Մալկոմ (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մալկոմ
Malcom
Malcom 2018 (cropped).jpg
Մալկոմը Բորդոյի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Malcom Filipe Silva de Oliveira
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 26, 1997(1997-02-26)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա[2]
Հասակ 171 սմ
Քաշ 64 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Բարսելոնա
Համար 7
Պատանեկան կարիերա
2008-2014 Բրազիլիա Կորինտիանս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2015 Բրազիլիա Կորինտիանս 62 (10)
2016-2018 Ֆրանսիա Բորդո 84 (20)
2018-ներկա Իսպանիա Բարսելոնա 0 (0)
Ազգային հավաքական
2015 Բրազիլիա Բրազիլիա Մ20 13 (2)
2016 Բրազիլիա Բրազիլիա Մ23 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 24-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 24-ի, 2018

Մալկոմ (պորտ.՝ Malcom Filipe Silva de Oliveira, փետրվարի 26, 1997(1997-02-26)[1], Սան Պաուլո, Բրազիլիա[2]), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բարսելոնայի կազում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորինտիանս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալկոմը Կորինտիանսի ակադեմիայի սան է[4]։ 2014 թվականին բրազիլացին տեղափոխվեց ակումբի առաջին թիմ։ 2015-16 մրցաշրջանում նա դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող, իսկ Կորինտիանսը հաղթեց Բրազիլիայի առաջնությունը[5][6]։ Կորինտիանսի կազմում Մալկոմը անցկացրեց 73 խաղ՝ դառնալով 10 գոլի հեղինակ։

Բորդո[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 31-ին Մալկոմը տեղափոխվեց Բորդո[7][8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 7-ին՝ Սենտ Էտիենի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 10-ին՝ Ֆրանսիայի գավաթի Նանտի դեմ խաղում[10]։ Մայիսի 7-ին՝ Լորյանի դեմ խաղում Մալկոմը իր առաջին գոլը խփեց Լիգա 1-ում[11]։ Օգոստոսի 13-ին նա գոլի հեղինակ դարձավ Սենտ Էտիենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով[12]։ 2017 թվականի ապրիլի 8-ին՝ Մեցի դեմ խաղում բրազիլացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Բորդոյին հաղթել 3-0 հաշվով[13]։

Մալկոմը Բորդոյի կազմում 2017 թվականին

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Մալկոմը անցկացրեց 2017 թվականի հուլիսի 27-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի ՄՈԼ Վիդիի դեմ խաղում[14]։ Օգոստոսի 19-ին նա 2 անգամ հեռահար հարվածով գրավեց Օլիմպիկ Լիոնի դարպասը՝ փրկելով իր թիմին պարտությունից[15]։ 2017 թվականի սեպտեմբերի 27-ին բրազիլացին երկարաձգեց իր պայմանագիրը Բորդոյի հետ մինչև 2021 թվականը[16]։ Ակումբի կազմում Մալկոմը անցկացրեց 96 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 23 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Բարսելոնա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 24-ին Մալկոմը 5 տարվա պայմանագիր կնքեց Բարսելոնայի հետ[17][18]։ Ակումբը նրա համար վճարեց 41 միլիոն եվրո[19][20]։ Դրանից առաջ Մալկոմը շատ մոտ էր Ռոմա տեղափոխությանը[21][22] և երկրպագուները սպասում էին նրան Հռոմի օդանավակայանում[23][24], սակայն տրանսֆերը չիրականացավ, և Ռոմայի սպորտային տնօրեն Մոնչին հայտարարեց, որ իրավական գործողություններ կսկսի Բորդոյի դեմ[25][26][27]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի մինչև 20 տարեկանների հավաքականի հետ Մալկոմը մասնակցեց 2015 թվականի Հարավային Ամերիկայի առաջնությանը, որտեղ դարձավ 1 գոլի հեղինակ 6 խաղերում, իսկ Բրազիլիան զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ 2015 թվականի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության համար Բրազիլիայի վերջնական կազմում Մալկոմը փոխարինեց Քենեդիին[28] և այստեղ անցկացրեց 5 հանդիպում[29], ներառյալ՝ եզրափակիչը, որտեղ Բրազիլիան պարտվեց Սերբիային[30][31]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 25-ի դրությամբ[32]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կորինտիանս 2014 20 2 3 0 0 0 2 0 24 2
2015 31 5 2 0 3 0 10 3 46 8
Ընդհանուր 51 7 5 0 3 0 12 3 73 10
Բորդո 2015–16 12 1 1 1 0 0 0 0 13 2
2016–17 37 7 4 2 4 0 45 9
2017–18 35 12 1 0 2 0 0 0 38 12
Ընդհանուր 84 20 6 3 2 0 4 0 96 23
Կարիերայի ընդհանուր 135 27 11 3 5 0 16 3 169 33

