Ջեքսոն Մարտինես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեքսոն Մարտինես
իսպ.՝ Jackson Martínez
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջեքսոն Առլեյ Մարտինես Վալենսիա
Ազգությունը Կոլումբիա Կոլումբիա
Քաղաքացիությունը Կոլումբիա Կոլումբիա
Մականուն Չաչաչա, Ջեկշոու Մարտինես, Դրակոն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 3, 1986(1986-10-03)[1][2][3][…] (37 տարեկան)
Ծննդավայր Կիբդո, Կոլումբիա
Հասակ 185 սմ
Քաշ 87 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 11
Պատանեկան կարիերա
Կոլումբիա Դեպորտիվո Էնկիզո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2009 Կոլումբիա Ինդեպենդետե Մեդելին 124 (45)
2010-2012 Մեքսիկա Յագուարես Չիապաս 64 (33)
2012-2015 Պորտուգալիա Պորտու 90 (67)
2015-ն.ժ. Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 0 (0)
Ազգային հավաքական
2009-ն.ժ. Կոլումբիա Կոլումբիա 31 (10)
Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի խաղեր
Ոսկի Կարտահենա 2006 Ֆուտբոլ

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2015 թվականի հունիսի 23:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2014 թվականի նոյեմբերի 21

Ջեքսոն Առլեյ Մարտինես Վալենսիա (իսպ.՝ Jackson Arley Martínez Valencia; հոկտեմբերի 3, 1986(1986-10-03)[1][2][3][…], Կիբդո, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, Կոլումբիայի հավաքականի և «Ատլետիկո Մադրիդ»հարձակվող, Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014-ի մասնակից։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինդեպենդետե Մեդելին»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինեսը «Ինդեպենդետե Մեդելին» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2005 թվականին կատարել է իր նորամուտը թիմի հիմնական կազմում։ 2009 թվականին Մարտինեսը Ֆուտբոլի կոլումբիայի առաջնությունում խփեց 18 և դարձավ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն, ինչպես նաև օգնեց որպեսզի թիմը նվաճի իր 5-րդ տիտղոսը։

«Յագուարես Չիապաս»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի շատ հաջող մրցաշրջաններից հետո Մարտինեսով սկսեցին հետաքրքրվել մի շարջ մեկսիկական և արգենտինական ֆուտբոլային ակումբներ։ 2010 թվականին Մարտինեսը պայմանագիր կնքեց մեքսիկական «Յագուարես Չիապաս» ֆուտբոլային ակումբի հետ։ Նա իր նորամուտը կատարեց Ֆուտբոլի Մեքսիկայի առաջնությունում հունվարի 17-ին «Կրուս Ասուլ»-ի դեմ խաղի ժամանակ[4]։ Հունվարի 31-ին «Յագուարես Չիապաս» թիմի կազմում Մարտինեսը խփեց իր առաջին գոլերը՝ ձևակերպելով «դուբլ» մրցակցի դեմ խաղի ժամանակ[5]։ Իր առաջին մրցաշրջանում Մարտինեսը 13 խաղում խփեց 9 գնդակ և ռմբարկուների ցուցակում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը։ 2011 թվականին Լիբերտադորեսի գավաթ մրցաշարի ժամանակ Մարտինեսը 4 խաղում խփեց 3 գնդակ և օգնեց թիմին հասնել մինչև 1/4 եզրափակիչ։ 2012 թվականի սկզբին նա ընտրվեց որպես թիմի ավագ։ Մարտինեսը անց կացրեց հիանալի մրցաշրջան ընդհանուր հաշվով խբելով 30 գնդակ։ Իր հաջողությունը Մեքսիկայում գրավեց մի շարք եվրոպական ակումբների ուշադրությունը, և Մարտինեսի ծառայություններով սկսեցին հետաքրքրվել այնպիսի ակումբներ ինչպիսիք են անգլիական «Լիվերպուլ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն, իսպանական «Բարսելոնա»-ն և պորտուգալական «Պորտու»-ն։

«Պորտու»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինեսը «Պորտու»-ի կազմում

2012 թվականի հունիսի 7-ին Մարտինեսը տեղափոխվեց «Պորտու», նրա տրանսֆերային արժեքը կազմեց 11 մլն դոլլար[6][7]։ Օգոստոսի 11-ին Պորտուգալիայի սուպերգավաթ-ի մրցուցյան ժամանակ Մարտինեսը նոր թիմի կազմում կատարեց իր նորամուտը։ Այս խաղի ժամանակ նա խփեց իր առաջին գնդակը, որը նաև միակն էր խաղում և Պորտուգալիայում նվաճեց իր առաջին տիտղոսը[8][9]։ Նաև Մարտինեսը ճանաչվեց այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ[10]։

