Աբել Ագիլար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Աբել Ագիլար
իսպ.՝ Abel Aguilar
Abel Aguilar - presentació amb el Depor.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Colombia.svg Կոլումբիա
Մականուն Աբելար
Ծննդյան ամսաթիվ հունվարի 6, 1985(1985-01-06)[2][3][4] (36 տարեկան)
Ծննդավայր Բոգոտա, Կոլումբիա
Հասակ 186 սմ[1]
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դալլաս
Համար 44
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2005 Կոլումբիա Դեպորտիվո Կալի 102 (3)
2005-2010 Իտալիա Ուդինեզե 2 (0)
2005  Իտալիա Ասկոլի 0 (0)
2007-2008  Իսպանիա Խերես 48 (3)
2008-2009  Իսպանիա Էրկուլես 34 (9)
2010-2010  Իսպանիա Սարագոսա 27 (4)
2010-2013 Իսպանիա Էրկուլես 73 (4)
2012-2013  Իսպանիա Դեպորտիվո Լա Կորունյա 28 (3)
2013-2016 Ֆրանսիա Թուլուզ 49 (1)
2016 Պորտուգալիա Բելենենսիշ 9 (1)
2016-2018 Կոլումբիա Դեպորտիվո Կալի 55 (1)
2018— Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դալլաս 0 (0)
Ազգային հավաքական
2005-2006 Կոլումբիա Կոլումբիա (մինչև 20) 11 (1)
2004—Կոլումբիա Կոլումբիա 70 (8)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Աբել Էնրիկե Ագիլար Տապիաս (իսպ.՝ Abel Enrique Aguilar Tapias; հունվարի 6, 1985(1985-01-06)[2][3][4], Բոգոտա, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, «Դալլաս» ֆուտբոլային ակումբի և Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան։ 2014 և 2018 թվականների աշխարհի առաջնությունների մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագիլարը «Դեպորտիվո Լա Կորունյայի» մարզահագուստով

Ագիլարը «Դեպորտիվո Կալի» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ Հիմնական կազմում նա իր նորամուտը կատարել է 2002 թվականին։ 2005 թվականին «Դեպորտիվոյի» կազմում Աբելը հաղթել է Կոլումբիայի առաջնությունում։ Ակումբում նա անցկացրել է 102 խաղ և խփել 3 գոլ։

2005 թվականին Ագիլարը տեղափոխվել է իտալական «Ուդինեզե» և միանգամից վարձավճարով տեղափոխվել է Սերիա Բ«Ասկոլի» հայտացուցակում թիմում օտարերկրացիների մեծ թվի պատճառով։ Տեղափոխությունը ձգձգվել է փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով, և Աբելը բաց է թողել նախամրցաշրջանային պատրաստությունը և միացել թիմին ընդամենը մեկ ամսով։ «Ասկոլիի» կազմում իր նորամուտը նշել Ագիլարն այդպես էլ չի հասցրել և վերադարձել է «Ուդինեզե»։ 2006 թվականի փետրվարի 5-ին «Յուվենտուսի» դեմ խաղում Ագիլարը նշել է իր նորամուտը Սերիա Ա-ում` հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Անտոնիո Դի Նատալեին[5]։

Բարձր մրցակցության պատճառով Ագիլարը չի կարողացել ամրապնդել իր տեղը ակումբում և սկսել է հանդես գալ վարձավճարով։ 2007/08 մրցաշրջանում Ագիլարն սկսել է խաղալ իսպանական Սեգունդայի «Խերեսում»։ 2008 թվականի օգոստոսի 31-ին «Կորդովայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր ակումբում[6]։ Դեկտեմբերի 14-ին «Տեներիֆեի» դեմ խաղում Աբելը խփել է իր առաջին գոլը նոր ակումբում[7]։ Ալիկանտեի թիմի կազմում նա անցկացրել է 35 խաղ և խփել 9 գոլ։ Հաջորդ ակումբը, ուր վարձավճարով տեղափոխվել է ֆուտբոլիստը, եղել է «Սարագոսան»։ Օգոստոսի 30-ին «Տենեիֆեի» դեմ խաղում նա նշել է նորամուտը Լա Լիգայում[8]։ Սեպտեմբերի 25-ին Խիխոնի «Սպորտինգի» դեմ խաղում Աբելը խփել է իր առաջին գոլը նոր ակումբում[9]։

