Կարտախենա (Կոլումբիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
իսպ.՝ Cartagena de Indias
Դրոշ Զինանշան
Flag of Cartagena.svg Escudo de Cartagena de Indias.svg

Cartagena de Indias desde el cerro La Popa.jpg
ԵրկիրԿոլումբիա Կոլումբիա
Հիմնադրված է1533 թ.
Մակերես572 կմ²
ԲԾՄ2±1 մետր
Բնակչություն1 036 412 մարդ (2018)[1]
Ժամային գոտիUTC-5
Փոստային դասիչ130000
Պաշտոնական կայքcartagena.gov.co(իսպ.)
##Կարտախենա (Կոլումբիա) (Կոլումբիա)
Red pog.png

Կարտախենա (իսպ.՝ Cartagena das Índias կամ Cartagena), քաղաք Հարավային Ամերիկայում՝ Կոլումբիայի Հանրապետությունում։ Բոլիվարի անունը կրող դեպարտամենտի վարչական կենտրոնն է, բնակչության թվաքանակով Կոլումբիայի հինգերորդ և տարածաշրջանի երկրորդ բնակավայրը (Բառանկիլյայից հետո)։ Քաղաքի տնտեսության մեջ նշանակալից դեր են խաղում հատկապես ծովագնացությունը, ձկնեղենի արտադրությունը, նավթաքիմիական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը[2][3]։

Կոլումբիական Կարտախենան հիմնադրվել է 1533 թվականի հունիսի 1ին և անվանվել իսպանական նույնանուն քաղաքի պատվին։ Սակայն, ինչպես վկայում են հնագիտական պեղումների արդյունքները, մարդիկ այս վայրերում բնակություն են հաստատել դեռևս մեր թվականությունից չորս հազար տարի առաջ։ Գաղութատիրական ժամանակաշրջանում քաղաքը վճռորոշ դեր է խաղացել Ամերիկայում իսպանական կայսրության ընդարձակման գործում, եղել է փոխարքայի և նրա վարչակազմի նստավայր։ Կարտախենայի պատմական կենտրոնը, որ հայտնի է a cidade fortificada (բերդաքաղաք) անվամբ, 1959 թվականին Կոլումբիայում հռչակվել է ազգային ժառանգության օբյեկտ, 1984 թվականին էլ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ 2007 թվականին նրա ամրություններն ու ռազմական ճարտարապետությունը հռչակվել են «Կոլումբիայի չորրորդ հրաշալիք»[4][5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուերտո Օրմիգայի մշակույթը (cultura de Puerto Hormiga), որ բացահայտվել է Կարիբյան ծովի ափերին և մասնավորապես Սինու գետի դելտայից մինչև Կարտախենայի ծովածոց ընկած տարածաշրջանում, մարդկային հասարակության գոյության ու գործունեության թերևս առաջին վավերագրված արտահայտությունն է ժամանակակից Կոլումբիայի տարածքում։ Ըստ հնագետների գնահատականների՝ մեր թվականությունից մոտավորապես չորս հազար տարի առաջ ձևավորված այդ մշակույթը տարածված է եղել ներկայիս Բոլիվար և Սուկրե դեպարտամենտների սահմաններից ոչ հեռու։ Պեղումների ընթացքում այդտեղ հայտնաբերվել են խեցեղեն և այլ առարկաներ, որոնք պատրաստվել են մեր թվականությունից մոտավորապես չորս հազար տարի առաջ և համարվում են ամենահինը ողջ Ամերիկայում։ Ենթադրվում է, որ այս վայրերում նախադարյան համայնքների տարածման համար նպաստավոր պայմաններ են եղել մեղմ կլիման և ճոխ բնությունը, որոնք ապահովել են համեմատաբար հարմարավետ կեցություն, սննդի առատություն[6][7][8]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարտախենային բնորոշ է արևադարձային խոնավ կլիման (օդի խոնավությունը հասնում է մոտավորապես 90%-ի)։ Անձրևառատ են հատկապես մայիս–հունիս և հոկտեմբեր–նոյեմբեր ամիսները։ Տիպական է նաև քամիների առկայությունը։

