Խուան Կինտերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Խուան Ֆեռնանդո Կինտերո Պանիագուա
Juan Fernando Quintero Paniagua
Juan Fernando Quintero.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Colombia.svg Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 18, 1993(1993-01-18)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Բառանկիլյա, Կոլումբիա
Հասակ 170 սմ
Քաշ 67 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռիվեր Պլեյտ
Համար 8
Պատանեկան կարիերա
2004-2009 Կոլումբիա Էնվիգադո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2011 Կոլումբիա Էնվիգադո 40 (4)
2012 Կոլումբիա Ատլետիկո Նասիոնալ 9 (1)
2012-2013 Իտալիա Պեսկարա 17 (1)
2013 — այժմ Պորտուգալիա Պորտու 35 (6)
2013  Պորտուգալիա Պորտու Բ 1 (0)
2015—2016  Ֆրանսիա Ռեն 12 (1)
2015  Ֆրանսիա Ռեն II 1 (0)
2017  Կոլումբիա Ինդեպենդենտե Մեդելին 25 (13)
2018 — այժմ  Արգենտինա Ռիվեր Պլեյտ 13 (1)
Ազգային հավաքական
2013 Կոլումբիա Կոլումբիա (մինչև 20) 13 (8)
2016 Կոլումբիա Կոլումբիա (օլիմպ.) 2 (1)
2012 — այժմ Կոլումբիա Կոլումբիա 17 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խուան Ֆեռնանդո Կինտերո Պանիագուա (իսպ.՝ Juan Fernando Quintero Paniagua, հունվարի 18, 1993(1993-01-18)[1], Բառանկիլյա, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, Կոլումբիայի ազգային հավաքականի և «Ռիվեր Պլեյտ» ակումբի կիսապաշտպան: 2014 և 2018 թվականների աշխարհի առաջնությունների մասնակից:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինտերոն «Ռենի» կազմում մարզվելիս

Կինտերոն «Էնվիգադո» ֆուտբոլային ակումբի սան է։ 2007 թվականին նա կատարել է իր նորամուտը ակումբի երիտասարդական թիմում և երկու տարի անց ընդգրկվել հիմնական կազմում։ 2009 թվականի մարտի 6-ին «Ինդեպենդենտե Մեդելին» ակումբի դեմ խաղում Խուանը կատարել է իր նորամուտը Կոլումբիայի առաջնությունում[2]։ Սեպտեմբերի 12-ին «Կուկուտա Դեպորտիվո» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Էնվիգադոյի» կազմում։ Տարվա վերջին առաջնության շրջանակներում կայացած հանդիպումներից մեկում Կինտերոն ստացել է մեծ ու փոքր սրունքոսկրների կոտրվածք։

2011 թվականի դեկտեմբերին Կինտերոն վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Ատլետիկո Նասիոնալ»։ 2012 թվականի հունվարի 30-ին «Դեպորտիվո Կալիի» դեմ խաղում նա կատարաել է իր նորամուտը ակումբի կազմում[3]։ Փետրվարի 19-ին «Միլոնարիոսի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Ատլետիկո Նասիոնալի» կազմում և օգնել թիմին հաղթել 2:3 հաշվով[4]։

2012 թվականի հուլիսի 20-ին Կինտերոն պայմանագիր է կնքել իտալական «Պեսկարա» ակումբի հետ։ Օգոստոսի 28-ին «Ինտերի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Սերիա Ա-ում[5]։ Սեպտեմբերի 23-ին կայացած «Բոլոնյայի» դեմ խաղում Խուանը հեղինակել է իր առաջին գոլը ակումբի կազմում[6]։

