Իբարբոն Ատլետիկո Նասյոնալ թիմի սան է։ 2009 թվականի մարտի 1-ին Դեպորտես Տոլիմայի դեմ խաղի ժամանակ տեղի ունեցավ Իբարբոյի դեբյուտը Մուստագի գավաթում[4]։ Մայիսի 14-ին Ինդեպենդենտե Մեդելինի դեմ հանդիպման ժամանակ Իբարբոն խփեց իր առաջին գնդակը թիմի կազմում[5]։ Ամռանը իտալական Ուդինեզեն Իբարբոյի համար առաջարկեց 4 մլն եվրո, սակայն մերժվեց։
2011 թվականին Վիկտորը տեղափոխվեց իտալական Կալյարի։ Տրանսֆերը կազմեց 2,3 մլն եվրո։ Սեպտեմբերի 11-ին Ռոմայի դեմ խաղի ժամանակ տեղի ունեցավ նրա դեբյուտը Սերիա Ա-յում[6]։ Դեկտեմբերի 4-ին Կատանիայի դեմ խաղի ժամանակ խփեց իր առաջին գնդակը Կալյարիի կազմում[7]։
2015 թվականի փետրվարի 1-ին վարձավճարով տեղափոխվեց Ռոմա[8][9][10]։ Մարտի 22-ին Չեզենայի դեմ խաղի ժամանակ տեղի ունեցավ նրա դեբյուտը Ռոմայի կազմում, փոխարինելով Ժերվինյոյին երկրորդ խաղակեսում[11]։