գործող պայմանագիր ուներ Ասմարալի հետ։ Այդ ժամանակ ԲԿՄԱ֊ի ղեկավարությունը չկարողացավ համաձայնության գալ ակումբի նախագահ Ալ֊Հաիդիի հետ, և ֆուտբոլիստին ուղղակի զորակոչեցին բանակ՝ դրանով լուծելով այդ բարդ խնդիրը։ Համաձայն պայմանավորվածության Սեմակը ծառայության ավարտից հետո պետք է վերադառնար Ասմարալ և ավարտին հասցներ գործող պայմանագիրը։ Սերգեյ Սեմակը իր առաջին հանդիպումն անցկացրեց Գավաթակիրների գավաթի շրջանակում Ֆերենցվարոշի դեմ կայացած խաղում, որտեղ բանակայիններն առավելության հասան 2-1 հաշվով։ 1996 թվականի աշնանը 1996/1997 թվականների Եվրոլիգայի շրջանակում Ֆեյենորդի դեմ խաղից հետո անձնական պայմանագիր կնքեց Ռոտերդամը ներկայացնող ակումբի հետ, սակայն ակումբների ղեկավարները չկարողացան գալ ընդհանուր հայտարարի։ 1997 թվականի ձմռանը Տարխանովը և մի քանի առաջատար ֆուտբոլիստներ, այդ թվում նաև Սեմակը ցանկություն հայտնեցին տեղափոխվել Տորպեդո կամ Դինամո, վերոնշյալ թիմերի ղեկավարնեը չկարողացան պայմանագրի դրույթները հստակեցնել, և գործարքները տեղի չունեցան[4]։ Հետո կար տարբերակ նաև իսպանական Ռեալ Օվիդե տեղափոխվելու, բայց այդ տեղափոխությունը նույնպես տեղի չունեցավ[5]։

Պարի Սենտ Ժերմեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականը շատ հաջող դասավորվեց Սեմակի համար։ Նա ամբողջ մրցաշրջանը շատ բարձր մակարդակով անցկացրեց՝ մասնակցելով գրեթե բոլոր հանդիպումներին։ Շատ տպավորիչ հանդիպումներ անցկացրեց հատկապես Չեմպիոնների լիգայում։ 2004 թվականի սեպտեմբերի 29-ին Պարի Սեն-Ժերմենի դեմ կայացած տնային հանդիպման ժամանակ Սեմակը դարձավ գոլի հեղինակ, ինչպես նաև վաստակեց 11 մետրանոցի իրավունք։ Նույն տարվա դեկտեմբերի 7-ին նա ֆրանսիացիների դեմ կայացած պատասխան խաղի ժամանակ դարձավ հեթ֊տրիկի հեղինակ։ ՊՍԺ֊ն տպավորված լինելով Սեմակի խաղով նրա հետ պայմանագիր ստորագրեց, սակայն Սեմակի կարիերան արտասահմանում հաջող չստացվեց, և նա մեկ անհաջող մրցաշրջան անցկացնելուց հետո վերադարձավ Ռուսաստանի առաջնություն։ Պայմանագիր ստորագրեց Մոսկվա ՖԱ֊ի հետ։

Մոսկվա ՖԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի ապրիլի 22-ին իր նախկին ակումբի դեմ կայացած խաղում հեղինակեց իր ֆուտբոլային կարիերայի 100֊րդ գնդակը։ Գոլը թույլ տվեց նրան ընդգրկվել ռուս ռմբարկուների 100֊յակի մեջ։ Այս վարկանիշը կազմել է ռուսական հայտնի սպորտային պարբերական «Սպորտ Էքսպրեսը»։

