Դավի Պրյոպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դավի Պրյոպեր
Davy Pröpper
BHA v FC Nantes pre season 03 08 2018-1020 (43135436864) (cropped).jpg
Պրյոպերը Բրայթոնի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն David Petrus Wenceslaus Henri Pröpper
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 2, 1991(1991-09-02) (28 տարեկան)
Ծննդավայր Արնհեմ, Խելդեռլանդ, Նիդերլանդներ, Նիդերլանդների Թագավորություն
Հասակ 185 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ
Համար 24
Պատանեկան կարիերա
2002-2004 Նիդերլանդներ ՎԴԶ
2004-2008 Նիդերլանդներ Վիտես
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2015 Նիդերլանդներ Վիտես 142 (18)
2015-2017 Նիդերլանդներ ՊՍՎ Էյնդհովեն 67 (16)
2017-ներկա Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ 80 (2)
Ազգային հավաքական
2010 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ18 1 (0)
2009-2010 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ19 4 (0)
2012 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ20 4 (0)
2010-2013 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ21 5 (1)
2015-ներկա Նիդերլանդներ Նիդերլանդներ 19 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 20-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 20-ի, 2019

Դավի Պրյոպեր (հոլ.՝ Davy Pröpper, սեպտեմբերի 2, 1991(1991-09-02), Արնհեմ, Խելդեռլանդ, Նիդերլանդներ, Նիդերլանդների Թագավորություն), հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[1]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտես[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրյոպերը Վիտեսի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի հունվարի 17-ին՝ փոխարինման մտնելով ՆԵԿ-ի դեմ խաղում[2]։ Թիմի մեկնարկային կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ապրիլի 13-ին՝ ՆԱԿ Բրեդայի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 14-ին՝ Այաքսի դեմ խաղում[4][5]։ Նոյեմբերի 14-ին Պրյոպերը 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ ՎՎՎ Վենլոյի դեմ խաղում[6]։ 2011 թվականի սեպտեմբերի 17-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ռոդայի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում հոլանդացին անցկացրեց 2012 թվականի հուլիսի 19-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Լոկոմոտիվ Պլովդիվի դեմ խաղում[8]։ 2012-13 մրցաշրջանում Պրյոպերը անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

2013 թվականի դեկտեմբերի 7-ին Պրյոպերը դուբլ ձևակերպեց ՊՍՎ Էյնդհովենի դեմ խաղում[9]։ 2014 թվականի ապրիլի 12-ին հոլանդացին 2 գոլային փոխանցում տվեց Կամբյուրի դեմ խաղում[10]։ Ապրիլի 27-ին նա գոլ խփեց Գո Ըհեդ Իգլսի դեմ հանդիպման 79-րդ րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[11]։ Սեպտեմբերի 20-ին Պրյոպերը գոլի հեղինակ դարձավ Հերենվենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[12]։ Դեկտեմբերի 7-ին նա հեռացվեց խաղադաշտից Տվենտեի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 49-րդ րոպեին[13]։ 2015 թվականի փետրվարի 28-ին հոլանդացին գոլ խփեց ՊԵԿ Զվոլեի դեմ խաղում[14]։ Վիտեսի առաջին թիմի կազմում Պրյոպերը անցկացրեց 162 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

ՊՍՎ Էյնդհովեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 12-ին Պրյոպերը 4 տարվա պայմանագիր կնքեց ՊՍՎ Էյնդհովենի հետ[15][16][17]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 2-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Նիդերլանդների սուպերգավաթի Գրոնինգենի դեմ խաղում[18]՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ և օգնելով իր նոր թիմին նվաճել գավաթը[19][20]։ Օգոստոսի 30-ին հոլանդացին 2 գոլային փոխանցում տվեց Ֆեյենորդի դեմ խաղում[21]։ Իր առաջին գոլը ՊՍՎ-ի կազմում Պրյոպերը խփեց սեպտեմբերի 12-ին՝ Կամբյուրի դեմ խաղում[22]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 15-ին՝ խմբային փուլի Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[23]։ Հոկտեմբերի 27-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նիդերլանդների գավաթի Գենեմույդենի դեմ խաղում[24]։ Հոկտեմբերի 31-ին Պրյոպերը դուբլ ձևակերպեց Դե Գրաֆսխապի դեմ խաղում[25]։ Դեկտեմբերի 8-ին հոլանդացին գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ԲԿՄԱ Մոսկվայի դեմ հանդիպման 86-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով ՊՍՎ Էյնդհովենին[26][27]։ 2015-16 մրցաշրջանում Պրյոպերը անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ[28]։