2013 թվականի հուլիսի 13-ին Խուանը պայմանագիր է կնքել «Պորտուի» հետ. տրանսֆերի արժեքը կազմել է 5 մլն եվրո, իսկ պայմանագրում խաղացողի հրաժարման գումարը նշվել է 40 մլն եվրո։ Ֆուտբոլիստն ինքը հետյալ կերպ է մեկնաբանել իր հեռանալն ակումբից. «Ես միշտ ուզում էի խաղալ «Պորտուում»։ Ես շատ ուրախ եմ, որովհետև արել եմ կարևոր քայլ իմ կարիերայում»[7]։ Օգոստոսի 18-ին «Վիտորիա» (Սետուբալ) ակումբի դեմ խաղում Կինտերոն կատարել է իր նորամուտը Սանգրիշ լիգայում[8]։ Նույն հանդիպման ընթացքում նա խփել է իր առաջին գոլը հօգուտ «վիշապների»։ Նոր ակումբի կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Խուանը թիմի հետ նվաճել է Պորտուգալիայի Սուպերգավաթը։ 2015 թվականի օգոստոսի 31-ին նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է ֆրանսիական «Ռեն» 19 մլն եվրոյով գնելու իրավունքով։ Հոկտեմբերի 18-ին «Նիս» ակումբի դեմ խաղում Կինտերոն կատարել է իր նորամուտը Լիգա 1-ում[9]։ Դեկտեմբերի 11-ին «Կան» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Ռենի» կազմում[10]։

2017 թվականի սկզբին Խուանը վերադարձել է հայրենիք, որտեղ վարձավճարային հիմունքներով միացել է «Ինդեպենդենտե Մեդելին» ակումբին։ Փետրվարի 6-ին «Միլոնարիոս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտն ակումբում[11]։ Փետրվարի 19-ին «Օնսե Կալդաս» ակումբի դեմ խաղում Կինտերոն խփել է իր առաջին գոլն ակումբում[12]։ 2018 թվականի սկզբին Խուանը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է արգենտինական «Ռիվեր Պլեյտ»։ Փետրվարի 4-ին կայացած «Օլիմպո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Արգենտինայի առաջնությունում[13]։ Ապրիլի 22-ին Սարանդիի «Արսենալ» ակումբի դեմ խաղում Կինտերոն խփել է իր առաջին գոլը «Ռիվեր Պլեյտի» կազմում[14]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Կամերունի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Խուան Կինտերոն կատարել է իր նորամուտը Կոլումբիայի հավաքականի կազմում[15]:

2013 թվականի սկզբին Կինտերոն Կոլումբիայի երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Արգենտինայում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության չեմպիոն: Մրցաշարում նա խաղացել է Բոլովիայի[16], Էկվադորի[17], Ուրուգվայի[18], Արգենտինայի[19], Պերուի[20] և երկու անգամ Պարագվայի[21][22] ու Չիլիի հավաքականների դեմ խաղերին[23][24]: Արգենտինայի, Չիլիի, Պարագվայի, Էկվադորի և Պերուի հավաքականների դեմ խաղերում Կինտերոն դարձել է գոլի հեղինակ:

Նույն տարվա ամռանը Կինտերոն մասնակցել է Թուրքիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում նա մասնակցել է Ավստրալիայի[25], Թուրքիայի[26], Սալվադորի[27] և Հյուսիսային Կորեայի հավաքականների[28] դեմ խաղերին: Սալվադորի, Թուրքիայի և Կորեայի դեմ խաղերում Խուանը խփել է երեք գոլ:

2014 թվականին Կինտերոն հիմնական թիմի կազմում մասնակցել է Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը: Կոտ դ'Իվուարի հավաքականի դեմ խաղի ժամանակ Խուանը խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում[29]:

2018 թվականին Խուանը մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում մասնակցել է Ճապոնիայի[30], Լեհաստանի[31], Սենեգալի[32] և Անգլիայի[33].Հունիսի 19-ին Սարանսկի «Մորդովիա Արենա» խաղադաշտում՝ Ճապոնիայի դեմ խաղի ժամանակ դարձել է գոլի հեղինակ:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 5-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Ակումբ[* 1] մայրցամաք. Այլ[* 2] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կոլումբիա Էնվիգադո Պրիմերա Ա 2009 11 1 0 0 0 0 0 0 11 1
2010 18 3 0 0 0 0 0 0 18 3
2011 14 1 2 0 0 0 0 0 16 1
Ընդհանուր 43 5 2 0 0 0 0 0 45 5
Կոլումբիա Ատլետիկո Նասիոնալ Պրիմերա Ա 2012 15 2 6 2 7 0 0 0 28 4
Ընդհանուր 15 2 6 2 7 0 0 0 28 4
Իտալիա Պեսկարա Սերիա Ա 2012/13 17 1 0 0 0 0 0 0 17 1
Ընդհանուր 17 1 0 0 0 0 0 0 17 1
Պորտուգալիա Պորտու Սագրիշ լիգա 2013/14 22 4 6 0 6 0 34 4
2014/15 20 2 5 1 5 0 30 3
Ընդհանուր 42 6 11 1 11 0 64 7
Ֆրանսիա Ռեն (վարձավճար) Լիգա 1 2015/16 12 1 2 0 14 1
Ընդհանուր 12 1 2 0 14 1
Կոլումբիա Ինդեպենդենտե Մեդելին (վարձավճար) Պրիմերա Ա 2017 25 13 6 1 5 2 36 16
Ընդհանուր 25 13 6 1 5 2 36 16
Արգենտինա Ռիվեր Պլեյտ (վարձավճար) Պրիմերա Դիվիսիոն 2017/18 13 1 4 0 17 1
Ընդհանուր 13 1 4 0 17 1
Ամբողջ կարիերա 167 29 27 4 27 2 0 0 221 35
  1. «Գավաթներ» սյունակում ընդգրկված են ազգային գավաթների, լիգայի գավաթների և սուպերգավաթների խաղերն ու գոլերը։
  2. Այլ պաշտոնական հանդիպումներ