Ռուբին[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունվարին պայմանագիր կնքեց Կազանի Ռուբինի հետ։ Պայմանագիրը նախատեսված էր 3 տարով։ 2008 թվականի մրցաշրջանի նախեշեմին նա դարձավ ակումբի ավագ։ Մարտի 16֊ին անցկացրեց իր առաջին հանդիպումը Լոկոմոտիվի դեմ խաղում, որն ավարտվեց իր թիմի 1-0 հաշվով հաղթանակով։ Իր առաջին գնդակը հեղինակեց 3-րդ տուրում, որտեղ Ռուբինը սենսացիոն առավելության հասավ Զենիթի նկատմամբ 3-1 հաշվով։ Հանդիպումը 350-րդն էր Սեմակի մարզական կարիերայում։

2009 թվականի նոյեմբերի 4-ին Չեմպիոնների լիգայի շրջանակում Բարսելոյի դեմ խաղի ժամանակ, որն ավարտվեց գոլազուրկ ոչ֊ոքիով, ծնվեց Սեմակի աղջիկը՝ Վառվառան[6]։

2009 թվականի դեկտեմբերին նա երկարաձգեց Ռուբինի հետ գործող պայմանագրի ժամկետը մինչև 2012 թվականը[7]։

Զենիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի օգոստոսի 6-ին Սեմակը տեղափոխվեց Զենիթ՝ ակումբի հետ կնքելով 2.5 տարով պայմանագիր[8]։ Տեղափոխության համար հյուսիսային մայրաքաղաքի ակումբը վճարեց 2 մլն եվրո։ Եվս 500 000 եվրո Զենիթը պետք է վճարեր այն դեպքում, եթե Սեմակը մասնակցեր Ռուբինի դեմ խաղին[9][10]։

2011 թվականի մարտին ստացավ ծանր վնասվածք[11]։ Հուլիսին նույն վնասվածքը կրկնվեց[12]։

Ռուսաստանի առաջնության շրջանակում անցկացրեց 455 հանդիպում և դարձավ 102 գոլի հեղինակ։ Անցկացրած հանդիպումների քանակով նա առաջինն է Ռուսաստանում հանդես եկած բոլոր ֆուտբոլիստների շարքում, իսկ խփած գոլերի քանակով 5-րդն է։ Նրանից ավելի շատ գնդակներ են հեղինակել միայն Օլեգ Վերետեննիկովը, Դմիտրի Լասկովը, Ալեքսանդր Կերժակովը, Դմիտրի Կիրիչենկոն։ 100֊րդ գնդակը Սեմակը հեղինակեց Զենիթի կազմում՝ գրավելով Սպարտակի դարպասը[13]։ Ավելի ցածր լիգաներում նույնպես ակտիվ մասնակցություն է ունեցել։ 1֊ին դիվիզոնում 13 խաղի մասնակցելով դարձել է 2 գոլի հեղինակ։ 3-րդ դիվիզիայում մասնակցել է 44 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ, իսկ 3֊րդ դիվիզիոնում դարձել է 3 գոլի հեղինակ և անց է կացրել 7 խաղ։ Ֆրանսիայի առաջին դիվիզիոնում մասնակցել է 26 խաղի, սակայն աչքի չի ընկել բարձր արդյունավետությամբ և դարձել է միայն մեկ գոլի հեղինակ։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մայիսի 23-ին Սեմակը երկարատև դադարից հետո նորից հրավեր ստացավ ազգային հավաքականից։Ղազախստանի դեմ հանդիպման ժամանակ նա նշանակվեց թիմի ավագ։ Ավագի թևկապը կրեց նաև հետագայում Եվրո 2008-ի շրջանակներում։ Հունիսի 14֊ին 2֊րդ տուրում դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ 2008 թվականի հունիսի 21֊ին Հոլանդիայի դեմ կայացած խաղը 50֊րդն էր նրա համար։ Այդ խաղի ժամանակ նա նորից դարձավ գոլային խոխանցման հեղինակ։

2010 թվականի օգոստոսին Դիկ Ադվոկատը նրան հավաքական չհրավիրեց՝ պատճառաբանելով, որ Սեմակը արդեն 34 տարեկան է, իսկ Եվրո 2012֊ի ժամանակ նա կլինի 36 տարեկան և ցանկանում է հավաքականը կառուցել երիտասարդ ֆուտբոլիստների շուրջ[14]։