Պրյոպերը ՊՍՎ Էյնդհովենի կազմում 2015 թվականին

2016 թվականի հուլիսի 31-ին Պրյոպերը գոլ խփեց Նիդերլանդների սուպերգավաթի Ֆեյենորդի դեմ խաղում[29]՝ օգնելով ՊՍՎ Էյնդհովենին հաղթել 1-0 հաշվով և նվաճել գավաթը[30][31]։ Օգոստոսի 19-ին հոլանդացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը[32][33][34]։ Սեպտեմբերի 21-ին նա դուբլ ձևակերպեց Նիդերլանդների գավաթի Ռոդայի դեմ խաղում[35]։ Սեպտեմբերի 28-ին Պրյոպերը գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Ռոստովի դեմ խաղում[36]։ 2017 թվականի հունվարի 28-ին նա գոլի հեղինակ դարձավ Հերակլեսի դեմ հանդիպման 87-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[37][38]։ Ապրիլի 15-ին հոլանդացին գոլ խփեց ԱԴՕ Դեն Հագի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[39]։ ՊՍՎ Էյնդհովենի կազմում Պրյոպերը անցկացրեց 89 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ[40][41]։

Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 7-ին Պրյոպերը 4 տարվա պայմանագիր կնքեց Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի հետ[42][43][44]։ Ակումբը նրա համար վճարեց ռեկորդային 10 միլիոն ֆունտ ստերլինգ[45][46][47]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[48][49]։ 2018 թվականի ապրիլի 7-ին Պրյոպերը հեռացվեց խաղադաշտից Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 74-րդ րոպեին[50][51]։ Իր առաջին գոլը Բրայթոնի կազմում խփեց 2019 թվականի փետրվարի 26-ին՝ Լեսթեր Սիթիի դեմ խաղում[52][53]։ Դեկտեմբերի 8-ին հոլանդացին գոլ խփեց Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[54]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրյոպերը ներկայացրել է Նիդերլանդները տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2010 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում։

Նիդերլանդների ազգային հավաքական Պրյոպերը առաջին անգամ հրավիրվեց 2013 թվականի նոյեմբերի 12-ին՝ Ճապոնիայի և Կոլումբիայի դեմ խաղերի համար[55][56][57], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[58][59]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2015 թվականի հունիսի 5-ին՝ փոխարինելով Ռոբին վան Պերսիին Միացյալ Նահանգների դեմ խաղում[60][61]։ Հավաքականի մեկնարկային կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2016 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ֆրանսիայի դեմ խաղում[62][63]։

Իր առաջին գոլը Նիդերլանդների հավաքականի կազմում Պրյոպերը խփեց 2017 թվականի սեպտեմբերի 3-ին՝ դուբլ ձևակերպելով Բուլղարիայի դեմ խաղում[64][65]։ Հոկտեմբերի 7-ին նա գոլ խփեց Բելառուսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[66]։ 2019 թվականի մայիսի 28-ին Պրյոպերը ընդգրկվեց Նիդերլանդների՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլի համար վերջնական կազմում[67][68][69][70]։ Նիդերլանդները զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը մրցաշարում[71][72]՝ եզրափակչում 1-0 հաշվով պարտվելով Պորտուգալիային[73][74]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ[75]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիտես 2009–10 Էրեդիվիզի 11 0 0 0 11 0
2010–11 29 3 3 1 32 4
2011–12 19 1 3 0 22 1
2012–13 14 0 3 2 4 0 21 2
2013–14 35 7 2 0 1 0 38 7
2014–15 34 7 4 0 38 7
Ընդհանուր 142 18 15 3 5 0 0 0 162 21
ՊՍՎ Էյնդհովեն 2015–16 Էրեդիվիզի 33 10 2 1 8 1 1 0 44 12
2016–17 34 6 2 2 6 1 1 1 43 10
2017–18 0 0 0 0 2 0 0 0 2 0
Ընդհանուր 67 16 4 3 16 2 2 1 89 22
Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն 2017–18 Պրեմիեր Լիգա 35 0 4 0 1 0 40 0
2018–19 30 1 4 0 1 0 35 1
2019–20 15 1 0 0 0 0 15 1
Ընդհանուր 80 2 8 0 0 0 2 0 90 2
Կարիերայի ընդհանուր 289 36 27 6 21 2 4 1 341 45

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ[75]

Նիդերլանդներ
Տարի Խաղեր Գոլեր
2015 1 0
2016 3 0
2017 4 3
2018 5 0
2019 6 0
Ընդհանուր 19 3

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Սեպտեմբերի 3, 2017 Ամստերդամ Արենա, Ամստերդամ, Նիդերլանդներ Բուլղարիա Բուլղարիա 1–0 3–1 ԱԱ 2018 Որակավորում
2. 3–1
3. Հոկտեմբերի 7, 2017 Բորիսով Արենա, Բորիսով, Բելառուս Բելառուս Բելառուս 1–0 3–1