Կարտախենա (Ռաֆայել Նունյես մջազգային օդանավակայան) 1981–2010ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 40.0
(104)
38.0
(100.4)
38.0
(100.4)
38.0
(100.4)
40.0
(104)
39.8
(103.6)
39.0
(102.2)
38.0
(100.4)
39.6
(103.3)
39.0
(102.2)
40.0
(104)
38.0
(100.4)
40.0
(104)
Միջին բարձր °C (°F) 30.6
(87.1)
30.7
(87.3)
30.8
(87.4)
31.2
(88.2)
31.5
(88.7)
31.8
(89.2)
31.8
(89.2)
31.8
(89.2)
31.5
(88.7)
31.2
(88.2)
31.2
(88.2)
30.9
(87.6)
31.2
(88.2)
Միջին օրական °C (°F) 26.7
(80.1)
26.8
(80.2)
27.1
(80.8)
27.8
(82)
28.3
(82.9)
28.5
(83.3)
28.3
(82.9)
28.4
(83.1)
28.3
(82.9)
28.0
(82.4)
27.9
(82.2)
27.2
(81)
27.8
(82)
Միջին ցածր °C (°F) 23.9
(75)
24.2
(75.6)
24.8
(76.6)
25.6
(78.1)
25.9
(78.6)
25.9
(78.6)
25.6
(78.1)
25.7
(78.3)
25.6
(78.1)
25.4
(77.7)
25.4
(77.7)
24.6
(76.3)
25.2
(77.4)
Ռեկորդային ցածր °C (°F) 19.0
(66.2)
19.0
(66.2)
19.0
(66.2)
19.5
(67.1)
19.0
(66.2)
19.0
(66.2)
20.0
(68)
18.0
(64.4)
18.5
(65.3)
19.0
(66.2)
19.0
(66.2)
18.5
(65.3)
18.0
(64.4)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 1.9
(0.075)
0.5
(0.02)
1.9
(0.075)
22.0
(0.866)
120.3
(4.736)
101.5
(3.996)
119.4
(4.701)
128.9
(5.075)
144.5
(5.689)
238.8
(9.402)
156.9
(6.177)
50.4
(1.984)
1087
(42,795)
Միջ. անձրևոտ օրեր 0 0 1 4 10 13 11 13 15 16 12 3 98
% խոնավություն 81 79 80 81 82 82 81 82 82 83 83 82 81
Միջին ամսական արևային ժամ 272.8 240.1 238.7 210.0 192.2 189.0 207.7 198.4 171.0 170.5 186.0 241.8 2518,2
Միջին օրական արևային ժամ 8.8 8.5 7.7 7.0 6.2 6.3 6.7 6.4 5.7 5.5 6.2 7.8 6.9
Տոկոս հնարավոր արևի լույս 75.9 66.6 63.8 56.6 49.3 49.5 52.9 51.4 46.8 46.2 53.2 67.7 56.66
աղբյուր: Instituto de Hidrologia Meteorologia y Estudios Ambientales[9][10][11]
Կարտախենայի կլիմայական տվյալներ
Ամիսը Հունվ Փետրվ Մարտ Ապր Մայ Հուն Հուլ Օգ Սեպտ Հոկտ Նոյ Դեկտ Տար.
Ցերեկվա տևողությունը՝ ժամերով 12.0 12.0 12.0 12.0 13.0 13.0 13.0 12.0 12.0 12.0 12.0 12.0 12.2
Միջինը Ultraviolet index 11 12 12 12 12 12 12 12 12 12 11 10 11+
Source: Weather Atlas[12]