Սեմակը չընդգրկվեց այն ֆուտբոլիստների շարքում, ովքեր պետք է մեկնեին Ուկրաինա[15][16]։

2012 թվականին ընդգրկվեց ֆուտբոլիստների ընդլայնված ցանկում, ովքեր պետք է մասնակցեին ԱԱ-2014֊ի նախընտրական խաղերին։Սակայն դա վերջին դեպքն էր, որ Սեմակը հրավեր ստացավ և այլևս հանդիպման չմասնակցեց։

Մարչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ապրիլի 19-ին Սեմակը հայտարարեց, որ մայիսի 31-ին լրանում է պայմանագրի ժամկետը և այն չի երկարացվելու[17]։ Մրցաշրջանի ավարտից հետո նա ընդգրկեց Լուչիանո Սպալետտիի մարզչական շտաբում՝ որպես մարչի գլխավոր օգնական։ Պայմանագիրը նախատեսված էր 3 տարով[18]։

2014 թվականի մարտի 11֊ին Սպալետտիի հրաժարականից հետո Սեմակը նշանակվեց Զենիթի գլխավոր մարզիչի պարտականությունները կատարողի պաշտոնում։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրեց 2 հանդիպում։ Մարտի 15֊ին 21-րդ տուրի շրջանակներում նախ պարտություն կրեցին ԲԿՄԱ֊ից 0-1 հաշվով, իսկ հետո մարտի 19-ին կարողացավ հաղթանակի հասնել Չեմպիոնների լիգայի շրջանակում Դորտմունդի Բորուսիայի դեմ 2-1 հաշվով։Մարտի 20-ին նրան իր պաշտոնում փոխարինեց Վիլաշ Բոաշը։

2015 թվականի սեպտեմբեր֊հոկտեմբեր ամսիներին 6 խաղ դուրս բերեց խաղադաշտ Զենիթի ֆուտբոլիստներին, քանի որ Բոաշը որակազրկված էր։ Բոաշի հեռացումից հետո շարունակեց աշխատել Լուչեսկուի շտաբում, սակայն մի անգամ չէ, որ Սեմակը ցանկություն հայտնեց ինքնուրույն մարզչական կարիերա ստեղծելու մասին։

Ռուսաստանի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 31-ին Իգոր Սիմուտենկովի հետ մտավ Ռուսաստանի ազգային հավաքականի շտաբ։ Այդ ժամանակ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը իտալացի ֆաբիո Կապելոն էր[19]։ Կապելոյի հեռացումից հետո Սեմակը Լեոնիդ Սլուցկիի շտաբում շարունակեց զբաղեցնել իր պաշտոնը։ Այն բանից հետո, որբ հավաքականը գլխավորեց Ստանիսլավ Չերչեսովը, Սեմակը դուրս եկավ մարչական շտաբից։

Ուֆա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերի 30-ին ՈՒֆան պաշտոնապես հայտարարեց, որ Սեմակն այսուհետև գլխավորելու է ակումբը։ Պայմանագիրը նախատեսված է 2 տարով[20]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Բոգդան Սեմակը նույնպես եղել է ֆուտբոլիստ և հանդես է եկել Լուգանսկի շրջանի թիմում[21]։

Մայր՝ Վալենտինա Սեմակ [22]։

Ունի 4 եղբայր։ Երկուսը նույնպես զբաղվել են ֆուտբոլով։ Անդրեյը (1974թ․) հանդես է եկել Կուբանի, Վիտյազի, Սլավյանսկի, Վիտյազևոի Ալեքսի կազմերում[23][24]։ Նիկոլայ (1986թ․) հանդես է եկելՌեուտովի և Իստրայի կազմերում[25][26]։

