Խոսե Իսկերդո
![]() Իսկերդոն Բրյուգգեի կազմում 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | José Heriberto Izquierdo Mena | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 7, 1992 (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Pereira, Կոլումբիա | ||
Հասակ | 171 սմ | ||
Քաշ | 73 կգ | ||
Դիրք | ձախ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 19 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2013 |
![]() | 69 | (14) |
2013-2014 |
![]() | 40 | (12) |
2014-2017 |
![]() | 84 | (34) |
2017-ներկա |
![]() | 32 | (5) |
Ազգային հավաքական‡ | |||
2017-ներկա |
![]() | 6 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Խոսե Իսկերդո (իսպ.՝ José Izquierdo, հուլիսի 7, 1992, Pereira, Կոլումբիա), կոլումբիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի և Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[1]։
Բովանդակություն
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստի կարիերան Իսկերդոն սկսել է Դեպորտիվո Պերեյրայում[2]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի ապրիլի 4-ին՝ Էնվիգադոյի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը խփեց 2010 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Էնվիգադոյի դեմ խաղում[4]։ 2013 թվականին Իսկերդոն միացավ Օնսե Կալդասին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 29-ին՝ Դեպորտիվո Կալիի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 26-ին՝ Ինդեպենդիենտե Մեդելյինի դեմ խաղում[6]։ 2014 թվականի հուլիսի 27-ին կոլումբիացին դուբլ ձևակերպեց Պատրիոտաս Բոյակայի դեմ խաղում[7]։ Օնսե Կալդասի կազմում Իսկերդոն անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 13 գոլի հեղինակ։
Բրյուգգե[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի օգոստոսի 30-ին Իսկերդոն տեղափոխվեց Բրյուգգե[8]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 14-ին՝ Գենկի դեմ խաղում[9]։ Առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ Տորինոյի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը Բելգիայի առաջնությունում խփեց սեպտեմբերի 21-ին՝ Կորտրեյկի դեմ խաղում[11]։ 2015 թվականի հունվարի 25-ին Իսկերդոն 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սերկլ Բրյուգգեի դեմ խաղում[12]։ Մարտի 15-ին նա դուբլ ձևակերպեց Վեստերլոյի դեմ խաղում[13]։ Իր առաջին մրցաշրջանում կոլումբիացին անցկացրեց 44 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 15 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[14]։ Բրյուգգեն հաղթեց Բելգիայի գավաթը՝ եզրափակչում 2-1 հաշվով հաղթելով Անդերլեխտին[15], ինչպես նաև՝ հասավ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ 1-0 ընդհանուր հաշվով պարտվեց Դնեպրին[16][17]։
2015-16 մրցաշրջանում Իսկերդոն Բրյուգգեի հետ հաղթեց Բելգիայի առաջնությունը[18]։ Կոլումբիացին 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ առաջնությունում անցկացրած 24 խաղերում[19]՝ ճանաչվելով Բելգիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ[20]։ 2016 թվականի հուլիսի 23-ին Իսկերդոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բելգիայի սուպերգավաթի Ստանդարտ Լյեժի դեմ խաղում[21]՝ օգնելով Բրյուգգեին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Իսկերդոն անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Լեսթեր Սիթիի դեմ խաղում[22][23]։ 2017 թվականի մայիսի 5-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Շառլերուայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[24]։ Բրյուգգեի կազմում Իսկերդոն անցկացրեց 117 հանդիպում՝ դառնալով 38 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի օգոստոսի 21-ին Իսկերդոն ակումբի համար ռեկորդային[25] 13․5 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն[26][27][28]։ Նա թիմի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր[29][30]՝ ստանալով 19 համարի մարզաշապիկը[31]։ Իր դեբյուտը Իսկերդոն նշեց օգոստոսի 26-ին՝ փոխարինման մտնելով Ուոտֆորդի դեմ խաղում[32][33]։ Առաջին հանդիպումը Բրայթոնի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 19-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Բորնմուտի դեմ խաղում[34]։ Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում կոլումբիացին խփեց հոկտեմբերի 20-ին՝ Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում[35][36]։ Իր երկրորդ գոլը խփեց նոյեմբերի 20-ին՝ փրկելով իր թիմին պարտությունից Ստոկ Սիթիի դեմ խաղում[37][38]։ 2018 թվականի հունվարի 1-ին Իսկերդոն 2 գոլային փոխանցում տվեց Բորնմուտի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[39][40]։ Իր առաջին մրցաշրջանում կոլումբիացին անցկացրեց 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[41]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր դեբյուտը Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում Իսկերդոն նշեց 2017 թվականի հունիսի 7-ին՝ փոխարինելով Խուան Կուադրադոյին Իսպանիայի դեմ ընկերական խաղում[42]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց հունիսի 13-ին՝ Կամերունի դեմ խաղում[43][44]։ 2018 թվականի մայիսին Իսկերդոն ընդգրկվեց Կոլումբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[45][46]։ Առաջնությունում նա անցկացրեց միայն 1 հանդիպում[47], իսկ Կոլումբիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[48][49]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Անգլիային[50][51]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի օգոստոսի 10-ի դրությամբ[52]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Դեպորտիվո Պերեյրա | 2010 | Պրիմերա A | 9 | 1 | 0 | 0 | — | 9 | 1 | |||
2011 | 21 | 1 | 6 | 1 | 27 | 2 | ||||||
2012 | Պրիմերա B | 24 | 10 | 2 | 0 | 26 | 10 | |||||
2013 | 15 | 2 | 6 | 0 | 21 | 2 | ||||||
Ընդհանուր | 69 | 14 | 14 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 83 | 15 | ||
Օնսե Կալդաս | 2013 | Պրիմերա A | 16 | 3 | 5 | 1 | — | 21 | 4 | |||
2014 | 24 | 9 | 0 | 0 | 24 | 9 | ||||||
Ընդհանուր | 40 | 12 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 45 | 13 | ||
Բրյուգգե | 2014–15 | Յուպիլեր Լիգա | 32 | 13 | 6 | 2 | 6 | 0 | — | 44 | 15 | |
2015–16 | 24 | 7 | 6 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 37 | 7 | ||
2016–17 | 28 | 14 | 1 | 0 | 4 | 1 | 1 | 1 | 34 | 16 | ||
2017–18 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | — | 2 | 0 | |||
Ընդհանուր | 84 | 34 | 13 | 2 | 18 | 1 | 2 | 1 | 117 | 38 | ||
Բրայթոն ընդ Հոուվ | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 32 | 5 | 3 | 0 | — | 1 | 0 | 36 | 5 | |
Կարիերայի ընդհանուր | 225 | 65 | 35 | 4 | 18 | 1 | 3 | 1 | 281 | 71 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի օգոստոսի 10-ի դրությամբ[52]
Կոլումբիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 2 | 1 |
2018 | 4 | 0 |
Ընդհանուր | 6 | 1 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | 13 June 2017 | Կոլիսեում Ալֆոնսո Պերես, Խետաֆե, Իսպանիա | ![]() |
4–0 | 4–0 | Ընկերական խաղ |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրյուգգե
- Բելգիայի առաջնություն․ 2015–16[18]
- Բելգիայի գավաթ․ 2014–15
- Բելգիայի սուպերգավաթ․ 2016
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Colombia - J. Izquierdo - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Premier League transfers: Who is Jose Izquierdo? Everything you need to know about Brighton & Hove Albion's £16m record signing | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Envigado FC - Deportivo Pereira, Apr 4, 2010 - Liga Águila I - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Deportivo Pereira - Envigado FC, Sep 26, 2010 - Liga Águila II - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Once Caldas vs. Deportivo Cali - 29 July 2013 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-09
- ↑ «Independiente Medellín vs. Once Caldas - 25 August 2013 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Once Caldas - Boyacá Patriotas FC, Jul 27, 2014 - Liga Águila II - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ md։ «Twee Zuid-Amerikanen op weg naar Club Brugge»։ Het Nieuwsblad (nl-BE)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «KRC Genk - Club Brugge KV, Sep 14, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Club Brugge KV - Torino FC, Sep 18, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Club Brugge KV - KV Kortrijk, Sep 21, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Cercle Brugge - Club Brugge KV, Jan 25, 2015 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «KVC Westerlo - Club Brugge KV, Mar 15, 2015 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Jose Heriberto Izquierdo | Football Stats | Brighton & Hove Albion | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Club Brugge KV - RSC Anderlecht, Mar 22, 2015 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Club Brugge KV - Dnipro Dnipropetrovsk, Apr 16, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Dnipro Dnipropetrovsk - Club Brugge KV, Apr 23, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ 18,0 18,1 FootballDatabase.com։ «Belgium Jupiler League 2015/16, Results and Standings - FootballDatabase»։ footballdatabase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Jose Heriberto Izquierdo | Football Stats | Brighton & Hove Albion | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-10