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

ՊՍՎ Էյնդհովեն

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Netherlands - D. Pröpper - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com։ Վերցված է 2019-12-21 
  2. «NEC Nijmegen - Vitesse Arnhem, Jan 17, 2010 - Eredivisie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  3. «Vitesse Arnhem - NAC Breda, Apr 13, 2010 - Eredivisie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  4. «Ajax Amsterdam - Vitesse Arnhem, Aug 14, 2010 - Eredivisie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  5. «Ajax vs Vitesse»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  6. «VVV-Venlo - Vitesse Arnhem, Nov 14, 2010 - Eredivisie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  7. «Vitesse Arnhem - Roda JC Kerkrade, Sep 17, 2011 - Eredivisie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  8. «Lokomotiv Plovdiv - Vitesse Arnhem, Jul 19, 2012 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  9. «PSV Eindhoven - Vitesse Arnhem, Dec 7, 2013 - Eredivisie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  10. «SC Cambuur-Leeuwarden - Vitesse Arnhem, Apr 12, 2014 - Eredivisie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  11. «Vitesse Arnhem - Go Ahead Eagles Deventer, Apr 27, 2014 - Eredivisie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  12. «Vitesse Arnhem - SC Heerenveen, Sep 20, 2014 - Eredivisie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  13. «Vitesse Arnhem - FC Twente Enschede, Dec 7, 2014 - Eredivisie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  14. «Vitesse Arnhem - PEC Zwolle, Feb 28, 2015 - Eredivisie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  15. «Davy Pröpper signs four-year deal with PSV»։ www.psv.nl (անգլերեն)։ 2015-07-14։ Վերցված է 2019-12-21 
  16. Vitesse։ «Vitesse nieuws: Davy Pröpper definitief naar PSV»։ Vitesse.nl (հոլանդերեն)։ Վերցված է 2019-12-21 
  17. «Vitesse en PSV zijn het eens over transfer Pröpper»։ www.vi.nl։ Վերցված է 2019-12-21 
  18. «FC Groningen - PSV Eindhoven, Aug 2, 2015 - Johan Cruijff Schaal - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  19. 19,0 19,1 «De Jong double lifts PSV to Dutch Super Cup glory»։ Eurosport Australia։ 2015-08-02։ Վերցված է 2019-12-21 
  20. «Groningen 0-3 PSV: Eindhoven ease to Super Cup win | Holland»։ Football365 (անգլերեն)։ 2015-08-24։ Վերցված է 2019-12-21 
  21. «PSV Eindhoven - Feyenoord Rotterdam, Aug 30, 2015 - Eredivisie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  22. «SC Cambuur-Leeuwarden - PSV Eindhoven, Sep 12, 2015 - Eredivisie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  23. «PSV Eindhoven - Manchester United, Sep 15, 2015 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  24. «PSV Eindhoven - SC Genemuiden, Oct 27, 2015 - TOTO KNVB beker - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  25. «De Graafschap Doetinchem - PSV Eindhoven, Oct 31, 2015 - Eredivisie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  26. «PSV Eindhoven - CSKA Moscow, Dec 8, 2015 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  27. «PSV reach last 16 after Davy Propper pops up with late goal»։ Eurosport։ 2015-12-08։ Վերցված է 2019-12-21 
  28. «Davy Propper | Football Stats | Brighton & Hove Albion | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-21 
  29. «Feyenoord Rotterdam - PSV Eindhoven, Jul 31, 2016 - Johan Cruijff Schaal - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  30. 30,0 30,1 «PSV win Johan Cruijff Shield thanks to a goal from Pröpper»։ www.psv.nl (անգլերեն)։ 2016-07-31։ Վերցված է 2019-12-21 
  31. «Davy Pröpper scored goal Eredivisie champions PSV beat Feyenoord Dutch Super Cup»։ Scoopnest (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  32. «Davy Pröpper signs new PSV contract until 2020»։ www.psv.nl (անգլերեն)։ 2016-08-19։ Վերցված է 2019-12-21 
  33. «Propper signs contract extension with PSV Eindhoven until 2020»։ Football Oranje (en-US)։ 2016-08-19։ Վերցված է 2019-12-21 
  34. «Propper signs new PSV contract»։ FOX Sports Asia (en-US)։ 2016-08-19։ Վերցված է 2019-12-21 
  35. «PSV Eindhoven - Roda JC Kerkrade, Sep 21, 2016 - TOTO KNVB beker - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  36. «FK Rostov - PSV Eindhoven, Sep 28, 2016 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  37. «Heracles Almelo - PSV Eindhoven, Jan 28, 2017 - Eredivisie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  38. «Pröpper’s late strike seals PSV’s win against Heracles»։ www.psv.nl (անգլերեն)։ 2017-01-29։ Վերցված է 2019-12-21 