Կնոջ անունն Աննա է։ Ունեն 5 երեխա [27][28]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Клуб Մրցաշրջան Լիգա[29] Գավաթներ[30] Եվրագավաթներ[31] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ասմարալ 1993 8 1 1 0 0 0 9 1
Ընդհանուր 8 1 1 0 0 0 9 1
ԲԿՄԱ (Մոսկվա) 1994 5 1 2 1 1 0 8 2
1995 22 4 1 1 0 0 23 5
1996 31 6 1 0 4 0 36 6
1997 32 5 2 1 0 0 34 6
1998 29 9 3 0 0 0 32 9
1999 29 12 4 1 2 0 35 13
2000 30 8 5 0 2 0 37 8
2001 26 5 0 0 0 0 26 5
2002 24 6 3 2 2 2 29 10
2003 24 7 0 0 0 0 24 7
2004 30 5 5 1 10 4 45 10
Ընդհանուր 282 68 26 10 21 6 329 84
Պարի Սեն-Ժերմեն 2004/05 13 1 0 0 0 0 13 1
2005/06 13 0 0 0 0 0 13 0
Ընդհանուր 26 1 0 0 0 0 26 1
Մոսկվա 2006 28 7 3 0 4 0 35 7
2007 29 5 9 3 0 0 38 8
Ընդհանուր 57 12 12 3 4 0 73 15
Ռուբին 2008 27 5 0 0 0 0 27 5
2009 26 6 3 0 6 0 35 6
2010 8 1 0 0 2 1 10 2
Ընդհանուր 61 12 3 0 8 1 72 13
Զենիթ 2010 12 2 0 0 5 0 17 2
2011/12 20 5 2 0 7 2 29 7
2012/13 16 2 2 1 4 1 20 4
Ընդհանուր 48 9 4 1 16 3 68 13
Ընդհանուր կարիերայում 482 103 45 13 49 10 576 127

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Биография Сергея СемакаРИА Новости, 2013.
  3. «Биография Сергея Семака» (ռուսերեն)։ РИА Новости։ 2013-06-05։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-10-ին 
  4. Сергей Семак: «ЦСКА не стал меня покупать — гораздо проще было призвать в армию»
  5. Законы иностранного агента
  6. Семак забрал дочку и жену из роддома
  7. Семак и Шаронов продлили контракты с «Рубином»
  8. «Зенит» объявил о подписании контракта с Семаком на 2,5 года
  9. «Зенит» заплатил за Семака € 2 млн
  10. Рубин — Зенит — 2:2
  11. У Семака диагностирован перелом ноги
  12. Семак вновь выбыл из строя из-за рецидива перелома
  13. «Протокол матча «Зенит» — «Спартак»»։ История «Зенита» 
  14. Главный тренер сборной России Дик Адвокат: 4-3-3 — идеальная схема для сборной России
  15. До EURO-2012 — 24 дня: Завещание Адвоката
  16. До EURO-2012 — 9 дней. Дик Адвокат: «Полагаю, решение по моему контракту принимал не Фурсенко»
  17. Семак: в следующем сезоне не буду играть за «Зенит», gazeta.ru
  18. Семак вошёл в тренерский штаб «Зенита»
  19. Симутенков и Семак пополнили тренерский штаб сборной России
  20. Семак возглавил «Уфу»
  21. Трахтенберг Леонид. Когда наши бразильцы заговорят по-русски, ЦСКА станет чемпионом // Футбол от «СЭ». — № 39. — 1996.
  22. Как в родном селе болели за Семака — Приложение — Советский спорт
  23. Account Suspended
  24. Газета СПОРТ-ЭКСПРЕСС. ДОРОГАМИ РОССИИ С Андреем АНФИНОГЕНТОВЫМ
  25. Account Suspended
  26. Семак Николай Богданович — Футбол. Россия. Первенство России. Второй дивизион. Зона Запад. 2008
  27. Футболист «Зенита» Сергей Семак в шестой раз стал отцом
  28. Бывший капитан сборной России удочерил девочку с ограниченными возможностями
  29. Պրեմիեր լիգա, Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոն, Լիգա-1
  30. Ռուսաստանի գավաթ, Ռուսաստանի սուպերգավաթ
  31. ՈւԵՖԱ գավաթակիրների գավաթ, ՈՒԵՖԱ գավաթ, ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Ինտերտոտոյի գավաթ, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]