Կառլոս Բակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Կառլոս Բակա
Carlos Bacca, 2012-07-17.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կառլոս Արտուրո Բակա Աումադա
Ազգությունը Կոլումբիա Կոլումբիա
Քաղաքացիությունը Flag of Colombia.svg Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 8, 1986 (32 տարեկան)
Ծննդավայր Բառանկիլյա, Կոլումբիա Կոլումբիա
Հասակ 181սմ
Քաշ 76 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ

Իսպանիա

Սևիլյա
Համար 9
Պատանեկան կարիերա
2002-2006 Կոլումբիա Ատլետիկո Խունիոր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2012
2007
2007-2008
2008
2012-2013
2013-
Կոլումբիա Ատլետիկո Խունիոր
Կոլումբիա Բառանկիլյս
Վենեսուելա Միներվեն
Կոլումբիա Բառանկիլյա
Գերմանիա Բրյուգե
Իսպանիա Սևիլյա
97 (50)
27 (12)
29(12)
19(14)
45(28)
72(34)
Ազգային հավաքական
2010- Կոլումբիա Կոլումբիա 12(4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 28 մայիս 2015 (UTC).:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 5 հուլիսի 2014 (UTC).

Կառլոս Արտուրո Բակա Աումադա (իսպ.՝ Carlos Arturo Bacca Ahumada, [ˈkarloz ˈβaka][1], սեպտեմբերի 8, 1986(1986-09-08)[2], Բառանկիլյա, Կոլումբիա), կոլումբացի ֆուտբոլիստ, իսպանական Սևիլյա ՖԱ-ի և Կոլումբիայի հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլետիկո Խունիոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է ֆուտբոլ խաղալ սիրողական ակումբում, իր հարազատ խաղաքում՝ Բառանկիլիում։ 2007 թվականին նրան նկատում և հրավիրում են են գլխավոր թիմ՝ Ատլետիկո Խունիոր, որի հետ նա կնքում է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Առաջին մրցաշրջանում հանդես է գալիս Բառանկիլյա ակումբում (12 գոլ 27 խաղում) և Վենեսուելայի երկրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ Միներվենում (12 գոլ 29 խաղում), որի հետ նա հաղթեց առաջին դիվիզիոնի ուղեգիր։ 2009 թվականին Ատելտիկո Խունիորի կազմում դարձավ լավագույն ռմբարկուն Կոլումբիայի գավաթում։ Իսկ մեկ տարի հետո դարձավ չեմպիոն և լավագույն ռմբարկու։ 2011 թվականին կրկնեց հաջողությունը։ Բակայի հաջողություններին ուշադրություն դարձրին Եվրոպական առաջնակարգ ակումբները։ Մոսկվայի Լոկոմոտիվը և Կիևոն մոտ էին նրա հետ պայմանագիր կնքելուն, նույնիսկ նա էր ասել որ գնում է Ռուսաստան, բայց մոսկվացիները ընտրեցին Ֆելիպե Կաիսեդոին։

Բրյուգգե[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարին Կառլոս Բական գալիս է անգլիական Բրյուգգե ակումբ։ Տրանսֆերը կազմել է 2.5 միլիոն եվրո։ Դեբյուտը թիմում կատարել է հունվարի 21-ին Մեխելեունի դեմ խաղում, երբ 68-րդ րոպեում փոխարինում է Լիոր Ռաֆայելովին։ Առաջին երեք ամիսներին խաղացել է մեկնարկային կազմում։ 2012 թվականի ապրիլի 15-ին վաստակեց առաջին չեմպիոնատը, գրավելով Գենտի դարպասը, Բրյուգգեն հաղթեց 1-3 հաշվով։ Մրցաշրջանի վերջին խաղում գրանցեց դուբլ Կոռտռեիկոմի դարպասը, ինչը օգնեց նրա թիմին զբաղեցնել երկրորդ տեղը և հայտնվել Եվրոգավաթում։ 2012/13 սեզոնի սկզբին սկսեց ստանալ ավելի շատ խաղային ժամանակ կապված Ջոզեֆ Ակպալայի հեռանալու և նոր գլխավոր մարզչի ` Ջորջ Լեկենսայի վստահության հետ: 2013 թվականի հունվարին Բական խնդրեց թողնել իրեն Բրյուգգերում, բայց երկու շաբաթ անց նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ 2016 թվականին: Դառնում է լավագույն ռմբարկուն Բելգիայի մրցաշրջանում, և հետագայում նա ճանաչվել է որպես լավագույն խաղացող:

Սևիլյա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսի 10-ին Բական տեղափոխվում է Սևիլյա ՖԱ, պայմանագիրը կնքել է մինչև 2018 թվականը, տրանսֆերը կազմել է 30 միլիոն եվրո: Դեբյուտը Լա Լիգայում եղավ օգոստոսի 18-ին` ընդդեմ Ատլետիկոյի։ 2014 թվականի մարտի 26-ին դարձավ հայտնի նրանով, երբ իր թիմին բերեց հաղթանակ Ռեալի դեմ խաղում ` 2-1 հաշվով: 2015 թվականի մայիսի 27-ին Եվրոպայի լիգայի ֆինալում Դնեպրի դեմ խաղում խփեց 2 գոլ և իր թիմին բերեց հաղթանակ ` 3-2 հաշվով։

Ազգային թիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ժամանակը Վայրը Մրցակից Արդյունքը Գոլ Մրցաշար
1 2010 թ. օգոստոսի 12 Բոլիվիա, Լա-Պաս Բոլիվիա Բոլիվիա 1։1 1 Ընկերական խաղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Առանձին-առանձին Carlos և Bacca անձնանունները արտասանում են հետևյալ կերպ՝ [ˈkarlos] և [ˈbaka]։
  2. Transfermarkt — 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]