  39. «ADO Den Haag - PSV Eindhoven, Apr 15, 2017 - Eredivisie - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  40. «Propper set to join Brighton»։ Football Oranje (en-US)։ 2017-08-06։ Վերցված է 2019-12-21 
  41. Andreas Weber (2017-08-07)։ «Brighton set to sign PSV midfielder Davy Pröpper»։ Euro Football Rumours (en-US)։ Վերցված է 2019-12-21 
  42. «Davy Propper joins Brighton from PSV Eindhoven in record transfer»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-21 
  43. «Brighton sign PSV midfielder Propper»։ ESPN.com (անգլերեն)։ 2017-08-07։ Վերցված է 2019-12-21 
  44. Warrington Declan (2017-08-07)։ «Brighton seal club-record signing of Davy Propper from PSV»։ Mail Online։ Վերցված է 2019-12-21 
  45. «Brighton sign PSV Eindhoven's Davy Propper in club-record deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  46. «Brighton confirm signing of Davy Pröpper from PSV for club record fee»։ The Guardian։ Վերցված է 2019-12-21 
  47. «Brighton break transfer record for £10m Propper»։ teamtalk.com (անգլերեն)։ 2017-08-07։ Վերցված է 2019-12-21 
  48. «Brighton & Hove Albion - Manchester City, Aug 12, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  49. «Brighton & Hove Albion 0–2 Manchester City»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-21 
  50. «Brighton & Hove Albion - Huddersfield Town, Apr 7, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  51. «Brighton & Hove Albion 1–1 Huddersfield Town – BBC Sport»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-21 
  52. «Leicester City - Brighton & Hove Albion, Feb 26, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  53. «Leicester City 2–1 Brighton & Hove Albion: Brendan Rodgers watches new side win»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-21 
  54. «Brighton & Hove Albion - Wolverhampton Wanderers, Dec 8, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  55. «Van Persie and Clasie out of Netherlands friendlies»։ Football Oranje (en-US)։ 2013-11-12։ Վերցված է 2019-12-21 
  56. «Robin van Persie out of Holland squad for games against Japan and Colombia»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  57. «Van Persie out of Dutch friendlies»։ www.reuters.com։ Վերցված է 2019-12-21 
  58. «Japan - Netherlands, Nov 16, 2013 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  59. «Netherlands - Colombia, Nov 19, 2013 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  60. «Netherlands - United States, Jun 5, 2015 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  61. «USA produced an incredible comeback from 3-1 down to defeat Guus Hiddink’s side at the Amsterdam Arena»։ The Guardian։ Վերցված է 2019-12-21 
  62. «Netherlands - France, Oct 10, 2016 - World Cup qualification Europe - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  63. «Paul Pogba strikes for France in victory over Netherlands»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  64. «Netherlands - Bulgaria, Sep 3, 2017 - World Cup qualification Europe - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  65. «Netherlands 3 Bulgaria 1: Propper double keeps World Cup hopes alive»։ FourFourTwo (անգլերեն)։ 2017-09-03։ Վերցված է 2019-12-21 
  66. «Belarus - Netherlands, Oct 7, 2017 - World Cup qualification Europe - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  67. «Nations League: Netherlands name Van Dijk, De Ligt and De Jong in squad»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-18 
  68. «Netherlands squad confirmed for Nations League»։ Football Oranje (en-US)։ 2019-05-27։ Վերցված է 2019-12-18 
  69. «Netherlands announce squad to face England in Nations League finals»։ The Independent (անգլերեն)։ 2019-05-28։ Վերցված է 2019-12-18 
  70. «Tete left out as Netherlands finalise Nations League squad»։ www.reuters.com։ Վերցված է 2019-12-18 
  71. 71,0 71,1 «Portugal win Nations League as Gonçalo Guedes does for the Netherlands»։ The Guardian (en-GB)։ 2019-06-09։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-21 
  72. UEFA.com։ «Portugal 1-0 Netherlands: Nations League final at a glance»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19 
  73. «Portugal - Netherlands, Jun 9, 2019 - UEFA Nations League Finals - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-21 
  74. «Result: Goncalo Guedes scores winner as Portugal land UEFA Nations League title»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2019-07-21 
  75. 75,0 75,1 «Davy Pröpper»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-12-21 
  76. «PSV Eindhoven clinch Eredivisie title after Ajax fail to win»։ The Guardian։ Վերցված է 2019-12-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]