Լյուիս Դանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուիս Դանկ
Lewis Dunk
Դանկը Բրայթոնի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Lewis Carl Dunk
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 21, 1991(1991-11-21)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[2]
Հասակ 192 սմ
Քաշ 88 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ
Համար 5
Պատանեկան կարիերա
2002-2010 Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-ներկա Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ 261 (15)
2013   Անգլիա Բրիստոլ Սիթի 2 (0)
Ազգային հավաքական
2018-ներկա Անգլիա Անգլիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 22-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 22-ի, 2019

Լյուիս Դանկ (անգլ.՝ Lewis Dunk, նոյեմբերի 21, 1991(1991-11-21)[1], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։ Դանկը Բրայթոնի ավագն է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանկը Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի ակադեմիայի սան է։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2010 թվականի ապրիլի 30-ին[4][5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց մայիսի 1-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Միլթոն Քինս Դոնսի դեմ խաղում[6][7]։ 2011 թվականի հունվարի 31-ին Դանկը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2013 թվականը[8]։ 2010-11 մրցաշրջանում նա անցկացրեց 8 հանդիպում[9]՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Բրայթոնը հաղթեց Լիգա Մեկը[10]։

Իր առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում Դանկը անցկացրեց 2011 թվականի օգոստոսի 6-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Դոնկաստեր Ռովերսի դեմ խաղում[11][12]։ 2012 թվականի դեկտեմբերի 1-ին անգլիացին հեռացվեց խաղադաշտից Քրիսթալ Փելասի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 8-րդ րոպեին[13]։ 2013 թվականի հոկտեմբերի 4-ին Դանկը 1 ամսվա վարձավճարով միացավ Բրիստոլ Սիթիին[14][15][16]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հոկտեմբերի 8-ին՝ Անգլիայի լիգայի մրցանակի Ուիկոմ Ուոնդերերսի դեմ խաղում[17][18]։ Բրիստոլ Սիթիի կազմում Դանկը անցկացրեց 3 հանդիպում[19]։

2014 թվականի հուլիսի 25-ին Դանկը երկարաձգեց իր պայմանագիրը Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի հետ մինչև 2018 թվականը[20][21]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 12-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Չելտենհեմ Թաունի դեմ խաղում[22][23]։ Չեմպիոնշիպում իր առաջին գոլը խփեց օգոստոսի 30-ին՝ դուբլ ձևակերպելով Չառլտոն Ատլետիկի դեմ խաղում[24]։ Հոկտեմբերի 4-ին Դանկը գոլի հեղինակ դարձավ Ուոթֆորդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[25]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ նոյեմբերի 29-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում[26]։ 2015 թվականի հունվարի 17-ին անգլիացին հեռացվեց խաղադաշտից Բրենտֆորդի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 61-րդ րոպեին[27]։ 2014-15 մրցաշրջանում Դանկը անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[28]։

2015 թվականի օգոստոսի 25-ին Դանկը երկարաձգեց իր պայմանագիրը Բրայթոնի հետ մինչև 2020 թվականը[29]։ դեկտեմբերի 15-ին Դանկը դարձավ գոլային փոխանցման հեղինակ, ապա կարմիր քարտ ստացավ Քուինս Պարկ Ռեյնջերսի դեմ խաղում[30]։ 2016 թվականի ապրիլի 11-ին նա գոլ խփեց Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[31]։ Մայիսի 2-ին անգլիացին հեռացվեց խաղադաշտից Դերբի Կաունտիի դեմ խաղում՝ ստանալով հանդիպման երկրորդ դեղին քարտը հանդիպման 83-րդ րոպեին[32]։ Սեպտեմբերի 6-ին Դանկը 1 տարով երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[33]։ 2017 թվականի հունվարի 2-ին Դանկը գոլ խփեց Ֆուլհեմի դեմ խաղում[34]։ 2016-17 մրցաշրջանում նա անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[35]։ Բրայթոնը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը առաջնությունում[36]՝ տեղափոխվելով Պրեմիեր Լիգա[37][38][39], իսկ Դանկը ընդգրկվեց Չեմպիոնշիպի խորհրդանշական հավաքականում[40][41][42]։