Գոլերը Կոլումբիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
1. 19 հուլիսի, 2014 Ազգային մարզադաշտ, Բրազիլիա, Բրազիլիա Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 2:0 2:1 Աշխարհի առաջնություն 2014
2. 23 մարտի, 2018 Ստադ դը Ֆրանս, Սեն Դենի, Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսիա 3:2 3:2 Ընկերական խաղ
3. 19 հուլիսի, 2018 Մորդովիա Արենա, Սարանսկ, Ռուսաստան Ճապոնիա Ճապոնիա 1:1 1:2 Աշխարհի առաջնություն 2018

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Պորտուգալիա «Պորտու»

  • Պորտուգալիայի Սուպերգավաթ – 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Էնվիգադո VS. Ինդեպենդենտե Մեդելին 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2009-03-06 
  3. «Ատլետիկո Նասիոնալ VS. Դեպորտիվո Կալի 4:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-01-30 
  4. «Միլոնարիոս VS. Ատլետիկո Նասիոնալ 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-02-19 
  5. «Պեսկարա VS. Ինտեր 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-08-26 
  6. «Բոլոնյա VS. Պեսկարա 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-12-11 
  7. Полузащитник Кинтеро перешёл из «Пескары» в «Порту»
  8. «Վիտորիա Սետուբալ VS. Պորտու 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-08-187 
  9. «Ռեն VS. Նիս 1:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-10-18 
  10. «Ռեն VS. Կան 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-12-11 
  11. «Միլոնարիոս VS. Ինդեպենդենտե Մեդելին 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-06 
  12. «Ինդեպենդենտե Մեդելին VS. Օնսե Կալդաս 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-19 
  13. «Ռիվեր Պլեյտ VS. Օլիմպո 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-02-04 
  14. «Արսենալ Սարանդի VS. Ռիվեր Պլեյտ 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-04-22 
  15. «Կոլումբիա VS. Կամերուն 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-10-17 
  16. «Կոլումբիա (մինչև 20) VS. Բոլիվիա (մինչև 20) 6:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-01-16 
  17. «Կոլումբիա (մինչև 20) VS. Էկվադոր (մինչև 20) 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-01-21 
  18. «Կոլումբիա (մինչև 20) VS. Ուրուգվայ (մինչև 20) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-02-04 
  19. «Արգենտինա (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 3:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-01-18 
  20. «Պերու (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-01-27 
  21. «Պարագվայ (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-01-10 
  22. «Կոլումբիա (մինչև 20) VS. Պարագվայ (մինչև 20) 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-02-04 
  23. «Չիլի (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-01-13 
  24. «Չիլի (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-01-30 
  25. «Կոլումբիա (մինչև 20) VS. Австралия (մինչև 20) 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-06-22 
  26. «Թուրքիա (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-06-25 
  27. «Սալվադոր (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-06-28 
  28. «Կոլումբիա (մինչև 20) VS. Հյուսիսային Կորեա (մինչև 20) 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-07-03 
  29. «Կոլումբիա VS Հունաստան 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-06-14 
  30. «Կոլումբիա VS. Ճապոնիա 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-19 
  31. «Լեհաստան VS. Կոլումբիա 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-24 
  32. «Սենեգալ VS. Կոլումբիա 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-28 
  33. «Колумбия VS. Англия 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-07-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]