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
1533200—    
15642,4−98.8%
15933,543+47.6%
16125,302+49.6%
16348,39+58.2%
164312,302+46.6%
169814,223+15.6%
170110,23−28.1%
173212,932+26.4%
176214,203+9.8%
177816,94+19.3%
179219,38+14.4%
ՏարեթիվԲնակ․±%
180323,402+20.8%
181129,32+25.3%
18215,392−81.6%
18328,001+48.4%
18424,221−47.2%
18536,403+51.7%
18678,32+29.9%
18707,68−7.7%
188213,994+82.2%
189017,392+24.3%
190021,22+22.0%
191229,922+41.0%
ՏարեթիվԲնակ․±%
191834,203+14.3%
192664,322+88.1%
193987,504+36.0%
1952123,439+41.1%
1967299,493+142.6%
1976312,52+4.3%
1985554,093+77.3%
1993725,072+30.9%
1999837,552+15.5%
2005893,033+6.6%
2018973,035+9.0%

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարտախենայի հետ բարեկամացած կամ բարեկամական հարաբերություններ հաստատելու համար դիմած քաղաքներ[13].

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.dane.gov.co/files/investigaciones/poblacion/proyepobla06_20/ProyeccionMunicipios2005_2020.xls
  2. http://whc.unesco.org/en/list/285%7C título=Port, Fortresses and Group of Monuments, Cartagena - Colômbia |autor=UNESCO - WHC (անգլերեն)|acessadoem=02 de fevereiro de 2016}}
  3. http://whc.unesco.org/en/list/285/multiple=1&unique_number=319%7C título=Port, Fortresses and Group of Monuments, Cartagena - Map - Colômbia |autor=Google Maps - UNESCO - WHC (անգլերեն)|acessadoem=02 de fevereiro de 2016}}
  4. http://whc.unesco.org/en/list/285/documents/ | título=Porto, Fortificações e Conjunto de Monumentos de Cartagena |autor=UNESCO - WHC |acessadoem=29 de janeiro de 2016}}
  5. http://whc.unesco.org/fr/list/285/multiple=1&unique_number=319 | título=Cartagena |autor=Google Maps-UNESCO - WHC |acessadoem=1 de fevereiro de 2016}}
  6. http://www.lablaa.org/blaavirtual/arqueologia/arqueolo/cap4.1.htm Archived 2006-09-23 at the Wayback Machine. |titulo=Biblioteca Luis Ángel Arango |publicado=Lablaa.org |data= |acessodata=2013-03-26}}
  7. http://pwp.supercabletv.net.co/garcru/colombia/Colombia/indios.html Archived 2013-04-25 at the Wayback Machine. |titulo=Colombia Pais Maravilloso |publicado=Pwp.supercabletv.net.co |acessodata=2010-06-24}}
  8. http://www.uninorte.edu.co/divisiones/humanidades/arqueologia/proyectos/pro_pag_13-06.html Archived 2010-12-20 at the Wayback Machine. |titulo=Universidad del Norte |publicado=Uninorte.edu.co |acessodata=2010-06-24}}
  9. «Promedios Climatológicos 1981–2010» (իսպաներեն)։ Instituto de Hidrologia Meteorologia y Estudios Ambientales։ Արխիվացված է օրիգինալից August 15, 2016-ին։ Վերցված է August 15, 2016 
  10. «Promedios Climatológicos 1971–2000» (իսպաներեն)։ Instituto de Hidrologia Meteorologia y Estudios Ambientales։ Արխիվացված է օրիգինալից August 15, 2016-ին։ Վերցված է August 15, 2016 
  11. «Tiempo y Clima» (իսպաներեն)։ Instituto de Hidrologia Meteorologia y Estudios Ambientales։ Արխիվացված է օրիգինալից August 15, 2016-ին։ Վերցված է August 15, 2016 
  12. «Cartagena, Colombia – Monthly weather forecast and Climate data»։ Weather Atlas։ Վերցված է March 9, 2019 
  13. |título=INFORMACIÓN DE CARTAS DE INTENCIONES HERMANAMIENTOS CON CARTAGENA DE INDIAS |url=http://cooperacion.cartagena.gov.co/index.php/noticias |editorial=Alcaldía de Cartagena |fechaacceso=3 de septiembre de 2017 |publicación= |urlarchivo=https://web.archive.org/web/20170904015159/http://cooperacion.cartagena.gov.co/index.php/noticias |fechaarchivo=4 de septiembre de 2017 }}