«Ուդինեզեի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Ագիլարը մշտական պայմանագիր է կնքել «Էրկուլեսի» հետ։ 2012 թվականի ամռանը նա տեղափոխվել է «Դեպորտիվո Լա Կորունյա»։ Օգոստոսի 20-ին «Օսասունայի» դեմ խաղում նա նշել է նորամուտը նոր ակումբում[10]։ Օգոստոսի 27-ին «Վալենսիայի» դեմ խաղում Աբելը խփել է երկու գոլ և օգնել իր թիմին խաղն ավարտել ոչ-ոքի[11]։

2013 թվականին Ագիլարը հեռացել է Իսպանիայից և պայմանագիր է կնքել ֆրանսիական «Թուլուզի» հետ[12]։ Օգոստոսի 31-ին «Բաստիի» դեմ խաղում Ագիլարը նշել է նորամուտը Լիգա 1-ում[13]։ Դեկտեմբերի 8-ին «Մոնպելիեի» դեմ խաղում Աբելը խփել է իր առաջին գոլը «Թուլուզի» կազմում[14]։ Ֆրանսիայում անցկացրած իր երրորդ տարում Ագիլարն ստացել է ծնկի վնասվածք, և ակումբը չի երկարաձգել նրա հետ պայմանագրի ժամկետը։ 2016 թվականին նա տեղափոխվել է պորտուգալական «Բելենենսիշ» ակումբ։ Փետրվարի 5-ին «Բենֆիկայի» դեմ խաղում Ագիլարը նշել է նորամուտը Սանգրիշ լիգայում[15]։ Փետրվարի 13-ին «Մորեյրենսեի» դեմ խաղում Աբելը խփել է իր առաջին գոլը «Բելենենսիշի» կազմում[16]։ 2016 թվականի ամռանն Ագիլարը վերադարձել է «Դեպորտիվո Կալի»[17]։

2018 թվականի ամռանն Աբել Ագիլարը պայմանագիր է կնքել ամերիկյան «Դալլասի» հետ[18]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Աբել Ագիլարը Կոլումբիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը ԱՄԷ-ում։ Դեկտեմբրի 2-ին խմբային փուլի՝ Ճապոնիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ[19]։ Առաջնության արդյունքում Ագիլարն ազգային թիմի կազմում արժանացել է բրոնզե մեդալի։ Նույն թվականին մասնակցել է Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։

2004 թվականին Ագիլարն ընդգրկվել է Կոլումբիայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Պերուում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում Աբելը խփել է երկու գոլ՝ աչքի ընկնելով Մխմբային փուլի՝ Պերուի դեմ խաղում և 1/4 եզրափակչի՝ Կոստա-Ռիկայի հավաքականների դեմ խաղերում։

2005 թվականին Ագիլարը՝ որպես երիտասարդական հավաքականի ավագ, մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը Նիդեռլանդներում։ Նույն թվականին ազգային հավաքականի կազմում մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա խփել է երկու գոլ՝ աչքի ընկնելով խմբային փուլի՝ Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի դեմ խաղում[20] և օգնելով իր թիմին 1/4 եզրափակչում հաղթել Մեքսիկայի հավաքականին[21]։

2011 թվականին Ագիլարը երկրորդ անգամ մասնակցել է Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում խաղացել է Կոստա-Ռիկայի[22], Արգենտինայի[23], Բոլիվիայի[24] և Պերուի[25] հավաքականների դեմ։

2014 թվականին Աբելն ընդգրկվել է Կոլումբիայի ազգային հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը Բրազիլիայում։ Մրցաշարի ընթացքում խաղացել է Հունաստանի[26], Կոտ դ'Իվուարի[27] և Ուրուգվայի[28] հավաքականների դեմ։

2018 թվականին Ագիլարը մասնակցել է աշխարհի առաջնությանը Ռուսաստանում, որտեղ մասնակցել է Լեհաստանի հավաքականի դեմ խաղին[29]։

