Ֆուտբոլով սկսել է զբաղվել 6 տարեկանից «Սմենա» դպրոցում, որտեղ իր առաջին մարզիչն է եղել Իվան Շաբարովը։ 2016 թ. օգոստոսից սկսել է հանդես գալ երիտասարդական ակումբի կազմում և մասնակցելով 23 խաղի կարողացել է դառնալ 4 գոլի հեղինակ։ «Զենիթ-2» ակումբի կազմում իր առաջին հանդիպումն Ազգային լիգայում անցկացրել է 2016 թ. հուլիսի 11-ին, երբ թիմը առաջին տուրում մրցում էր «Սոկոլ» ակումբի հետ (1:1)։ 2019 թ. Սերգեյ Սեմակը ֆուտբոլիստին տանում է հիմնական կազմ։ Փետրվարի 21-ին իր առաջին խաղն է անցկացնում հիմնական կազմում, երբ թիմը Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչում մրցում էր թուրքական «Ֆեներբահչե» ակումբի հետ (3:1)։ Այդ խաղում Մուսաևը խաղադաշտ է մտնում 87-րդ րոպեին փոխարինելով Արտյոմ Ձյուբային[4]։ Նոր ակումբի կազմում Ռուսաստանի առաջնությունում իր առաջին խաղն անցկացրել է 2019 թ. ապրիլի 14-ին, երբ թիմը մրցում էր «Անժի» ակումբի հետ (5:0)։ Այդ խաղում Մուսաևը խաղադաշտ է մտնում 85-րդ րոպեին փոխարինելով Ձյուբային։