Մորդովիա Արենա
Տեսակ | մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Սարանսկ |
Երկիր | Ռուսաստան |
Բացված | 2018 |
Սեփականատեր | Մորդովիա |
Գործաղեկավար | Մորդավիա Սարանսկ ՖԱ |
Տարողություն | 45 015 |
Տնային թիմ | Մորդավիա Սարանսկ ՖԱ |
Mordovia Arena Վիքիպահեստում |
«Մորդովիա Արենա»[1] — ֆուտբոլային մարզադաշտ Սարանսկում, «Մորդովիա» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։ ՖԻՖԱ-ի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի որոշման համաձայն՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 թվականի խաղերը կանցկացվեն նաև այս մարզադաշտում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին իրականացվել է շինարարական տարածքների մաքրման աշխատանքները ՝ Վոլգոգրադի փողոցների շրջանում և Ինսար գետի ափամերձ շրջանում։ Սարանսկում մարզադաշտ կառուցելու որոշումը ընդունվել էր ավելի վաղ, քան երբ հայտնի էր դարձել, որ ԱԱ 2018 առաջնությունը տեղի է ունենալու Ռուսաստանոււմ։ Ի սկզբանե նախատեսվում էր մարզադաշտի շինարարությունը ավարտել 2012 թվականին, բացումը նախատեսվում էր համաձայնեցնել երկու իրադարձություններին. նվիրված՝ Մորդովական ժողովորդի 1000-ամյա միաբանությունը և 2012 թվականի համառուսաստանյան սպարտակիադայի անցկացմանը։ Ծրագիրը վերանայվեց այն պատճառով, որ, ըստ ՖԻՖԱ-ի պահանջների՝ մարզադաշտի տարողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 45 000 տեղ, այլ ոչ թե 28 000՝ ինչպես նախատեսվում էր նախապես[2]։ Մարզադաշտի բացումը հետաձգվեց մինչև 2017 թվական։ Նախատեսվում էր, որ «Մորդովիա Արենա» մարզադաշտի կառուցման ծախսերը կազմում են 16,5 միլիարդ ռուբլի, կառուցապատող է նշանակվել «Սպորտ-ինժինիրինգ» ընկերությունը։ [3] Մետաղագործության համար անհրաժեշտ պողպատյա հումքը մատակարարել է «Մետալլոինվեստ» ընկերությունը[4]։ 2017 թվականի մայիսի դրությամբ մարզադաշտում լիովին ավարտված էին վերին տանիքի բարձակների մոնտաժումը։ [5] Հայտարարվեց տանիքի ծածկույթի մոնտաժման աշխատանքների սկիզբը, հուլիսին ցանվեց մարգագետինը[6]։ 2017 թվականի նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել մարգագետինների առաջին խավատման (խուզման) աշխատանքները[7]։ 2017 թվականի վերջում Սարանսկի մարզադաշտը ընդունեց իր նախագծային ուրվագիծը։ Ավարտված մետաղակառուցվածքներում հայտնվեցին հարդարման վահանակներ:Սկսվեցին մարզադաշտի շուրջը բարեկարգման աշխատանքները, կատարվեց տարածքների ներքին հարդարման աշխատանքները և վերելակների տեղադրումը։
Մարզադաշտի շինարարությունը թույլ կտա լուծել մի շարք հսկայական քաղաքաշինական խնդիրներ գավառական քաղաքի համար։ նոր այգու ձևավորում, կահավորվում է Ինսար գետի ափը, բնակելի թաղամսի կապումը քաղաքի կենտրոնի հետ։ Ստեղծվել է տարածք՝ հանգստի համար, տոնական և ժամանցային միջոցառումների համար[8]։
ՌԴ կառավարության որոշմամբ մարզադաշտի գլխավոր կառուցապատողն է «կազան» արտադրա-շինարարական միավորումը։ Ավելի վաղ կազմակերպությունը ստանձնել է մի շարք այլ կառույցների կապալառուի դերը, մասնավորապես, 45-հազարանոց Կազան Արենայի։
Մարզադաշտի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտը կառուցապատվել է հատուկ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ի համար։ Տարողությունը — 30 000 տեղ (ԱԱ 2018-ի ժամանակ 44 149)։ Մարզադաշտի արտաքին տեսքի հիմքը հանդիսանում է արեգակը — հին առասպելների գլխավոր խորհդանիշը և Մորդովական ժողովորդի լեգենդների։
Մարզադաշտի յուրահատկությունը կայանում է նրա ոչ մեծ չափերի մեջ։ Այն, արտաքին տեսքից զարդարված է փայլուն արևային գույներով։
Առաջին փորձնական ֆուտբոլային հանդիպում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին խաղը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 21-ին, երբ «Մորդովիա»-ն Պրոֆեսիոնալ ֆուտբոլային առաջնության լիգայի շրջանակներում խաղում էր Զենիթ-Իժեվսկ ակումբի դեմ. խաղն ավարտվեց 0:0 հաշվով[9]:. Նախնական մարզադաշտի բեռնածությունը կազմում էր 10 հազար մարդ։ Հաջորդ հանդիպումներում երկու անգամ մարզադաշտ հաճախելիության մակարդակը զգալիորեն բարձրացել է։ Մայիսի 4-ին «ԿԱՄԱԶ»-ի (0:1) դեմ խաղում ներկա էին 22 834 հանդիսատես, իսկ մայիսի 16-ին «Սիզրան-2003»-ի (1:0) հետ խաղում — 41 057 հանդիսատես[10]։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 2018
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարանսկը ԱԱ 2018-ի ժամանակ կընդունի 4 խաղ խմբային փուլից։ Թիմերը հայտնի են դարձել վիճակահանության ժամանակ, որը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 1-ին[11][12]։ Խաղերի անցկացման ժամանակը — UTC+3
Ամսաթիվ | ժամ | Թիմ #1 | Արդյունք | Թիմ #2 | Փուլ | Հաճախելիություն |