Գոլերը Կոլումբիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 12 հուլիսի, 2004 Մանսիչե, Տրուխիլո, Պերու Պերու Պերու 1:2 2:2 Ամերիկայի գավաթ 2004
02. 17 հուլիսի, 2004 Մանսիչե, Տրուխիլո, Պերու Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 0:1 0:2 Ամերիկայի գավաթ 2004
03. 12 հուլիսի, 2005 Օրանժ Բովլ, Մայամի, ԱՄՆ Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 1:2 1:2 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2005
04. 17 հուլիսի, 2005 Ռելայանտ, Հյուստոն, ԱՄՆ Մեքսիկա Մեքսիկա 1:2 1:2 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2005
05. 25 հուլիսի, 2011 Անաստասիո Գիրարդո, Մեդելին, Կոլումբիա Սենեգալ Սենեգալ 1:2 2:0 Ընկերական խաղ
06. 6 փետրվարի, 2013 Սան Լայֆ Սթեդիում, Մայամի, ԱՄՆ Գվատեմալա Գվատեմալա 3:0 4:1 Ընկերական խաղ
07. 30 մարտի, 2015 Մոհամեդ բին Զայեդ Սթեդիում,Աբու-Դաբի, ԱՄԷ Քուվեյթ Քուվեյթ 1:0 3:1 Ընկերական խաղ
08. 11 հոկտեմբերի, 2016 Մետրոպոլիտանո Ռոբերտո Մելենդես, Բառանկիլյա, Կոլումբիա Ուրուգվայ Ուրուգվայ 1:0 2:2 ԱԱ 2018 որակավորման փուլ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Կոլումբիա «Դեպորտիվո Կալի»

  • 1st Կոլումբիայի չեմպիոն – Ֆին․ 2005

Միջազգային

Կոլումբիա Կոլումբիա (մինչև 20)

  • 1st Հարավային Ամերիկայի առաջնության հաղթող – 2005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «“Queremos consolidar nuestra posición en los ocho”, Abel Aguilar | Asociación Deportivo Cali»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-17-ին։ Վերցված է 2019-03-26 
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  4. 4,0 4,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  5. «Ювентус VS. Удинезе 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2006-02-05 
  6. «Կորդովա VS. Էրկուլես 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2008-08-31 
  7. «Տեներիֆե VS. Էրկուլես 3:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2008-12-14 
  8. «Սարագոսա VS. Տեներիֆե 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2009-08-30 
  9. «Սպորտինգ Խիխոն VS. Սարագոսա 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2009-09-24 
  10. «Դեպորտիվո Լա Կորունյա VS. Օսասունա 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-08-20 
  11. «Վալենսիա VS. Դեպորտիվո Լա Կորունյա 3:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-08-27 
  12. «Toulouse FC: le colombien Abel Aguilar signe pour 3 ans (officiel)» [Toulouse FC: Colombian Abel Aguilar signs for 3 years (official)] (French)։ France Bleu։ օգոստոսի 22, 2013։ Վերցված է փետրվարի 2, 2016 
  13. «Բաստիա VS. Թուլուզ 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-08-31 
  14. «Թուլուզ VS. Մոնպելիե 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-12-08 
  15. «Բելենենսիշ VS. Բենֆիկա Լիսաբոն 0:5» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-02-05 
  16. «Մորեյրենսե VS. Բելենենսիշ 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-02-13 
  17. «El volante Abel Aguilar es nuevo jugador del Deportivo Cali» [Holding midfielder Abel Aguilar is new Deportivo Cali player] (Spanish)։ ESPN։ հունիսի 12, 2016։ Վերցված է հունիսի 12, 2016 
  18. https://www.fcdallas.com/post/2018/08/27/fc-dallas-signs-member-colombia-s-2018-fifa-world-cup-squad-midfielder-abel-aguilar
  19. Япония (до 20 лет) — Колумбия (до 20 лет) 1:4
  20. Կոլումբիա — Տրինիդադ և Տոբագո 2:0 Archived 2012-03-08 at the Wayback Machine.
  21. Մեքսիկա — Կոլումբիա 1:2 Archived 2012-03-08 at the Wayback Machine.
  22. «Կոլումբիա VS. Կոստա-Ռիկա 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-07-02 
  23. «Արգենտինա VS. Կոլումբիա 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-07-07 
  24. «Կոլումբիա VS. Բոլիվիա 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-07-10 
  25. «Կոլումբիա VS. Պերու 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-07-16 
  26. «Կոլումբիա VS. Հունաստան 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—06—14 
  27. «Կոլումբիա VS. Կոտ դ'Իվուար 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—06—19 
  28. «Կոլումբիա VS. Ուրուգվայ 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—06—28 
  29. «Լեհաստան VS. Կոլումբիա 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]