Պրեմիեր Լիգայում իր առաջին հանդիպումը 2017 թվականի օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում և այս խաղում դառնալով ինքնագոլի հեղինակ[43][44]։ Օգոստոսի 17-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2022 թվականը[45]։ 2018 թվականի փետրվարի 24-ին՝ Սուոնսի Սիթիի դեմ խաղում Դանկը խփեց իր չորրորդ ինքնագոլը այս մրցաշրջանում[46][47]՝ կրկնելով Մարտին Շկրտելի՝ 1 մրցաշրջանում խփած ամենաշատ ինքագոլերի հակառեկորդը[48][49]։ Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում անգլիացին խփեց մարտի 4-ին՝ Արսենալի դեմ խաղում[50][51]։ Հոկտեմբերի 5-ին Դանկը երկարաձգեց իր պայմանագիրը Բրայթոնի հետ մինչև 2023 թվականը[52][53][54][55]։ Նոյեմբերի 3-ին անգլիացին գոլ խփեց Էվերթոնի դեմ խաղում[56]։ Դեկտեմբերի 22-ին նա հեռացվեց խաղադաշտից Բորնմութի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 73-րդ րոպեին[57]։ 2018-19 մրցաշրջանում Դանկը անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[58]։

2019-20 մրցաշրջանում Դանկը դարձավ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի հիմնական ավագը[59][60][61]։ 2019 թվականի նոյեմբերի 10-ին նա գոլի հեղինակ դարձավ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[62][63]։ Նոյեմբերի 30-ին անգլիացին գոլ խփեց Լիվերպուլի դեմ խաղում, սակայն Բրայթոնը պարտվեց 2-1 հաշվով[64][65]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի ազգային հավաքական Դանկը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի հոկտեմբերի 7-ին՝ փոխարինելով վնասվածք ստացած Ջեյմս Տարկովսկուն Խորվաթիայի և Իսպանիայի դեմ խաղերի համար[66][67][68][69], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[70][71]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 15-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Միացյալ Նահանգների դեմ ընկերական խաղում[72][73]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 22-ի դրությամբ[74]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն 2009–10 Լիգա Մեկ 1 0 0 0 0 0 1 0
2010–11 5 0 3 0 0 0 8 0
2011–12 Չեմպիոնշիպ 31 0 3 0 2 0 36 0
2012–13 8 0 0 0 1 0 9 0
2013–14 6 0 4 0 1 0 11 0
2014–15 38 5 2 1 4 1 44 7
2015–16 38 3 1 0 2 1 41 4
2016–17 43 2 0 0 0 0 43 2
2017–18 Պրեմիեր Լիգա 38 1 1 0 0 0 39 1
2018–19 36 2 2 0 0 0 38 2
2019–20 17 2 0 0 0 0 17 2
Ընդհանուր 261 15 16 1 0 0 10 2 287 18
Բրիստոլ Սիթի (վարձավճար) 2013–14 Լիգա Մեկ 2 0 0 0 1 0 3 0
Կարիերայի ընդհանուր 263 15 16 1 0 0 11 2 290 18

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 22-ի դրությամբ[74]

Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 2,2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. «England - L. Dunk - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. «Seagulls award pro deals to hot prospects». The Argus (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  5. «Defender Lewis Dunk signs Brighton & Hove Albion deal». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  6. «Milton Keynes Dons - Brighton & Hove Albion, May 1, 2010 - League One - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  7. «Dunk debut for Albion». The Argus (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  8. «Brighton defender Lewes Dunk extends contract». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  9. «Lewis Dunk | Football Stats | Brighton & Hove Albion | Season 2010/2011 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  10. 10,0 10,1 «Brighton were named champions of League One after their hard-fought victory at struggling Walsall». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  11. «Brighton & Hove Albion - Doncaster Rovers, Aug 6, 2011 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  12. «Late Gulls goals dazzle Donny». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  13. «Crystal Palace - Brighton & Hove Albion, Dec 1, 2012 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  14. «City deal in Dunk». www.bcfc.co.uk. 2017 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  15. «Lewis Dunk: Bristol City sign Brighton defender on loan». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  16. «Bristol City announce Lewis Dunk capture on one-month loan». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  17. «Wycombe Wanderers - Bristol City, Oct 8, 2013 - EFL Trophy - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  18. «Bloomfield inspires Chairboys». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  19. «Lewis Dunk | Football Stats | Brighton & Hove Albion | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  20. «NEW DEAL FOR DUNK - News - Brighton & Hove Albion». www.brightonandhovealbion.com. 2017 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  21. «Lewis Dunk: Brighton defender signs new contract». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  22. «Brighton & Hove Albion - Cheltenham Town, Aug 12, 2014 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  23. «Brighton & Hove Albion 2–0 Cheltenham Town». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  24. «Brighton & Hove Albion - Charlton Athletic, Aug 30, 2014 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  25. «Watford FC - Brighton & Hove Albion, Oct 4, 2014 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  26. «Brighton & Hove Albion - Fulham FC, Nov 29, 2014 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  27. «Brighton & Hove Albion - Brentford FC, Jan 17, 2015 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  28. «Lewis Dunk | Football Stats | Brighton & Hove Albion | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  29. «Lewis Dunk: Brighton defender signs five-year contract». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  30. «Queens Park Rangers - Brighton & Hove Albion, Dec 15, 2015 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  31. «Nottingham Forest - Brighton & Hove Albion, Apr 11, 2016 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  32. «Brighton & Hove Albion - Derby County, May 2, 2016 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  33. «Lewis Dunk: Brighton defender signs new contract until 2021». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  34. «Fulham FC - Brighton & Hove Albion, Jan 2, 2017 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  35. «Lewis Dunk | Football Stats | Brighton & Hove Albion | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  36. «Championship Table 2016/17 Season». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  37. 37,0 37,1 «Brighton seal promotion to Premier League». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 17. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  38. «Brighton seal promotion after win over Wigan and Huddersfield draw at Derby». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  39. «Brighton & Hove Albion secure promotion to Premier League». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  40. 40,0 40,1 «PFA teams of the year: Chelsea and Tottenham dominate Premier League XI» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  41. «Championship Team of the Year announced with four Brighton, three Newcastle...and 16-year-old Fulham ace Ryan Sessegnon included». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  42. «PFA Championship team of the year...perhaps not as recognised' an award as people make out». NUFC The Mag. 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  43. «Brighton & Hove Albion - Manchester City, Aug 12, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  44. «Brighton & Hove Albion 0–2 Manchester City». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  45. 161385360554578 (2017 թ․ օգոստոսի 17). «Anthony Knockaert among three Brighton stars to sign a new long-term contract». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  46. «Brighton & Hove Albion - Swansea City, Feb 24, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  47. «Brighton & Hove Albion 4–1 Swansea City». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  48. «Unlucky Dunk equals record for own goals». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  49. «Brighton's Lewis Dunk equals Premier League record for own goals in a season | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  50. «Brighton & Hove Albion - Arsenal FC, Mar 4, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  51. «Brighton & Hove Albion 2–1 Arsenal». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  52. «New Deals For Dunk And Duffy». www.brightonandhovealbion.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  53. «Shane Duffy and Lewis Dunk sign new five-year Brighton deals». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  54. «Lewis Dunk agrees new Brighton deal until 2023 amid Everton, Southampton and Leicester interest». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  55. Mokbel, Sami (2018 թ․ հոկտեմբերի 5). «Brighton agree new long-term contract for defender Lewis Dunk». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  56. «Everton FC - Brighton & Hove Albion, Nov 3, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  57. «AFC Bournemouth - Brighton & Hove Albion, Dec 22, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  58. «Lewis Dunk | Football Stats | Brighton & Hove Albion | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  59. «Dunk named as new skipper». www.brightonandhovealbion.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  60. «Brighton and Hove born and bred Lewis Dunk is new Albion captain». Brighton and Hove News (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  61. «Albion confirm Dunk as skipper». The Argus (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  62. «Manchester United - Brighton & Hove Albion, Nov 10, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  63. «Manchester United 3–1 Brighton». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  64. «Liverpool FC - Brighton & Hove Albion, Nov 30, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  65. «Liverpool 2–1 Brighton». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  66. Association, The Football. «Brighton defender Lewis Dunk to join England squad for Croatia and Spain trip». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  67. «Lewis Dunk replaces James Tarkowski for England's Croatia and Spain games». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  68. «Lewis Dunk called up for England's matches against Croatia and Spain». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  69. «England call up Dunk to replace injured Tarkowski». ESPN. 2018 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  70. «Croatia - England, Oct 12, 2018 - UEFA Nations League A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  71. «Spain - England, Oct 15, 2018 - UEFA Nations League A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  72. «England - United States, Nov 15, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  73. «England 3–0 USA». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  74. 74,0 74,1 «Lewis Dunk». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուիս Դանկ» հոդվածին։