Օգոստոսի 19-ին «Ժիլ Վիսենտե»-ի դեմ խաղում Մարտինեսը կատարեց իր նորամուտը Պորտուգալիայի առաջնությունում[11]։ Իսկ Օգոստոսի 25-ին նա խփեց իր առաջին գնդակը Պորտուգալիայի առաջնությունում[12]։ Խփելով 12 խաղում 11 գնդակ նա անցավ Ռադամել Ֆալկաոյի, Հալկի, և Լիսանդրո Լոպեսի ռմբարկուական ձեռքբերումների ռեկորդը[13]։ Հայտնի պորտուգալացի լրագրող Ժոաո Պուելան Մարտինեսի համար մականուն ՝ «Ջեկշոու Մարտինես»։ Մարտինեսը նվաճեց ամսվա ֆուտբոլիստ կոչումը հոկտեմբերին, նոյեմբերին[14] և փետրվարին[15]։

Հենց իր առաջին մրցաշրջանում Մարտինեսը հաղթեց Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնությունը և դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն։ Մյուս մրցաշրջանում «Պորտու»-ն գրավեց երրորդ հորիզոնականը առաջնությունում և համապատասխանաբար 2-րդ և 1-ն հորիզոնականը զբաղեցրին «Բենֆիկա»-ն և «Սպորտինգ»-ը, սակայն Մարտինեսը նորից դարձավ առաջնության լավագույն ռմբարկու։

«Ատլետիկո Մադրիդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ հարձակվողը համաձայնության է եկել «Ատլետիկո Մադրիդ»-ի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Մարտինեսի տրանսֆերային արժեքը կազմեց 35 մլն եվրո[16]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 4-ի տվյալներով.

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Ազգային Գավաթ Միջազգային Ընդամենը
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
ԿոլումբիաԻնդեպենդիենտե Մեդելին 2005–06 11 4 - - - - 11 4
2006–07 46 8 - - - - 46 8
2007–08 40 11 - - - - 40 11
2008–09 15 14 2 2 5 3 22 19
2009–10 24 18 0 0 0 0 24 18
Ընդամենը 136 55 2 2 5 3 143 60
ՄեքսիկաՉիապաս 2009–10 13 9 - - - - 13 9
2010–11 14 4 2 0 5 3 21 7
2011–12 31 15 4 4 - - 35 19
Ընդամենը 58 28 6 4 5 3 69 35
ՊորտուգալիաՊորտու 2012–13 30 26 2 2 8 3 40 31
2013–14 30 20 10 6 11 3 51 29
2014–15 29 21 2 3 10 8 41 32
Ընդամենը 89 67 14 11 29 14 132 92
Ընդամենը կարիերայում 283 150 22 17 39 20 344 187

Կարիերան ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինեսը հավաքականի կազմում իր նորամուտը կատարել է 2009 թվականին 22 տարեկանում Մեքսիկայի դեմ խաղում[17]։ Հավաքականի կազմում իր առաջին գոլը խփել է 2010 թվականին Էկվադորի ազգային հավաքականի դարպասը[18]։

2011 թվականին հավաքականի կազմում նա մեկնեց Արգենտինա որտեղ անց էր կացվում Ամերիկայի գավաթի մրցությունը։ Առաջնության ժամանակ նա մասնակցեց Պերուի ազգային հավաքականի դեմ խաղում[19]։

2014 թվականին Մարտինեսը հայտնվեց հավաքականի կազմում Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։ Խմբային փուլի առաջին խաղում նա փոխարինեց Տեոֆիլո Գուտերեսային 2-րդ խաղակեսում և մասնակցեց Հունաստանի հավաքականի դեմ խաղին[20]։ Ճապոնիայի ազգային հավաքականի դեմ խաղում նա դարձավ «դուբլ»-ի հեղինակ[21]։