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորինտիանս

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիա Մ20

  • ՖԻՖԱ աշխարհի Մ20 առաջնություն․ երկրորդ տեղ․ 2015[30]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Freebase Data DumpsGoogle.
  3. «Brazil - Malcom - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-13 
  4. UEFA.com։ «Everything you need to know about Malcom»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  5. 5,0 5,1 «Corinthians presented with Campeonato Brasileiro Serie A trophy»։ Mail Online։ Վերցված է 2018-07-25 
  6. FootballDatabase.com։ «Brazil Serie A 2015, Results and Standings - FootballDatabase»։ footballdatabase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  7. «Bordeaux agree to sign Corinthians’ Malcom | Get French Football News»։ www.getfootballnewsfrance.com։ Վերցված է 2018-01-13 
  8. «Done deal: Bordeaux complete the signing of highly-rated youngster Malcom»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  9. «FC Girondins Bordeaux - AS Saint-Étienne, Feb 7, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  10. «FC Girondins Bordeaux - FC Nantes, Feb 10, 2016 - Coupe de France - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  11. «FC Girondins Bordeaux - FC Lorient, May 7, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  12. «FC Girondins Bordeaux - AS Saint-Étienne, Aug 13, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  13. «FC Girondins Bordeaux - FC Metz, Apr 8, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  14. «FC Girondins Bordeaux - MOL Vidi FC, Jul 27, 2017 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  15. «Olympique Lyon - FC Girondins Bordeaux, Aug 19, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  16. «Ligue 1: Malcom signs contract extension at Bordeaux | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-01-13 
  17. «OFFICIAL: Barcelona sign Malcom from Bordeaux»։ Barca Blaugranes։ Վերցված է 2018-07-25 
  18. hermesauto (2018-07-25)։ «Football: Barcelona sign Malcom from Bordeaux after Roma drama»։ The Straits Times (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  19. «Agreement with Girondins de Bordeaux for the transfer of Malcom | FC Barcelona»։ FC Barcelona (en-US)։ Վերցված է 2018-07-25 
  20. «Malcom joins Barcelona: La Liga champions seal €41m deal after hijacking Roma move | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  21. «Roma win race to land Malcom from Bordeaux»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  22. «Malcom: Roma agree deal to sign Bordeaux winger»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-23։ Վերցված է 2018-07-25 
  23. «Serie A: Roma fans waiting at the airport for Malcom go home empty handed - MARCA in English»։ MARCA in English (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  24. «Transfer Twist: Roma fans are waiting in the airport for Malcom but Barca might hijack the deal - Feed Football»։ Feed Football (en-US)։ 2018-07-24։ Վերցված է 2018-07-25 
  25. McVeigh Niall (2018-07-24)։ «Barcelona sign Bordeaux’s Malcom for £36.5m as Roma consider legal action»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  26. «Roma consider legal action after Bordeaux's Malcom agrees Barcelona transfer»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  27. «Roma could take legal action over Barcelona’s hijacked move for Malcom from Bordeaux»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-07-25 
  28. «Kenedy está desconvocado da Sub-20. Malcom será seu substituto - Seleção Brasileira»։ Seleção Brasileira (pt-BR)։ Վերցված է 2018-01-13 
  29. FIFA.com։ «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Teams - Brazil - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-07-25 
  30. 30,0 30,1 FIFA.com։ «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Matches - Brazil-Serbia - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-01-13 
  31. «LIVE Brazil U-20 - Serbia U-20 - U-20 World Cup - 20 June 2015»։ Eurosport։ 2015-06-20։ Վերցված է 2018-07-25 
  32. «Malcom»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]