---|---|---|---|---|---|---|
16 հունիսի 2018 | 19:00 | Պերու | 0:1 | Դանիա | Խումբ C | 40 502 (97,16 %) |
19 հունիսի 2018 | 15:00 | Կոլումբիա | 1:2 | Ճապոնիա | Խումբ H | 40 842 (97,97 %) |
25 հունիսի 2018 | 21:00 | իրան | 1:1 | Պորտուգալիա | Խումբ B | 41 685 (100,0 %) |
28 հունիսի 2018 | 21:00 | Պանամա | 1:2 | Թունիս | Խումբ G | 37 168 (89,16 %) |
Տեխնիկական տվյալներ և կառուցվածքների նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտը ունի բարձր երկհարկանի ստիլոբատ, , պաշտպանված շապիկ։ Մարզադաշտի գլխավոր արևմտյան ճակատից այն ծավալվում է քաղաքի կենտրոնական մասը։
Ապահովելու համար լավ տեսանելիություն՝ հանդիսատեսից մինչև դաշտի կենտրոն, տարածությունը չի գերազանցում 90 մ, իսկ ցանկացած դաշտի անկյունից հակառակ տրիբունա, ոչ ավելի քան 190 մ։
Մարզադաշտը նախատեսվում է Սարանսկում եւ Մորդովիայում վերածել խոշորագույն սպորտային եւ մշակութային կենտրոնի[13]։
Ծառայությունների երկրպագուների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտում երկրպագուներին մատուցվում են հետևյալ ծառայությունները՝
- Կամավորների նավարկային և տեղեկատվակն աջակցություն։
- Տեղեկություն (երեխաների գրանցման կետ, մանկասայլակներ, գտածոների բյուրո)։
- պահեստավորման տեսախցիկ։
- Ծառայություններ սահամանափակ հնարավորություններով այցելուների համար[14]։
Անվտանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ին ընդառաջ մարզադաշտում թարմացվել են ահազանգային համակարգերը, վտանգավոր հեղուկների և պայթուցիկ նյութերի ինդիկատորները, կազմակերպում են շուրջ 30 պահակակետերից վերահսկողություն։
Գտնվելու վայրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտը գտնվում է «Հոբելյանական» նոր թաղամասում, Ինսար գետի աջ ափին։ Հանդիսատեսը կարող է հասնել մարզադաշտ անձնական և հանրային տրանսպորտով, հատուկ ավտոբուսներով՝ օդանավակայանից, երկաթուղային կայարանից և քաղաքի հյուրանոցներից, ինչպես նաեւ կայանատեղիներից[15]։ Մարզադաշտը գտնվում է 5 կմ հեռավորության վրա օդանավակայանից, 1.8 կմ երկաթուղային կայարանից և 4,8 կմ հեռավորությամբ ավտոկայանից։ Քաղաքային ենթակառուցվածքների այլ հիմնական օբյեկտները, ինչպիսիք են հյուրանոցները, և այլ տեսարժան վայրերը, գտնվում են աննշան հեռավորության վրա արենայից[16]։ Հիմնական հյուրանոցները և այլ տեսարժան վայրերը նույնպես գտնվում են նվազագույն հեռավորության վրա մարզադաշտից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Утверждены официальные названия стадионов, на которых пройдут матчи Чемпионата мира по футболу FIFA 2018 года и Кубка конфедераций 2017 года». Минспорт РФ. 2015 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Мордовия Арена, Саранск» (ռուսերեն). ru2018.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Стоимость строительства стадиона в Саранске составит 16,5 млрд рублей». Sports.ru. 19 декабря 2014.
- ↑ «Стальная опора мирового футбола» (ռուսերեն). oskol.city. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Смонтирован первый блок кровли саранского стадиона ЧМ-2018». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Виталий Мутко посетил с рабочим визитом Саранск». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ На «Мордовии Арене» прошла первая стрижка газона (ФОТО, ВИДЕО) Արխիվացված 2019-04-30 Wayback Machine (ռուս.)
- ↑ «Мордовия Арена» (Mordovia Arena)
- ↑ «Тестовый матч на стадионе "Мордовия-Арена" посетило больше зрителей, чем ожидалось». ТАСС. 2018 թ․ ապրիլի 21. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Мордовия» обновила рекорд посещаемости матча ПФЛ
- ↑ Жеребьёвка ЧМ-2018: Россия сыграет с Саудовской Аравией, Египтом, Уругваем. — В Кремле определился состав групп чемпионата мира 2018 года. У России посильные соперники. // (1 декабря 2017 года)
- ↑ Итоги жеребьевки ЧМ-2018. Обобщение. — Вице-премьер РФ Виталий Мутко и главный тренер сборной России Станислав Черчесов прокомментировали результат жребия. // interfax.ru
- ↑ «Стадион ЧМ-2018 "Мордовия-Арена" получил разрешение на ввод в эксплуатацию». worldcup2018.tass.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Саранск-2018-правила поведение на матче». saransk-2018.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Саранск-2018». saransk-2018.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
- ↑ ««Мордовия Арена»: готовность 75% — Сделано в Мордовии». madeinmordovia.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.