Գոլերը հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվը գոլի ժամանակ Ընդհանուր հաշիվ Մրցաշար
01. 5 սեպտեմբերի 2009 Անաստասիո Գիրադոտ, Մեդելին, Կոլումբիա Էկվադոր Էկվադոր 1 2 ԱԱ 2010-ի ընտրական փուլ
02. 9 սեպտեմբերի 2009 Սենտենարիո, Մոնտեվիդեո, Ուրուգվայ Ուրուգվայ Ուրուգվայ 1 3 ԱԱ 2010-ի ընտրական փուլ
03. 10 հոկտեմբերի 2009 Անաստասիո Գիրադոտ, Մեդելին, Կոլումբիա Չիլի Չիլի 1 2 ԱԱ 2010-ի ընտրական փուլ
04. 25 հունիսի 2011 Անաստասիո Գիրադոտ, Մեդելին, Կոլումբիա Սենեգալ Սենեգալ 1 2 Ընկերական խաղ
05. 6 սեպտեմբերի 2011 Ֆորտ-Լոդերդեյ, Ֆլորիդա, ԱՄՆ Ճամայկա Ճամայկա 1։0 2։0 Ընկերական խաղ
06. 16 հոկտեմբերի 2012 Ռոբերտո Մելենդես, Բարանկիլիա, Կոլումբիա Կամերուն Կամերուն 1։0 3։0 Ընկերական խաղ
07. 6 փետրվարի 2013 Սան Լայֆ-ստեդիում, Մայամի, ԱՄՆ Գվատեմալա Գվատեմալա 1։0 4։1 Ընկերական խաղ
08. 6 փետրվարի 2013 Սան Լայֆ-ստեդիում, Մայամի, ԱՄՆ Գվատեմալա Գվատեմալա 2։0 4։1 Ընկերական խաղ
09. 24 հունիսի 2014 Արենա Պանտանալ, Կույաբա, Բրազիլիա Ճապոնիա Ճապոնիա 2 4 ԱԱ 2014
10. 24 հունիսի 2014 Արենա Պանտանալ, Կույաբա, Բրազիլիա Ճապոնիա Ճապոնիա 3 4 ԱԱ 2014

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբիա «Ինդեպենդենտե Մեդելին»

  • Ֆուտբոլի կոլումբիայի առաջնություն - Կլաուսուրա 2009

Պորտուգալիա «Պորտու»

  • Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնություն - 2012/13
  • Ֆուտբոլի Պորտուգալիայի սուպերգավաթի դափնեկիր - 2012

Անհատական ձեռքբերումներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Յագուարես Չիապաս VS. Կրուս Ասուլ 0:1
  5. Յագուարես Չիապաս VS. ՈՒԱՆԼ Թիգրես 2:2
  6. «Comunicado» [Press release] (PDF) (Portuguese). FC Porto. 2012 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Jackson Martinez confirmado por quatro anos e 8,8 milhões de euros» [Jackson Martinez confirmed for four years and 8,8 million euros]. A Bola (Portuguese). 2012 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Dragões conquistam Supertaça ao bater Académica com golo de Martínez» [Dragons win SuperCup by beating Académica with a goal from Martínez]. abola.pt (Portuguese). A Bola. 2012 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Fogo de Jackson Martínez já queima (com vídeo)» [Fire of Jackson Martínez already burns (with video)]. abola.pt (Portuguese). A Bola. 2012 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Jackson distinguido» [Jackson distinguished] (Portuguese). FPF.pt. 2012 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Ժիլ Վիսենտե VS. Պորտու 0:0
  12. Պորտու VS. Վիտորիա Գիմառայնիշ 4:0
  13. Jackson supera Falcão (Jackson superior to Falcão) Արխիվացված 2012-11-25 Wayback Machine; Record, 15 Նոյեմբերի 2012 (պորտուգալերեն)
  14. Jackson Martínez vence prémio de melhor do mês (Jackson Martínez wins award for player of the month) Արխիվացված 2014-05-21 Wayback Machine; A Bola, 4 Դեկտեմբերի 2012 (պորտուգալերեն)
  15. «Jackson Martínez eleito o melhor jogador de fevereiro - Desporto - DN». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
  16. «Ատլետիկո»-ն համաձայնության է եկել Ջեքսոն Մարտինեսի հետ - ֆուտբոլ - Sports.ru
  17. «Մեքսիկա VS. Կոլումբիա 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հոկտեմբերի 1.
  18. «Կոլումբիա VS. Էկվադոր 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ սեպտեմբերի 5.
  19. «Կոլումբիա VS. Պերու 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 16.
  20. «Կոլումբիա VS. Հունաստան 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 14.
  21. «Ճապոնիա VS. Կոլւմբիա 1:4» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 25.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեքսոն Մարտինես» հոդվածին։