- ↑ 20,0 20,1 «José Izquierdo wins Golden Shoe!»։ club։ 2017-02-08։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Club Brugge KV - Standard Liège, Jul 23, 2016 - Belgian Supercup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Club Brugge KV - Leicester City, Sep 14, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Leicester City 2-1 Club Brugge»։ BBC Sport (en-GB)։ 2016-11-22։ Վերցված է 2018-08-10
- ↑ «RSC Charleroi - Club Brugge KV, May 5, 2017 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Brighton agree deal to sign Izquierdo» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Brighton sign Jose Izquierdo in club-record deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Brighton break record to sign Izquierdo»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Brighton Complete Club Record Signing of Jose Izquierdo on 4-Year Deal»։ 90min.com (անգլերեն)։ 2017-08-21։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Brighton sign Izquierdo in club-record deal»։ FourFourTwo (անգլերեն)։ 2017-08-21։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Jose Izquierdo: Brighton sign Colombian winger in club record deal»։ BBC Sport (en-GB)։ 2017-08-20։ Վերցված է 2018-08-10
- ↑ «IZQUIERDO COMPLETES RECORD MOVE TO ALBION» (en-gb)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Watford FC - Brighton & Hove Albion, Aug 26, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Watford 0-0 Brighton & Hove Albion»։ BBC Sport (en-GB)։ 2017-08-26։ Վերցված է 2018-08-10
- ↑ «AFC Bournemouth - Brighton & Hove Albion, Sep 19, 2017 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «West Ham United - Brighton & Hove Albion, Oct 20, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «West Ham United 0-3 Brighton & Hove Albion»։ BBC Sport (en-GB)։ 2017-10-21։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Brighton & Hove Albion - Stoke City, Nov 20, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Brighton & Hove Albion 2-2 Stoke City»։ BBC Sport (en-GB)։ 2017-11-20։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Brighton & Hove Albion - AFC Bournemouth, Jan 1, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Brighton & Hove Albion 2-2 Bournemouth»։ BBC Sport (en-GB)։ 2018։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Jose Heriberto Izquierdo | Football Stats | Brighton & Hove Albion | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Spain - Colombia, Jun 7, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Cameroon - Colombia, Jun 13, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «Cameroon 0-4 Colombia»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-10
- ↑ «World Cup 2018: Colombia squad features Premier League trio»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-04։ Վերցված է 2018-08-08
- ↑ «Colombia name World Cup squad»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Jose IZQUIERDO - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-08-10
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - News - England into quarter-finals after penalty shootout - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-08-08
- ↑ «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-03։ Վերցված է 2018-08-08
- ↑ «Colombia - England, Jul 3, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08
- ↑ Doyle Paul (2018-07-03)։ «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-08-08
- ↑ 52,0 52,1 «José Izquierdo»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Խոսե Իսկերդո Վիքիպահեստում |
---|
- Իսկերդոյի պաշտոնական Տվիտերի էջը
- Իսկերդոյի պաշտոնական Ինստագրամի էջը
- Իսկերդոն transfermarkt-ում
- Իսկերդոն soccerbase.com-ում
- Իսկերդոն WhoScored.com կայքում
- Իսկերդոն Բրյուգգեի պաշտոնական կայքում
- Իսկերդոն Բրայթոնի պաշտոնական կայքում
- Իսկերդոն Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Իսկերդոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Իսկերդոն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում
|
- Հուլիսի 7 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կոլումբիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Կոլումբիացի ֆուտբոլիստներ
- Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Դեպորտիվո Պերեյրայի ֆուտբոլիստներ
- Օնսե Կալդասի ֆուտբոլիստներ
- Բրյուգգեի ֆուտբոլիստներ
- Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